TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում իրար հանդեպ անբարեհաճ վերաբերմունքը խորանում է․ «Իրատես»

08:48 26.10.2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՔՊ-ում և մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների և ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլև «սորոսյան ընտանիքի»։ Մեր տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։ Սորոսականները, սակայն, էլ ավելի […]

̰
Ո՞ւր կտեղափոխվի Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցից․ «Հրապարակ»

08:39 26.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է, կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում են Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող […]

̰
ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ առգրավվել է 10 կասկածելի ծանրոց

08:28 26.10.2018

ԱՄՆ իրավապահներն ընդհանուր առմամբ առգրավել են 10 կասկածելի ծանրոց, որոնք ուղարկվել են մի շարք ամերիկացի քաղաքական և հասարակական գործիչների։ Այս մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի փոխտնօրեն Վիլյամ Սվինին։ «Տասը կասկածելի փաթեթները հայտնաբերվել են Նյու Յորքի, Մերիլենդի, Ֆլորիդայի, Դելավերի և Լոս Անջելեսի տարբեր վայրերում։ Այժմ դրանք ուսումնասիրվում են»,- ասել է նա։

̰
Թրամփը մտադիր է փակել ԱՄՆ հարավային սահմանը․ Washington Post

08:11 26.10.2018

Սպիտակ տունը դիտարկում է Լատինական Ամերիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար ԱՄՆ հարավային սահմանը փակելու հնարավորությունը։ Դա պետք է արվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հրամանով։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի ներկայացուցիչներին, այդ միջոցառումը քննարկվում է որպես միգրանտների քարավանը կանգնեցնելու տարբերակ, որը շարժվում է Կենտրոնական Ամերիկայից դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման։ ԶԼՄ-ների տվյալներով՝ […]

̰
Իտալական Ալպերում Երկնագույն լիճն անհետացել է

07:55 26.10.2018

Իտալական Սոնդրիո նահանգում գտնվող հայտնի ալպիական Երկրագույն լիճը (Լագո Ազուրո) լիովին անհետացել է։ Պատճառը ռեկորդային շոգ եղանակն է։ Ինչպես հայտնում է GreenMe պորտալը, չորացած լիճը նկատել է լուսանկարիչ Մարկո Պուգլիզեն, որն այնտեղ էր գնացել լուսանկարահանումների։ Իր տխուր հայտնագործությամբ Պուգլիզեն կիսվել է Facebook-ում ՝ նշելով, որ խիստ վրդովված է Լագո Ազուրոյի ներկայիս վիճակով։ Երկրագույն լիճը չորանում […]

̰
Google-ը սեռական ոտնձգությունների մեղադրանքով հեռացրել է 48 աշխատակցի

07:41 26.10.2018

Google ամերիկյան կորպորացիան 2 տարում հեռացրել է 48 մարդու, այդ թվում՝ 13 թոփ մենեջերի։ Հեռացումները կապված են սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ «Վերջին տարիներին մենք ներմուծել ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում՝ ընդունել ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների անպատշաճ վարքի հանդեպ ավելի կոշտ մոտեցում»,- ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիի նամակում։

̰
Աֆրիկյան համալսարանում մեզից աղյուս են ստեղծել

07:26 26.10.2018

Քեյփթաունի  համալսարանի ուսանողներն ավազից ու մարդու մեզից ստեղծել են աշխարհում առաջին բիոաղյուսը։ Այս մասին հայտնում է  Business Insider South Africa-ն։ Նրանց նախագիծը հազիվ թե էականորեն նվազեցնի շինանյութի արժեքը, սակայն պատրաստման մեթոդը թույլ կտա կարգավորել ամրությունը, այդ թվում՝ ստեղծել սովորական աղյուսից 40 տոկոսով ավելի ամուր նյութ։ Դրա արտադրությունը նաև դրական էկոլոգիական կողմ ունի։ Բիոաղյուսը կարելի է […]

̰
Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի սպառնալիք

07:14 26.10.2018

Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ 6․8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պատրա քաղաքից 120 կմ հեռավորության վրա։ Տուժածների ու ավերածություննեերի մասին տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Հունական ծովում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։ Բուն երկրաշարժից կես ժամ առաջ տեղի է ունեցել 5 մագնիտուդով […]

̰
ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող 3 նյութեր մերժվել են

14:33 25.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  ստացվել է 3 հաղորդում: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 23-ին որոշում է կայացվել արձանագրված 3 նյութերով մերժել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նյութերի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

14:05 25.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ […]

̰
Սպասվում են տեղումներ, վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

13:49 25.10.2018

Սկանդինավիայից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճան է (կապույտ սլաք), Միջերկրական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +20 աստիճան (կարմիր սլաք): Այս երկուսը այսօր կեսօրից հետո Հայաստանի տարածքի վրա բախվելու են իրար՝ առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։   Արդյունքում, […]

̰
Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան

12:48 25.10.2018

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում: Կարևորելով համազգային ներուժի համախմբումը […]

̰
Երևանում 9 հարկանի շենքի բակում 25-30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

12:36 25.10.2018

Հոկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, որը 9 հարկանի է, հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, որի […]

̰
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ 45-ամյա քրոջ դին. Shamshyan.com

11:27 25.10.2018

Երևանում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն կամրջի տակ դի կա։ Shamshyan-ի  փոխանցմամբ՝ ըստ դատաբժշկի՝ մահացածը 40-45 տարեկան կին է, որի ինքնությունը ոստիկանությունը պարզում է։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, որը […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

11:24 25.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 9 մարզում

10:43 25.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-15։00 Կոմիտասի պող. 46 շենքը, Ավան՝ Նարեկացի թաղ․ 40 շենքը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 10։00-16։00 Ազատամարտիկների փ. 76 շենքը, Ավան՝ 3-րդ և 4-րդ, փողոցների […]

̰
Քաղաքապետարանի մոտ միմյանց են բախվել 6 մեքենաներ. կան տուժածներ

10:26 25.10.2018

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 22:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 9 հասցեում բախվել են «Honda Odyssey» […]

̰
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանն աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից․ «Հրապարակ»

10:10 25.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի: Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, և չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից: Ինչպես […]

̰
Նախկին մարզպետն ամեն տարի 1 մլն դոլա՞ր է փոխանցել ՀՀԿ-ի հաշվեհամարին․ «Ժողովուրդ»

09:59 25.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն` Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը ամեն տարի 1 միլիոն դոլար գումար է փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովիկ Աբովյանի հետ: -Պարո՛ն Աբովյան, լուրեր կան, որ նոր Հայաստանում իրավապահները բացահայտել են՝ Դուք ամեն տարի 1 միլիոն դոլար գումար եք փոխանցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հաշվեհամարին: Ի՞նչ կասեք այս մասին: -(Ծիծաղում է) Բացառվում է, այդքան փող ունենամ, ի՞նչ գործ ունեմ, եկել եմ չոլերն եմ […]

̰
Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»․ «Հրապարակ»

09:55 25.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը»․ օրերս ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով։ Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, որը […]

̰
«Ելք»-ն Ընտրական օրենսգիրքն անցկացնելու հոգսը դրել է Ծառուկյանի վրա․ «Հրապարակ»

09:42 25.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ երկուշաբթի ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կանի, որ քննարկի նոր Ընտրական օրենսգիրքը։ Սակայն ԸՕ ընդունումը մեծ հարցականի տակ է․ «Ֆիֆթի-ֆիֆթի է հնարավորությունը, կարծում եմ՝ գործարարների մի մասը, որքան էլ նրանց ճնշեն, արդեն Հայաստանում չեն, դժվար էլ գան, որովհետև ոչ թե ՀՀԿ-ի կողմից են խաղում, այլ՝ իրենք իրենց։ Նրանք […]

̰
Զարու­հի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր»-ի ցուցակի առաջին եռյակում․ «Ժամանակ»

09:32 25.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկիր Ծիրանի» կուսակ­ցության նա­խագահ Զարու­հի Փոստանջյանը կարող է լինել «Սասնա Ծռեր» կուսակ­ցության ցուցակի առաջին եռյակում: Այս պահին քննարկ­վում է այն հարցը, թե այս կու­սակցությունները ընտրություն­ների կգնան դաշինքո՞վ, թե ուղղակի «Երկիր Ծիրանի»-ի ան­դամները կլինեն «Սասնա Ծռեր»-ի ցուցակում: Վերջին տարբե­րակը ավելի նպատակահար­մար է, քանի որ դաշինքների համար Ընտրական օրենսգիր­քը ավելի բարձր անցողիկ շեմ […]

̰
Մարզպետի պաշտոն՝ Հանրային ռադիոյի շենքի դռները ջարդելու դիմա՞ց․ «Ժողովուրդ»

09:27 25.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այնտեղ դուռը կոտրելուն արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե […]

̰
ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը մանդատը վայր է դրել Սերժ Սարգսյանի հորդորով․ «Ժամանակ»

09:23 25.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով: Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, որ հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ-ի բոյկոտին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց՝ չնայած կուսակցության դիրքորոշմանը: Այսպիսով, ԸՕ-ում […]

̰
Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում

09:03 25.10.2018

Այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։ Բեռնատարը, հարվածելով ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել է՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։

̰
Ո՞վ է ամենախոշոր կաշառքի կիզակետում և ի՞նչն է տարել նրա հետքերով․ «Ժողովուրդ»

08:54 25.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն […]

̰
Մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով․ «Ժողովուրդ»

08:45 25.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ-ի նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետևաբար՝ ռեյտինգային […]

̰
Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը. նոր անուններ են շրջանառվում․ «Հրապարակ»

08:41 25.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը․ սա նախօրեի թոփ հարցն էր, որը քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությունից հետո։ ԱԺ-ում մի քանի անուն էր հնչում, առաջին հորիզոնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էր, նաև՝ Միհրան Պողոսյանը, որքան էլ զարմանալի է՝ Արմեն Աշոտյանը և Իշխան Զաքարյանը։ Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը, բայց ասաց, […]

̰
Գիտնականները նախազգուշացրել են ձմռան մահացու վտանգավորության մասին

08:25 25.10.2018

Շվեդ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ձմռանն օդի ցածր ջերմաստիճանը մեծացնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Cardiolgy ամսագրում։ Նշվում է, որ 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում սրտի կաթվածն առաջանում է 10 տոկոսով ավելի հաճախ։ Գիտնականները հավելել են, որ չնայած էկոլոգիան և սթրեսները նույնպես իրենց դերն են խաղում հիվանդությունների […]

̰
Լոնդոնում տղամարդը պտուտակահանով հարձակվել է ոստիկանների վրա

08:14 25.10.2018

Լոնդոնում տղամարդը պտուտակահանով հարձակվել է ոստիկանների վրա և վիրավորել նրանցից երկուսին։ Այս մասին հայտում է BBC-ն։ Նշվում է, որ ոստիկանությունը ժամանել էր կողոպուտի կանչով։ Երբ իրավապահները հասել են դեպքի վայր, տղամարը հարձակվել  է նրանց վրա։ Վերջինիս ձերբակալել են։ Ներկայում մասնագետները նրա հետ աշխատանքներ են տանում։

̰
BACK_TO_TOP