Սուրիկ Խաչատրյանի որդին փորձաքննություն է անցել հոգեբուժարաններից մեկում. եզրակացությունը հայտնի է. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Սուրիկ Խաչատրյանի որդին փորձաքննություն է անցել հոգեբուժարաններից մեկում. եզրակացությունը հայտնի է. «Ժողովուրդ»

09:41 31.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են:

Ինչպես հայտնի է՝ Խաչատրյանի երկու որդիների՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանների՝ բանակից ազատման հիմքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով:

Տրդատ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը, և այս օրերին Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն էր անցնում հոգեբուժարաններից մեկում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձաքննության եզրակացությունը ստացվել է, և պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի:

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը զինվորական քննչական ծառայությանը հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ ամառային զորակոչն ավարտվել է, Տրդատ Խաչատրյանի առողջական խնդիրների հետ կապված հարցին կարող են անդրադառնալ միայն ձմեռային զորակոչի ընթացքում, ուստի այս փուլում նրա մասով որևէ գործողություն չեն կարող անել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

BACK_TO_TOP