08:10 19.09.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային նկատել են երգիչ Պրոխոր Շալյապինի ընկերակցությամբ։ Ականատեսները նրանց լուսանկարել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից դուրս գալիս։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ չբացառելով նրանց միջև սիրավեպի առկայությունը։ Նրանց՝ համատեղ ժամանակ անցկացնելու մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսին։ Նրանց նկատել էին միասին տնից դուրս գալիս, գնումներ […]
08:00 19.09.2018
Հայտնի երգիչ Դիմա Բիլանը Մոսկվայի արևմուտքում դարձել է ավտովթարի մասնակից։ РЕН ТВ-ն հրապարակել է վթարից րոպեներ առաջ արված տեսանյութ երգչի մեքենայի սրահից։ Կադրերում երևում է, որ Դիման երգում է ու մեքենա վարում։ Լենինյան պողոտայում տեղի ունեցած վթարի մեղավորը Դիման է։ Նրա Ford Mustang մեքենան հարվածել է առջևից ընթացող Hyundai մակնիշի մեքենային։ ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք […]
07:49 19.09.2018
Ֆրանսիական Ռեն քաղաքի Gaumont կինոթատրոնում դանակով զինված անհայտ տղամարդը հարձակվել է այցելուների վրա։ Տուժել է 2 մարդ։ Ինչպես հայտնում է OuestFrance պարբերականը, հարձակման պատճառը կարող էր լինել կենցաղային կոնֆլիկտը։ Ներկաները փորձել են հարձակվողին արգելափակել կինոսրահում։ Ոստիկանությունը շուտ է հասել դեպքի վայր և արցունքաբեր գազ կիրառել։ Տուժած տղամարդիկ թեթև վնասվածքներ են ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Այլ […]
07:39 19.09.2018
ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում մեկնարկում է Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի թեման հետևյալն է․ «Դարձնենք ՄԱԿ-ը բոլոր մարդկանց շահերին ավելի մոտ. Գլոբալ առաջնորդությունն ու խաղաղ, արդար ու կայուն հասարակությունների աջակցման համընդհանուր պատասխանատվությունը»։ Նստաշրջանի հիմնական առաջնահերթությունների թվում է ՄԱԿ-ի հետագա բարեփոխումը, հակամարտությունների կանխումն ու մարդու իրավունքների ապահովումը։ Օրակարգում ծրագրվում է ընդգրկել ավելի քան 175 հարց այնպիսի ոլորտներում, […]
07:25 19.09.2018
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր երկրում ամերիկյան ռազմական ներկայությունը համարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ իր երկրի անվտանգության միակ երաշխիքը։ Լեհաստանը նպատակահարմար է համարում իր տարածքում ԱՄՆ-ի մշտական ռազմաբազայի տեղակայումը։ Այս մասին Դուդան հայտարարել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Դուդայի խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Նա նշել […]
07:13 19.09.2018
Կորեաների պաշտպանության նախարարներ Նո Գվան Չհոլը (Հյուսիս) և Սոն Յոն Մուն (Հարավ) Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են ռազմական ոլորտին առնչվող համապարփակ համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Փաստաթուղթը, մասնավորապես, իր մեջ ներառում է դրույթ՝ կողմերի աշխատանքի մասին, որը պետք է ուղղվի […]
17:07 18.09.2018
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մինչ այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը […]
16:51 18.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնական լիազորությունների չարաշահման 3, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային […]
16:37 18.09.2018
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի և Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետև տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային […]
16:31 18.09.2018
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր: Նիստին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է […]
16:27 18.09.2018
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։ Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ […]
16:23 18.09.2018
«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը: Այս մասին ասված է ընկերության պարզաբանման մեջ, որտեղ անդրադարձ է կատարվում մամուլում հայտնված տեղեկությանը, թե Երևանի աղբահանությունը նորմալ չի կատարվում, քանի որ աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Պարզաբանման մեջ ասված է. «Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի […]
12:59 18.09.2018
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]
12:50 18.09.2018
Սիրիայում հայտնաբերվել է ռուսական «Իլ-20» ինքնաթիռի անկման վայրը: Ինքնաթիռը խոցվել էր սիրիական ՀՕՊ ուժերի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռն ընկել է Լաթաքիա նահանգի Բանիաս բնակավայրից 27 կմ արևմուտք: ՊՆ-ում նշել են, որ ռուսական նավերի տախտակամած են բարձրացվել ինքնաթիռի անձնակազմի անդամների դիերը, անձնական իրերը և […]
12:12 18.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղակայված սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն […]
12:04 18.09.2018
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական «Իլ-20» ինքնաթիռը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի С-200 համալիրի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարությունը, սակայն, մեղավոր է համարում Իսրայելին: Նշվում է, որ վտանգավոր իրավիճակը կանխամտածված ստեղծել են Իսրայելի ինքնաթիռները Լաթաքիայի շրջանում, ինչի պատճառով էլ ՀՕՊ հրթիռն ուղղվել է ռուսական ինքնաթիռի կողմը: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ […]
11:03 18.09.2018
Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի ժողովրդավարացման բոլոր ջանքերը, քանի որ դրանց մեջ վտանգ է տեսնում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանքը. «Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան»,- ասել է վերլուծաբանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշում է գործադրելու առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում. «Անհնար է ժողովրդավարություն զարգացնել, քանի դեռ ղարաբաղյան պատերազմը […]
10:52 18.09.2018
Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել լիովին մարել: Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Իգդիր նահանգի ժանդարմերիան հրդեհաշիջման աշխատանքներում գործի է դրել անօդաչու թռչող սարքեր: Հրդեհի օջախները ծայր էին առել դեռևս 3 օր առաջ: Կրակի արագ տարածմանը նպաստել է քամին: Կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 200 հա մակերեսով տարածք։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Հրդեհը […]
10:46 18.09.2018
«Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Մեր տեղեկություններով՝ երկուսին էլ իր մոտ է կանչել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը և ասել՝ դիմում գրեք ազատվեք: Գևորգյանին, մեզ հասած լուրերով, ազատել են Երևանի քաղաքապետարանի կայքում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու […]
10:41 18.09.2018
Թուրքիայի Հաթայ նահանգի Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա: Բացման արարողությանը ելույթով է հանդես եկել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայ ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի անվերապահ աջակցությունը ստանալու նպատակով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով […]
10:27 18.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիտեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել […]
10:19 18.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկում է հանձնաժողովում ամենաշատ ձայներ ունեցող խմբակցությունը, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Հանձնաժողովն իրավասություն ունի բացատրություններ ստանալու ցանկացած պաշտոնյայից՝ ընդհուպ մինչև վարչապետ, նաև նախաքննական գաղտնիքների նկատմամբ ունի «դոստուպ»՝ «անհրաժեշտ ընթացակարգն ապահովելով»։ Այսինքն, այս հանձնաժողովը […]
10:10 18.09.2018
«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար: Բաղձալի աթոռին այդպես էլ չհասնելուց հետո «լուսավորականները» մարտավարության նոր ձև են ընտրել: «Այնքան շատ բողոք-դիմումներ են ուղարկում քաղաքապետարան, որ աշխատակիցներն ամբողջ օրը միայն դրանցով զբաղվեն: Ցանկանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աշխատակիցները, քաղաքի հրատապ խնդիրները թողած, միայն […]
09:39 18.09.2018
ԱՄՆ-ում «Ֆլորենս» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվն ավելացել է առնվազն 10-ով՝ հասնելով 31-ի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ ամենից շատ տուժել են Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչները, որտեղ զոհվել է 24 մարդ։ Ներկայում նահանգում առանց լույսի է մնացել մոտ 600 հազար բնակիչ, իսկ հարևան Հարավային Կարոլինայում՝ ավելի քան 60 հազար։ Արևելյան ափի մի շարք […]
09:28 18.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-15։00 Աթոյան անց. 2 շենքը, 10։00-16։00 Սարկավագի փ. 151/2, 1061/1, 106/2 շենքերը, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անտառային փ. 158/1 շենքը, Նոր Արեշ 7փ. 70-76; 9փ. 68-78; […]
09:19 18.09.2018
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները ոստիկանության Բազումի բաժին ահազանգել են, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի: Նշված վայր ժամանած […]
09:07 18.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: […]
08:59 18.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին: Միաժամանակ, սակայն, ՀՀԿ-ականներն իրենց պլաններն են գծել, նաև թաքուն հույս են փայփայել, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը […]
08:47 18.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին։ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսային՝ Գևորգ Սիմոնյանին, ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Անգամ «մեծ լավություն» են արել՝ առաջարկելով համակարգում շարքային քննիչ աշխատել։ Սիմոնյանն արձակուրդ է վերցրել, որից, հավանաբար, չի վերադառնա։ Արարատի մարզային քննչականի […]