TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Չիպսային «գերդոզավորումից» ամերիկացի ռեփերը հայտնվել է հիվանդանոցում

08:04 26.09.2018

Ամերիկացի ռեփեր Lil Xan-ը (Դիեգո Լիանոս), հոսպիտալացվել է չիպսի չարաշահման պատճառով։ Ինչպես գրում է Daily Mail-ը, մինչ ինքնազգացողության վատացումը, Լիանոսը կերել է Flamin’ Hot Cheetos-ի եգիպտացորենի չիպսերը։ Նա իր երկրպագուներին հայտնել է, որ հիվանդանոցում է հայտնվել ոչ թե ինչ-որ թմրանյութերի պատճառով, այլ չիպսի մեծ քանակության պատճառով։ Նա ենթադրում է, որ մեծ քանակի չիպսը կարող էր […]

̰
Դանիայում վարորդական վկայականները կփոխարինվեն բջջային հավելվածով

07:56 26.09.2018

Դանիայում ներմուծում են վարորդական իրավունքի վկայականների թվային տարբերակ, որը կարելի է օգտագործել պլաստիկ վկայականներին հավասարապես։ Վարորդին այսուհետ անհրաժեշտ կլինի միայն սմարթֆոն՝ ապացուցելու համար, որ ունի մեքենա վարելու իրավունք, հայտնում է The Local-ը։ Դանիայի ֆինանսների նախարարությունում նշել են, որ վարորդական վկայականը կդառնա առաջին պաշտոնական փաստաթուղթը, որը կտեղափոխվի թվային տիրույթ։ Հավելվածը գործողության մեջ կդրվի 2020 թվականի վերջին։ […]

̰
Իրանն ԱՄՆ-ին կանչել է բանակցությունների

07:45 26.09.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին հրավիրել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հայտնում է Reuters-ը։ «Մենք համաձայն ենք, որ վերջիվերջո չկա ավելի լավ ուղի, քան երկխոսությունն է։Մենք հրավիրում ենք Ձեզ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որը դուք լքել եք»,- ասել է նա՝ նշելով, որ երկխոսությունը հնարավոր է միայն սպառնալիքների և անարդար պատժամիջոցների դադարեցումից հետո։ Ավելի վաղ Ռոհանին […]

̰
Մակրոնը կոչ է արել փոխել աշխարհակարգի մոդելը

07:34 26.09.2018

Մոդելը, որի պարագայում ՄԱԿ-ը միայն դատապարտում է աշխարհակարգի հիմքերի խախտումը՝ այն պաշտպանելու փոխարեն, սպառել է իրեն։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ամբիոնից։ Նա կոչ է արել ստեղծել աշխարհակարգի նոր մոդել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող սպառված մոդելի փոխարեն։ Մակրոնի խոսքով՝ եկել է այսօրվա աշխարհին […]

̰
Նոր ցեղասպանությունը կանխելու համար Արցախը չպետք է Ադրբեջանի մաս կազմի․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

07:20 26.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից։ Նա մեծ պատիվ է համարել 73-րդ նստաշրջանի ամբիոնից հանդես գալը որպես մի երկրի վարչապետ, որտեղ տեղի է ունեցել ժողովրդի հեղափոխություն։ Նա մեկ րոպե է խնդրել՝ կիսվելու հաղթանակի պատմությամբ։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Փաշինյանը նշել է, որ Բաքուն պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արտաշիսյան-Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածում

17:05 25.09.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 26-ից Երևան քաղաքի Արտաշիսյան (մանկական հիվանդանոցի մոտ) և Հալաբյան (24-59 շենքերի վերջնամաս) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Հալաբյան փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և […]

̰
Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաև Երևանը. Շարմազանով

16:55 25.09.2018

Հայաստանի Հանրապետության  ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Բրեստում […]

̰
Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ

16:53 25.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է […]

̰
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ճանաչված մշակութային գործիչների հետ

16:25 25.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լևոն Մալխասյանին և Աշոտ Առաքելյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի և […]

̰
Արցախի պետնախարարը Երևանում այցելել է առաջատար ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» ֆորումին

16:21 25.09.2018

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Երևանում աշխատանքային այցելություններ է կատարել մի շարք խոշոր ընկերություններ, ապա մասնակցել «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարի առաջին այցելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ հավելվածներից […]

̰
2018թ. առաջին 8 ամիսներին կոռուպցիայի համար հետապնդման են ենթարկվել 3.5 անգամ ավելի անձինք, քան ողջ նախորդ տարում

15:47 25.09.2018

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով նա­խա­պատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

15:13 25.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում […]

̰
«Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել». սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է

15:05 25.09.2018

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու նպատակով: «Ermenihaber.am»-ը զրուցել է սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ։ «Երբ Ումութը փոքր երեխա էր, նրան մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի […]

̰
Մահվան ելքով վթար Արարատում

13:39 25.09.2018

Արարատի մարզում սեպտեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։10-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW մակնիշի 60 AR 707 համարանիշի և ГАЗ 3102 մակնիշի 31 VO 777 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով կա զոհ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների ինքնությունը։

̰
Մաշտոց-Կորյուն խաչմերուկում այլ մեքենայի հետ բախումից «Opel»-ը գլխիվայր շրջվել է

13:35 25.09.2018

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ավտոմեքենան շրջվել է. ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Հ. Ղ., ծնված 1973 թ.) և «Dodge Charger» մակնիշի […]

̰
Իրավապահներն Աշոցք գյուղում հայտնաբերել և առգրավել են զենք-զինամթերք

11:59 25.09.2018

Գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Սեպտեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել Աշոցք գյուղի տներից մեկում։ Հայտնաբերվել և առգրավել են առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 29 փամփուշտով, ազդանշանային երկու ատրճանակ։ Բացի այդ, բնակարանատերը իրավապահներին է ներկայացրել […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

11:53 25.09.2018

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր ոլորտներին առնչվող 27 որոշում, որոնք վերաբերել են երկուղի համակարգի կիրառման ժամանակ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրմանը, լիազորված տնտեսական օպերատորների […]

̰
Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

11:35 25.09.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ղեկավար կազմի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են երկու երկրների՝ փոխըմբռնման և ավանդական բարեկամության վրա […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:27 25.09.2018

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում են հրապարակվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` http://www.elections.am/listsc/ հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, ավագանու […]

̰
Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:23 25.09.2018

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները: […]

̰
Ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

11:18 25.09.2018

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 21-ը մասնակցել է Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են ռազմական ոստիկանության գործունեության հնարավորությունները, տարածքային և գլոբալ անվտանգության արդիականացմանն ուղղված տարատեսակ հարցեր: […]

̰
Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

11:05 25.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները զերծ չեն մնացել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը: Գործակալությունը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 24-ին, իսկ ընտրությունները կայացել են այս տարվա ընթացքում  երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: ««Իմ […]

̰
Ընտրական գործընթացը ՀՀ-ում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը. «Ժողովրդավարական ուղի»

10:51 25.09.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ. Հայտարարությունում ասվում է. «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ շնորհավորում է երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաև շնորհակալություն է հայտնում ԺՈՒԿ ընտրողներին` ցուցաբերած […]

̰
Թունիսի ԱԳ նախարարի հետ քննարկվել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր

10:40 25.09.2018

Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի: Զրուցակիցներն […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

10:31 25.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Վարչապետը նշել է, որ 2018 թվականը […]

̰
Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից. «Իրատես»

10:15 25.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ստեղծված հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին ներքին կարգով զգուշացրել էր` հնարավորինս չխոչընդոտել լրագրողների ու դիտորդների աշխատանքը: «Անգամ այն դեպքերում, երբ լրագրողները կամ դիտորդներն ընտրատեղամաս են եկել առանց անձը հաստատող փաստաթղթի կամ նույնիսկ առանց ԿԸՀ-ի տրամադրած հատուկ վկայականի, լրագրողներին ներս են թողել՝ ավելորդ աղմուկից զերծ […]

̰
Նախարարը բուհերը լցնում է ՔՊ-ականներով. ով ում կփոխարինի. «Ժողովուրդ»

10:00 25.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար և ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր […]

̰
Այսօր կհոսանքազրկվեն Երևանի որոշ թաղամասեր և 6 մարզեր

09:47 25.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դրոյի փ. 2 ոչ բնակիչ-բաժանորդ, Հակատուբերկուլյուզային դիսպանսերը, Ազատության պող. 1, 1/18, 1/21, 3, 7, 7ա, 7Բ, 9, 9Ա, 9Բ, 9/3, 9/4, 10, 11 շենքերը, Արաբկիր 25փ. 11-29; 29փ. 1-80; 35փ. […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում

09:39 25.09.2018

Սեպտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանն իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է […]

̰
Ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար. բանը կարող է հասնել ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելուն․ «Ժողովուրդ»

09:28 25.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երևան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ […]

̰
BACK_TO_TOP