TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թուրքական ոստիկանությունը գյուլենականների հետ կապի կասկածանքով ձերբակալել է 20 դասախոսի

09:36 18.10.2018

Թուրքիայում դեռևս շարունակվում է 2016-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո լայն թափ ստացած գյուլենականների որսը: Այս անգամ ձերբակալվածները համալսարանականներ են: Ստամբուլի դատախազության կողմից գյուլենականների համալսարանական ցանցի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ 4 համալսարանի նախկին և ներկա 37 աշխատակցի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել: Իրականացված գործողության ընթացքում Ստամբուլում, Սաքարիայում և Գազիանթեփում (Այնթափ) ձերբակալվել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը հետ է քաշվում․ «Հրապարակ»

09:23 18.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը․ «Փաստ»

09:13 18.10.2018

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն և երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: Նրա դրամական […]

̰
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը և դատախազի տեղակալը դատի է տվել Սերժ Սարգսյանին․ «Ժողովուրդ»

09:07 18.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի: Եվ հիմա ՀՀ […]

̰
Քննարկվում է ԱԺ նախագահի երեք թեկնածություն․ «Հրապարակ»

08:56 18.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։ ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։ Ի դեպ, այս անգամ […]

̰
Օսկանյանին արգելել են մեկնել Հայաստանից. Նրա անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով․ «Ժամանակ»

08:48 18.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008թ. գումար էր փոխանցել Սամվել Մայրապետյանին։ Նրա և Մայրապետյանի […]

̰
130-ից ավելի աջ ղեկով մեքենա մնացել է սահմանին. «Ժողովուրդ»

08:45 18.10.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետևանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում […]

̰
Ողջ նախկին էլիտան հավաքվել էր «Օջախ»-ում. ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը․ «Հրապարակ»

08:31 18.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունը, որքան էլ սթրեսի մեջ ու մեկուսացած, շարունակում է ապրել բնականոն կյանքով։ Երեկ «Օջախ» ռեստորանում հավաքվել է ողջ նախկին էլիտան՝ նշել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թոռան ծնվելը։ Ներկա են եղել գրեթե բոլոր նախկինները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Անգամ ոչ մեկի հետ չշփվող Աղվան Հովսեփյանն է ուշացումով եկել։ Մասնակցել […]

̰
Թուրքիայում 8 հոգու համար նախատեսված բանտախցում 20 հոգի է պահվում. ամերիկացի հոգևորական

08:18 18.10.2018

Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն ազատ արձակվելուց հետո  ամերիկյան «ABC» հեռուստաալիքի «Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին: Հոկտեմբերի 12-ին Իզմիրում տեղի ունեցած դատական նիստում կայացված վճռով ազատ արձակված հոգևորականը եթերում նշել է, որ Թուրքիայում գտնվելու տարիներին քաղաքական որևէ  գործունեությամբ չի զբաղվել, ինչի մեջ իրեն մեղադրում […]

̰
Brexit-ի հարցով ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է անարդյունք

08:07 18.10.2018

Դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ Brexit-ի հարցով ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին և ԵՄ մյուս երկրների առաջնորդներին չի հաջողվել Brexit-ի պայմանների շուրջ բանակցություններում համաձայնության գալ։ «Առաջընթաց չկա։ Առաջնորդներն ավարտել են քննարկումները՝ պայմանավորվելով շարունակել խորհրդակցություններն առաջիկա շաբաթներին»,- հայտնել է աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը փաստել է լուրջ խնդիրների առկայությունը Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության հասնելու […]

̰
Սիրիայում Վաշինգտոնի ջանքերին աջակցելու նպատակով Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է տրամադրել

07:51 18.10.2018

Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է տրամադրել ԱՄՆ-ին՝ հաջակցություն Սիրիայի հյուսիս-արևելքում Վաշինգտոնի ջանքերի։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Գումարի տրամադրումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից Էր Ռիադ կատարած այցի և սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի անհետացման հետ։ «Միջոցների այդ փոխանցումը սպասվում էր վաղուց և ոչ մի ընդհանուր բան չունի որևէ իրադարձության կամ […]

̰
ԱՄՆ-ի ուղղությամբ «միգրանտների քարավան» է շարժվում

07:41 18.10.2018

ԱՄՆ-ի հարավային սահմանի ուղղությամբ «միգրանտների քարավան» է շարժվում, որի կազմում հաշվվում է մոտ 4000 մարդ։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին։ «Հոնդուրասից փախչող միգրանտների քարավանի կազմում գտնվողների թիվը հասել է 4000-ի։ Մեքսիկական կառավարությունը ևս 500 ոստիկան է ուղարկել Գվատեմալայի հետ իր սահման՝ սպասելով նրանց ժամանմանը»,-հայտնում է հեռուստաընկերությունն իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ […]

̰
Կերչի քոլեջում հարձակումից զոհվել է 15 ուսանող և 5 մեծահասակ

07:25 18.10.2018

Կերչի պոլիտեխնիկական քոլեջում կատարված հարձակումից զոհվել է 5 մեծահասակ և 15 ուսանող, որոնց թվում կան անչափահասներ։ Այս մասին հայտնել է Կերչի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դիլյավեր Մելգազիեևը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ բոլոր մեծահասակ զոհերը ուսումնական հաստատության աշխատակիցներ են։ Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը կրակ է բացել ուսանողների և դասախոսների […]

̰
Հայիթիի նախագահի դեմ մահափորձ է կատարվել

07:13 18.10.2018

Անհայտ անձինք կրակ են բացել Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի ուղղությամբ՝ Պոն-Ռուժ քաղաք կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Haiti Libre պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Մոիզը ծաղիկներ է դրել Հայիթիի անկախ պետության հիմնադիր Ժան-Ժակ Դեսալինայի (Ժակ Առաջին) հուշարձանին։ Պարբերականի հաղորդմամբ՝ տուժել են նախագահի երկու թիկնապահները, նրանցից մեկը գլխին հրազենային վնասվածք է […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

17:27 17.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ մասնավորապես կարևորել գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:

̰
Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին

17:18 17.10.2018

IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ինչպես տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։ Միջոցառմանը ներկա են գտնվել Տաթևի և հարակից համայնքների բնակիչները, Երևանից ժամանած հյուրեր, […]

̰
Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները

17:15 17.10.2018

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական […]

̰
Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

15:39 17.10.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են միջպետական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարներին, ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցերի:  

̰
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ

15:26 17.10.2018

Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, թափուր պաշտոններում ընտրվել են՝ Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ պաշտպանության, անվտանգության […]

̰
Մարտական հերթապահության ընթացքում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ. ոստիկանության պարզաբանումը

15:07 17.10.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, թե ոստիկանության զորքերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տարածած պարզաբանումը. «Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

14:57 17.10.2018

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի, վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:

̰
Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Փաշինյան

14:37 17.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն […]

̰
Վաչե Տերտերյանը մասնակցել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը

12:59 17.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում հոկտմբերի 17-19-ն անցկացվող «Էքսպո Ռուսաստան- Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի և երևանյան բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նպատակն է […]

̰
Սիրիահայերի ինտեգրման համար անում ենք լավագույնը. Մխիթար Հայրապետյան

12:43 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական […]

̰
Հոկտեմբերի 16-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

12:37 17.10.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 10-ական, սպանության սպառնալիքի 5, խուլիգանության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, ավտոմեքենա փոխցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]

̰
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում

12:17 17.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10։00-18։00-ն, դադարեցվելու է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
«Թումո»-ի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

12:15 17.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ «Թումո»-ի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից «Թումո»-ի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

12:12 17.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հեռ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Անդրադառնալով ոլորտի զարգացման […]

̰
Ռուսաստանն ինքնակամ դուրս կգա Եվրոպայի խորհրդից․ Լավրով

11:53 17.10.2018

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ինքնակամ դուրս կգա Եվրոպայի խորհրդից, եթե ցանկանում են հեռացնել երկրին: Այս մասին նա ասել է «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում: Լավրովը նշել է, որ Ռուսաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին՝ համաեվրոպական,  հումանիտար ու իրավական տարածքն ապահովելու համար: Եվ նրանք, ովքեր փորձում են այդ տարածքը ոչնչացնել ապօրինի գործողություններով՝ Ռուսաստանին զրկելով մյուսների […]

̰
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան կարող է դառնալ Պետդեպի խոսնակը

11:49 17.10.2018

ՄԱԿ -ում ԱՄՆ դեսպան կարող է դառնալ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նաուերթը: Սպիտակ տանը կարծում են, որ նա կկարողանա պաշտպանել Թրամփի քաղաքականությունը: Միաժամանակ հաղորդվում է, որ նա պետքարտուղար Պոմպեոյի հետ ի պաշտոնե ավելի սերտ հարաբերություններ ունի: Հիշեցնենք, որ ՄԱԿ -ում ԱՄՆ դեսպան նշանակելու անհրաժեշտություն առաջացավ, երբ այդ պաշտոնից հրաժարական տվեց Նիկի Հեյլին:

̰
BACK_TO_TOP