12:13 27.09.2018
Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են թերություններ: Մասնավորապես՝ չնայած նախագծով նախատեսված է եղել, որ ջրամատակարարման խողովակները պետք է ծածկված լինեն ավազով, սակայն ընտրանքային կարգով մեկ հատվածում մինչև խողովակի բացվածքը կատարված հորատման արդյունքում պարզվել է, որ ավազի շերտը բացակայում է:
Աշխատանքներին ներկա բնակիչները պնդել են, որ անցկացված խողովակաշարն անորակ է, իսկ 70-80%-ում բացակայում է ավազի շերտը, ինչի պատճառով հաճախակի վթարներ են տեղի ունենում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը նախատեսված է եղել «Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի» աջակցությամբ «ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի ջրամատակարարում» աշխատանքների շրջանակում: Այդ հատվածի շինարարական աշխատանքների կատարումը ենթակապալի համապատասխան պայմանագրով ստանձնել է «Արարատշին» ՍՊԸ-ն, որը պարտավորվել է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2016թ. օոգոստոս: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը, մեկ այլ պայմանագրով, պարտավորվել է իրականացնել «ԹԱԹ» ՍՊԸ-ն:
Ըստ նախագծի՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման գործընթացում նախատեսված են եղել 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 խմ ավազի նախապատրաստական և պաշտպանիչ շերտերի իրականացման շինարարական աշխատանքներ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «ԹԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր կապալառու «Արփա-Սևան» ԲԲԸ-ի, ենթակապալառու «Արարատշին» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «ՀԳՇՆ» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից, սկսած 2015թ. նոյեմբերից մինչև աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված /միջանկյալ/ աշխատանքների ընդունման թվով 133 ակտեր: Դրանցում նշվել են հողային աշխատանքների կատարման ընթացքում ամբողջ խողովակաշարում ավազի պաշտպանիչ շերտերի առկայության մասին տվյալներ:
«Արարատշին» ՍՊԸ-ն, խողովակները գնել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից, ինչի մասին դեռևս 2016թ. մարտին կնքվել է 52.237.115 դրամ ընդհանուր արժեքով պոլիէթիլենային խողովակների մատակարարման պայմանագիր:
Վերոհիշյալ աշխատանքներից հետո «ՀՀ կառավարության 2016 թվականի համապատասխան որոշմամբ և 2017 թվականի փետրվարին կնքված պայմանագրով 198,367,230 ՀՀ դրամ արժեքով 15243 գծամետր երկարությամբ վերակառուցված ջրամատակարարման համակարգը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Կաթնաջուր համայնքին:
Հետագայում վերջինիս շահագործման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, որոնք վերացվել են «Արարատշին» ՍՊԸ կողմից և խողովակների մի մասը՝ շուրջ 500 գծամետրը, փոխարինվել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ կողմից տրամադրված այլ խողովակներով:
Վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված համարելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վերաբերում են քաղաքացիաիրավական հարաբերություններին, 2018թ. սեպտեմբերի 13-ին կայացրել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Սակայն Լոռու մարզի դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման և նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանք նախապատրաստվել են թերի և ավարտական որոշում կայացնելիս հաշվի չի առնվել մի քանի էական հանգամանք:
Մասնավորապես՝ բացատրություններ են վերցվել սահմանափակ թվով և, ըստ էության, նյութերի ելքով շահագրգիռ նշված ընկերությունների ներկայացուցիչներից: Մինչդեռ Կաթնաջուր համայնքի ղեկավարը բացատրություն է տվել այն մասին, որ ջրագծի շահագործման ընթացքում խողովակների վթարումներ են եղել: Այդ հանգամանքը՝ կապված իրականացված շինաշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու հետ, չի ստուգվել՝ փաստորեն հիմնավորված համարելով, որ ջրագծի վերակառուցման աշխատանքները կատարվել են նախագծով նախատեսված ողջ ծավալով: Այսինքն՝ առկա է «Արարատշին» ՍՊԸ-ի կողմից նախագծով նախատեսված՝ 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 մ/խ ծավալով ավազը ձեռք բերվելու և ջրագծի վերակառուցման աշխատանքների ընթացքում օգտագործվելու, «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության կողմից՝ պետական չափանիշներին համապատասխանող խողովակներ մատակարարվելու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նախապատրաստված նյութերում առկա տվյալները, որ նշված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեպքի վայրի զննության ժամանակ հիշյալ ջրագծի տարբեր 5 հատվածներում ընտրանքային կարգով կատարված փորման աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ առանձին հատվածներում ավազի շերտ առհասարակ չկա:
Նշված փաստական հանգամանքներն առերևույթ վկայում են ոչ միայն այն մասին, որ շինաշխատանքներում ներգրավված ընկերությունների միջև, սկսած 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչև աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված աշխատանքների ընդունման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտեր, այլև որ ավազի պաշտպանիչ շերտերի իրականացման համար պետության կողմից փոխանցված գումարները յուրացվել են:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված սույն նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ: Վերջինիս նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...