TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Չեխիան հավանություն է տվել դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն

07:48 13.09.2018

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հավանություն են տվել Իսրայելում երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պլաններին։ Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով քաղաքական գործիչների համատեղ հայտարարությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ չեխական դեսպանության տեղափոխման ուղղությամբ առաջին քայլը կլինի Երուսաղեմում պատվավոր հյուպատոսության բացումը, որը ծրագրված […]

̰
Apple-ը ներկայացրեց նոր սմարթֆոնները

07:36 13.09.2018

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը ներկայացրել է 3 նոր սմարթֆոններ։ Դրանցից 2-ը թոփային են (iPhone XS և iPhone XS Max), երրորդը՝ բյուջետային (iPhone XR)։ iPhone XS և iPhone XS Max մոդելները հանդերձված են նվազագույն շրջանակներով OLED-դիսփլեյներով, որոնց անկյունագծերը կազմում են համապատասխանաբար 5,8 և 6,5 դյույմ։ Սմարթֆոնների հիմքում ընկած է А12 թոփ պրոցեսորը։ Սարքերն ունեն ուղղահայաց, կրկնակի […]

̰
ԱՄՆ-ում ընտանիքներից բաժանված ներգաղթյալ երեխաների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

07:22 13.09.2018

Ամերիկյան իշխանությունների կողմից բերման ենթարկված և հատուկ կենտրոններում պահվող ներգաղթյալ երեխաների թիվը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի՝ սեպտեմբերի դրությամբ՝ մոտ 12․8 հազար։ Բերման ենթարկված երեխաների ապաստարանները մոտ 90 տոկոսով ծանրաբեռնված են եղել դեռևս մայիսից, գրում է The New York Times-ը։ Մոտ 1 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 30 տոկոս։ Պարբերականը նշում է, որ սահմանը […]

̰
«Շանթ-2018» զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

07:08 13.09.2018

Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում: «Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12-ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային […]

̰
ԱԺ փոխնախագահն Ինդոնեզիայում մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված համաժողովին

16:49 12.09.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն Ինդոնեզիայում սեպտեմբերի 12-ին մասնակցել է Կայուն զարգացման խնդիրներին նվիրված 2-րդ համաշխարհային խորհրդարանական համաժողովին: Միքայել Մելքումյանը ծավալուն ելույթ է ունեցել «Արդյունավետ էներգետիկայի զարգացման միջազգային հիմնախնդիրները» թեմայով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից: Համաժողովին մասնակցել են խորհրդարանական պատվիրակություններ ավելի քան 100 պետությունից:

̰
Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը

16:47 12.09.2018

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանելու ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը: Այս մասին տեղեկացրին Շախմատի ֆեդերացիայից: Այցի ընթացքում Դվորկովիչը ծանոթանալու է հայկական շախմատի նվաճումներին: Ֆեդերացիան ներկայացնելու է հանրակրթական ոլորտում շախմատի ներդրման փորձը, կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Դվորկովիչը կայցելի հանրակրթական դպրոցներ, այս տարի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացված «Շախմատ» […]

̰
Հայաստանում շարունակում են գործել ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր. «Ժառանգություն»

14:19 12.09.2018

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման և ձայնագրության հրապարակման կապակցությամբ։ «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում շարունակում են գործել ԽՍՀՄ տարիներից տխուր ժառանգություն մնացած ՊԱԿ/КГБ-ի աշխատաոճով ուժեր, որոնց գործունեությունն անհամատեղելի է օրինավոր, ժողովրդավարական հասարակարգ կերտելու հետ։ Մենք ևս մեկ […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

14:11 12.09.2018

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Ոստիկանությունից հայտնում են, որ ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։ Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը

12:39 12.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կմեկնի Նյու Յորք և կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց մասին կհաղորդվի ավելի ուշ։

̰
ՀՀ գլխավոր դատախազը ելույթ է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ համաժողովում

12:38 12.09.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին հանդես է եկել հաշվետվողականության և ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով: Արթուր Դավթյանը ողջունել և խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության և քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: […]

̰
«Ժողովրդավարական ուղի»-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին

12:31 12.09.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ աջակցությունը գործող իշխանություններին: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ. «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը, մտահոգ լինելով վերջին օրերին ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման ու տարածման հանգամանքով ու համարելով դա անթույլատրելի, հայտարարում է իր դիրքորոշումն առ այն, որ նախկին «երկվորյակ» իշխանավորները ոչնչով չեն […]

̰
Պատահար Րաֆֆու փողոցում. «Ֆոլքսվագեն»-ի 63-ամյա վարորդը տեղում մահացել է

12:19 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու փողոցում բախվել է «ԻԺ 27175-037» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որը ինքնաբերաբար առաջ գնալով՝ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն»-ի 63-ամյա վարորդ Գագիկ Դավթյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Արարատում մոտոցիկլետը բախվել է մեքենային. մոտոցիկլավարը զոհվել է

11:39 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում 32-ամյա Արտյոմ Սիմոնյանն իր վարած Hayasa մակնիշի AG 060 մոտոցիկլետով Բերքանուշ գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 48-ամյա Քրիստինե Վ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի 88 QV 883 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլավարը դուրս է շպրտվել իր վարած փոխադրամիջոցից […]

̰
Վազաշենում պատահաբար ֆիքսել են գնդակոծության պահը

11:24 12.09.2018

Facebook սոցցանցի օգտատեր Հովիկ Գյոզալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատահաբար ֆիքսել է Վազաշենի գնդակոծության պահը: «Ուրախ պարում էինք ու մեկ էլ… Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»,- տեսանյութին կից գրել է օգտատերը:

̰
Նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

11:09 12.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կալիֆոռնիա նահանգի սենատորներ Անտոնի Պորտանտինոն, Հենրի Սթերնը, խորհրդարանի անդամներ Իվեն Լոուին, Աութմն Բրյուկը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի […]

̰
Այսօր լույս չի լինի Երևանի որոշ հասցեներում և Լոռու մարզում

09:51 12.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-13։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 7 և 9 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Գայի պող. 27, 31, 52 շենքերը, Մոլդովական փ. 60 շենքը, թիվ 250 մանկապարտեզը, «Անելիքբանկ» […]

̰
Մկրտումյանի տան վրա հարձակում կատարողը Յուվեցի Կարոյի թիկնապահն է եղել. Կարոն պատճա՞ռ է ունեցել․ «Ժողովուրդ»

09:42 12.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»: Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկն էլ Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ […]

̰
Հայկական կողմին հասկացրել են՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա․ «Հրապարակ»

09:31 12.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը․ «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել […]

̰
Ինչո՞ւ է ստվերվել Արարատ Միրզոյանը․ «Փաստ»

09:17 12.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևի թե շատերն են նկատել, որ ի տարբերություն իշխանափոխության առաջին օրերի, վերջին շրջանում չափազանց պասիվ է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա հրապարակային ելույթներ չի ունենում, «Ֆեյսբուքում» էլ ընդամենը որոշ «լինկեր» է ժամանակ առ ժամանակ տարածում: Ավելին, նա չափազանց պասիվ է նաեւ առաջիկա ընտրությունների առումով: Մեզ հասած տեղեկություններով` նման պահվածքի պատճառները մի քանիսն […]

̰
Ղուլյանն օգտագործել է պաշտոնական դիրքը. խոսակցության ձայնագրությունը շուտով կհրապարակվի․ «Հրապարակ»

09:09 12.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած կիրակի Արցախի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունեցան թիվ 11 ընտրատարածքում՝ Շահումյանը, Մարտակերտը և Ասկերանի մի մասն ընդգրկող։ 7 թեկնածուից միայն մեկն էր կուսակցական՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ից, որն էլ հաղթող է ճանաչվել: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուլյանն անձամբ է գլխավորել իր թեկնածուի […]

̰
Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել ուղիղ շփումից. Վիգեն Սարգսյանը կլինի ՀՀԿ 1-ին փոխնախագահ․ «Հրապարակ»

08:56 12.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամն իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։ Նրանք էլ շարքերին փոխանցել են, որ շուտով կհստակեցվի իրենց ծրագիրը, խորհրդի նիստ կգումարեն, որտեղ նաև Վիգեն Սարգսյանին կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնում, որը, ի դեպ, […]

̰
Դսեղում մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, որդին հիվանդանոցում է

08:51 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի […]

̰
Իռլանդացիները 30 հազար եվրո են հավաքել վթարից տուժած հայ տղամարդուն օգնելու համար

08:43 12.09.2018

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա հայազգի Իլաբեկ Ավետյանը վրաերթի է ենթարկվել մոտոցիկլիստի կողմից՝ ստանալով լուրջ վնասվածքներ։ Դեմքի շրջանում ունի մի շարք լուրջ կոտրվածքներ, զրկվել է ձախ աչքից։ Դեպքը տեղի է ունեցել «Դարնդեյլ» այգում, 3 ամիս առաջ, սակայն այն օրերս է հանրային հնչեղություն ստացել։ Բանն այն է, որ այդքան ժամանակ է անցել, սակայն իռլանդական ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել։ […]

̰
ԱՄՆ-ն սպառնացել է Իրանին՝ դիվանագետների վրա հնարավոր հարձակումների համար

08:24 12.09.2018

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրաքյան Բասրա քաղաքում անկարգությունների և ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը։ Սպիտակ տունը Թեհրանին սպառնացել է «արագ և վճռական» պատասխանով՝ ամերիկացի դիվանագետների վրա հարձակման դեպքում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իրանը չի ձեռնարկել գործողություններ՝ կանգնեցնելու իր դրածոներին Իրաքում, որոնց ցուցաբերում է ֆինանսական աջակցություն, նախապատրաստում և զենք մատակարարում։ Հիշեցնենք, […]

̰
Դևիդ Բոուիի առաջին ձայնագրությունն աճուրդում վաճառվել է 40 հազար ֆունտով

08:04 12.09.2018

Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի մահից հետո գտնված ձայնագրությունը Մեծ Բրիտանիայի աճուրդում վաճառվել է 39․4 հազար ֆունտով (51 հազար դոլար)։ The Guardian-ի տվյալներով՝ լոտի մեկնարկային գինը կազմել է 10 հազար ֆունտ։ Ինչպես նշում են Omega Auctions աճուրդի տան ներկայացուցիչները, Բոուիի ձայնագրության շուրջ տիրել է արտասովոր իրարանցում։ Ձայնագրությունն այս տարվա հուլիսին իր տան ձեղնահարկում գտել էր Բոուիի […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում․ կա զոհ

07:52 12.09.2018

Նորդ Լաս Վեգաս քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են բեյսբոլի դաշտի մոտ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 18-ամյա մի տղա։ Այս մասին հայտնում է Las Vegas Review-Journal-ը։ Ներկայում հայտնի չէ`զոհը եղել է տվյալ դպրոցի աշակե՞րտ, թե ոչ։ Հանցագործության կատարման կասկածանքով դեռևս ձերբակալված չկա, սակայն դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, որով էլ […]

̰
Բարսելոնում անցկացվել է անկախության պահանջով լայնածավալ հանրահավաք

07:44 12.09.2018

Բարսելոնում հարյուր հազարավոր բնակիչներ Կատալոնիայի օրը նշել են զանգվածային հանրահավաքով՝ պահանջելով տարածաշրջանի անկախություն Իսպանիայից։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Միջոցառումն սկսվել է տեղի ժամանակով 17։14-ին՝ լռության րոպեով՝ ի հիշատակ 1714 թվականի սեպտեմբերի 11-ի։ Հենց այդ օրը Կատալոնիան կորցրել է իր անկախությունը։ Դրանից հետո հավաքվածները երթով անցել են քաղաքի փողոցներով՝ պահանջելով անկախություն և քաղբանտարկյալների […]

̰
Համակարծիք ենք ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի գնահատականներին. «Սասնա Ծռեր»

07:30 12.09.2018

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության և ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը։ «Նախկին ռեժիմը, որ ձևավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու […]

̰
Մոտ 1 ամսից կգործարկվի Սփյուռքի նախարարության նոր կայքէջը

07:23 12.09.2018

Շուրջ մեկ ամսից կգործարկվի ՀՀ սփյուռքի նախարարության նոր կայքէջը, որը կլինի նոր ոճով, առավել ներկայանալի և մատչելի օգտագործման համար: Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ շուրջ մեկ ամսից մենք կգործարկենք սփյուռքի նախարարության նոր կայքէջը (http://www.mindiaspora.am/): Այն կլինի նոր ոճով, առավել ներկայանալի և մատչելի օգտագործման […]

̰
Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում. ՄԻՊ-ի արձագանքը

07:11 12.09.2018

Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք: Այս մասին ասված է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրության վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրվել […]

̰
BACK_TO_TOP