TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իրանի հետ համագործակցության համար Պետդեպը նոր պատժամիջոցներով է սպառնացել

00:52 17.08.2018

ԱՄՆ-ը հայտարարել է այն երկրների դեմ կրկնակի պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին, որոնք կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ պատժամիջոցների առաջին ալիքի ուժի մեջ մտնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի հարցով Պետդեպի նոր հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք սպասում ենք, որ առևտրային ակտիվությունը (Իրանի հետ համագործակցության ոլորտում), այդ թվում […]

̰
Ներկայացված մեղադրանքի և «Մարտի 1»-ի զոհերի միջև ոչ մի կապ չկա. Ռոբերտ Քոչարյան

00:48 17.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է իրեն ներկայացված մեղադրանքը: Քոչարյանը կարծում էր, որ իշխանություններն առաջին հերթին իրեն կմեղադրեն ապօրինի հարստացման, այլ ոչ թե 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի համար: «Ընդհանրապես իմ հետ կապված «Մարտի 1»-ի այդ մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի հետ: Իբրև սահմանադրական կարգն եմ տապալել, թե […]

̰
ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր

00:39 17.08.2018

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինն օգոստոսի 16-ին ընդունել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:  

̰
Արդարադատության նախարարը շրջայց է կատարել Պրոբացիայի պետական ծառայությունում

00:30 17.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Այս մասին տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ նախարար Զեյնալյանը ծանոթացել է կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին: Շրջայցի ընթացքում նախարար Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Պրոբացիայի […]

̰
Սենատոր Էրիկ Աբեցը կոչ է արել Ավստրալիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

00:17 17.08.2018

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելույթում հույս է հայտնել, որ  Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս փաստագրված վայրագությունները չափազանց երկար են անուշադրության մատնվել»,- նշել էս սենատորը: «Ես վստահ եմ, որ արդարությունը կհաղթանակի, և, ի վերջո, հայերի համար արդարություն կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման։ Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որը կճանաչի և  կփոխհատուցի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել 100 տարի առաջ՝ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա:

̰
Հայաստանում չկա տնտեսական քաղաքականություն. Ռոբերտ Քոչարյան

00:06 17.08.2018

Հայաստանում այսօր չկա տնտեսական քաղաքականություն, կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չկա տնտեսական քաղաքականություն: Չի հանդիպել որևէ փաստաթուղթ, որից կարող եմ եզրակացություն անել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս

23:50 16.08.2018

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում […]

̰
Հանրության սպասելիքները մեծ են, գործում եք բացառապես օրենքի դաշտում. ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ

23:39 16.08.2018

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին է  ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջել է […]

̰
Վարչապետն ընդունել է Գարո Արմենին և Թոնի Շաֆրազիին

23:28 16.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մշակութային գործիչ Թոնի Շաֆրազիին, ով իր գործունեության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկիայի հետ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի […]

̰
Մեր իշխանության օրոք ՔԿՀ-ներում «թախտաբիթիներ» չեն լինելու. փոխվարչապետը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին

23:15 16.08.2018

Մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «թախտաբիթիներ չեն լինելու, միայն` հանցագործներ»։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Միրզոյանը նշել է, որ սա իր միակ մեկնաբանությունն է այդ հարցազրույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ իր հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. […]

̰
Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված մեքենայի մեջ հայտնաբերել է որդու դին

23:07 16.08.2018

Оգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիների» տներից մեկին հարակից ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։  Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են «Kia» մակնիշի 80 SU 080 համարանիշի […]

̰
Հրդեհ Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում

23:02 16.08.2018

Օգոստոսի 16-ին` ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:

̰
Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից․ Քոչարյան

22:48 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ-ի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քոչարյանը: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին: Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի […]

̰
ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը. Վանեցյան

22:33 16.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական բաժինը: Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին: […]

̰
Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցային սեղանից. Աշոտ Ղուլյան

11:00 16.08.2018

Արցախի Հանրապետության բանակցություններին չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: «Արմենպրես»-ի հետ զրուցում, խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ, նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ դժվար է […]

̰
Քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները

10:50 16.08.2018

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային պարկերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները և առկա վիճակը: Բնապահպանության նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների մոնիթորինգի խնդիրը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:43 16.08.2018

Օգոստոսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի վերջնամասում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու մոտակայքում՝ 5000 քմ, Նոր-նորքի 3-րդ զանգվածում՝«Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան մոտակայքում՝ մոտ 200 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ […]

̰
Պետպարտքը նվազել է, հուլիսի 31-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար․ «Ժողովուրդ»

10:31 16.08.2018

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քա­ղաքականությունը: «ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետ­վությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է թե, Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիս­ների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի […]

̰
Այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը․ «Հրապարակ»

10:22 16.08.2018

«Այսօր ՀՀ կառավարության նիս­տի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երևանի ավագա­նու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտա­հերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը: Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անց­կացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսև գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պա­հանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ: Կառավարության […]

̰
Հրդեհ գազալցակայանում․ գազի կուտակիչը պայթել է

10:13 16.08.2018

Օգոստոսի 16-ին՝ ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում գազալցակայան է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը: Հրդեհը մեկուսացվել […]

̰
SHANTNEWS

09:59 16.08.2018

̰
Արայիկ Հարությունյանը կոչ է արել ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

09:55 16.08.2018

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք […]

̰
Փաշինյանն առաջարկում է վաղը Հանրապետության հրապարակ գնալ երթով

09:51 16.08.2018

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան։ Վաղվա միջոցառման հետ կապված վարչապետն առաջարկություն է ներկայացրել․ «Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես, ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»,- ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2131011583885892

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:41 16.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 106/1, 106/2, 145, 145/1, 147, 147/1, 149, 149/1, 151, 151/1, 151/2, 151/3, 151/4 շենքերը, Սարկավագի փ. 100-106, 6-րդ նրբ. 1-21 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 281 մանկապարտեզը, […]

̰
Թուրքիան չպետք է փորձի Թրամփի համբերությունը․ ԱՄՆ փոխնախագահ

09:32 16.08.2018

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և չփորձել Թրամփի համբերությունը։ «Բրանսոնն անմեղ մարդ է, ով պահվում է Թուրքիայում։ Նախագահն ու ես  կշարունակենք պնդել այնքան ժամանակ, քանի դեռ հովիվ Բրանսոնն ազատ չի արձակվել ու չի վերադարձել իր ընտանիքի, ընկերների մոտ»,- գրել է Փենսը Twitter-ում։ ԱՄՆ նախագահը մտադիր է […]

̰
Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»

09:22 16.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել։ Հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերանայել մարզպետի  2018 թ.-ի օգոստոսի 7-ի որոշումը։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանն ազատվել […]

̰
Խորհրդավոր հանդիպում՝ Քոչարյանին ազատ արձակելուց առաջ. «Ժողովուրդ»

09:09 16.08.2018

«Ժողովուրդ» թերթը գում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ […]

̰
Հանրահավաքի օրը Երևանում անձրև չի կանխատեսվում․ Գագիկ Սուրենյան

08:57 16.08.2018

«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ օգոստոսի 17-ին երեկոյան Երևանում անձրև չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը երեկոյան ժամերին կտատանվի +26…+28 աստիճանի սահմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1955617457834827

̰
Դատական համակարգում վրդովված են և սարսափած. «Հրապարակ»

08:48 16.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում մի կողմից՝ վրդովված են, մյուս կողմից՝ սարսափած Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։ Հիշեցնենք․ նա այն դատավորն է, ով բաց թողեց Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախկին նախագահի անձեռնմխելիությունը որպես հիմք մատնանշելով։ Դատավորները վրդովված են, որ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արձակուրդ է գնացել՝ այս ծանր գործի բեռը թողնելով […]

̰
Նիկոլ Փաշինյանի օգնականն ԱՄՆ-ում դեսպան կնշանակվի․ «Հրապարակ»

08:40 16.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախկին վարչապետ Օլեգ Եսայանը։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարևորը թերևս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք և կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ […]

̰
BACK_TO_TOP