TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԿԸՀ-ն 3-ժամյա պարբերականությամբ կհրապարակի քվեարկության մասնակիցների թիվը

11:42 21.10.2018

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի  թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան՝ […]

̰
Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը․ Արա Բաբլոյան

11:32 21.10.2018

Երևանի 2800-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ: Երևանը բերդաքաղաքից վաղուց դարձել է Արարատի հայացքի ներքո տարածված և արագ զարգացող մեծ ու գեղեցիկ քաղաք, ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի, ձեռք է բերել թամանյանական եզակի ճարտարապետական դիմագիծ, […]

̰
Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները․ Тert.am

11:12 21.10.2018

Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան ժամը 8-ին սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։ 14/11 ընտրատեղամասում տեխնիկական սարքերի հետ խնդիր չի արձանագրվել։ Սակայն դիտորդական առաքելություն իրականացնողներն արձանագրել են, որ չհրկիզվող պահարանը բոլորի ներկայությամբ չի բացվել։ Այս մասին հայտնում է Тert․am-ը։ Թեկնածուներից Վարդան Առաքելյանի վստահված անձը՝ Վարդան Մելիքյանը, տեղամասում ականատես է եղել ընտրողին ուղղորդելու դեպքի։ Ըստ նրա՝ […]

̰
ՄԻՊ աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում ընտրությունների անկախ դիտարկում

11:07 21.10.2018

Հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են […]

̰
«Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ». Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:03 21.10.2018

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և ձեզ հետ նման շփման հնարավորություն ունենալը: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, […]

̰
Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է․ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

10:55 21.10.2018

Երևանի 2800-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքամայր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել. Երևանը մարդիկ են, […]

̰
Դավթաշենի կամրջի մոտ նռնակ է հայտնաբերվել

10:47 21.10.2018

Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: […]

̰
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

10:42 21.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի  առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու […]

̰
Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների` ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչների հետ

10:27 21.10.2018

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսսյանի […]

̰
Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը

10:18 21.10.2018

Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ մարաթոնով: Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի […]

̰
Հայաստանի 9 մարզի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

09:55 21.10.2018

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, […]

̰
Թրամփը որոշել է խզել հրթիռային պայմանագիրը Ռուսաստանի հետ

09:25 21.10.2018

ԱՄՆ-ը դուրս է գալիս փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ՌԴ-ի հետ պայմանագրից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Associated Press-ը։ Թրամփի խոսքով՝ դա կապված է Ռուսաստանի կողմից պայմանագրի պայմանները չպահպանելու հետ։ «Մենք պատրաստվում ենք խզել համաձայնագիրը, որից հետո կսկսենք մշակել սպառազինություն, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր կուրսին»,-ասել է […]

̰
Լոնդոնում 700 հազար մարդ պահանջել է Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե անցկացնել

09:13 21.10.2018

Լոնդոնում մոտ 700 հազար մարդ մասնակցել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով կրկնակի հանրաքվեի անցկացման պահանջով հանրահավաքի։ Ակցիան կազմակերպվել էր People’s Vote արշավի մասնակիցների կողմից, ովքեր կարծում են, որ ԵՄ-ից վերջնականապես դուրս գալուց առաջ պետք է կրկնակի քվեարկություն անցկացնել։ Միացյալ թագավորությունում Brexit-ի հարցով հանրաքվեն անցկացվել է 2016 թվականի հունիսին։ Քվեարկության արդյունքներով՝ երկրի քաղաքացիների […]

̰
Բաղրամյան պողոտայում «Նիվա»-ն բախվել է Opel-ին․ կան վիրավորներ

14:35 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են 35-ամյա Վարդան Ս.-ի վարած Opel մակնիշի, 35 FT 907 համարանիշի և 22-ամյա Աշոտ Շ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Աշոտ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, […]

̰
Արե՛ք հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել. Շարմազանովի նամակը Փաշինյանին

14:25 19.10.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Ալավերդու պղնձաձուլարանի փակումը: Նամակում ասվում է. «Հարգելի՛ պարոն Վարչապետ Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարյուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն […]

̰
Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

12:50 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին: Էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի և նախագահի […]

̰
Ողբերգական վրաերթ Երևանում. բանակից զորացրված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

12:37 19.10.2018

Երեկ Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում 46-ամյա Արմենակ Հ.-ն Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 22-ամյա Ալբերտ Թերմելյանին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

11:08 19.10.2018

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։ […]

̰
Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն

11:06 19.10.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկում է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ անցկացնել: Այս մասին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից: «Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահի 02.08.2018թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» […]

̰
ՔՊ–ի «դռան» առջև լուրջ հերթ է. «Իմ քայլը» դաշինքի ցուցակում անակնկալներ են սպասվում. «Փաստ»

10:40 19.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ–ականների այս կարգի այլ մեկնաբանություններն իրականում շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, ըստ էության, այսպիսով փորձ է արվում նախապատրաստել հանրությանը՝ խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին: Ըստ էության, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում և Երևանի ավագանու կազմում բաշխելով, […]

̰
«Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ»

10:28 19.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարևան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետևում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետևանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու […]

̰
ՀՀԿ-ն կարող է տապալել ԱԺ արտահերթը. «Բոյկոտի» ազդանշանն արդեն տրվել է. «Հրապարակ»

10:21 19.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։ Ըստ մեր աղբյուրների՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի նաև ԱԺ-ում ստեղծված խումբ, որն աշխատել է ԸՕ փոփոխության վրա, քննարկումները շատ բուռն կլինեն։ «Կա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ԸՕ-ի քննարկման համար երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստի քվորումի հարցը՝ արդյոք քվորում կհավաքվի՞։ […]

̰
«Մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում». նախարարի ցնցող պատասխանն աջ ղեկով մեքենաներին առնչվող հարցին. «Ժողովուրդ»

10:19 19.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որևէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել […]

̰
Ռեստարտ. Ովքեր են լինելու ԲՀԿ ցուցակում. «Ժամանակ»

10:15 19.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները և պատրաստվում է մտնել քաղաքականություն: Մեր տեղեկություններով՝ Բաբաջանյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Այդ ցուցակում է լինելու նաև ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է կուսակցության արտաքին հարաբերությունները: Այս տեղեկությունները վկայում են, որ […]

̰
Բարսեղ Բեգլարյանի գործն իրավապահների գլխին պատուհաս է դարձել. «Ժողովուրդ»

10:00 19.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործն իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել: 2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության […]

̰
Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:47 19.10.2018

Հոկտեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 56/6 շենքի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Ֆանտան-Հրազդան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 1 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գյուղատնտեսական ընկերության հողատարածքում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի […]

̰
Վթար Խաղաղ Դոնի փողոցում. կան տուժածներ

09:36 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի  ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) […]

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում  

09:25 19.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-16:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:12 19.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 40 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Բաղրամյան պող. 26, 26գ շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 1-ին նրբ. 1 շենքը, Ներսիսյան փ. 1, 2, 4 շենքերը […]

̰
Վահագն Հովակիմյանը՝ քաղաքապետի տեղակա՞լ․ «Ժամանակ»

09:04 19.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մինչև թավշյա հեղափոխությունը աշխատում էր «Ելք» խմբակցությունում որպես փորձագետ»:

̰
BACK_TO_TOP