TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԱԻ նախարարն ու փրկարարական խումբը մասնակցում են ՀԱՊԿ-ի «Սկալա 2018» ուսումնավարժությանը

17:07 11.09.2018

Սեպտեմբերի 8-ից 11-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՀՆՈՒԿ) կազմում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների «Սկալա-2018» հատուկ-տակտիկական ուսումնավարժությունը, որին մասնակցում է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին

16:37 11.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների […]

̰
Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ

16:23 11.09.2018

Սեպտեմբերի 11-ին առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում, որը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը և թուրք-իրանական սահմանին, պայթեցվել է թուրքական զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով 5 զինվոր է վիրավորվել: Այն ժամանակ, երբ մեքենան անցել է տարածքով, գործարկվել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) […]

̰
Վալերի Օսիպյանը ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել է «Շանթ 2018» զորավարժության մանրամասները

15:59 11.09.2018

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից` քննարկվել են սեպտեմբերի 11-14-ը կայանալիք «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության մանրամասները: Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն […]

̰
Վարչապետն ընդունել է բարերար Ալբերտ Պողոսյանին

15:43 11.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանին, ով հանդիսանում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից հայրենիքում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու վերջինիս հետագա ակտիվ գործունեությունը: […]

̰
Մալաթիայի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

15:37 11.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը […]

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել օծանելիքի, խաղալիքների և այլ արտադրություններում

15:29 11.09.2018

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտներում: Ստուգումների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը թիրախավորում է այն ոլորտները, որոնք ունեն առավել բարձր ռիսկայնության ցուցանիշ, մասնավորապես՝ • օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ, • խաղալիքներ, • ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ), • ավտոմոբիլային բենզին […]

̰
Վթար Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

15:19 11.09.2018

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Կ. Ժ., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
«Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն

14:53 11.09.2018

«Շանթ 2018» զորավարժություն. սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, աշխատակազմում իրականացրել է պլանով նախատեսված միջոցառումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից,  ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին: Ձևավորվել են […]

̰
Սահմանապահները «Կարճևան» հսկիչ անցակետում Իրանից եկած ավտոմեքենայի մեջ ափիոնիդ են հայտնաբերել

11:09 11.09.2018

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ` իրավախախտման […]

̰
Արգենտինական քաղաքի փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել

10:59 11.09.2018

Արգենտինայի Կորդովա քաղաքի իշխանությունները որոշում են ընդունել հայկական անվանումներով փողոցներում տեղադրել երկլեզու՝ հայերեն և իսպաներեն ցուցանակներ: «Նախաձեռնության հեղինակ է դարձել քաղաքային խորհրդի անդամ, ծագումով հայ Լուկաս Փալյանը: Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին»,- ասվում է արգենտինական քաղաքի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում: Երկլեզու ցուցանակների տեղադրման առնչությամբ Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի հայ համայնքի անդամները քաղաքապետ Ռամոն […]

̰
«Լույս»-ը մարտնչելու է. թաղի տղաներին «տղայականով» հորդորել են. «Իրատես»

10:41 11.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքն ամբողջությամբ լծվելու է հաղթանակ գրանցելու գործին: «Իրատես»-ին դաշինքի ներսից հայտնեցին, որ պատրաստվում են «մարտնչելու» նախկինում իրենց մաս կազմած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: «Ճիշտ է, Հայաստանում հեղափոխություն կատարեց Նիկոլ Փաշինյանն իր թիմով, բայց մենք մտադիր չենք նահանջել: Պայքարելու ենք, չենք ընկրկելու՝ ապացուցելով, որ մեր թիմն […]

̰
Ինչպես հանգուցալուծվեց ադրբեջանական խնձոր ներկրելու գործը. «Ժողովուրդ»

10:28 11.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ապրիլին մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց` Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել: Այդ կապակցությամբ անգամ քրեական գործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաև մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար […]

̰
ՀՀԿ-ի էմիսարներն ամբողջ թափով և մեծ ֆրոնտով գործի են անցել. «Հրապարակ»

10:19 11.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ամբողջ թափով և մեծ ֆրոնտով գործի է անցել, բայց առավելապես՝ արտաքին քաղաքական դաշտում։ Վերջին օրերին Բրյուսելում գտնվող Արմեն Աշոտյանն ինտենսիվ հանդիպումներ է ունենում եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներկայացնելով նոր իշխանությունների բոլոր «այիբներն ու կիքսերը» և եվրոպական միտքը տրամադրելով Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հատկապես շեշտը դրել է երկրում սահմանադրական […]

̰
Սասուն Միքայելյանը հարազատ գյուղում ռեստորան է ունեցել. նա որոշել է ռևանշ վերցնել․ «Հրապարակ»

09:42 11.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարիներ առաջ Սասուն Միքայելյանն իր հարազատ Վանատուր գյուղում ռեստորան է ունեցել, որը նախորդ իշխանությունների ջանքերով փակվել է, երբ նա 2008-ին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։ Հիմա, երբ Միքայելյանն ու իր կուսակցությունը եկել են իշխանության, և նա, հատկապես, Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է, որոշել է ռևանշ վերցնել․ այս օրերին ռեստորանի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:30 11.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի Այգիներ թաղ. 250, 269 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորքի 7-րդ և 9-րդ փողոցների սեփական տները, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ […]

̰
Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյունն անա­վարտ է մնա­ցել․ «Փաստ»

09:17 11.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր: Իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար ներդրման մասին էր հայտարարվել: Բոլորը կհիշեն, թե ծրագրի շրջանակներում ինչպիսի շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Մեր տեղեկություններով, սակայն, […]

̰
Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին. որոշումը փոխել են․ «Իրատես»

09:08 11.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի ամբողջությամբ չի սատարելու, թողել են` ով ինչպես կամենա, ում ցանկանա, աջակցի, բացի մեկից: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանին ոչ մի ՀՀԿ-ական սկզբունքորեն չի աջակցելու: Սակայն նախապես, ասում են` ՀՀԿ-ում այլ որոշում է եղել` աջակցել մեկ միասնական թեկնածուի, որն իրենց գաղափարապես […]

̰
Ինչու Ռուբեն Վարդանյանն ագրեսիվ խոսեց Փաշինյանի հետ․ նրա «ոտքը տրորել են». «Ժողովուրդ»

08:54 11.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել: Հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց հարմարավետ չեն զգում նոր իշխանության օրոք: Նրանցից շատերը դիտորդի նման եկել, նստել ու հեռացել են: Որոշ գործարարներ իրար հետ զրուցելիս ասել են, որ […]

̰
Պուտին-Փաշինյան հանդիպում. Ինչ է խոսվել փակ դռների ետևում. «Հրապարակ»

08:45 11.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների ետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։ Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, […]

̰
Որոշվել է․ «Ելք» խմբակցության նոր ղեկավար կընտրվի Լենա Նազարյանը․ «Ժամանակ»

08:35 11.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր հրավիրված ԱԺ «Ելք» խմբակցության նիստում, ի վերջո, որոշվելու է խմբակցության նոր ղեկավարի հարցը, որի պաշտոնը թափուր էր մնացել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո: Խմբակցության անդամներ Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը ցանկացել են այդ պաշտոնում տեսնել Սասուն Միքայելյանին, սակայն նա հրաժարվել է առաջարկից, և ընտրությունը կանգնել է ՔՊ անդամ […]

̰
Ավստրալիայում հայուհին ապշեցրել է հանդիսատեսին՝ քանոնով նվագելով Despacito-ն

08:25 11.09.2018

Ավստրալական Network 7-ով հեռարձակվող Little Big Shots ծրագրին մասնակցած հայուհին ցնցել է ժյուրիին, հաղորդավարին, դահլիճում գտնվողներին և հեռուստադիտողներին։ Քրիստինան հանդես է եկել երաժշտական անզուգական կատարմամբ՝ հիթային Despacito-ն վերարտադրելով հայկական ավանդական քանոնի օգնությամբ։Այս մասին հայտնում է Armenia Media-ն ֆեյսբուքյան էջում։

̰
Նիկոլ Փաշինյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք` ի պատիվ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի

08:16 11.09.2018

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից սեպտեմբերի 10-ի երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական «Արարատ» կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: Վարչապետներին նաև […]

̰
Վրաստանը և Ուկրաինան պայմանավորվել են պայքարել «օրենքով գողերի» դեմ

08:05 11.09.2018

Վրաստանը և Ուկրաինան պայմանավորվել են «օրենքով գողերի» և թմրահանցավորության դեմ պայքարում համագործակցության շուրջ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ Ավակովը նշել է, որ իրենց հետաքրքրում է ոստիկանության քրեական բլոկի փոխգործակցությունը։ Գլխավոր խնդիրն անձերի նույնականացումն ու տեղեկատվության օպերատիվ փոխանակությունն է։ […]

̰
Թրամփը երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

07:47 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը Կուբայի դեմ առևտրային սահմանափակումները երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։ Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունում նշվում է, որ էմբարգոյի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային շահերից։ Երկարաձգվել է նաև տվյալ էմբարգոյի շրջանակներում ԱՄՆ նախագահի մի շարք լիազորությունների գործողությունը։ 2014 թվականին ԱՄՆ-ը և […]

̰
Վաշինգտոնը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է պատժամիջոցներով

07:36 11.09.2018

ԱՄՆ իշխանությունները մտադիր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումներն իրենց քաղաքացիներին Միջազգային քրեական դատարանի հետապնդումներից պաշտպանելու համար և սպառնացել են պատժամիջոցներով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ Ելույթ ունենալով Վաշինգտոնոում՝ խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ համագործակցել դատարանի հետ։ Բոլթոնը նշել է, որ ամերիկյան իշխանությունները կօգտագործեն ցանկացած միջոց՝ […]

̰
Նիգերիայում բենզատարի պայթյունից առնվազն 35 մարդ է զոհվել

07:24 11.09.2018

Նիգերիայի կենտրոնական Նասարավա նահանգում՝ լիցքավորման կայանից ոչ հեռու, բենզատարի պայթյունից զոհվել է առնվազն 35 մարդ։ Բացի այդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է փրկարար ծառայության ներկայացուցիչ Ուսման Ահմեդը։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով։ Բենզատարն ընթանալիս է եղել մայրաքաղաք Աբուջայի ուղղությամբ։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։ Ահմեդը […]

̰
Թրամփը երկարաձգել է 9/11 ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրությունը

07:11 11.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից օրեր անց։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Քանի որ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է, արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 14-ին, ինչպես նաև իշխանությունների լիազորությունները, որոնք սահմանվել էին խնդրի լուծման համար, […]

̰
ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին

17:12 10.09.2018

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ Դիանա Հովհաննիսյանն իր մասնագիտական գիտելիքներն ու ողջ ներուժը կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում: Հայաստանի […]

̰
Ոստիկանները բռնել են «Հայփոստ» ՓԲԸ գրասենյակից գումար հափշտակած տղամարդուն

16:37 10.09.2018

Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել` սեպտեմբերի 5-ին: Օրը ցերեկով, անհայտ անձը, օգտվելով «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցուհու բացակայությունից, կոտրել էր գրասենյակի դռան ապակին, գրասեղանի դարակից փող էր հափշտակել ու քանի որ, մեղմ ասած, անաղմուկ չէր գործել` գյուղապետարանի աշխատակցուհիները նկատել էին նրան, փորձել էին բռնել: Չէր հաջողվել: Փախել էր: Կատարվածից րոպեներ անց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց: […]

̰
BACK_TO_TOP