TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Քննարկվել են ՀՀ-Արցախ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

14:20 02.09.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

̰
Մեր վերջնական նպատակն ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն իրականություն դարձնելն է. Աշոտ Ղուլյան

13:59 02.09.2018

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նշել է, որ հայ ժողովուրդը կարողացել է համախմբվել և 1988  թվականին հայկական ազգային ուժերն ուղղորդել ազատության ու անկախության պայքարին: «Կարծում եմ՝ տարեցտարի մենք ազգովի պետք է […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

13:49 02.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք։

̰
Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը մասնակցել են Արցախի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներին

13:42 02.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: […]

̰
Սիրիական բանակի ավիաբազայում պայթյունների շարք է որոտացել

13:33 02.09.2018

Դամասկոսից ոչ հեռու գտնվող կառավարական զորքերի Մեզզե ավիաբազայում սեպտեմբերի 2-ին պայթյունների շարք է տեղի ունեցել։ Պատճառ է հանդիսացել զինամթերքի պահեստում տեղի ունեցած կարճ միացումը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակների աղբյուրներին։ Ականատեսները հայտնում են սաստիկ հրդեհի և քաղաքի գլխավերևում գոյացած խիտ ծխի մասին։ Ավելի վաղ որպես պատճառ նշվել է […]

̰
Արիանա Գրանդեին ուղղված սիրահետող հայացքի պատճառով Բիլ Քլինթոնը ծաղրի առարկա է դարձել

13:11 02.09.2018

Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարքը սոուլի ամերիկացի երգչուհի Անետա Ֆրանկլինի հուղարկավորության ժամանակ։ Սգո արարողության ժամանակ, ի թիվս այլ արտիստների, ելույթ է ունեցել Արիանա Գրանդեն, որի հետևում նստած նախկին նախագահը կարճ զգեստով երգչուհուն զննել է վերից վար։ Համացանցի օգտատերերից շատերը նրա վարքը համարել են անընդունելի՝ նշելով, որ այլ կատարողներ քաղաքական գործչի […]

̰
Գյումրիի տներից մեկի բակում 17-ամյա ուսանողի կախված դի է հայտնաբերվել

12:39 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ […]

̰
Իտալիայում դանակով զինված կինը հարձակվել է մարդկանց վրա․ կա զոհ, տուժածներ

12:31 02.09.2018

Իտալիայի Կանետո-սուլ-Օլիո քաղաքում դանակով զինված կինը հարձակվել է պատմական խաղալիքների թանգարանի կին այցելուի վրա։ Ստացած վնասվածքներից տուժածը մահացել է։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Դրանից հետո 58-ամյա կինը, ով ենթադրաբար լեհական ծագում ունի, դուրս է վազել փողոց և վնասվածքներ հասցրել ևս  մի քանի անցորդի։ Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, սակայն հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը ձերբակալել […]

̰
Արցախահայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել, բուժել պատերազմի վերքերը. Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

11:55 02.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ և խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու  ճանապարհին: […]

̰
Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր

11:40 02.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը և կապերի խորացմանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն Արցախում է՝ մասնակցելու ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

̰
ԱՄՆ-ը չեղարկել է Պակիստանին 300 մլն դոլարի օգնության տրամադրումը

11:37 02.09.2018

Պակիստանը չի ստանա ԱՄՆ-ից 300 մլն դոլար ֆինանսական օգնություն։ Միջոցների հատկացումը չեղարկելու մասին վերջնական որոշումն ընդունվել է Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քոուն Ֆոլկները, փոխանցում է Reuters-ը։ Ամերիկացիները գումարը չեն տրամադրի Պակիստանին՝ հարավարևելյան Ասիայում ռազմավարության աջակցության հարցում նրա անբավարար վճռական գործողությունների պատճառով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ֆինանսական միջոցները կուղղի առաջահերթ այլ հանձնարարությունների կատարմանը, սակայն […]

̰
Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

10:54 02.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛  հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի անկախության տոնի առթիվ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։ Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն […]

̰
Մինչ Մակքեյնին վերջին հրաժեշտ էին տալիս, Թրամփը գոլֆ էր խաղում

10:45 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվել էր գոլֆ խաղալու, մինչդեռ Վաշինգտոնում վերջին հրաժեշտն էին տալիս սենատոր Ջոն Մակքեյնին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգը ներկայացնող սենատորի մոտ 2017 թվականին գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Նա մահացել է 81 տարեկանում, օգոստոսի 25-ին։ Մակքեյնի հարազատները ծանուցել էին Թրամփին, որ չեն ցանկանում տեսնել […]

̰
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Կոբզոնին

10:40 02.09.2018

Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օնկոլոգիական հիվանդությունից 80 տարեկանում մահացած Իոսիֆ Կոբզոնի հրաժեշտի վերջին արարողությունը։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալութունը՝ դահլիճի մուտքի մոտ երկար հերթ է գոյացել։ Կոբզոնը, համաձայն իր կամքի, կհուղարկավորվի մոր կողքին՝ մայրաքաղաքի «Վոստրյակովսկոյե» գերեզմանատանը։

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում․ կա զոհ, վիրավորներ

10:31 02.09.2018

Անհայտ անձը կրակ է բացել Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում։ Զոհվել է 28-ամյա մի կին, ով գլխի վնասվածքներ էր ստացել։ Հաղորդվում է ևս 7 վիրավորի մասին։ Տուժածները հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հրաձիգի ինքնությունն ու նման արարքի շարժառիթները հայտնի չեն։

̰
Գեղարդի վանք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

10:10 02.09.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սեպտեմբերի 2-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է: Ինչ վերաբերում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են։

̰
Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

09:59 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի սկզբնամասում՝ Սևանա լճի ափին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզած քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Մեր ճակատագիրն այլևս մեր ձեռքերում էր. Բակո Սահակյան

09:48 02.09.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ  ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ը չափազանց կարևոր և հիշարժան օր է մեր ժողովրդի կյանքում, քանի որ ազատ և անկախ հանրապետության հռչակումը հիմնովին ու արմատապես […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության տոնի առթիվ

09:37 02.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության տոնի առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականին ընդունված պատմական փաստաթղթով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անցած ավելի քան քառորդ դարը փորձության, հաղթանակների ու պետականաշինության հագեցած ժամանակահատված էր: Այս ողջ ընթացքում ձեզ մշտապես պահպանել և ոգևորել է ազատ ապրելու, պայքարելու և հաղթելու կամքի ուժը, որը համահայկական երազանքը դարձրեց […]

̰
Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին և ժողովրդին

09:23 02.09.2018

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին: Շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով: Գոհունակության, ցնծության և […]

̰
Վարդենիսում բախվել են «Nissan Elgrand»-ն ու բեռնատար «Scania»-ն. կա վիրավոր

09:12 02.09.2018

Oգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Արամ Ստեփանյանի վարած «Nissan Elgrand» մակնիշի 90 DA 007 համարանիշի և Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գրիգորյանի վարած «Scania» մակնիշի 029 DD 70 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի […]

̰
Սեպտեմբերի 2-ին լրանում է ԼՂՀ հռչակման 27 տարին

09:07 02.09.2018

Այսօր լրանում է ԼՂՀ հռչակման 27 տարին: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂ ժողովրդական պատգամավորների մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակագիր ընդունեց ԼՂՀ հռչակման մասին: Խորհրդային Միության փլուզումից օրեր առաջ՝ 1991թ. դեկտեմբեր 10-ին, ԼՂ-ում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ԼՂ բնակչության 99,89%-ը (108615 մարդ) կողմ քվեարկեց անկախությանը։

̰
Վաշինգտոնում վերջին հրաժեշտն են տվել սենատոր Ջոն Մակքեյնին

01:00 02.09.2018

Վաշինգտոնի Մայր տաճարում անցկացվել է Ջոն Մակքեյնի հրաժեշտի վերջին արարողությունը: Արիզոնայից 81-ամյա սենատորը կյանքից հեռացել էր օգոստոսի 25-ին՝ շուրջ մեկ տարի գլխուղեղի ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։ Այսօր թափորն ԱՄՆ Կոնգրեսից շարժվել է Վաշինգտոնի փողոցներով և կանգ առել տաճարում: Նախ տեղի է ունեցել փակ արարողություն, որին մասնակցել են բարձրաստիճան այրեր ոչ միայն ԱՄՆ-ից, այլև արտերկրից։ […]

̰
Քանյե Ուեսթը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին

00:48 02.09.2018

Աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ միանգամայն լուրջ է տրամադրված։ «Եթե ես որոշել եմ անել դա, ուրեմն այդպես էլ կլինի, ես չեմ պատրաստվում ուղղակի փորձել: Այո՛, 100 տոկոսով դա կարող է տեղի ունենալ 2024-ին»,- ասել է ռեփերը Power 92 Chicago ռադիոկայանի եթերում […]

̰
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում

00:34 02.09.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին: Հակոբյանն ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության, 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:

̰
Ժան-Կլոդ Վան Դամն ուղիղ եթերում ողջույններ է հղել Հայաստանին

00:25 02.09.2018

Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը ողջույններ է հղել Հայաստանին: Նա ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապի ժամանակ Արաքսյա անունով հայուհու հետ, որին ներկայացնում է որպես իր թիկնապահ, զրուցում է հայերի, Հայաստանի և Շառլ Ազնավուրի մասին:

̰
Երևանի տներից մեկի ննջասենյակում օձ է հայտնաբերվել

00:23 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի ննջասենյակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Քարոզչության եթերաժամի գները նվազել են․ ԿԸՀ

00:10 02.09.2018

Հայտնի են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23–ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով: Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Ի դեպ, գինը իջել է. Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։ Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ […]

̰
Երկու դատապարտյալների թույլ են տվել իրենց երեխաներին ուղեկցել դպրոց

00:03 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը դատապարտյալներ Ն. Մ.-ի եւ Կ. Տ.-ի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ տոնական օրն ամբողջական լինելու համար քրեակատարողական հիմնարկների կողմից վերոնշյալ դատապարտյալներին տրամադրվեց կարճաժամկետ մեկնում երեխաներին անձամբ առաջին դասարան ուղեկցելու նպատակով:

̰
Աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ. ոստիկանության պարզաբանումը

23:44 01.09.2018

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մամուլի տեղեկության վերաբերյալ, ըստ որի, վերջին շրջանում կտրուկ աճել է ոստիկանության համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին, ու թե դրա պատճառը առանց «լևի» եկամուտի աշխատել չցանկանալն է: Այս առնչությամբ, ոստիկանության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ոստիկանությունում […]

̰
BACK_TO_TOP