Ամայացած քաղաքական դաշտում նոր ընտրությունները չեն նպաստի խնդիրների լուծմանը. Վազգեն Մանուկյանն առաջարկներ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Ամայացած քաղաքական դաշտում նոր ընտրությունները չեն նպաստի խնդիրների լուծմանը. Վազգեն Մանուկյանն առաջարկներ ունի

07:07 01.10.2018

Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն: Այս մասին ասված է «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ, որով նա իր տեսակետն է ներկայացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին:

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանն ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ: Տարիներ շարունակ դրանք չլուծելը, որոշ խնդիրների էլ խորացումը հանգեցրեց ապրիլ-մայիսյան ընդվզմանն ու համաժողովրդական շարժմանը։  Բոլոր ներքին հիմնախնդիրները (հովանավորչություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, անպատժելիություն, բարեխիղճ տնտեսական մրցակցության բացակայության պատճառով ոչ արդյունավետ տնտեսական համակարգ և այլն) աճել են մեկ արմատից՝ պերմանենտ կեղծվող ընտրություններից՝ սկսած 1995 թվականից, որը հետզհետե հասցրեց քաղաքական դաշտի փլուզման և ամայացման, գաղափարական-ծրագրային լուրջ կուսակցությունների և քաղաքական մրցակցության վերացման:

Դա արդեն ինքնըստինքյան դարձել է պետական կառավարման լուրջ խոչընդոտ: Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը, իմ կարծիքով, չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն:

Անգամ հաղթանակի իրական հավակնություն և հնարավորություն ունեցող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ ժողովրդավարական երկրի չափորոշիչների, դեռևս կազմավորման ընթացքի մեջ է՝ իր զինանոցում ունենալով հիմնականում միայն մեկ գլխավոր ակտիվ՝ ժողովրդի որոշակի հատվածի սերը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Հետևաբար ի՞նչ է պետք անել:

Առաջին՝ ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին (այդ թվում և կուսակցությունների պետական ֆինանսավորման), միաժամանակ փոփոխել «Կուսակցությունների մասին» օրենքը:

Երկրորդ՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք, որը կհամապատասխանի ժամանակակից պետության չափորոշիչներին և կապահովի ինչպես տեղական, այնպես էլ համապետական շահերի առկայությունը նորընտիր Ազգային ժողովում:

Այս ամենն անելուց հետո միայն, նախապես հայտարարելով ողջամիտ ժամկետ, անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Այս ողջ գործընթացի վերաբերյալ այժմյան Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է գան կամավոր համաձայնության, այդ ամենը հռչակեն որպես նպատակ և պաշտոնապես հանդես գան հայտարարությամբ՝ հանրության առջև պարտավորվելով նաև, որ մինչև նոր ընտրությունները կնպաստեն ներկա կառավարության արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում ԱԺ խմբակցությունների ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել իրենց կուսակցությունների համագումարների որոշումներով:  Իսկ այդ պարտավորության իրականացման դատավորը կլինի մեր հասարակությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP