TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.14 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կրակոցներ Երևանի կենտրոնում․ ձերբակալվել է «Նորատուսցի Արան»

13:11 14.10.2018

Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արան»։ Զոհեր և վիրավորներ չկան: Արա Բանդուրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։

̰
Մեծ Բրիտանիայում սկյուռը ներկա է գտնվել էկոլոգիական կոմիտեի նիստին

13:08 14.10.2018

Լոնդոնի վարչակազմի աշխատակից Ջիլս Բրոդբենտը հայտնել է, որ քաղաքային օրենսդիր մարմնի էկոլոգիական հարցերով կոմիտեի հանդիպմանը ներկա է գտնվել մի սկյուռ։ Ականատեսների խոսքով՝ կենդանին մի քանի անգամ մուտք ու ելք է արել դահլիճ։ Բրոդբենտը տեսանկարահանել է սկյուռին, հայտնում է UPI պորտալը։ Կենդանու հայտնվելը եղել է միանգամայն համատեղելի, քանի որ նիստին քննարկվել է շրջակա միջավարի վրա Հիթրոու […]

̰
Ահաբեկիչները Եփրատ գետի մոտ գտնվող փախստականների ճամբարից պատանդ են վերցրել 130 ընտանիքի 

12:26 14.10.2018

Եփրատ գետի արևելյան ափին գտնվող փախստականների «Էլ-Բահրա» ճամբարի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ օրը պատանդել են 130 ընտանիքների։ Այս մասին Al Hadath հեռուստաալիքին հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ներկայացուցիչ Շուվան ալ-Խաբուրին։ Քուրդ մարտիկները հետ են մղել հարձակվողներին՝ ոչնչացելով առնվազն 20 ահաբեկչի, և կարողացել են պաշտպանել մնացած փախստականներին:«Էլ-Բահրա» ճամբարը գտնվում է […]

̰
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Յարոմիր Շտետինայի ներդրումն Արցախի ու Եվրոպայի փոխգործակցության զարգացման գործում

12:19 14.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում:

̰
Անհետացած սաուդցի լրագրողի հարսնացուին հրավիրել են Սպիտակ տուն  

12:07 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սպիտակ տուն է հրավիրել անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի հարսնացուին։ «Մենք նրա հարսնացուին հրավիրել ենք Օվալաձև կաբինետ»,-ասել է Թրամփը Թուրքիայի կողմից օրերս ազատ արձակված բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփը խոստովանել է, որ սաուդցի լրագրողի որոնումների բարեհաջող ավարտի հույս չունի։  

̰
Իզմիրում ներգաղթյալների տեղափոխող բեռնատար է շրջվել․ կան զոհեր

11:47 14.10.2018

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ներգաղթյալների տեղափոխող բեռնատար է շրջվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Տարբեր տվյալներով՝ կա 15-19 զոհ։ Հաղորդվում է նաև 10-ից ավելի վիրավորների մասին։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մենդերես շրջանում։ Բեռնատարը, որը շարժվում էր Այդըն-Իզմիր մայրուղիով, ընկել է Դեգըրմենչայ գետը։ Վթարի պատճառների մասին չի հաղորդվում։

̰
Հրդեհ Աշնակ գյուղում

11:25 14.10.2018

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել`21:49-ին: Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:12 14.10.2018

Հոկտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի «Լաչին» կոչվող հատվածում այրվել է 500 քմ խոտածածկույթ, Հալաբյան փողոցի թիվ 61 շենքի մոտակայքում` 500 քմ, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին` մոտ 1000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օվկիան» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի […]

̰
Հռոմի պապը կարգալույծ է արել չիլիացի երկու եպիսկոպոսի

11:00 14.10.2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգալույծ է արել չիլիացի երկու եպիսկոպոսի, ովքեր մեղադրվում են մանկապղծության մեջ։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը։ Դա տեղի է ունեցել Չիլիի կաթոլիկ եկեղեցում տեղացի 80 հոգևորականների մասնակցությամբ ծագած սկանդալի ֆոնին։ Միայն 2018 թվականի օգոստոսին Չիլիում 119 գործ է բացվել սեռական հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Հովվապետը որոշումն ընդունել է Չիլիի նախագահ […]

̰
«Լեսլի» փոթորիկը շարժվում է Պորտուգալիայի և Իսպանիայի ուղղությամբ

10:38 14.10.2018

«Լեսլի» փոթորիկն արագորեն շարժվում է Պիրենեյան թերակղզու երկրների՝ Պորտուգալիայի և Իսպանիայի ուղղությամբ։ Սպասվում են տեղատարափ անձրևներ, ուժեղ քամի և ծովային փոթորիկ։ Լեսլին հյուսիսարևելյան ուղղությամբ շարժվում է 61 կմ/ժամ արագությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Փոթորիկների վերահսկման ԱՄՆ Ազգային կենտրոնի տվյալներին։

̰
ԱՄՆ-ում մեկ շիշ գինին վաճառվել է ռեկորդային գնով

10:17 14.10.2018

ԱՄՆ-ում մեկ շիշ գինին վաճառվել է ռեկորդային՝ 558 հազար դոլարով։ 1945 թվականի արտադրության ֆրանսիական Romanée Conti գինու շիշը վաճառվել է Նյու Յորքում՝ Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Այդ գինը սահմանել է գինու ցանկացած չափի մեկ շշի արժեքի ռեկորդ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Վերջնական արժեքը, որը ներառում է հարկերը, 17 անգամ գերազանցել […]

̰
Փարիզի իշխանություններն անօթևաններին կտեղավորեն քաղաքապետարանում

09:58 14.10.2018

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել է ցուրտ ժամանակահատվածում անօթևաններին տեղավորել Օտել-դե-Վիլեում՝ քաղաքապետարանի շենքում։ Քաղաքապետարանի շենքը չի բավականացնի 3000 անօթևաններին տեղավորելու համար։ Դրա հետ կապված՝ Իդալգոն կոչ է արել օգտագործել ազատ շենքերը։ «Մենք կտրամադրենք նաև մունիցիպալ կենտրոնները»,-հավելել է քաղաքապետը։ Նոյեմբերի վերջից Օտել-դե-Վիլեում ՝ XIX դարի շենքում, կարող են ապաստանել անօթևան կանայք, հայտնում է RT-ն։

̰
Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի ու նրա տիկնոջ ինքնաթիռին

09:36 14.10.2018

Կայծակը հարվածել է ինքնաթիռին, որով Լոնդոնից Ամստերդամ էին թռչում արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Եթե հարվածը լինել ինքնաթիռի կորպուսին մի փոքր ավելի ձախ, ապա նավիգացիոն համակարգը կարող էր վնասվել, ինչը կհանգեցներ ողբերգության։ Արքայական զույգը չի տուժել։ «Սխինփոլ» օդանավակայանում վայրէջքից […]

̰
Թրամփը հանդիպել է թուրքական բանտից ազատ արձակված հոգևորականի հետ

09:26 14.10.2018

Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հանդիպումը, ում օրեր առաջ են ազատ արձակել թուրքական բանտից։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Բրանսոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող ռազմաօդային ուժերի բազայում, հայտնում է Reuters գործակալությունը։ Թրամփն իր թվիթերյան […]

̰
Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել

09:14 14.10.2018

Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել: Հանդիպման ավարտին արևելյան տրիբունայում, որտեղ հիմնականում գտնվել են ՖԱՖ-ի և «Red Eagles» երկրպագուական ակումբի ներկայացուցիչները, բախում է տեղի ունեցել: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել։ Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում, հյուրընկալելով Ջիբրալթարին, պարտվեց նվազագույն հաշվով:  

̰
Հայաստան-Ջիբրալթար խաղի մեկնարկային կազմերը հայտնի են

19:38 13.10.2018

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Ազգային ընտրանու նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ ֆուտբոլիստներին՝ Հայրապետյան, Հարոյան, Գրիգորյան, Մալաքյան, Ղազարյան, Հովհաննիսյան, Մովսիսյան, Մկոյան, Մխիթարյան, Համբարձումյան, Բարսեղյան: Հանդիպումը կմենարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

̰
Կոնդի եկեղեցում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը

19:24 13.10.2018

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստյան արարողությունը։ Արայիկ խանդոյանը կհուղարկավորվի վաղը՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ «Միայնակ Գայլը» կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. պատգամավորների անձնական […]

̰
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի մայրաքաղաքի գործընկերոջ հետ

19:15 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունն Արցախի մայրաքաղաքի հետ […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել

13:06 13.10.2018

  Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։ Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։ Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության […]

̰
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի առթիվ

12:59 13.10.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Թարգմանչաց տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց […]

̰
Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից. Սեֆիլյանը դիմել է վարչապետին

12:58 13.10.2018

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը […]

̰
Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին շուտ եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք

12:50 13.10.2018

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին նախատեսված ժամից շուտ հաստատություն եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո […]

̰
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային

12:45 13.10.2018

Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի և Եվրամիության միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես փոխգործակցության հնարավոր ուղղություններ նշելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։ Այս համատեքստում […]

̰
Հիմալայներում ձնահոսքի հետևանքով 9 ալպինիստ է զոհվել

11:31 13.10.2018

Հիմալայներում ձնահոսքի հետևանքով զոհվել են հարավկորեացի և նեպալցի 9 ալպինիստներ: Այս մասին հայտնում է Himalayan Times-ը՝ հղում անելով արշավի կազմակերպչին: Ինչպես հայտարարել է Trekking Camp Nepal ընկերության ներկայացուցիչ Վանգչու Շերպան, մրրիկի պատճառով ձնահոսքի տակ է հայտնվել Գուրյա Հիմալ լեռան վրայի ճամբարը, որում գտնվել են ալպինիստները: Ճամբարում նրանք սպասում էին եղանակային պայմանների բարելավման՝ ուղևորությունը շարունակելու համար: […]

̰
Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

11:15 13.10.2018

Հայաստանի պատանեկան թիմը 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալն է նվաճել: Բուենոս Այրեսում ընթացող Օլիմիպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ,  հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով գերազանցել է Մեքսիկայի ներկայացուցչին: Նախօրեին պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էր դարձել ծանրորդ Կարեն Մարգարյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:

̰
Գազայում իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ 7 պաղեստինցի է զոհվել. կա ավելի քան 250 վիրավոր

10:24 13.10.2018

Գազայի հատվածում իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի: Այս մասին հայտնել է անկլավի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ 4 մարդ սպանվել է Գազայի արևելքում՝ փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարի շրջանում: Եվս 3 պաղեստինցի զոհվել է հարավային շրջաններում: Բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ավելի քան 250 մարդ: Ինչպես հայտնում է «Վաֆա» գործակալությունը, մոտ 150 […]

̰
Փրինսի հարազատները Թրամփից պահանջել են չգործածել նրա հիթերը միջոցառումների ժամանակ

10:13 13.10.2018

Երկու տարի առաջ մահացած աշխարհահռչակ երաժիշտ Փրինսի հարազատները պահանջել են դադարեցնել նրա Purple Rain ստեղծագործության օգտագործումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտարարել է TMZ պորտալը: Երաժիշտի հարազատների անունից հանդես է եկել եղբայրը՝ Օմար Բեյքերը: Նախկինում երգչուհի Ադելի և մի շարք հայտնի խմբերի ներկայացուցիչները պահանջել էին դեռևս նախագահի թեկնածու Թրամփից դադարեցնել իրենց ստեղծագործությունների օգտագործումը […]

̰
SHANTNEWS

10:00 13.10.2018

̰
Հայուհին դարձել է Բաշկիրիայի առաջին տիկին

09:24 13.10.2018

Բաշկիրիայի նոր առաջին տիկինը հայուհի է՝ մասնագիտությամբ ատամնաբույժ, 36-ամյա Կարինե Ավետիսյանը։ Նա ամուսնացած է 54-մյա Ռադի Խաբիրովի հետ, ով վերջերս է նշանակվել Բաշկիրիայի Հանրապետության ղեկավար։ Մինչ այդ՝ 2017 թվականի մարտից նա զբաղեցրել է Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն: Կարինեն 2006 թվականին ավարտվել է Կուբանի բժշկական համալսարանը։ Մինչ նոր ամուսնու հետ հանդիպելը, նա արդեն […]

̰
Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

08:52 13.10.2018

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքում՝ նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում՝ 1500 քմ, Ջրվեժի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում` 600 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 8 հա,  Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհին՝ Արագյուղ […]

̰
BACK_TO_TOP