TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորների սպասարկման ցուցանիշի պատմական ռեկորդ

12:50 04.09.2018

Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ.  սպասարկվել է 329.665 ուղևոր: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 մլն 872 հազար 998 մարդ, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին հաղորդվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է […]

̰
ՌԴ վերնախավը չի ներել Խաչատուրովի կալանավորումը, հայ գործարարներին զգուշացրել է նոր կառավարությանը ոչ մի կոպեկ չփոխանցել. «Իրավունք»

11:20 04.09.2018

«Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, դեռ մի բան էլ ավելի են լավանում, իրականությունն այլևս անհնար է դառնում թաքցնել խոսքերի տակ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն՝ սկանդալը՝ կապված նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի […]

̰
Ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերվել է սպիտակ, փոշենման զանգված

11:13 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը՝ պահանջելով մթերման գնի բարձրացում

10:43 04.09.2018

Արմավիրցի խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը՝ պահանջելով խաղողի մթերման գնի բարձրացում: Տասնյակ համայնքների բնակիչներ այսօր առավոտյան Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի մոտ հավաքվել են, որից հետո փակել ավտոճանապարհը: Խաղողագործները նշում են, որ գարնանից իրենց խաբել են, ասել են՝ 160 դրամով են մթերելու, այսօր մթերման պահին մթերման սակագին են սահմանել 140 դրամը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն […]

̰
Խոշորացված համայնքում պետք է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը․ Սուրեն Պապիկյանը Լոռիում է

10:35 04.09.2018

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ նախարարը Լոռու մարզպետի և փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային և […]

̰
«Հիմնադիր խորհրդարանը» պահանջում է Մուկուչյանի հրաժարականը. «Ժամանակ»

10:23 04.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրությունները պետք է անցկացնել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք սկսել են Մուկուչյանի հրաժարականի պահանջով գործողություններ իրականացնել։ «Էն, որ Սերժիկն ինչքան ուզում՝ խփում էր, Մուկուչյանն էլ հաստատում էր թվերով, իր հրաժարականն ենք պահանջում։ Մուկուչյանին պետք է ուղարկենք […]

̰
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դատարանի առջև. «Ժողովուրդ»

10:12 04.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը: Նա օգոստոսի 30-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ […]

̰ ̰
ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ. «Հրապարակ»

09:52 04.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեև պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։ Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով և խնդրելով կանխավճար կատարել, որ […]

̰
Փոխնախարարը հայտարարագրել է 2 բնակարան, 6 մլն դրամ, 25 հազար դոլար․ «Փաստ»

09:41 04.09.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բնակարաններից բացի, Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ […]

̰
Այսօր լույս չի լինելու Երևանի որոշ հասցեներում և 7 մարզում

09:32 04.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-14:00 Ավան` Նարեկացի թաղ․ 34, 39 շենքերը, թիվ 1 մարզադպրոցը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Քանաքեռ փ. 49-120/2; 3փ. 1-7; 6փ. 1-55; 17փ. 1-108 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սպորտ հյուրանոցը, Ծարավ […]

̰
Վթար Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում. տուժածի վիճակը ծանր է

09:21 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1986 թ.) բախվել է […]

̰
Հենրիկ Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը «Մարտի 1»-ի գործի հետ կապ չունի՞․ «Հրապարակ»

09:10 04.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով և հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից։ Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ […]

̰
Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է հէկ կառուցել․ «Ժամանակ»

08:58 04.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա հէկ կառուցել: Չնայած Հագվի գյուղի բնակիչները բողոքում են հէկի կառուցման դեմ` Գաբայանը փորձել է հէկի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրև թե հէկի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը: Ինեսսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, և նրան […]

̰
Տիգրան Սարգսյանի դեմ ակտիվորեն նյութեր են հավաքվում․ «168 ժամ»

08:47 04.09.2018

«168 ժամ» թերթը գրում է. «168 ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ: Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացն ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի […]

̰
Ճապոնիայում ավելի քան 600 ավիաչվերթ է չեղարկվել վերահաս թայֆունի պատճառով

08:35 04.09.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածում ավելի քան 600 ավիաչվերթ է չեղարկվել մոտեցող «Ջեբի» թայֆունի պատճառով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Դադարեցվել է նաև նավագնացությունն ու ճեպընթացների երթևեկությունը։ Քամու արագությունը հասնում է վայրկյանում 60 մետրի։ Սպասվում է, որ մեկ օրում կթափվի 500 մմ տեղում։ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են տարհանել ավելի քան 300 հազար մարդու։ Ըստ […]

̰
Կինոաստղերը հրաժարվել են փառատոնի մասնակցել՝ Թրամփի նախկին խորհրդականի պատճառով

08:25 04.09.2018

Դերասան Ջիմ Քերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջադ Ափաթոուն և այլ կինոաստղեր հրաժարվել են մասնակցել The New Yorker Festival-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի պատճառով։ Միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։ Բենոնի մասնակցության մասին փառատոնի կազմակերպչի՝ The New Yorker պարբերականի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է […]

̰
Մակրոնը դպրոցականներին գանգատվել է նախագահի դժվար կյանքից

08:11 04.09.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 3-ին հյուրընկալվել է ֆրանսիական Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջի 6-րդ դասարանցիներին։ Նախագահը շփվել է աշակերտների հետ և նրանց պատմել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի մասին։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, Մակրոնը հայտարարել է, որ իր պաշտոնը չի համարում մասնագիտություն։ «Այնքան էլ վստահ չեմ, թե դա մասնագիտություն է։ Նախագահն այն մարդն […]

̰
Չիկագոյում ձերբակալել են օդանավակայանի ճանապարհը փակած ակտիվիստներին

07:55 04.09.2018

Ամերիկյան Չիկագո քաղաքում ձերբակալվել են 12 ցուցարարներ, ովքեր փորձել են փակել Օ՝Հարա միջազգային օդանավակայան տանող մայրուղին։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել տեղի իշխանությունների քաղաքականության դեմ։ Նրանք դեմ են հանդես եկել ռասիզմին և անհավասարությանը, ինչպես նաև պահանջել են ավելի ակտիվ գործողություններ՝ հասարակական վայրերում հրաձգության դեպքերի վերացման նպատակով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հաղորդվում […]

̰
Բրիտանական ոստիկանությունը պայթեցրել է BBC-ի շենքի մոտ կայանված կասկածելի ավտոմեքենան

07:42 04.09.2018

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն իրականացրել է նարնջագույն միկրոավտոբուսի վերահսկվող պայթյուն։ Այն կայանված է եղել Լոնդոնում՝ հեռուստառադիոհեռարձակող BBC կորպորացիայի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Պայթյունն իրականացվել է կասկածելի առարկաների որոնման ընթացքում՝ ինքնագնաց ռոբոտի օգնությամբ, որը նախատեսված է պայթուցիկ սարքերի որոնման ու վնասազերծման համար։ Ոստիկանության տվյալներով՝ դրանից առաջ ահազանգ էր ստացվել Փորթլենդ-Փլեյսում կասկածելի տրանսպորտային միջոցի […]

̰
Պայթյուն Հարավաֆրիկյան հանրապետության զինամթերքի պահեստում․ կա 8 զոհ

07:31 04.09.2018

Հարավաֆրիկյան Քեյփթաունից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հրշեջներին ու փրկարարներին։ Պայթյունը որոտացել է Սամերսեթ-Ուեսթ քաղաքում՝ զինամթերքի արտադրությամբ զբաղվող «Rheinmetall Denel Munition» (RDM) կոնցեռնի գործարանում։ Կոնցեռնը պատկանում է զենքի պետական արտադրող «Denel»-ին և գերմանական «Rheinmetall Defense» ձեռնարկությանը։ Պայթյունի […]

̰
Աբովյան քաղաքում վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել հարբած հետիոտնին

07:20 04.09.2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, 32-ամյա Նվեր Սարուխանյանն իր վարած «Ford Transit» մակնիշի 35 FR 270 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փաստի առիթով նյութեր […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին․ Պեսկով

07:11 04.09.2018

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են մայիսի 14-ին, Սոչիում՝ ԵԱՏՄ […]

̰
Օրերս Սպիտակում վրաերթի ենթարկված աղջիկը հիվանդանոցում մահացել է

17:17 03.09.2018

Օգոստոսի 26-ին` ժամը 20:15-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի էր ենթարկել 2003 թ. ծնված Մերի Մարտիրոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Սեպտեմբերի 1-ին` ժամը 12:15-ի սահմաններում, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Մ. Մարտիրոսյանը մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Երիտասարդ կնոջը դանակով հասցվել է ավելի քան 65 հարված. մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու

17:13 03.09.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։ Երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել է կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝  2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։ […]

̰
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով

16:55 03.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով: […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մրգահովիտում կատարված ավազակային հարձակումն և գողությունը

16:41 03.09.2018

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս իրեն ու ընկերոջը ծեծել են։ Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու […]

̰
Կստեղծվի վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ

15:51 03.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային […]

̰
Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողներից երրորդին գտել են Վրաստանում. կազմակերպվում է նրա արտահանձնումը

15:46 03.09.2018

Հայ և վրացի ոստիկանների համագործակցությամբ հայտնաբերվել է Ձորաղբյուրում զինված ավազակային հարձակում գործած երրորդ անձը ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողների համագործակցության արդյունքում սեպտեմբերի 3-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագիկ Դանոյանը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ 49-ամյա Դանոյանը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով՝ խափանման միջոցը կալանք։ Հիշեցնենք, […]

̰
Նաիրա Հարությունյանը նշանակվել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

15:17 03.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Նաիրա Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Վերջապես ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ունի պետ՝ ի դեմս լրագրող Նաիրա Հարությունյանի։ Այսուհետև կարող եք հարցերով դիմել նաև Նաիրային։ Շնորհավորում եմ և […]

̰
BACK_TO_TOP