11:33 17.10.2018
Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32․600-րդ-ից մինչ 36․000-րդ կմ հատվածի և 64․174-րդ-ից մինչև 67․150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից: Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց […]
11:31 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իրականում դա քաղաքական հարց չէ: «Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած, […]
11:05 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: «Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ որքան հնարավոր է՝ մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով: Այնպես որ սա իսկապես […]
10:56 17.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 1-40, Անկախության փողոցի 1-50, Մաշտոցի փողոցի 1-60, Նարեկացի փողոցի 1-15, Տաթևացի փողոցի 1-16, Կոմիտաս փողոցի 1-30, Գուսան Աշոտ փողոցի 1-31, Զորավար Անդրանիկ փողոցի 1-20 և Քրիստափոր փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը: […]
10:40 17.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաև «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. հունիսին, երբ դեռ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նախարարի […]
10:32 17.10.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ: ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձը քուրդ է: Նշվում է, որ նա հատել է հայ-թուրքական սահմանը վերջերս թույլ տված ծանր […]
10:21 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
10:13 17.10.2018
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է իրանական 20 ընկերությունների ու բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։ Պատժամիջոցները սահմանվել են՝ կապված այն բանի հետ, որ դրանք ֆինանսական օգնություն են ցուցաբերում Բասիջ աշխարհազորին, որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահակազորին։ «Այդ ընդարձակ ցանցը ֆինանսական ենթակառուցվածք է տրամադրում Բասիջի ուժերի՝ երեխաների հավաքագրման, ուսուցման և […]
10:05 17.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ […]
09:59 17.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլևս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետև, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաև «Սասնա […]
09:43 17.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, և այն մնացել է բանկին: Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ և հետաքրքրվեց վարկը չմարելու […]
09:24 17.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին: Մասնավորապես, խոստացել է, որ նրա համար կբարեխոսի վարչապետի մոտ, որ նշանակեն առաջին տեղակալ: Ինչպես մեր աղբյուրն է պնդում. «Տիգրանը որոշել է Սուրենի […]
09:16 17.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Կարծում եմ՝ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն սկզբունքների վրա, որոնք այսօր մենք կարևորում ենք․ ա) հարցի լուծումը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով, բ) բացարձակապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, գ) խաղաղությանը նպաստող մթնոլորտ, ինչն […]
09:09 17.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արցախի փ. 138 և Սարմի փ. 103 սեփական տները, Ավանեսովի 1-ին փ. 1 շենքը, Արեշ 35փ. 127/1, 127/2, 127/3 շենքերը, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 15 շենքը և հարակից ոչ […]
09:01 17.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված: Բայց, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, Ղարագյոզյանների ընտանիքը ամեն բան անելու է, որպեսզի, այսպես ասած, մաքրի նախկին պատգամավորի անվան հետ կապված լուրերը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս պահին թե՛ Յուվեցի Կարոյի, և թե՛ Ղարագյոզյանների […]
08:51 17.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խոսրով Հարությունյանի ընկերությունը տուգանվում և գործունեությունը դադարեցվում է ՀԴՄ չտրամադրելու հիմքով։ Նախկին իշխանությունների օրոք էլ է «Ռոբել» ընկերությունը բազմիցս տուգանվել, […]
08:40 17.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։ Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ․ Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին։ Իսկ այսօր ԱԺ պետաիրավական […]
08:31 17.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։ Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին […]
08:25 17.10.2018
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է առևտրային բանակցություններ սկսել ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի հետ։ Բանակցություների մեկնարկի հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Դրանց արդյունքում Վաշինգտոնը մտադիր է հասնել ավելի արդար առևտրային սխեմայի։ Մտադրություների մասին համապատասխան հուշագիրը Կոնգրես է ուղարկել Սպիտակ տան առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը։ Լաթհայզերի խոսքով՝ ինքն ամերիկացի աշխատողների, ֆերմերների և կազմակերպությունների համար ակնկալում է էական […]
08:12 17.10.2018
Բրիտանացի գրող Աննա Բյորնսը դարձել է 2018 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր։ Նրա Milkman սիրավեպը ժյուրիի կողմից գնահատվել է բացառիկության համար, հայտնում է «РИА Новости»-ն։ Վեպը գրված է 18-ամյա աղջկա անունից։ Այն պատմում է աղջկա բարոյական երկընտրանքների մասին։ Ինչպես նշել է ժյուրիի նախագահ, բրիտանացի գրող Կվամե Էնթոնի Ապիան, ժյուրիի անդամներից ոչ ոք երբեք նման բան չի […]
07:54 17.10.2018
Իսրայելցի զինվորականները հայտնում են Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հրթիռակոծման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան։ Ռեակտիվ արկը պայթել է երկրի հարավի խոշորագույն քաղաքներից մեկում՝ շենքի մոտ։ Նշվում է, որ տագնապի ազդանշանները միացել են Բեեր-Շեվե քաղաքում։ Հրթիռը պայթել է բնակելի տան մոտ և վնասել շենքը։ Tow rockets launched […]
07:38 17.10.2018
2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետաքննությունը, որն անցկացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, թույլ չի տալիս Մոսկվային ու Վաշինգտոնին լավ հարաբերություններ հաստատել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ FoxBusiness-ի հետ հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը կլինի լավ, այլ ոչ թե վատ, քանի որ երկու երկրները միջուկային […]
07:23 17.10.2018
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը և ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը եկել են հաշտության համաձայնության, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնության պայմաններով՝ գործարարը չի կարող ղեկավար պաշտոններ զբաղեցնել ընկերությունում առաջիկա 3 տարին։ Դատարանը հաստատել է համաձայնագրի պլանը, որի համաձայն՝ Մասկը պետք է առնվազն 3 տարով լքի Tesla-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Նա նաև ստիպված […]
07:13 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 6 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 64-ամյա Ալիսա Զաքարյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, […]
15:53 16.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին այցելել է կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
15:45 16.10.2018
Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի (Մ-11) Վարդենիս-Սոթք (38-43-րդ կմ) հատվածում սեպտեմբերի 11-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինարարական տեղամաս, տեղում ուսումնասիրել կատարվող աշխատանքները։ Ճանապարհահատվածը հիմնանորոգող «Կապավոր» ընկերության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Նշվել է, […]
15:23 16.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ողջույնի խոսքում նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման և մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ: Բակո Սահակյանը նման հասարակական կառույցի ստեղծումը […]
15:18 16.10.2018
Հոկտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդը Նիդեռլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակել է աշխատանքային քննարկումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին: Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական վերաքննիչ տրիբունալի նախագահ Թագվոր Ավետիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն […]
15:05 16.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին և Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային և հոգևոր արժեքների պահպանման կարևորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, և ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: […]