14:41 03.09.2018
Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսուհետև վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով:
13:17 03.09.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Ռոսինկա» խնամքի հաստատությունում ապաստանել է ինչ-ինչ պատճառներով արտերկիր մեկնած և առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ քաղաքացի, անչափահաս մի տղա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղայի մայրը ՀՀ-ում է: Կարճ ժամանակ անց պարզվել է նաև նրա ինքնությունը: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում։
12:12 03.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, […]
11:47 03.09.2018
«Առինջ Մոլ»-ի մի խումբ աշխատակիցներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք նշում են, որ Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը հայտնվել է խնդրահարույց վիճակում: Մաքսային սահմանն անցնելիս հագուստ ներկրողների համար 1 կիլոգրամի հաշվով ծառայության արժեքն ավելացել է 2 դոլարով: Այս հարցին օրերս անդրադարձել էր […]
11:20 03.09.2018
Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքներին, անձամբ շփվել սաների հետ: Նախագահը հետաքրքրվել է՝ տեղի բնակիչների երեխաների քանի՞ տոկոսն է հաճախում կրթահամալիր, ինչին ի պատասխան Աշոտ Բլեյանն […]
10:57 03.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների […]
10:42 03.09.2018
«Մարտիկ» հիմնադրամն ունենալու է մեկ միլիոն մասնակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ ընկերներ, այս օրերին իմ և «Մարտիկ» հիմնադրամի շուրջ եղած հրապարակումները մեծ արձագանք ստացան, ինչը սպասելի էր։ Ստացել եմ աջակցության բազում զանգեր, հրապարակումներում եղել են հիստերիկ […]
10:37 03.09.2018
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն քաղաքականությունում փորձում է իր առաջին քայլերն անել, և արել է առաջին ամենավտանգավոր արտահայտությունը՝ «մեր դեմ խաղ չկա» և հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Հայկ Մարությանի խոսքերը: «Այս նախադասությունը լսել ենք դեռ 90-ականներից, […]
10:19 03.09.2018
«Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ տեսակապից հետո այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։ Լավ […]
10:10 03.09.2018
Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գեւորգյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
09:54 03.09.2018
Սեպտեմբերի 3-ին` ժամը 01:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան […]
09:45 03.09.2018
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան […]
09:37 03.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «երազում է Եվրամիության փլուզման մասին»։ Նման կարծիք է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է իր ռուս գործընկերոջը։ «Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին, և ես այն մարդկանցից մեկն եմ, ով կարծում է, որ մենք պետք է Ռուսաստանի հետ անվտանգության հարցում նոր մոտեցումներ ստեղծենք, մեզ անհրաժեշտ են քննարկումներ […]
09:25 03.09.2018
Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի «Արաբկիր» զբոսայգու մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 7000 քմ և 6 ծառ, Ներքին Շենգավիթ 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Ալմա-Աթայի փողոցի թիվ […]
09:12 03.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 09:00-15:00 Ավան՝ Նարեկացի թաղ․ 34, 39 շենքերը, Սայաթ Նովա թաղ․ 1/1, 1/2, 6, 7, 8, 8/1, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Ռուբինյանց փ. 12, 14, 14/1, 16, 16/1, 21/2, 21/3, […]
08:56 03.09.2018
Վրաստանի «Սենակի» զորավարժարանում սեպտեմբերի 2-ին մեկնարկել են «Agile Spirit-2018» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների 237 զինծառայող: Հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողները: Վարժանքները կտևեն 10 օր։ «Agile Spirit» ամենամյա զորավարժություններն անցկացվում են Վրաստանում 2011 թվականից: Զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման […]
08:45 03.09.2018
Եմենի նախագահ Աբդ Ռոբբո Մանսուր Հադին ուղևորվում է ԱՄՆ՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով բուժում ստանալու։ Reuters գործակալության տվյալներով՝ նա սեպտեմբերի 3-ին կժամանի ԱՄՆ և կմնա երկրում մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 18-ը։ 2014 թվականից Եմենը գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում։ Մի կողմից դրան մասնակցում են շիայական «Անսար Ալլա» շարժման հութի ապստամբները, […]
08:32 03.09.2018
2018 թվականին գրանցվել է Միջերկրական ծովում ներգաղթյալների և փախստականների մահվան դեպքերի ռեկորդային թիվ։ Զոհվածների կամ անհետ կորածների թիվն արդեն գերազանցել է 1600-ը։ Այս մասին ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ 2018 թվականին Եվրոպա ժամանած փախստականների թիվը նվազել է 42 տոկոսով, սակայն նրանց շարքերում մահացության մակարդակը կտրուկ աճել է։Անցած տարի Միջերկրական ծովում զոհվել […]
08:19 03.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։ Նրա ելույթը քննադատությունների և տարընթերցումների տեղիք էր տվել։ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է քննադատություններին․ «Սիրելի ժողովուրդ, Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ […]
08:05 03.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի երեկվա ելույթին, որի ժամանակ քաղաքապետի թեկնածուն ասել էր․ «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։ […]
07:52 03.09.2018
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է Սիրիայի քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար Ասադի հաղթանակի մասին։ «Ասադը հաղթել է պատերազմը։ Մենք պետք է ճանաչենք դա»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ սիրիացի առաջնորդը չկարողացավ երկրում խաղաղություն պահպանել։ Դիվանագետի կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Դամասկոսին անհրաժեշտ է «քաղաքական որոշում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ»։ Ինչպես հայտնում է Sputnik International-ը, Լե […]
07:41 03.09.2018
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Տրիպոլիում և մայրաքաղաքի մատույցներում։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նման որոշման պատճառ են դարձել ապստամբերի զինված խմբերի միջև կատաղի դարձած բախումները, որոնք շարունակվում են արդեն 1 շաբաթ։ Իշխանությունները հայտարարել են անցած շաբաթվա սկզբին ձեռք բերված հրադադարը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչի հետ կապված հակամարտող կողմերին կոչ […]
07:26 03.09.2018
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սաստիկ հրդեհը լիովին ոչնչացրել է Ազգային թանգարանի շենքը, որտեղ պահվել է ավելի քան 20 մլն ցուցանմուշ։ Այս մասին հայտնում է Globo-ն։ Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։ «Ոչնչացան 200 տարվա աշխատանքը, հետազոտությունները և գիտելիքները»,-գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը […]
07:19 03.09.2018
Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանն իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում: Այս մասին ասված է Շանթ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանտից ուղղված պատասխանում, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանը: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Տեղեկանալով, որ […]
07:09 03.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք […]
00:00 03.09.2018
Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ, անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով: Այս մասին ասված է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Արցախի անկախության տոնի կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձում: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Արցախի անկախությունը մենք նվաճել ենք […]
23:51 02.09.2018
Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատակացման խնդիրն արագ չի լուծվում այն պատճառով, որ Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական փոփոխությունները կնպաստեն այդ հարցի արագ լուծմանը։ «Մայիսի 8-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից մեկնածների և Հայաստան եկածների թվի տարբերությունը + 22 […]
23:25 02.09.2018
Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 29-ամյա Գերասիմ Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 35 RO 739 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհի բետոնե սյուներին և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: […]
23:13 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է աղբահանության խնդրին։ Վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին համակարգի կառավարումը պատշաճ ձևով չի իրականացվել, այսօր մայրաքաղաքում աղբահանության համար ստեղծվել է մենաշնորհային իրավիճակ: Վարչապետը ոլորտում կարևորել է լրջագույն հայեցակարգային վերանայումները։ Փաշինյանը կարծում է՝ մայրաքաղաքի աղբահանությունը պետք է վստահվի ոչ թե մեկ, այլ մի […]