07:36 17.09.2018
Ռեփերներ Քանյե Ուեսթն ու Lil Pump-ը երգիծական հոլովակ են նկարահանել I Love It երգի հիման վրա։ Նրանց համատեղ տեսահոլովակը YouTube-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Մեկ շաբաթում տեսահոլովակը դիտվել է մոտ 100 մլն անգամ։ Կադրերում ռեփերները պարում են վիթխարի կոստյումներով ու հաստ շղթաներով՝ ծաղրելով ժանրի մյուս ներկայացուցիչների ոճը։
07:26 17.09.2018
ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի ռազմանավերը ներկայում պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ծովային ռեսուրսների տվյալներին։ Նիդերլանդների (HNLMS De Ruyter), Կանադայի (Ville de Quebeс) և Հունաստանի (Elli) ռազմածովային ուժերի հածանավերը պարեկում են Սիրիայի ափերից անմիջական հեռավորության վրա գտնվող շրջանում։ Ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքում են գտնվում ԱՄՆ […]
07:12 17.09.2018
Սաուդյան Արաբիան մինչև Բահրեյն ձգվող նոր կամրջի կառուցման պլաններ ունի։ Թագավոր Համադի անունը կրող ավտոմոբիլային և երկաթուղային նոր կամրջի շինարարությունը կսկսվի 2021 թվականին։ Այս մասին հայտնել է կղզի-թագավորությունում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալլա բեն Աբդել Մալիք Ալ Շեյխը։ Շինարարությունը կսկսվի տարվա կեսին։ Ծրագրվում է բոլոր աշխատանքներն ավարտել 3 տարուց։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նոր […]
21:56 16.09.2018
Վերջին 3 օրերին ՀՀ ԶՈւ-ն ստիպված է եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, […]
21:39 16.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցում՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող 14 հարկանի շենքի տանիքից սաստիկ ծուխ է դուրս գալիս: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ կրակն առաջացել է «Երևան-Սիթիում» տեղադրված խորովածի մանղալից, և քանի որ սուպերմարկետի օդորակիչները մոտ են բարձրահարկ շենքին, […]
21:14 16.09.2018
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները՝ Ալաան և Գամալը կալանավորվել են։ Նրանց մեղադրում են երկրի ղեկավարության պլանների և բորսային խարդախությունների մասին ներքին տվյալներն օգտագործելու մեջ։ Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2012 թվականին, հայտնում է BBC-ն։ Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 20-ին։ Եղբայրները հերքում են մեղադրանքները։ 57-ամյա Ալաա Մուբարաքը գործարար է, իսկ 54-ամյա Գամալ Մուբարաքը՝ նախկին […]
20:52 16.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական […]
20:32 16.09.2018
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղ, որտեղ ծանոթացել է խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Վարչապետին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 16-ի ժամը 14:00-ի դրությամբ՝ մասնաճյուղում գնվել է 5153 տոննա խաղող, իսկ երեք մասնաճյուղերում միասին` ավելի քան 8194 տոննա: Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվեցին նաև խաղողի գնմանն առչվող մի շարք […]
20:15 16.09.2018
«Դադարե՛ք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելը, հակառակ դեպքում ամեն օր կզարմանաք»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ Փաշինյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում, որպեսզի կառավարությունն ուղղակի հաց տվողի դեր ստանձնի, լինեն մի քանի օլիգարխներ: «ՀՀ-ում օլիգարխիա և օլիգարխներ գոյություն չունեն այլևս, որովհետև օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, իսկ […]
19:48 16.09.2018
Ֆիլիպիններում «Մանգխուտ» թայֆունի զոհերի թիվը հասել է 59-ի, հաղորդվում է 47 վիրավորի մասին։ Եվս 16 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Rappler պորտալը՝ հղում անելով ազգային ոստիկանությանը։ Ինչպես հայտարարել է Իտոգոն քաղաքի քաղաքապետ Վիկտորիո Պալանգդանը՝ 40-50 անձինք կարող են սողանքի պատճառով արգելափակված լինել քաղաքի բնակատեղիներից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ սողանքն ավերել է հանքափորների […]
19:29 16.09.2018
Չինաստանում բորտուղեկցորդուհին զրկվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրա սիրելին չվերթի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել։ Այս մասին գրում է Asia One-ը։ China Eastern Airlines-ի աշխատակցուհին ամուսնության առաջարկությունը ստացել է աշխատանքի ժամանակ։ Ուղևորները տեսանկարահանել են հուզիչ տեսարանը։ Սոցցանցերում հոլովակների տարածումից հետո ավիաընկերությունը հեռացրել է աշխատակցուհուն՝ պատճառաբանելով, որ նման քայլը սպառնալիքի տակ է դրել ուղևորների […]
19:07 16.09.2018
Ստեփանակերտում ավարտված հեռացատկի՝ լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի մրցաշարին մասնակցել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը: Տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում նա հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Դոնիկյանն ասել է, որ անչափ ուրախ է Արցախում կազմակերպված մրցաշարում իր գրանցած հաղթանակի […]
18:47 16.09.2018
Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Կենտրոնական գերեզմանատանը՝ 300 քմ և ջերմահարվել 6 ծառ՝ մասամբ, Վերին Անտառային փողոցում՝ Շառլ Անզնավուրի տան մոտակայքում՝ 250 քմ, Վարդաշեն թաղամասի թիվ 64 դպրոցի մոտակայքում՝ մոտ 200 քմ, […]
17:30 16.09.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին դիմավորել է Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած կառավարական պատվիրակությանը, որից հետո նրանք ուղևորվել են Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել արցախյան գինու հինգերորդ փառատոնին: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Գ. Մարտիրոսյանը և Տ. Ավինյանը ծանոթացել են ներկայացված գինիների տեսականուն, տեղում զրուցել […]
16:53 16.09.2018
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սեպտեմբերի 14-ին ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել է Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովին և ԵԽ-ՖՄԿ համագործակցությանը նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ներկայացնում էր Եվրոպայի խորհրդում և Եվրոպական միությունում ՖՄԿ դեսպան Ստեֆան Լոպեզը (նստավայրը՝ Բրյուսել)։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ […]
16:42 16.09.2018
Որևէ երկրի, առավել ևս Թուրքիայի նախագահի հետ որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն է շրջանառվում, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել […]
16:33 16.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ին Պեկինում հանդիպել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ճան Հանհուեյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը հաջորդեցին ՀՀ և ՉԺՀ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացում կողմերը վերահաստատեցին հայ-չինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման, շարունակականության ու կայուն զարգացման իրենց […]
15:52 16.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-21-ն առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան […]
14:20 16.09.2018
Հայաստանում Արգենտինայի դեսպանության կողմից անցկացվող «Արգենտինական տանգոյի շաբաթ 2018-ի» շրջանակներում այսօր՝ 18:00-ին, Երևանի «Գաֆեսճեան» քանդակների պուրակում (Կասկադ) կկայանա արգենտինական տանգոյի մեծ շոու` արգենտինացի պարողների և հայկական նվագախմբի մասնակցությամբ, որին կհաջորդի վարպետության դաս՝ տանգոյի բոլոր սիրահարների համար:
13:38 16.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն սեպտեմբերի 15-ին ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, որոնց այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթանը կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։ ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել […]
12:32 16.09.2018
«Մանգխուտ» թայֆունը կաթվածահար է արել Հոնկոնգի ծովային և ավտոտրանսպորտային հաղորդակցությունը։ Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել։ Դեռևս երեկ մոտեցող թայֆունի պատճառով Չինաստանի հարավում հայտարարվել էր վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ։ Տարածաշրջանում փակվել են ուսումնական հաստատությունները, գրասենյակներն ու առևտրի կենտրոնները։ Միայն Հոնկոնգում մոտ 1000 մարդ է տարհանվել ափամերձ 2 բնակավայրերից։ Ներկայում թայֆունը գտնվում է […]
12:16 16.09.2018
Սեպտեմբերի 15-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելուց հետո։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին։
11:50 16.09.2018
Ազգային ժողովն օրերս ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի տեսանյութում ներկայացված է, թե ընտրական որ հանցագործության համար ինչ պատիժ է սահմանված:
11:09 16.09.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: Նա նշել է, որ երեկ […]
11:01 16.09.2018
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիցիլիա կատարած այցի ժամանակ հանդես է եկել մաֆիայի անդամներին հասցեագրված ուղերձով՝ հորդորելով հրաժարվել հանցագործություններից ու բռնությունից։ Այս մասին հայտնում է BBC-ն։ «Մաֆիոզները քրիստոնյայի կյանքով չեն ապրւմ, քանի որ նրանց կենսակերպը հակասում է Աստծուն։ Ես ասում եմ մաֆիայի անդամներին՝ փոխվե՛ք եղբայրներ ու քույրեր։ Բավական է մտածել Ձեր և ձեր փողերի մասին։ Շրջվե՛ք դեպի […]
10:46 16.09.2018
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել՝ նշելով, որ վերջին խոսքը պետք է ասեն Մեծ Բրիտանիայի բնակիչները։ Նա նաև մեղադրել է կառավարությանը բանակցությունները քաոսային կերպով վարելու մեջ, ինչ կարող է ազդել բրիտանացիների բարեկեցության վրա։ Քաղաքապետը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի կարողացել Brexit-ի հարցով պայմանավորվել նույնիսկ իր […]
10:29 16.09.2018
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել […]
10:15 16.09.2018
ԱՄՆ-ում 5 մարդ է ձերբակալվել «Ֆլորենս» փոթորկի ժամանակ հանրախանութ թալանելու համար։ Այն գտնվում է փոթորկի գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ուիլմինգթոն քաղաքի ոստիկանությունը։ Դեպքը տեղի է ունեցել Dollar General խանութում։ Իրավապահները նշում են, որ ձերբակալվածների դեմ շուտով մեղադրանք կառաջադրվի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Վերջին տվյալներով՝ փոթորկի զոհն է դարձել 11 մարդ։ Բոլոր […]
10:00 16.09.2018
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։ Այն տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի։ Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու վերացման: Այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց: Պարսկական կողմի հարձակումը ետ մղելուց հետո, երբ մարդիկ վերադառնում են խաչափայտը վերցնելու, […]