TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացի հետ

11:25 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանը նշել է, […]

̰
Կայացել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ղեկավար կոմիտեի հերթական նիստը

11:19 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Եվրոպական […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

11:13 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները համակարծիք էին, որ հազարամյակների խորքից եկող և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ առավել հավակնոտ ծրագրեր ներկայացնելու ու […]

̰
Արցախում զինծառայող է զոհվել

11:00 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]

̰
Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու կներկայացնի Վահե Գրիգորյանին. ՀՀԿ-ն կխոչընդոտի՞. «Հրապարակ»

10:50 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի […]

̰
«Օրենքով գող» Պզոն ժամանել է Հայաստան. «Ժողովուրդ»

10:39 27.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում`ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որևէ աղմուկ չբարձրանա: Պզոյի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից […]

̰
Գաղտնալսման գործով կհարցաքննվի դատավոր Վաչե Մարգարյանը. ՔԿ-ն արդեն այդ հարցով դիմել է ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

10:34 27.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է՝ հարցաքննվի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի […]

̰
Սփյուռքի նախարարը Կահիրեում մասնակցել է եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը

10:30 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կահիրեի պետական թատրոնում մասնակցեց Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի անմիջական աջակցությամբ նախաձեռնված՝ հայկական սփյուռքի ամենահին համայնքներից մեկի՝ եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը: Նախարար Նաբիլա Մաքրամը ևս ներկա էր երեկույթին: Միջոցառմանը մասնակցում էին նաև դեսպաններ, հյուպատոսներ, եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր, հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

10:18 27.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք և ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի […]

̰
Նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում

10:15 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպումը սկսվեց նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց ունեցան։ ԱԳ նախարարը վերահաստատեց […]

̰
Տասը մանկավարժ մանկապարտեզից հեռացվել է դրամահավաքին չմասնակցելու համար. «Ժամանակ»

10:11 27.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։ Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր […]

̰
ՀՀԿ-ն ակտիվանում է. ԳՄ նիստը կվարի Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

10:09 27.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո ՀՀԿ-ն վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագոհ Ռուբեն Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն […]

̰
Էլ ո՞ւմ դիվանագիտական անձնագրերն են չեղարկվել. «Հրապարակ»

10:06 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն […]

̰
Փրկարարները մարել են հագուստի խանութում բռնկված հրդեհը

10:03 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Կենտրոնական փողոցում գտնվող հագուստի խանութում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանրապետության փողոցում գտնվող «Էդեմ» հագուստի խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:44-ին: Այրվել է […]

̰
Նյու Յորքում կայացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

09:51 27.09.2018

Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է  ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

̰
Վարչապետի գլխավոր խորհրդականի հայտարարագրած ունեցվածքը․ «Փաստ»

09:23 27.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ: Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:11 27.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի 2փ. 21-40; 3փ. 3-17/2; 4փ. 8-19 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գոգոլի փ. 85, 86 շենքերը, Ռայնիսի փ. 1, 3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արղության փ. 10/6 […]

̰
Ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը՝ ընտրակաշառք բաժանելու գործով. «Ժամանակ»

08:51 27.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։ Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում», սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը […]

̰
ՀՀԿ-ում ԱԺ լուծարման հարցում տեսակետները կիսվել են. «Դիրեկտորը ոնց կասի»․ «Հրապարակ»

08:40 27.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել՝ մեկնել է Մոսկվա, որ «չիմանա, չլսի, չտեղեկանա», թե ով է ընտրվում քաղաքապետ, ինչպես և ումով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, նրանց մեծ մասը նույնպես չի մասնակցել․ նախ՝ միասնական հրահանգ չի եղել, թե ում ընտրել, բայց բոլորը լռելյայն հասկացել են՝ բացի Հայկոյից, ում ուզեն։ Եվ որքան […]

̰
Հայաստանի և Մադագասկարի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերը

08:28 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր […]

̰
Չինուհին հարսանեկան զգեստ է կարել ցեմենտի 40 պարկերից

08:15 27.09.2018

Չինաստանի Լուննան քաղաքի հարակից գյուղերից մեկի բնակչուհի Տան Լիլին սոցցանցերում մեծ ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ հարսանեկան զգեստի, որը նա կարել է ցեմենտի 40 պարկից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 28-ամյա աղջիկը հայտնել է, որ այդքան պարկեր իրենց տանը կուտակվել էին վերջերս կատարած վերանորոգման աշխատանքներից հետո։ Նա զգեստը պատրաստել է ընդամենը 3 ժամում։ Աղջիկն […]

̰
Հայաստանի և Կիրիբատիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

08:03 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը:

̰
ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել կառույցի գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացի շուրջ

07:54 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ ԱԳ նախարարները քննարկեցին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրին ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ: Իր խոսքում նախարար […]

̰
Իրանի նախագահը վստահ է՝ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային գործարքին

07:45 27.09.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քաղաքական սխալ է համարում միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վստահ է, որ երկիրը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին։ Նման հայտարարությամբ է Ռոհանին հանդես եկել Նյու Յորքում ասուլիսի ժամանակ։ Ռոհանին մոտավոր ժամկետներ չի հայտնել, թե երբ ԱՄՆ-ը, իր կարծիքով, կվերադառնա միջուկային գործարքին, սակայն հայտարարել է, որ այդպես չի կարող երկար շարունակվել։ […]

̰
ԱՄՆ-ի և ՌԴ-ի խորհրդարանները դիտարկում են պատժամիջոցների հանման հնարավորությունը

07:34 27.09.2018

ԱՄՆ-ի և Ռուսաստանի խորհրդարանականները դիտարկում են երկու երկրների օրենսդիրների նկատմամբ անձնական պատժամիջոցների մեղմացման կամ հանման հնարավորությունը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը։ Ռուս և ամերիկացի սենատորները փոխանակում են առաջարկներ՝ ուղղված կանոնավոր շփումների վերականգնմանն ու բարեկամության խմբի վերստեղծմանը։ Սակայն ներկայում պատժամիջոցային սահմանափակումները դժվարացնում են պետությունների միջխորհրդարանական երկխոսությունը։ Բոլոր […]

̰
Թրամփը մերժել է ՄԱԿ-ում երկկողմ հանդիպման Թրյուդոյի առաջարկը

07:21 27.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ «Այո՛, ես մերժել եմ, որովհետև սակագները չափազանց բարձր են, և կարծես թե նրանք մտադիր չեն տեղից շարժվել, և ես ասացի նրանց (Կանադայի պատվիրակությանը), որ մոռանան հանդիպման մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին։ Թրամփն ընդգծել է, […]

̰
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին աշխարհը տնտեսական պատերազմի մեջ ներքաշելու համար

07:11 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջ աշխարհը ներքաշում է տնտեսական պատերազմի մեջ։ Այս մասին Թուրքիայի նախագահը գրել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրատարակված իր հոդվածում։ Էրդողանը նշել է, որ Անկարան ու Բեռլինը պետք է այլ երկրների հետ համատեղ կանխեն առևտրային կոնֆլիկտները։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունների անպատասխանատու մոտեցումն ավելի ու ավելի […]

̰
ՊԵԿ նախագահը պաշտոնական հերքում է պահանջել զրպարտության համար

17:25 26.09.2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, իբր ցանկացել է 350 միլիոն դրամի գործարք կնքել իր մտերիմներից մեկի հետ: «Հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ […]

̰
Ավտովթար Լոռիում. տուժածները բրիտանացիներ են

17:01 26.09.2018

Այսօր Լոռու մարզում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են 30-ամյա Սերգեյ Կ.-ի վարած Opel մակնիշի 34 AԼ 984 համարանիշի և 23-ամյա Գրիգոր Ա.-ի վարած Mercedes մակնիշի 87 GM 778 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 68-ամյա Քերոլայն Ֆրեմսին և 69-ամյա Մայքլ Ուիլյամսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

15:30 26.09.2018

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման հյուրերի թվում են եղել ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ ալ-Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի […]

̰
BACK_TO_TOP