08:27 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից և քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։ Նա շփումներ ունի ինչպես ռուսական իրականության, այնպես էլ եվրոպացիների հետ։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու նրա հետ։ Մեզ հետաքրքրում էր հանդիպումների […]
08:23 16.10.2018
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հանդիպումը կայացել է «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում, որն ընթանում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է Sputnik.az-ն: Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը և մտքեր փոխանակել եռանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:
08:10 16.10.2018
Նորվեգիայի հյուսիս-արևելքում հնագետները հայտնաբերել են 20 մետրանոց նավ-գերեզմանոց, որտեղ վիկինգներ են թաղված։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Հուղարկավորման վայրը գտնվում է ոչ մեծ խորության վրա, սակայն ֆերմաների տակ է, և այն հայտնաբերել հաջողվել է շնորհիվ ռադարի։ Նշվում է, որ նավերում թաղել են արիստոկրատներին կամ առաջնորդներին՝ ցույց տալու նրանց ուժն ու ազդեցությունը։ Հնագետները չեն շտապում զբաղվել […]
07:51 16.10.2018
Վնասը, որը հասցրել է «Մայքլ» փոթորիկն ամերիկյան 6 նահանգների ապահովագրված շինություններին և արդյունաբերական ձեռնարկություններին, կազմում է 10 մլրդ դոլար։ Նման գնահատական է տվել AIR Worldwide ընկերությունը, որը մասնագիտացած է տարերային աղետների և արտակարգ պատահարների հետևանքով առաջացող ռիսկերի վերլուծման գործում։ Փոթորկի զոհ է դարձել 18 մարդ, ևս 35-ն անհետ կորած են համարվում։ Հիշեցնենք, որ փոթորիկը հոկտեմբերի […]
07:36 16.10.2018
Ադրբեջանն արգելել է գրող Լյուդմիլա Ուլիցկայայի, միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Սվետլանա Ժուրովայի և «Հավատք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերի մուտքը երկիր։ Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Արգելքի պատճառ է դարձել կանանց այցն Արցախ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ։ Ցուցակում հայտնվել են ևս մի քանի ռուսներ։
07:28 16.10.2018
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտն աճել է 17 տոկոսով՝ հասնելով 779 մլրդ դոլարի։ Այդպիսին են ֆինանսական տարվա արդյունքները՝ Ֆինանսների նախարարության հաշվետվության տվյալներով։ Դա 6 տարում առավելագույն ցուցանիշ է։ Դրա հետ մեկտեղ փաստաթղթի հեղինակները նշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տնտեսական հաջողությունները։ Ամենից շատ աճել են պաշտպանական (33 միլիարդ դոլարով՝ հասնելով 664,7 միլիարդի) և սոցիալական ապահովության […]
07:15 16.10.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրատապ ուղևորվել է Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաուդցի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրույցը նվիրված է եղել The Washington Post-ի անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջիի ճակատագրին, ով անհետացել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցից հետո։ Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ […]
17:13 15.10.2018
Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել, և հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ: Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են […]
17:09 15.10.2018
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Մարությանը, մասնավորապես, նշել է. «Երևանն ամեն օր ապրող, աշխատող ու իրեն բնորոշ խնդիրներ ունեցող քաղաք է, և մենք […]
16:59 15.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետև այցելել են քաղաք Շուշի:
16:56 15.10.2018
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին հնչած ահազանգը կեղծ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը: Նրա խոսքերով՝ դպրոցի անձնակազմը տարհանելու կարիք չի եղել: «Ռումբի մասին ահազանգի հեղինակը երեխա է եղել»,- ասաց նա:
16:11 15.10.2018
Հայաստանի Հանրապետության ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 348 դեպք, որից 206-ը՝ արտակարգ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 118 կենցաղային կանչ, 153 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 41 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: […]
15:39 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը: «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները՝ խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար: […]
15:19 15.10.2018
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հորդորել է սպառողներին զերծ մնալ պատրաստի աղցաններ գնելուց: Պիպոյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով՝ պետք է օրենքի փոփոխությո՞ւն՝ թող առաջարկեին, չեն արել՝ թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։ Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն […]
15:15 15.10.2018
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկա կգտնվեն Հյուսիսային պողոտայում Սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն […]
13:11 15.10.2018
Պետպատվերի տրամադրման սկզբունքները փոխվում են, բուժաշխատողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացվում է, իսկ ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է ունեցել հանրապետությունում գործող բոլոր բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ կիրակնօրյա հանդիպման ընթացքում: «Նոր կառավարության որդեգրած սկզբունքները պետական միջոցների ծախսման տեսանկյունից […]
12:25 15.10.2018
Սասեքսի դուքս Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարքլը, սպասում են իրենց առաջնեկին: Դքսուհու հղիության լուրը տարածել է Քենսինգթոնյան պալատն թվիթերյան պաշտոնական էջում: Երեխայի ծնունդը սպասվում է 2019 թվականի գարնանը: Զույգն ամուսնացել էր 2018 թվականի մայիսի 19-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի ժամատանը:
12:05 15.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 94 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 16, խարդախության 13, ծեծի 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կաշառակերության 3, յուրացման կամ վատնման, բնակարանային գողության, սպանության սպառնալիքի, ապօրինի ծառահատման և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ […]
11:44 15.10.2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք […]
11:39 15.10.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը:
11:21 15.10.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքները: «Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները: Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա […]
11:02 15.10.2018
Հոկետմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ նախագահ Բակո Սահակյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի ՄԻՊ աշխատակազմի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, […]
10:45 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ […]
09:47 15.10.2018
Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցներում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, եկեղեցու մոտակայքում` մոտ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 1 հա բուսածածկույթ, 27-րդ կմ-ին՝ մոտ 20 հա և 500 քմ, 46-րդ կմ-ին՝ մոտ 7 […]
09:36 15.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 10-րդ փողոցի թիվ 74/30 տան մոտակայքում գտնվող տներից մեկի բնակիչն ընկած է բակում և չի արձագանքում կանչերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են դարպասի դուռը […]
09:25 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 04:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկ Իոսիֆյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:31-ին, մարվել՝ 04:37-ին: Այրվել է 4 […]
09:13 15.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Քանաքեռ 6-րդ փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հյուսիսային ճառագայթ 1-17 սեփական տները, Արաբկիր 49փ. 10-12 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նիկոլ Դումանի փ. 22-51/1 սեփական տները, […]
09:01 15.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է CBS-ի հետ հարցազրույցում։ Լրագրողուհի Լեսլի Շտալը հարցրել է Թրամփին՝ արդյո՞ք նա հավատում է 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի միջամտությանը։ ԱՄՆ նախագահը հաստատակամ պատասխան է տվել, որից հետո փորձել է շեղել զրույցը՝ ասելով, որ Չինաստանն ու […]
08:45 15.10.2018
Ռուսաստանը կօգնի Իրանին ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Mako.co.il պարբերականը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ի գաղտնի փաստաթղթին։ Պարբերականի տվյալներով՝ Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովով ռուսական նավթավերամշակող գործարաններ։ Դրանից հետո նավթը միջազգային շուկայում կվաճառվի որպես ռուսական։ Նշվում է, որ նման պլանը հավանության է արժանացել Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի […]
08:25 15.10.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել հյուսիսկորեական միջուկային օբյեկտների ցանկը։ Այս մասին հայտնում է ճապոնական «Իոմիուրի» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Փհենյան այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խնդրել էր Կիմ Չեն Ինից միջուկային օբյեկտների ցանկը՝ ստուգայցերի համար։ Հյուսիսկորեացի առաջնորդը մերժել էր՝ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ը, միևնույն է, չի հավատալու ցուցակի բովանդակությանը, […]