09:00 19.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, […]
08:47 19.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, ընդ […]
08:39 19.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սարգսյանների և Փաշինյանների հարևանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից՝ չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին և ներկա ղեկավարների միջև ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ հարևան առանձնատները նաև ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու […]
08:27 19.10.2018
Ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում, օրինակ բերելով Հայոց ցեղասպանությունը, ասել է, որ Թրամփը ճանապարհ է հարթում նոր բռնապետի համար։ Եթերի ընթացքում քննարկվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի դերակատարումն այդ հարցում։ Բեհարի խոսքով՝ Թրամփն արտոնություններ է տալիս մարդու իրավունքները խախտող բռնապետներին։ Անդրադառնալով Հիտլերին՝ ասել է․ «Նա սպանել է […]
08:14 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իր տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած հանգստության համար։ Այդ մասին Թրամփը հայտնել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, ինքը խնդրել է իրեն այլևս ոչինչ չասել։ «Եվ նրանք անմիջապես վայրէջք են կատարել։ Հիանալի օդաչուներ։ […]
08:05 19.10.2018
Կերչի քոլեջում հրաձգություն իրականացրած 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովի մայրը եղել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ակտիվիստ և արգելել որդուն զվարճանալ՝ դա համարելով մեղք։ Այս մասին հայտնում է Telegram-ի Mash ալիքը։ Ռեսուրսի փոխանցմամբ՝ զվարճանալը Վլադիսլավին արգելված է եղել մանկուց։ Նա չի մասնակցել դպրոցական խնջույքներին։ Դասղեկ Մարինա Մասլովան հայտնել է, որ նրան արգելված էր նույնիսկ դասարանի հետ կինոթատրոն […]
07:43 19.10.2018
Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի հետախուզական մարմինների ներկայացուցիչների միջև հոկտեմբերի սկզբին տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոնղոլիայում։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։ Հանդիպման թեման եղել է Ճապոնիայի քաղաքացիների վերադարձը հայրենիք, ովքեր առևանգվել էին հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից 1970-80 թթ․ և բռնի պահվել […]
07:32 19.10.2018
Թուրքիայի Յալովա նահանգի մզկիթներից մեկի ծխականները 37 տարի աղոթել են ոչ Մեքքայի ուղղությամբ, ինչպես պահանջում են իսլամական կանոնակարգերը։ Նշվում է, որ մզկիթը դեպի սուրբ քաղաքը թեքված է եղել սխալ անկյան տակ։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։ Պարբերականի տվյալներով՝ 1981 թվականին մզկիթի շինարարության ժամանակ սխալ է թույլ տրվել, որի պատճառով ուղղությունը դեպի Մեքքա խախտվել է […]
07:21 19.10.2018
Լիբանանի հայկական կուսակցությունները Ուղղափառ հայկական արքեպիսկոպոսության հետ քննարկել են երկրի կառավարությունում հայ համայնքի ներկայության, մասնավորապես, նախարարի երկու, այլ ոչ թե մեկ պորտֆել հատկացնելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն», Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչները ողջունել են Լիբանանի նոր կառավարության կազմավորմանն ուղղված ջանքերը` հույս հայտնելով, որ նոր կառավարությունը երկիրը դուրս կբերի ճգնաժամային իրավիճակից: Միաժամանակ, նրանք ընդգծել են […]
07:13 19.10.2018
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրն էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը: Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը: Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն […]
16:59 18.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը Մսմնայի ճակատամարտը համարել է Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարևոր դրվագներից և հաղթանակներից մեկը՝ նշելով, որ այդ հերոսամարտն առ այսօր հանդիսանում է ոգևորման աղբյուր՝ իր յուրովի ավանդը բերելով […]
16:39 18.10.2018
ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական […]
15:11 18.10.2018
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մանր եղջերավոր անասուններ են սատկել: ԱԻՆ-ից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների. վերջիններս սատկել են: Փրկարարներն իրականացրել են […]
15:05 18.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2018թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված երկու անձինք, օգտվելով տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Արագածոտն համայնքի տներից մեկը, հարձակվել […]
15:03 18.10.2018
Կառավարության որոշմամբ՝ 2019 թ. փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Մարգարա համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում: Մարգարա համայնքի ավագանու թվով 7 անդամները ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռազմիկ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են վերջինիս կողմից ավագանու անդամակցության […]
14:59 18.10.2018
Կառավարությունն ընդունեց «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» 2015 թ. սեպտեմբերի 8-ի համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի հիման վրա ԵԱՏՄ անդամ մի շարք պետություններ կիրառում են «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ […]
13:51 18.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին […]
13:49 18.10.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Միխայել Զիբերտի հետ։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, միաժամանակ նշելով, որ Երևանի քաղաքապետի վերջին ընտրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման յուրօրինակ հանրաքվե էր, և ժողովուրդն […]
13:45 18.10.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: «Սասնա ծռեր»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով: Երկու ամիս անց՝ հոկտեմբերի […]
13:01 18.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Երեմյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Լիլիթ Երեմյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է հրամանագրում:
12:57 18.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։ Ինչպես երեկ SHANTNEWS-ը հայտնել էր, Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն […]
12:39 18.10.2018
Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման […]
11:47 18.10.2018
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել՝ օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ […]
11:23 18.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Լեռնամերձ, Բանավան, Այգեշատ համայնքների, Շահումյան ու Դաշտ համայնքների ամառանոցների և «Շահումյան» թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:15 18.10.2018
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 49 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում: […]
10:45 18.10.2018
Երևանում այս երկու օրերին տասնյակ երկրների առաջատար վարակաբանները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար ներկայացուցիչները «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում․ ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով միջոցառման ժամանակ քննարկում են զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քայլերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում), գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, մեկտեղել է մասնագետներին, […]
10:34 18.10.2018
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ ՄԻՊԱյս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, […]
10:12 18.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 18-ին` ժամը 10։00-20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 6, 8, 10, 42, 44 համարների, Շերամի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, […]
10:02 18.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Քանաքեռ 12փ. 1-89 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անտառային փ. 127/1-128/15 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քոչարի փ. 16, 16/1, 16/6 շենքերը, Վաղարշյան փ. 13/5 շենքը, Սունդուկյան փ. […]