TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արթուր Մեսչյանը նշանակվեց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

12:29 23.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մեսչյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից […]

̰
Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել

12:25 23.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների նոր ղեկավարներ է նշանակել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Թելման Թադևոսյանը: Երևանի քաղաքապետի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը:  

̰
Բացահայտվել են Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հանգամանքները. ՔԿ

10:39 23.10.2018

2018թ. հոկտեմբերի 22-ին՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ միաժամանակ բուժօգնության են դիմել 1986թ. և 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակիչներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ […]

̰
33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծելու մեջ

10:35 23.10.2018

Էրեբունի բժշկական կենտրոնից հոկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են , որ վիրավորը 49-ամյա Ջանիկ Ե.-ն է, որը բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում […]

̰
Որոշել են գրեթե կիսով չափ կրճատել նախարարությունների թիվը. «Հրապարակ»

10:29 23.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլև նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց։ Խոսքը է գնում […]

̰
Ինչո՞ւ Մովսես Հակոբյանի հանդեպ սելեկտիվ արդարադատությունը չի գործել․ «Իրատես»

10:14 23.10.2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի պաշտպանության երբեմնի նախարար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ իշխանական սելեկտիվ արդարադատությունը չի գործել նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ քրոջորդու անդուլ ջանքերի շնորհիվ, որը փորձել է «մաքրել» քեռուն բոլոր կարգի «մեղադրանքներից»։ Հիշենք՝ Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Օգանովսկին Մարտի 1-ի գործով կանչվել էր հարցաքննության և հարց […]

̰
«Ծառուկյան» դաշինքը որոշել է քավել հոկտեմբերի 2-ի քվեարկության մեղքը․ «Ժամանակ»

10:03 23.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը որոշել է քավել հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ականների հետ համերաշխ քվեարկության մեղքը: Դաշինքի պատգամավորները մտադիր են ստորագրահավաք սկսել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, որի ընթացքում կրկին փորձ կարվի ընդունել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը: Նիստը կարող է կազմակերպվել այսօր՝ ժամը 18:30-ին, ԱԺ հերթական նիստի ավարտից հետո: Սրանով դաշինքն ուզում է ցույց […]

̰
Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն. նա հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին․ «Ժամանակ»

09:44 23.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորական կազմն էական փոփոխության է ենթարկվելու, շատերը սկսեցին գուշակել, թե ներկա պատգամավորներից ով կարող է զրկվել մանդատից: ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը իրենց հայտնել է, որ արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակում չի լինի Նաիրա Զոհրաբյանը, որը մինչև ընտրություններ […]

̰
ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել՝ առանց Զոհրաբյանի ու Ծառուկյանի․ «Հրապարակ»

09:39 23.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, և այն ձևավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։ «Ես […]

̰
Վթարային ջրանջատում Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում, Վայք քաղաքում

09:34 23.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը 10։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2, 70/3, Խորենացի փողոցի 107-235 համարների, Սարի Թաղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների և 1-10 շարքերի, Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 100-174, […]

̰
Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում․ «168 ժամ»

09:22 23.10.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը […]

̰
Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են․ «Փաստ»

09:07 23.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծ մասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են: Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, օրինակ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան […]

̰
«Ծառուկյան» դաշինքից երկուսը միացել էին ՀՀԿ-ի բոյկոտին․ «Ժամանակ»

08:53 23.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը և Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից: Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին, ինչից կարելի է եզրակացնել, որ միացել էին ՀՀԿ-ականների՝ ԱԺ նիստը բոյկոտելու և օրենքը չանցկացնելու որոշմանը»:

̰
Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանի այսօրվա քայլից․ «Հրապարակ»

08:42 23.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է հոկտեմբերի 2-ին ԱԺ երեք ուժերի «դավադրությամբ» «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունման 21-րդ օրը։ Հիշեցնենք, որ խոսքը նիստը կայացած-չկայացած համարվելուն է վերաբերում, այսինքն՝ ժողովրդի պարտադրանքով տապալված նիստերը չկայացած համարելուն, ինչը հնարավորություն կտար պատգամավորներին չքվեարկել իշխանության կամքով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կա՛մ պետք է ստորագրի ԱԺ ընդունած օրենքը, […]

̰
Խաչատուր Սուքիասյանի որդին և Ծառուկյանի դուստրը նշանվել են․ «Հրապարակ»

08:35 23.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով […]

̰
Ստամբուլում բանտից փախած դատապարտյալը դանակով հարձակվել է անցորդների վրա

08:19 23.10.2018

Ստամբուլի Քադըքեյ շրջանում բանտից փախած դատապարտյալը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Միջադեպի հետևանքով տուժել է 11 մարդ։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Տուժածներից 2-ի վիճակը ծանր է։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում վիրավորներին։ Տղամարդը ձերբակալված է։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հանցագործ Ալի Քարդաշը հարձակվել է մի կնոջ վրա և վիրավորել իրեն կանգնեցնել փորձող բոլոր անձանց։ Նշվում է, որ […]

̰
«Շենգավիթ» ԲԿ–ում նորածին է մահացել. News.am

08:06 23.10.2018

«Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։ Մահացած նորածնի հորեղբայրը պնդում է, որ երեխայի մահվան մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է։ «Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00-ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում […]

̰
Թրամփը սպառնացել է կրճատել Կենտրոնական Ամերիկայի աղքատ երկրներին տրամադրվող օգնությունը

07:53 23.10.2018

Վաշինգտոնը կսահմանափակի կամ ընդհանրապես կդադարեցնի ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրներին, ինչպիսին են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գվատեմալան, Հոնդուրասն ու Սալվադորը չեն կարողացել կանգնեցնել մարդկանց, որոնք լքում են իրենց երկրներն ու ապօրինաբար ժամանում ԱՄՆ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով դադարեցնել […]

̰
Երկու մեքսիկուհիներ զոհվել են մոտեցող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու փորձի ժամանակ

07:37 23.10.2018

Երկու աղջիկներ մահացել են մեքսիկական Չիուաուա նահանգի Չինիպաս քաղաքում, երբ փորձել են ինքնալուսանկարվել վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին։ Ինչպես հայտնում է Proceso պարբերականը, աղջիկները ներկա են գտնվել քաղաքային օդանավակայանից ոչ հեռու անցկացվող ձիարշավին։ Միջոցառումից հետո դուրս են եկել թռիչքուղի՝ վայրէջք կատարող թեթևշարժիչային ինքնաթիռի հետ սելֆի անելու համար։ Ինքնաթիռը թևով հարվածել է մեքսիկուհիներին։ Հարվածից երկուսն էլ տեղում […]

̰
Պատժամիջոցները շրջանցելով՝ Կիմ Չեն Ինը 640 մլն դոլար է ծախսել շքեղության իրերի վրա

07:25 23.10.2018

Չնայած պատժամիջոցներին՝ Հյուսիսային Կորեան 2017 թվականին ձեռք է բերել 640 մլն դոլարի շքեղության տարբեր առարկաներ։ Նման հաստատմամբ է հանդես եկել Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր Յուն Սան Հեն։ Նա Reuters-ի հետ զրույցում ասել է, որ Կիմ Չեն Ինը Չինաստանում և այլ երկրներում ձեռք է բերել հիդրոինքնաթիռ, թանկարժեք երաժշտական գործիքներ, նորագույն հեռուստատեսային համակարգեր, ավտոմեքենաներ, ոգելից խմիչքներ, ժամացույցներ […]

̰
Թրամփը Խաշըգջիի մահն անվանել է անհաջող դավադրություն

07:14 23.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշըգջիի մահը անհաջող դավադրության արդյունք է։ USA Today պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդն ասել է, որ քննարկել է տեղի ունեցածը գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Նա իր հերթին հավաստիացրել է, որ սաուդյան իշխանությունները մասնակից չեն լրագրողի մահվանը։ Թրամփը […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

16:59 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ռուդոլֆ Միխալկային այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրեց Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը: […]

̰
ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին. Armtimes.com

15:41 22.10.2018

ՀԺ-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: Նույն այդ տեղեկություններով՝ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատել է, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր: […]

̰
Զորամասից փախած թուրք զինվորն առևտրի կենտրոնում պատանդներ է վերցրել

14:30 22.10.2018

Զորամասից փախուստի դիմած թուրք զինվորը, որը զինված է եղել ինքնաձիգով, պատանդել է առևտրի կենտրոնի մի քանի աշխատակցի: Դեպքը տեղի է ունեցել Գազիանթեփ քաղաքում, հայտնում է NTV հեռուստաալիքը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, ժանդարմերիայի մեծաթիվ ուժեր, փրկարարներ և բժիշկներ: Անվտանգության ուժերը փորձում են համոզել զինվորին ազատ արձակել պատանդներին և հանձնվել: Դեռևս արդյունք չկա: Զինվորի՝ նման արարքի […]

̰
Շինաշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել է բարձրահարկ շենքից ու մահացել

14:15 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը […]

̰
Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը և ծանոթացել ներկայացված արտադրանքին

14:12 22.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ողջունել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ ֆորումի մասնակիցներին և կարևորել Երևանում դրա անցկացումը: «Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական համակարգի խոր տրանսֆորմացիա, ձևավորվում է ակտուալ տնտեսական և քաղաքական օրակարգ: Ակնհայտ է, որ այն շատ առումներով […]

̰
Անիի համայնքապետարանում հայտնաբերվել են առերևույթ չարաշահումներ. Քննչական կոմիտե

13:51 22.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Շիրակի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2008 թվականից մինչև 2016 թվականը, Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող, ինքը […]

̰
ԲԴԽ-ն հանդիպել է «Արդարադատության վերաբերյալ հարցման» Եվրահանձնաժողովի և ՀԲ-ի թիմի հետ

13:46 22.10.2018

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակցության հնարավոր եզրերը՝ ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիպմանը մասնակցում […]

̰
ԵԱՀԿ-ն կաջակցի ՀՀ-ին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում

13:37 22.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 18-19 Վիեննա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի Ֆեշչենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին […]

̰
Վրաստանում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը

13:07 22.10.2018

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է տպագրել հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկները։ Երկրի 3 709 ընտրատեղամասի համար կտպագրվի 3 մլն 259 հազար 900 քվեաթերթիկ: Տպագրված քվեաթերթիկներից 3 մլն 252 հազար 800-ը նախատեսված է նախագահական ընտրությունների համար, 7100-ը՝ սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունների համար, որոնք կանցկացվեն Թերջոլայում ու Սամտրեդիայում։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Անա Միքելաձեն։ […]

̰
BACK_TO_TOP