TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել հնարավորը՝ Երևանն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու համար. Ֆելիքս Ցոլակյան

20:27 21.10.2018

ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Երևանը տոնում է հիմնադրման 2800-ամյակը: Երևանը ոչ միայն Երևանի և Հայաստանի բնակիչների մայրաքաղաքն է, այլև՝ աշխարհասփյուռ հայության կենտրոնն ու տունը: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել հնարավորը՝ Երևանն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու համար: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ողջ անձնակազմի և […]

̰
Բոլթոնը ժամանեց Մոսկվա

19:52 21.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մոսկվա, հայտնում է դիվանագիտական աղբյուրը։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրի շուրջ Պուտինի և Բոլթոնի քննարկման հնարավորությունից, ասել է, որ վերջին հայտարարություններից հետո հավանաբար «պարզաբանում կպահանջվի ամերիկյան կողմից», փոխանցում է RIA Novosti-ն։

̰
«Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում

19:36 21.10.2018

Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր: Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: Բացօթյա համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվել է երկրպագուների ջերմ աջակցությամբ: Վերջիններս իրենց […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

19:33 21.10.2018

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մեկնեցին Լիբանան՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի քահանայական ձեռնադրության և օծման 50-ամյակին նվիրված արարողություններին: Հոկտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքի […]

̰
Շնորհավորանքներ՝ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնություններից

18:49 21.10.2018

Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական […]

̰
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 35.23%

18:30 21.10.2018

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց 76.707-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 35.23 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 46,48 տոկոս։

̰
Անձն առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն. Անկախ դիտորդ

18:20 21.10.2018

Ե՛վ Հրազդան, և՛ Վաղարշապատ քաղաքներում արձանագրվել է մի քանի դեպք, երբ որպես օգնող գրանցված անձը առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել նրա փոխարեն և առանց նրա հետ խորհրդակցելու։ Այս մասին հայտնում է Անկախ դիտորդն իր ֆեյսբուքյան էջում։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք […]

̰
Սոլակ գյուղում մոտ 60 անձ «օգնել» է ընտրողներին․ Aravot.am

18:13 21.10.2018

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, որտեղ այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են, խնդրահարույց դեպք է գրանցվել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն Aravot.am-ին հայտնեց, որ ի սկզբանե չեն նախատեսել Սոլակում դիտորդական առաքելություն կատարել, բայց փոխել են որոշումը, քանի որ համայնքներում «օգնողներով ընտրողները» շատ են եղել: «Գալիս է օգնող ու ասում, որ պետք է օգնի, այսինքն՝ […]

̰
Էջմիածնում երկու անձ բերման է ենթարկվել․ Armlur.am

17:50 21.10.2018

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում առավոտից եղել են ահազանգեր՝ քվեաթերթիկները լուսանկարելու դեպքեր են եղել, երկու անձ դրա հետ կապված բերման է ենթարկվել: Այս մասին հայտնել է քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գասպարյանը: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։ Դիտարկմանը, թե ինքը ընտրվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, Դիանա Գասպարյանն ասաց. «Իմ հետ կապված այնքան հետաքրքիր զրույցներ կան, […]

̰
Երևանում հնդիկները կողոպտել են համերկրացուն

17:44 21.10.2018

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետի պաշտոնակատար Արա Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 133 հոդածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանութան Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, այնուհետև, ձեռնարկելով անհրաժետ միջոցառումներ, պարզել են, որ […]

̰
Քաղաքապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

17:34 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Երևան 2800, պատկերացնում եք ինչ հինավուրց, հիանալի ու […]

̰
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Բելառուսում

17:05 21.10.2018

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթ է ունեցել Բելառուսի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենասահքում Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրերում ընդհանուր առմամբ հավաքեց 189.56 միավոր և արժանացավ երրորդ հորիզոնականի: Մրցաշարին մասնակցում էին 12 գեղասահորդներ: Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավեց 4-րդ հորիզոնականը:

̰
Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի ակտիվ զբաղվեն հեծանվավազքով․ Հայկ Մարության

16:52 21.10.2018

Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքն անցկացվել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով: «Հեծանվավազքով վաղուց եմ զբաղվում, և այն իմ սիրելի սպորտաձևն է: Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի […]

̰
Առաջին անգամ Երևանում անցկացված լիարժեք մարաթոնյան վազքը նվիրված էր մայրաքաղաքի 2800-ամյակին

16:45 21.10.2018

Մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված […]

̰
Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

16:37 21.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ․ «Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան: Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու […]

̰
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 23.73 տոկոս

16:27 21.10.2018

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմում է 23.73 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։ Ինչպես տեղեկացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 16.88 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 16.6 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար […]

̰
Անկախ դիտորդը՝ արձանագրած խախտումների մասին

16:22 21.10.2018

Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։ Ժամ 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․ – որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ – տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են – որոշ տեղամասերում […]

̰
Սևակ Միքայելյան․ Սասուն Միքայելյանի որդին լինելն առավելություն չէ․ News.am

15:58 21.10.2018

Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի և Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Նա հրաժարվեց որևէ գնահատական տալ ընտրությունների ընթացքի և արձանագրված խախտումների վերաբերյալ և հայտարարեց, որ լրագրողների […]

̰
Բակո Սահակյանը Մարտունիում ներկա է գտնվել նռան փառատոնին

15:38 21.10.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նռան փառատոնին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ փառատոնը դառնում է ավանդական, շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին

15:01 21.10.2018

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  աշխատանքային այցը Լիբանան: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ԿիլիկիոԿաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի […]

̰
Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն․ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի հետ

14:43 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր […]

̰
Շիլաշփոթ ու խառը իրավիճակ Հրազդանի 26/15 ընտրատեղամասում․ Hraparak.am

14:03 21.10.2018

Hraparak.am-ը հայտնում է Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասի դիմաց կուտակումների մասին, այստեղ գրանցվել էր նաև կրկնաքվեարկության մեկ դեպք։ Այս ընտրատեղամասում, սակայն, բացի ներսի կուտակումից, խառը իրավիճակ է։ Մարդիկ հերթ են կանգնում ընտրաթերթիկ վերցնելու համար, այդ ընթացքում աջուձախ գալիս-գնում են մյուսները։ Երբ հանձնաժողովի քարտուղարին ասել են, որ շիլաշփոթ ու խառը իրավիճակ է ընտրատեղամասում, նա նշել է, […]

̰
Քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ

13:48 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները: «Ես տեղյակ եմ, որ […]

̰
Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

13:43 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը: […]

̰
Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը

13:33 21.10.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ 49 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20,310-ը կամ 9.33 տոկոսը: Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, […]

̰
Հոգումդ անթեղված են բազմահատոր պատմություններ ու հիշողություններ, որոնք վկայությունն են մեր լինելության ու կենսապատումի․ «Երկիր Ծիրանիի» շնորհավորանքը

12:54 21.10.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորել է Երևանի տոնը։ «Այս հոյակերտ ու պերճ, չքնաղ ու վեհ քաղաքը՝ ողջ հայության ոստանը՝ Երևանը, վեր խոյացավ  դարեր առաջ, խոյացավ՝ ի հավաստումն հայի շինարար ու արարչագործ ոգու: Բազմադարյա մեր պատմության ընթացքում կառուցեցինք Անի ու Բագավան, Կարս ու Դվին…, բայց դրանք բոլորը դարձան ավեր ու մոխրագույն հիշատակ: Սակայն ստեղծագործ հայը վերստին իր ճարտարապետական հանճարով […]

̰
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ

12:49 21.10.2018

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք մեր սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի 2800-ամյակը: Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին այս հոբելյանի կապակցությամբ, մաղթում, որպեսզի որքան հինավուրց՝ նույնքան երիտասարդ մեր մայրաքաղաքը իրապես դառնա 21-րդ դարի պահանջներին համապատասխանող մայրաքաղաք։ Դրա համար անհրաժեշտ են մեր բոլորիս […]

̰
Թալանել են «Բանանց» ակումբի ավագ մենեջերի բնակարանը

12:34 21.10.2018

Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Նազարեթյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արթուր Ն.-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը […]

̰
Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:57 21.10.2018

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած տարբեր քաղաքների պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնուհետ պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը

11:51 21.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի 2800-ամյակը։ «Շնորհավոր տոնդ, Երևան: Սիրում եմ քեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը՝ կից զետեղելով «ԵԼՔ» դաշինքի անդամների կատարմամբ «Երեբունի-Երևան» երգի տեսահոլովակը։

̰
BACK_TO_TOP