12:27 22.10.2018
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին` ժամը 19։50-ին, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի Ա.Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և Մեծամորի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարգիս Ա.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ […]
11:26 22.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունից: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ […]
11:11 22.10.2018
ԿԸՀ-ն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական, 25-ում՝ արտահերթ: ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Նախնական արդյունքներով՝ Էջմիածնում քաղաքապետ […]
11:02 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, […]
10:59 22.10.2018
Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով, ծանոթացան մասնակից ընկերությունների հնարավորություններին ու ծրագրերին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսային մասը միավորում է արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին տարբեր ոլորտներից՝ գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն, […]
10:56 22.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել […]
10:38 22.10.2018
Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի հասցրած վնասը գնահատվում է 911 մլն դոլար: Այս մասին հայտնում է Jakarta Post-ը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությանը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ վնասի գումարը կարող է աճել, քանի որ հետևանքների մասին լիարժեք տեղեկատվություն չկա: Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 2256 մարդ, ավելի քան 220 հազար […]
10:08 22.10.2018
Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանի հետնամասում, այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ 4-րդ դպրոցի մոտակայքում՝ 5000 քմ, հին գերեզմանատան մոտ՝ 4000 քմ, Կենտրոն թաղամասի […]
09:59 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ա. Զ., ծնված 1984 թ.) և […]
09:48 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ թիվ […]
09:37 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին`ժամը 21:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, մոտ 600 հակ անասնակեր, մոտ 10 խմ աթար […]
09:25 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Ոստիկանությունն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու […]
09:00 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի նկուղից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ […]
08:49 22.10.2018
Դեռևս մինչև պաշտոնական պրեմիերան, համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10+ սմարթֆոնի լուսանկարը։ Այն Twitter-ում հրապարակել է ներքին բնույթի տեղեկատվական արտահոսքերով հայտնի Բենջամին Գեսկինը։ Գեսկինը նշել է, որ սարքը կլինի լիովին առանց շրջանակի։ Սենսորները, տեսախցիկը և բարձրախոսը կտեղակայվեն ստորին մասում։ Էկրանը կզբաղեցնի դիմային հատվածի ավելի քան 95 տոկոսը։ Բացի այդ, Samsung Galaxy S10+ սմարթֆոնը կստանա հորիզոնական […]
08:35 22.10.2018
Թուրքիայի իշխանությունները պետական պաշտպանություն են տրամադրել սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի հարսնացուին՝ Խաթիջա Ջենգիզին։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թուրքիայի իշխանություններն աղջկա անվտանգությունը կապահովեն շուրջօրյա։ Հիշեցնենք, որ The Washington Post-ի լրագրողն անհետացել էր հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, երբ մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան։ Թուրք մասնագետները շենքում հայտնաբերել են […]
08:15 22.10.2018
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Քլեմսոն քաղաքի գիշերային ակումբներից մեկում երեկույթի ժամանակ հատակը փլուզվել է, և մասնակիցները հայտնվել են շենքի նկուղում։ Հաղորդվում է մոտ 30 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես են այցելուները պարում և թռչկոտում, իսկ վայրկյաններ անց՝ հայտնվում նկուղում։ Ակումբը գտնվում է շենքի առաջին հարկում։ Տուժածներին հոսպիտալացրել […]
08:01 22.10.2018
72-ամյա հնդիկ տղամարդն անտառ է գնացել վառելափայտ հավաքելու, սակայն սպանվել է կապիկների խմբի կողմից, որոնք աղյուսներ են նետել տղամարդու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգի Տիկրի քաղաքում։ Կապիկներն աղյուսները պոկել են լքված շինությունից։ Տղամարդը մահացել է գլխին ու կրծքավանդակին ստացած հարվածներից առաջացած վնասվածքներից։
07:50 22.10.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի փողոցներից մեկում մարդկանց ուղղությամբ կրակ է բացվել։ 6 անձինք վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպ Ռենդոլֆի և Փիփին-սթրիթի խաչմերուկում։ Տղամարդը հրաձգությունն իրականացրել է մեքենայի սրահից։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։ This #JSO vehicle just left the scene at A Philip Randolph and Pippin […]
07:40 22.10.2018
Christie’s աճուրդի տունը վաճառքի կհանի հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգի հաշմանդամի սայլակը, անձնական իրերը, մրցանակները, գիտական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Սպասվում է, որ սայլակի աճուրդային մեկնարկը կլինի 13-19․5 հազար դոլարից սկսած։ Հոքինգի դուստր Լյուսին կարծում է, որ շնորհիվ աճուրդի՝ գիտնականի երկրպագուները կարող են դառնալ նրա իրերի տերը, որոնք հիշեցնում են ֆիզիկոս-տեսաբանի արտասովոր կյանքի […]
07:34 22.10.2018
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին շփվել է ուկրաինացի լրագրողների հետ և ասել, թե ինչպես է ապրում քաղաքացիությունից զրկվելուց հետո։ Քաղաքական գործչի խոսքերով՝ այժմ նա ապրում և աշխատում է Ամստերդամում։ Նա նշել է, որ կան ֆինանսական դժվարություններ։ Սաակաշվիլիին նյութապես ապահովում է մայրը։ «Նա վաստակում է բավարար՝ իրեն պահելու, Վրաստանում գտնվող կնոջս […]
07:23 22.10.2018
Իսրայելի անվտանգության ուժերը ձերբակալել են Արևելյան Երուսաղեմի նահանգապետ Անդան Գեյթին և Պաղեստինի գլխավոր հետախուզական ծառայությունում Երուսաղեմի շրջանի հրամանատար Ջիհադ Ֆաքիհին։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։ Գեյթի փաստաբանի խոսքերով՝ նա ձերբակալվել է Երուսաղեմի արաբական թաղամասում և մեղադրվում է «սպառնալիքների» մեջ։ Պարբերականը նշում է, որ Պաղեստինի կառավարությունը տեղի ունեցածը գնահատել է որպես «պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի […]
07:12 22.10.2018
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը: ԿԸՀ-ի տվյալներով՝ նա ստացել է 8076 ձայն: Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել է 12 թեկնածու: «Սիրելի՛ էջմիածնեցիներ, Սիրում եմ բոլորիդ և ծառայում եմ յուրաքանչյուրիդ»,- ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիանա Գասպարյանը: Արմավիրում առաջադրված 4 թեկնածուներից հաղթել է ՔՊ-ի թեկնածուն՝ քաղաքապետի […]
21:56 21.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության […]
21:50 21.10.2018
Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ին` ընտրատեղամասերի փակման պահին, նախնական տվյալներով, կազմել է 43․28 տոկոս: Հիշեցնենք, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված էր 217 հազար 708 մարդ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար […]
21:42 21.10.2018
Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն: Մասնավորապես, աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների […]
21:38 21.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր երեկոյան տիկնոջ հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական գալա համերգին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։
21:25 21.10.2018
Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Բեյրութում գործող հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոններ: Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հայկազյան համալսարանում, որտեղ հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամների և Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ: Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության […]
21:21 21.10.2018
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացված ահազանգի փաստով: Ժամը 00:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Գ. Շ.-ն է, […]
21:07 21.10.2018
Մայրաքաղաքի բնակիչներն ու այս օրերին Երևանում գտնվող քաղաքի հյուրերը երևանյան փողոցներում ականատես են դարձել հերթական անակնկալի: Տոնական քայլերթի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը կատարել են մայրաքաղաքին նվիրված հայտնի ու սիրված երգերի մեղեդիներ: Այս մասին հայտնում են […]
20:43 21.10.2018
Երևանի հոբելյանին ինքնատիպ էին պատրաստվել մարզաշխարհի ներկայացուցիչները: Օրվա խորհրդով կազմակերպված տոնական միջոցառումների համատեքստում պարային ռիթմերի ուղեկցությամբ Կարապի լճում նախ ցուցադրական ելույթներով հանդես են եկել ջրային մարզաձևերի ներկայացուցիչները՝ վինդսերֆինգ, թիաբորդ, բայդարկաներ: Զուգահեռաբար, լճամերձ ճեմուղիներում իրենց մարզական հմտություններն են ցուցադրել ըմբշամարտիկները, բռնցքամարտիկները, արևելյան մարզաձևերի ներկայացուցիչները, ակրոբատները, գեղարվեստական և սպորտային մարմնամարզիկները, թեթև աթլետները, սուսերամարտիկները և բազմաթիվ այլ մարզաձևերի […]