15:03 16.10.2018
Հոկտեմբերի 16-ին` ժամը 11:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Škoda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ե.-ին (ծնված 1964 թ.): Փրկարարները Հ. Ե.-ին մոտեցրել են […]
14:56 16.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 12, ծեծի և անձնական ունեցվածքի գողության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 7, յուրացման կամ վատնման 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա […]
14:54 16.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2018 թվականի սեպտեմբերի 27-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող երիտասարդի մորից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իր տղան՝ Ս. Դավթյանը, 3 օր է՝ բժիշկների պատճառով կոմայի […]
14:47 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա մի քաղաքացի և […]
14:37 16.10.2018
Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կփոխվի: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
14:01 16.10.2018
Հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցներում նշվել է, որ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է […]
13:11 16.10.2018
ՀԱՊԿ անդամ երկրների ավելի քան 1000 զինծառայողներ կմասնակցեն Եկատերինբուրգի մոտ անցկացվող Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժությանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգը: Զորավարժությունները կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում: Զորավարժությանը կմասնակցեն 1115 զինծառայողներ և 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն: «Անխախտ եղբայրություն-2018»-ը կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի […]
12:28 16.10.2018
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում հորը տեսակցության եկած որդին ծեծել է բուժաշխատողին։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետական բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող Մ. Պ.-ին այցելության եկած որդին ալկոհոլային ազդեցության տակ հոր տեսակցությունից հետո կոնֆլիկտի մեջ է մտել կին բուժաշխատող Ն. Ս.-ի հետ, վիրավորել նրան և ծեծել՝ պատճառելով մարմնական […]
12:19 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին:
12:08 16.10.2018
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցության շրջանակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկել են Եվրոպայի […]
11:29 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին վարչապետն ասել է կառավարության արտահերթ նիստում: «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր սպասվում է […]
11:26 16.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է […]
11:22 16.10.2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահման: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել աննկատ առաջ շարժվել: Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու […]
11:19 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ անդամակցող պետությունների արտգործնախարարներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ […]
11:17 16.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության […]
11:16 16.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի […]
11:12 16.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպաննի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները […]
11:07 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից: Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից: Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են […]
10:29 16.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է: Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, թեպետ բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն ոչ մի խոսք չկա «Համաներման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ճիշտ է, արդարադատության նախարար […]
10:25 16.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում […]
10:18 16.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում: Պաշտպանի խոսքով, սակայն, […]
10:12 16.10.2018
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,- գրել է նա:
10:00 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև արցախցիների […]
09:46 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ջերմոցների մոտակայքում ծառեր են այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 23:19-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, 7 դեկորատիվ ծառ և ծածկի փայտե կառուցատարրեր՝ մոտ 15 քմ: Հրդեհի […]
09:34 16.10.2018
Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությունը որոշել է չմասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին։ Այս մասին ասվում է հեռուստաընկերության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ մասնակցի նախապատրաստման համար անհրաժեշտ գումարը զգալի գերազանցում է ծախսերի խելամիտ շրջանակը, որը կարող է իրեն թույլ տալ հանրային հեռուստատեսությունը։ Մրցույթի կազմակերպիչներն ափսոսանք են հայտնել՝ կապված բուլղարական կողմի որոշման հետ։
09:25 16.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11-ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ֆելիքս […]
09:14 16.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շրջանցիկ թունել 1-351 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Արաբկիր» ԲԲ ընկերությունը, «Դայան» ՍՊ ընկերությունը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը, Այգեկցի փ. 36-63 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ […]
09:03 16.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Իրավական ոլորտում […]
08:49 16.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է՝ այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը: Պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, ինչպես նաև մի շարք այլ խայտառակ իրողությունների մասին։ Վարչապետի անզիջում և չոր որոշումը վստահաբար չի ուշանա»։
08:38 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։ Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ և խորհրդի […]