TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ «Ժամանակ»

08:38 18.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա և հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեև այցի ժամկետի հարցում հստակություն չկա: Բայց արդեն հայտնի է, որ անկախ ժամկետից, Պուտինը մտադիր է Երևանում […]

̰
Հնարավոր է՝ ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի Գագիկ Ծառուկյանը․ «Իրատես»

08:27 18.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել: Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի […]

̰
Շվեդիայում 500 անձինք հագել են Սարդ-մարդու կոստյումներ և ռեկորդ սահմանել

08:11 18.09.2018

Ստոկհոլմում փոփ մշակույթի Comic Con ամենամյա ցուցահանդեսի հարյուրավոր այցելուներ հագել են Սարդ-մարդու կոստյումներ՝ այդ կերպ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Նոր ռեկորդի սահմանման համար 547 անձինք վերափոխվել են Marvel-ի կոմիքսների հերոսի։ Այս մասին հայտնում է Game Informer-ը։ Ակցիան կազմակերպել էին Marvel և Sony ընկերությունները՝ Marvelʼs Spider-Man համակարգչային խաղի թողարկման պատվին։ Just experienced the #GuinessWorldRecord @GWR for most […]

̰
ԱՄՆ-ը հավելյալ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ

07:59 18.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ Չինաստանից ներկրվող ապրանքների համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նոր մաքսատուրքերի չափը կազմում է 10 տոկոս, իսկ գումարային համարժեքով՝ 200 մլրդ դոլար։ «Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի սեպտեմբերի 24-ին և կմնան 10 տոկոսի մակարդակի վրա մինչև տարեվերջ»,- […]

̰
Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Փհենյան

07:48 18.09.2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ժամանել է Փհենյան։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նրան օդանավակայանում դիմավորել է անձամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նրան դիմավորել են նաև Փհենյանի մեծաթիվ բնակիչներ՝ Կորեական թերակղզու միավորումը խորհրդանշող դրոշակներով։ Մուն Չժե Ինի այցը կտևի 3 օր։ Հարավկորեացի նախագահը Կիմ Չեն Ինի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, Կորեական […]

̰
Իսրայելական ավիահարձակման ժամանակ Սիրիայում ռուսական ինքնաթիռ է անհետացել

07:40 18.09.2018

Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ  մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]

̰
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Սիրիայում ապառազմականացված գոտի ստեղծել

07:26 18.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։ Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է […]

̰
Իլոն Մասկը հայտնել է առաջին զբոսաշրջիկի անունը, ով Լուսին կուղևորվի

07:12 18.09.2018

Աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկը, ով կուղևորվի Լուսնի ուղեծիր SpaceX-ի կողմից մշակվող տրանսպորտային BFR համակարգի օգնությամբ, կլինի ճապոնացի միլիարդատեր, արվեստի գործերի հավաքորդ Յուսակու Մաեձավան։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, հայտնում է «Իզվեստիա»-ն։ Նրա խոսքով՝ դեպի Լուսին և հակառակ ուղղությամբ նորագույն կայանի թռիչքը կտևի 4-5 օր։ Դեռևս սեպտեմբերի 14-ին SpaceX-ը հայտնել էր, որ ստորագրել […]

̰
Կադաստրի կոմիտեն ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը կվերադարձնի պետությանը

16:57 17.09.2018

ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը՝ մոտ 55 տոկոսը, կվերադարձվի պետությանը:  Այս մասին հայտնում են կոմիտեի լրատվական ծառայությունից: Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը հանձնարարական է ստացել այսօրվանից սկսել մեքենաները ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։ Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ն այժմ Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են։ […]

̰
Թբիլիսիում շինաշխատանքներում օգտագործված տապանաքարերը կվերադարձվեն պանթեոն

16:43 17.09.2018

Թբիլիսիի Հավլաբար թաղամասին հարող Բարաթաշվիլիի բարձունքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել, հաղորդում է Aliq.ge-ն: Դրանք հիմնականում օգտագործված են եղել մայթերում որպես շինանյութ: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող Black Sea Group-ը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել,  դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: Թբիլիսահայ հասարակական գործիչ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

14:25 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկուստեք վստահություն հայտնեցին, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային միջնորդության մանդատը վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերի […]

̰
Երևանում մեքենան բախվել է ՃՈ պահակակետի պատին. կան վիրավորներ

14:03 17.09.2018

Այսօր՝ ժամը 05։00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության պահակակետի պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ 25-ամյա Նարեկ Վ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը և ուղևորը ենթարկվել են […]

̰
Արտաշատի խճուղում հայտնաբերվել է ծառից կախված դի

12:49 17.09.2018

Սեպտեմբերի 17-ին` ժամը 08:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում՝ «Վոլվո» ավտոսերվիսի մոտակայքում, ծառից տղամարդու դի է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Արտաշատի խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում ծառից իջեցրել են Ա. Տ.-ի (1990 թ.) դին:

̰
ԶՈՒ տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ

12:27 17.09.2018

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

̰
Արցախի հարցում կարևորագույն խնդիրը 150 հազար մարդու էքզիստենցիալ անվտանգության ապահովումն է. ԱԳ նախարար

12:19 17.09.2018

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում […]

̰
ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

11:59 17.09.2018

«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին  հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած  անձանց ուղղորդել […]

̰
Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ

11:40 17.09.2018

Սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Վայոց ձորի մարզում նախարար Ռոստոմյանը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ […]

̰
Բարձրացվել են ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների առևտրային չափաքանակները. ՊԵԿ

11:27 17.09.2018

ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանք­ների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշման կիրարկման ընթացքում գործնականում […]

̰
Հայտնաբերվել են 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ. Մանրամասներ Հրազդանում տեղի ունեցած պայթյունից

10:50 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության […]

̰
«Այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման». Ալեքսանդր Սարգսյանի պատասխանը Փաշինյանին

10:27 17.09.2018

Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե: Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի […]

̰
Ստամբուլում 10-րդ անգամ հանձնեցին Հրանտ Դինքի անվան մրցանակը

09:59 17.09.2018

Ստամբուլում 10-րդ անգամ անցկացվել է իրավապաշտպանների համար սահմանված՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը։ Այս մասին հայտնում է «Ակոս»-ը: Ժյուրին, որի կազմում է նաև Սերժ Թանկյանը,  Թուրքիայում մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքար մղող և դրա համար մի քանի անգամ բանտարկված Մուրադ Չելիքքանին։ Օտարերկրացի իրավապաշտպանների շրջանում մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից […]

̰
Այսօր սպասվող հոսանքազրկումների մասին

09:43 17.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ուլնեցու փ. 72, 74, 76 շենքերը, Մ.Ավետիսյան փ. 1-28 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քեռու փ. 35, 37, 39 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 4-րդ թաղ. 17, 17/1, […]

̰
Մահվան ելքով ավտովթար Արագածոտնում

09:25 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 69 LN 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1-ը՝ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ […]

̰
Պլանային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում

09:12 17.09.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին ժամը 10։00-18։00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

̰
Սյունիքի մարզում տուն է այրվել

08:57 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 45 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 00:20-ին: Տունն ամբողջությամբ (մոտ […]

̰
Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում

08:45 17.09.2018

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները […]

̰
Հրազդանի տներից մեկում պայթյուն է որոտացել

08:32 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Քաղաքացիների մուտքը բնակարան արգելված է, Երևանից սակրավորներ են մեկնել։ Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ […]

̰
Պաղեստինցի դեռահասը սպանել է ԱՄՆ քաղաքացիություն ունեցող իսրայելցի տղամարդու

08:20 17.09.2018

Հորդանան գետի արևմտյան ափին դանակով զինված պաղեստինցին սպանել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող իսրայելցի տղամարդու։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմից հարավ գտնվող Էցիո բնակավայրի առևտրի կենտրոնի մոտ։ Զինված անձի զոհն է դարձել 45-ամյա փաստաբան Արի Ֆուլդը։ Մահացու վնասվածք ստացած Ֆուլդը հասցրել է կրակել հարձակվողի վրա, ով եղել է Յաթթա […]

̰
Հոնկոնգում թայֆունից տուժածների թիվը գերազանցել է 350-ը

08:03 17.09.2018

Հոնկոնգում մոլեգնող «Մանգխուտ» թայֆունից տուժածների թիվը հասել է 362-ի։ Այս մասին հայտնում է RTHK հեռուստառադիոընկերությունը։ Թայֆունը մեգապոլսին հարվածել է կիրակի՝ տեղի ժամանակով 17․00-ին։ Օդերևութաբանները հորդորել են բնակիչներին պատրաստ լինել արտակարգ իրավիճակի և օպերատիվորեն վերացնել հնարավոր աղետի հետևանքները։ Մի քանի շրջաններում բացվել են 48 ժամանակավոր ապաստարաններ, որտեղ արդեն դիմել է 1219 մարդ։ Տապալված ծառերի մասին ստացվել […]

̰
Գերմանիայում իրականացրել են ջրածնային վառելիքով գնացքի փորձնական ուղերթ

07:50 17.09.2018

Աշխարհում ջրածնային վառելիքով առաջին գնացքը կիրակի իրականացրել է առաջին փորձնական ուղերթը Բրեմերֆերդում (Ներքին Սաքսոնիա)։ Coradia iLint-ի տանիքին տեղադրված է ջրածնով ցիստեռն։ Ջրածնի էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի։ Արդեն այսօր գնացքը դուրս կգա ստանդարտ երթուղի և կկապի այդ քաղաքը Կուկսխաֆենի, Բրեմերխաֆենի և Բուքստեխուդեի հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գնացքը կարող է զարգացնել մինչև 140 […]

̰
BACK_TO_TOP