22:34 02.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին, անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական տեսչական մարմինն Ամուլսարում որոշակի ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս որոշակի միջանկյալ եզրակացությունների գալ: «Բայց վերջնական եզրակացության գալու համար մեզ հարկավոր է լինելու իրականացնել ևս մեկ միջազգային փորձաքննություն: Հիմա դուք տեղյակ եք, որ Ամուլսարի […]
22:05 02.09.2018
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի ուղղությամբ այսօր` սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նա նշել է, որ կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչև հիմա շարունակվում է: Համայնքապետի խոսքով՝ գյուղը կրակոցներից վնասներ չի կրել:
22:01 02.09.2018
Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մտադիր եմ օրենքով չարգելված ձևերով մասնակցել Երևանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, և կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ և ընտրություններ են սպասվում»,- ասել է […]
21:32 02.09.2018
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Փաշինյանը: «Շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը։ Չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը […]
21:18 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Շանթ Հարությունյանի ազատ արձակման խնդրին՝ նշելով, որ նա կարող է ցանկացած պահի ազատ արձակվել՝ ստորագրելով կալանքի միջոցը փոխելու մասին դիմումը։ «Ես Շանթ Հարությանի հետ հեռախոսազրույց ունեցա։ Նա ասաց, որ պահանջում է իրեն արդարացնել: Ես ասացի, որ դատական համակարգին հրահանգներ չեմ տալիս և չեմ կարող որևէ մեկին […]
21:06 02.09.2018
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծում է, որ Արցախում տարած հաղթանակով հայ ժողովուրդը կարողացել է զարմացնել աշխարհին: Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Տեր-Թադևոսյանն ընդգծել է, որ ուրախ է, որ կարողանում է ամեն տարի այցելել հերոսական Արցախ՝ վերհիշել այն ծանր ու օրհասական ժամանակներն ու նորից հպարտության զգացում ապրել: «Արցախում […]
21:01 02.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը: Նա այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիա-Ղրղզստան բիզնես ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս, փոխանցում է RIA Novosti-ն։ Էրդողանը կոչ է արել հաշվարկներում անցում կատարել ազգային արժույթներին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ դոլարային համակարգը, որը ստեղծվել է առևտուրը հեշտացնելու համար, ներկայում […]
20:54 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին: Օգտատերերին հետաքրքրել է, թե ե՞րբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև։ «Ինձ տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինն էականորեն նվազել է։ 170-140 դրամ էր, հիմա` 38-40: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք, դա […]
20:41 02.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին: Առաջին հարցը վերաբերել է 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը: Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահովների համար իջեցում արդեն տեղի է ունեցել: Փաշինյանը նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: «Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ […]
20:25 02.09.2018
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելության նոր հրամանատար է դարձել ամերիկացի գեներալ Սքոթ Միլլերը, ով համարվում է վճռական գործողությունների կողմնակից։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ջոն Նիքոլսոնին։ Ելույթ ունենալով Քաբուլում պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ՝ Միլլերը հայտարարել է, որ ստիպված է լինելու կոշտ որոշումներ ընդունել։ Միլլերը կարծում է, որ երկրում քաղաքական հաշտեցման նախադրյալներն ապահովելու համար անհրաժեշտ […]
20:00 02.09.2018
Արցախի անկախության 27-ամյակի առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Նորանկախ արդի Հայոց պետականությունը բոլորեց իր 27-ամյակը: Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է՝ Հայկական միասնական պետականություն շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Սակայն դեռ արթուն է ներքին թշնամին, որն ամեն գնով փորձեց թուլացնելով, գործարքներ կնքելով և […]
19:37 02.09.2018
Արցախի հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս: Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը դարձել է իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այս […]
18:46 02.09.2018
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին հրապարակել է տեսանյութ, որում երևում է ցանցաճոճում հանգիստը վայելող արջը։ Տեսանյութը նկարահանվել է կնոջ ետնաբակում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Կնոջ խոսքով՝ արջն իր բակ է գալիս ոչ առաջին անգամ։ Ամեն անգամ արջը «բազմում» է ցանցին ու ճոճվում։
18:23 02.09.2018
Google-ը գաղտնի համաձայնագիր է կնքել Mastercard-ի հետ՝ գնելով նրանից մոտ 2 մլրդ օգտատերերի ֆինանսական տարանցումների պատմությունը։ Google-ը փաստացի գտել է վեբ-գովազդի արդյունավետությունը պարզելու միջոց։ Որոնողական հսկան այժմ գիտի, թե հայտարարության դիտումից հետո ով է ուղևորվել ցուցադրված ապրանքը գնելու։ Անձնական տվյալների պաշտպանության կողմնակիցները դա համարում են խիստ մտահոգիչ, քանի որ հայտնի չէ, թե ուրիշ ինչ պայմանավորվածություններ […]
18:14 02.09.2018
Թուրք հնագետները պայթուցիկներ են հայտնաբերել Էրզրումի պատմական բերդի տարածքում։ Այս մասին հայտնում է demokrathaber.org-ը։ Ենթադրվում է, որ դրանք 1․5 դարի վաղեմություն ունեն։ Հայտնաբերվածը ստուգումների նպատակով ուղարկվել է համապատասխան մարմիններ։ Պեղումները շարունակվում են։
18:07 02.09.2018
Բելգիայի թագավոր Ֆիլիպը քայթսերֆինգով է զբաղվել Հայաստանում, որտեղ ընտանիքով ժամանել էր արձակուրդներին։ Թագավորական պալատն այդ մասին տեսանյութ է թողարկել։ Սպորտաձևը նոր չէ բելգիացի միապետի համար։ Նա քայթսերֆինգով էր զբաղվել նաև անցած տարի՝ հուլիսին, Հյուսիսային ծովում։
17:52 02.09.2018
Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին news.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,- ասաց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Կոմիտասի փողոցի տներից […]
17:41 02.09.2018
Իտալիայում օտարերկացի ամուսնական զույգին տուգանել են 900 եվրոյով՝ լողափից 30 կգ գողացված քարի համար։ Նրանք փորձել են դրանք որպես հուշանվեր տանել իրենց հետ, հայտնում է RIA Novosti-ն։ Նրանց բռնել են Օլբիա քաղաքի նավահանգստում, իսկ քարերը վերադարձրել լողափեր։ Զբոսաշրջիկները փաթեթավորել էին քարերը տոպրակների մեջ ու տեղավորել ավտոմեքենայի նստատեղերի արանքում:
17:08 02.09.2018
Անցած 27 տարիների գոյության ընթացքում Արցախի ժողովուրդն ապացուցել է իր պատմական էությունը և ինքնիշխանության իրավունքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ի տնօրեն Վլադիմիր Զախարովը և ընդգծել, որ, իր կարծիքով, Արցախի անկախությունն առաջինը պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը: «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին գրած նամակներում […]
16:52 02.09.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու […]
16:35 02.09.2018
Կիրակի ՌԴ տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Մոսկվայում կոմունիստները բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։ Դրանցից ամենազանգվածայինն անցկացվել է մայրաքաղաքի Սախարովի պողոտայում։ Կազմակերպիչները հայտնում են 100 հազար ցուցարարի մասին, փոխանցում է «Интерфакс»-ը։ Ցույցի մասնակիցների ձեռքերում եղել են ցուցանակներ՝ «Ողջ իշխանությունն աշխատողներին» գրությամբ։ Կոմունիստները պահանջում են կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ հանրաքվեի անցկացում։ ՌԴ իշխանությունները մտադիր […]
16:15 02.09.2018
Հայկական երկրորդ Հանրապետության ստեղծումը ոչ միայն Արցախի հերոսական ժողովրդի, այլև ողջ հայության միասնականության արդյունք է: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Շնորհավորելով Արցախի անկախության 27-րդ տարդարձի առթիվ՝ Վ. Բալասանյանն արցախցիներին և համայն հայությանը մաղթել է, որ լինեն ավելի միասնական, միաբան ու նպատակասլաց: «Մեր նպատակներին հասնելու դժվարին ճանապարհին մենք […]
15:56 02.09.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Արցախի անկախության տոնակատարություններին։ Համացանցում հարց էր բարձրացվել, թե ինչու է Հովիկ Աբրահանյանն Արցախի անկախության առթիվ կազմակերպված երթն առաջնորդողներից մեկը։ Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը լուսանկարներ է զետեղել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով․ «ԱՀ կառավարության հրավերով մասնակցեցի Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2022303544457887&id=203473279674265&__xts__[0]=68.ARDQVIQCxMt4S94sUqp9Ain2D1v1ru-DH6Y_8XDpJ1IBkVvPrsgPwVlJcK5sPl7Ot1NtETRxZDRxwxDjXwJ06dZFZscYKfl4lPt2kMf7RLcgsjVDJHe0AgTqKMZHw_HX9nbz6R50m45BnxOHu_KecTUjW1awiNEgoO6xgSe-eWo3MI8F7BmdOA&__tn__=-R
15:30 02.09.2018
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել […]
15:17 02.09.2018
Այսքան տարիների մեր երկրի գոյության փաստն ապացույցն է նրա, որ Արցախի Հանրապետության հիմքերն ամուր ու անսասան են: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ դրա երաշխավորը հայոց հզոր բանակն է և հաստատակամ ու վճռական ժողովրդի կամքը՝ ապրելու, աշխատելու և արարելու ազատ ու անկախ հայրենիքում: Ըստ գլխավոր ռազմական տեսուչի՝ Արցախի […]
14:58 02.09.2018
Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից երկուսին մոտ օրերս կտեղափոխեն Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։ Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում […]
14:55 02.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին կնվազի 1-2 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Երևանում՝
14:45 02.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել և մնում […]
14:34 02.09.2018
Ուրախ եմ Արցախի անկախության տոնին առաջին անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը նախագահի պաշտոնում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 2-ը ոչ միայն անկախության, այլև հաղթանակի օր է: «Սա ապագայի հանդեպ վստահության օր է, երբ ողջ հայ ժողովուրդը ինչ-որ իմաստով իրեն վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացումը, […]