08:12 15.10.2018
«Քալում» փոթորիկը, որի գերակայության տակ Մեծ Բրիտանիան գտնվում է հոկտեմբերի 12-ից, «ստիպել է», որ ջրվեժը հոսի հակառակ ուղղությամբ։ Ուշագրավ տեսարանը նկարահանել է Շոտլանդիայի բնակիչ Քրիս Մարտինը, հայտնում է The Independent-ը։ Բնության արտասովոր երևույթը տեղի է ունեցել Շոտլանդիայի արևմտյան Սքայ կղզում։ Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր վերջին 20 տարում տարերային աղետների զոհերի թիվը։ Դրանք խլել են […]
07:53 15.10.2018
Ամերիկյան ռազմածովային ուժերի դեսանտային USS Essex (LHD-2) նավը կիրակի ժամանել է Դոհայի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է Կատարի ՊՆ-ն։ Ամերիկյան նավի վրա գտնվում են 3000 անձինք, այդ թվում՝ 1600 ծովահետևակայիններ։ Կատարի մայրաքաղաք ամերիկյան նավի ժամանումը նախապես ծրագրված է եղել և կապված է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությամբ։ Կատարի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ դեսանտային նավի մուտքը […]
07:40 15.10.2018
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է Փարիզում ծագումով Չեչնիայից 23 անձանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Արևելյան Եվրոպայից՝ մասնավորապես Լեհաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից ժամանող բեռնատարների վարորդներին ռեկետի ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվածները պահանջել են յուրաքանչյուր վարորդից 200 եվրո՝ Փարիզ մուտքի համար։ Մեկ ամսում հանցավոր խումբը կարողացել է ստանալ 200 հազար եվրո […]
07:32 15.10.2018
Ամերիկյան Թեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքի խանութներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Ինչպես հայտնում է Daily Express-ը, վնասվածքներ են ստացել 3-ամյա երկու երեխաներ, ինչպես նաև 19 և 20 տարեկան երկու անձինք։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նշվում է, որ կրակը բացվել է մեքենայից։ Կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից, նրան որոնում են։ […]
07:22 15.10.2018
Իրաքի հարավային Բասրա նահանգում աղտոտված խմելու ջրից թունավորված մարդկանց թիվը հասել է 111 հազարի։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրեն Մահդի աթ-Թամիմին։ Նրա խոսքով՝ թունավորվածների մի մասը դպրոցականներ են։ Թունավորումները տեղի են ունեցել ուսումնական տարվա սկզբին։ Նա պահանջել է տեղի իշխանություններից և կենտրոնական կառավարությունից այդ հարցով հստակ դիրքորոշում […]
07:12 15.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը ծրագրել էր Թուրքիայից հետ կանչել բոլոր դիվանագետներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդը չափազաց զայրացած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ Բրանսոնի հետ կապված իրավիճակի պատճառով։ Նա հանձնարարել էր ԱՄՆ դեսպանատան […]
21:54 14.10.2018
«Քալում» փոթորիկը, որը հարվածել է Մեծ Բրիտանիային, խլել է 3 մարդու կյանք և բազմաթիվ ավերածություններ առաջացրել։ Այս մասին գրում է Mirror-ը։ Բրայթոնում տեղի բնակիչները նկատել են ծովում խեղդվող տղամարդու։ Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Եվս մեկը զոհվել է Ուելսի Փենարթ քաղաքում ջրից դուրս բերելուց անմիջապես հետո։ Ավելի ուշ ոստիկանությունը […]
21:35 14.10.2018
Թբիլիսիում հոկտեմբերի 14-ին կիրակնօրյա պատարագից հետո մի քանի տասնյակ ծխականներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն Վրաստանում հայկական եկեղեցիների պահպանության։ Այս մասին հայտնում է news.am-ը։ Ծխականները քահանաների գլխավորությամբ ուղևորվել են Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք են կարդացել, ինչին հաջորդել է ծխականների մոմավառությունը։ Ակցիային մասնակցել են Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։
21:12 14.10.2018
Գերմանիայի Հեսսեն երկրամասում մասնավոր թեթևշարժչային ինքնաթիռը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում է Focus Onlne-ը։ Նշվում է, որ անհաջող վայրէջքից խուսափելու համար օդաչուն ստպված է եղել երկրորդ շրջանը պտտվել։ Չկարողանալով հավաքել համապատասխան բարձրություն՝ ինքնաթիռը կոտրել է աերոդրոմի արգելապատնեշն ու թևով հարվածել մոտակայքում կանգնած մարդկանց։ Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, առնվազն 8 մարդ […]
20:57 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra J» մակնիշի (վարորդը՝ […]
20:20 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել էր ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, համապատասխան պաշտոնատար անձինք ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:
20:12 14.10.2018
Թբիլիսիում տաքսի ծառայություն մատուցելու նպատակով լիցենզիա է տրվել 54 կին վարորդի: Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Մամուկա Մումլաձեն: Ընդհանուր առմամբ տաքսի վարելու իրավունք է ստացել 18 030 վարորդ։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Ինչ վերաբերում է տուգանքներին, ըստ Մումլաձեի՝ առանց լիցենզիայի տաքսի վարելու համար Ճանապարհային ոստիկանությունը շուրջ 100 վարորդի դեմ սահմանել է 200 լարի տուգանք: […]
19:58 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հրաժարականը։ Նախագահը նշել է, որ վարչակազմի որոշ աշխատակիցների աշխատանքն իրեն չի հիացնում։ Միևնույն ժամանակ Թրամփը հերքել է Սպիտակ տանը տիրող «քաոսի» մասին տեղեկությունները՝ որակելով դրանք կեղծ։ CBS-ի հետ հարցազրույցում Թրամփն ասել է, որ Մեթիսը հիանալի տղա է, և իրենք լավ հարաբերությունների մեջ են։ Նախագահի […]
19:37 14.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ ժամը 16:20-ի սահմաններում զինված անձը մուտք է գործել […]
19:23 14.10.2018
Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրի վրա բեռնատար մեքենա է այրվել: Ինչպես հայտնում են Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբից, բեռնատար մեքենան իրականացնում էր բեռնափոխադրում՝ Թուրքիայի Հանրապետությունից Թբիլիսի: Մեքենան բեռնված է եղել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզչական նյութերով, մասնավորապես՝ գովազդային վերնաշապիկներով: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է aliq.ge-ն։ «Կոչ ենք անում Ներքին գործերի նախարարությանն անհապաղ իրականացնել հետաքննություն և պարզել […]
19:11 14.10.2018
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Մարությանը նշել է, որ այցելում է աղբավայր արդեն երրորդ կիրակին՝ անձամբ հսկելու կատարվող աշխատանքները։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով։ «Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով թափել աղբը և չվնասվել, […]
18:42 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ. Մ., […]
18:33 14.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։ «Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարության, բազմազանության, գենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբ, ինչն աշխատում է բոլորի համար: Վերադառնում ենք տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենք հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք երբեք չենք մոռանա նրանց»: Նա առանձնացրել է նաև ՀՀ […]
18:25 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամանած ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի […]
18:12 14.10.2018
Երևանի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիները կսկսվեն այսպես. բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ է փոխվել և կարևորը՝ դեպի լավը՝ մեր քաղաքի և բնակիչների համար»։ https://www.facebook.com/viktor.mnatsakanyan/posts/10212317399001308
17:49 14.10.2018
Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։ «Միայնակ Գայլը» կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. պատգամավորների անձնական երաշխավորությամբ նա ազատ էր արձակվել։ 47-ամյա Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը […]
17:37 14.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված կազմակերպվել է «Բերքի տոն»: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները, ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը: Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ […]
17:23 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը՝ ժամը 16.20-ին, անհայտ անձն ատրճանակի սպառնալիքով դեղատնից հափշտակել է գումար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Նա 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյանն […]
17:16 14.10.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ, որտեղ հոկտեմբերի 15-ին մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
17:09 14.10.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ն առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով: […]
14:34 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 48-ամյա Արտուշ Դանիելյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած MAN մակնիշի 35 TG 172 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: […]
13:43 14.10.2018
Հայաստան է ժամանում Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ին, պատվիրակությանը կընդունի Հայաստանի Բարձրագույն դատական խորհորդը՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվող հիմնական թեմաները. Խորհրդի գործունեության կազմակերպչական մոդելը (ներառյալ ֆինանսական ենթակառուցվածքները), էթիկա, որակի չափանիշները, գործերի բաշխում, գործերի քննության օպերատիվությունը և դատարանների ծանրաբեռնվածությունը, ռոտացիայի համակարգը և […]
13:32 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ […]
13:29 14.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:
13:25 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքով հափշտակել դեղատանը եղած գումարը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]