08:32 16.08.2018
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Ջենովայում կամրջի փլուզումից հետո 12-ամսյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Լիգուրիա նահանգում։ Կամրջի փլուզման հետևանքով, համաձայն վերջին տվյալերի, զոհվել է 39 մարդ, այդ թվում 3 երեխա, հայտնում է BBC-ն։ Արտակարգ դրություն սահմանելու համար վարչապետին խնդրանքով դիմել էր տարածաշրջանային ղեկավարությունը։ Վարչապետի խոսքով՝ փլուզման հետևանքների վերացման համար կհատկացվի 5 մլն եվրո։ Ջենովայում երկօրյա […]
08:21 16.08.2018
Շվեդական Վեկշե քաղաքի իշխանությունները թույլատրել են ֆերմերներին իրենց անասուններին տանել Վետերն լճի նուդիստական լողափ, որպեսզի կենդանիները կարողանան զովանալ և հագեցնել ծարավը, հայտնում է Евро Пульс-ը։ Կովերի՝ լճին մոտենալը դուր չի եկել հանգստացողներին, սակայն տեղի իշխանություններն ընդառաջ են գնացել ֆերմերներին։ Այս ամառ Շվեդիայում հաստատվել է արտասովոր չորային եղանակ, կենդանիները տառապում են շոգի և արոտավայրերում խոտի պակասից։ […]
08:06 16.08.2018
Մեքսիկայում ձերբակալել են ամենափնտրվող հանցագործներից մեկին՝ «Լա Լինեա» կարտելի առաջնորդ Խուլիո Սեսար Տորեսին։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Ալֆոնսո Նավարետեն, գրում է Diario de Juarez-ը։ Նախարարի խոսքով՝ հենց Տորեսն է եղել վերջին շրջանում Չիուաուա նահանգին պատուհասած բռնության ալիքի հիմնական «հովանավորներից» մեկը։ «Լա Լինեա» թմրակարտելը մտնում է Մեքսիկայի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Խուարեսի կարտելի» […]
07:58 16.08.2018
«Apple» ամերիկյան կորպորացիան համոզում է հարկային ծառայությանը, որ Սիլիկոնե հովտում գտնվող իր շտաբ-բնակարանն արժի 200 դոլար։ Պաշտոնական արժեքը, որը հաշվարկել են Սանտա-Կլարա շրջանի ներկայացուցիչները, 5 մլն անգամ ավելի է։ Շտաբ-բնակարանի գնահատումը դարձել է ընկերության կողմից հարկային վեճերի 489-րդ դեպքը։ Ընդհանուր առմամբ նրանք փորձում են նվազեցնել գույքի արժեքը 8․5 մլրդ դոլարով՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով փաստաբանների վրա, […]
07:49 16.08.2018
Չինաստանից պողպատի ներկրման համար Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը կփրկեն ԱՄՆ-ի մետալուրգիական արդյունաբերությունը՝ ուժեղացնելով ներքին մրցակցությունն ամերիկյան շուկայում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ մաքսատուրքերի պատճառով պողոպատի գինն այժմ կարող է աճել, սակայն երկարաժամկետ հեռանկարում գները կսկսեն նվազել, ինչը կփրկի արդյունաբերությունը։
07:36 16.08.2018
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը ցուցադրաբար կոտրել է իր iPhone-ը՝ բողոքն արտահայտելով ԱՄՆ-ի սահմանած հակաթուրքական պատժամիջոցների դեմ։ T24 առցանց պարբերականի հաղորդմամբ՝ նա հարավկորեական «Samsung»-ի արտադրանքին անցում կատարելու ցանկություն է հայտնել։ Նրա խոսքով՝ նախագահ Էրդողանին չպետք է մենակ թողնել։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը […]
07:23 16.08.2018
2016 թվականին Հալեպից Կանադա գաղթած 21-ամյա Շուշի Բակարյանն ստեղծել է ինքնաթիռներում բջջայինները, GPS սարքերը և այլ էլեկտրոնային տեխնիկա լիցքավորելու համար նախատեսված սարք, որն աշխատում է քամու ուժի էներգիայով։ «Ventus»-ը նախատեսված է ոչ մեծ օդանավերի համար, այն կարող է նաև մի քանի աստիճանով զովացնել օդը, հայտնում է Horizon Weekly-ն։ Այժմ սիրիահայ աղջիկը սովորում է Կոնկորդիայի համալսարանի […]
07:11 16.08.2018
Արցախ կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն ու երեք դուստրերն իրենց հանգիստն են վայելում Իջևանում, որտեղ բնակվում են վարչապետի ծնողները։ Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, լուսանկարներ է հրապարակել իրենց ընտանեկան հանգստից, որում Աննա Հակոբյանն իր սկեսրայրի կողքին նստած կանաչ լոբի է մաքրում, իսկ երեխաները խաղում են։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2192011034409506&id=100008018927331
01:00 16.08.2018
Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են, հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ «Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին […]
00:47 16.08.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են կոռուպցիոն դրսևորման հերթական դրվագը, այս անգամ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել: 2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ […]
00:37 16.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է երթուղային ավտոբուսներում տեղի ունեցած շուրջ մեկ տասնյակից ավելի հափշտակության դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2017 թվականի օգոստոսին քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ երթուղային ավտոբուսում հափշտակել են իր […]
00:25 16.08.2018
Արամ Վարդանյանի և Գարեգին Իսկանդարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում մեղադրում են ՀՀ ոստիկանությանն իրենց պաշտպանյալների նկատմամբ անմեղության կանխավարկածի խախտման մեջ։ Փաստաբանների տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «2018 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանությունը հին ու ոչ այնքան բարի ժամանակների ոգով տարածել է հաղորդագրություն իրենց ձևակերպմամբ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի ու […]
00:16 16.08.2018
Տնօրենները դպրոցական խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ: Այս մասին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Հենց այսօր քննարկվել է դպրոցներում խորհուրդներին և տնօրեններին հավաստագրեր տրամադրելու կարգը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար պետք է նաև ուսուցիչների ու ծնողների աջակցությունը, քանի որ […]
00:03 16.08.2018
Շտեմարանների հիման վրա անցկացվող քննություններն անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձև են: Այս մասին օգոստոսի 15-ին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես պարոն Գյուրջինյանին խնդրել եմ, ինքն ունի քննության անցկացման մի տարբերակ, առաջիկա օրերին մենք դա կքննարկենք և, ամենայն հավանականությամբ, այլ տարբերակ կլինի: Հեղափոխությունը կրթական համակարգի […]
23:49 15.08.2018
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն և գործողություն իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Hraparak.am-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԿԵ-ում խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովեցրել է ոչ միայն ընկերության ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին: Աղբյուրը նաև տեղեկություններ ունի, որ […]
23:42 15.08.2018
Օգոստոսի 15-ին՝ ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի)։ […]
23:35 15.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության […]
23:24 15.08.2018
Օգոստոսի 15-ին՝ ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի բակում օձը փաթաթվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, օձին բռնել են քաղաքացիների ուժերով: Փրկարարները շահմար տեսակի օձին […]
23:12 15.08.2018
Օգոստոսի 15-ին՝ ժամը 16:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի-Շիրակացի փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-131-ԿՈՒՆԳ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ե. Կ., ծնված 1997 թ.) կողաշրջվել է: Փրկարարներն ավտոմեքենայի […]
22:59 15.08.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ուսումնական հաստատություններից մեկի մոտ ահաբեկչություն է կատարվել։ Որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 48 մարդ զոհվել է։ Հաղորդվում է 67 վիրավորի մասին, փոխանցում է Reuters գործակալությունը։ Մահապարտը պայթեցրել է իրեն Դաշթ-է-Բարչի թաղամասում տեղակայված հաստատության մոտ: Գրեթե բոլոր զոհերն ուսանողներ են: Դեպքի պահին շենքում գտնվել է մոտ 100 մարդ։ «Թալիբան» շարժումն արդեն հայտարարել է, որ որևէ […]
22:47 15.08.2018
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության բնագավառում, մասնավորապես` Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում: Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ […]
22:38 15.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից: Մակարյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից:
22:31 15.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը: […]
22:22 15.08.2018
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել առողջական խնդիրների և դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի տեղադրման ահազանգ կատարելու առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքից: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Մարզային գրանցում ունեցող քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել […]
22:13 15.08.2018
Օգոստոսի 15-ին`ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Փրկարարները մարդկանց տարհանում են հյուրանոցից:
11:00 15.08.2018
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017 թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն […]
10:52 15.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում և համայնքապետարաններում աուդիտ անցկացնել: Սակայն հետո հետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին: Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին […]
10:50 15.08.2018
Մոսկվայում 80 տարեկանում կյանքից հեռացել է գրող, սցենարիստ, մանկագիր Էդուարրդ Ուսպենսկին։ Վերջին տարիներին նա պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Այս ամսվա սկզբին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա կորցրել էր գիտակցությունը Պուչկովո գյուղի իր տանը։ Ուսպենսկին ստեղծել է բազմաթիվ հանրաճանաչ հերոսների՝ կոկորդիլոս Գենային և Չեբուրաշկային, Մատրոսկին կատվին, քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին և Շարիկ շանը: Գրողի սցենարներով […]
10:39 15.08.2018
Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 38-ի: Այս մասին հայտնում է Rai News 24 հեռուստաալիքը: 15 վիրավորներից 9-ի վիճակը ծանր է։ Շուրջ մեկ տասնյակ մարդ շարունակում է անհետ կորած մնալ, փրկարարները նրանց որոնում են փլատակների տակ։ Փլուզման պահին կամրջի վրա 30-ից ավելի մեքենա է գտնվել, որոնք ընկել են մոտ 100 մետր բարձրությունից։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը […]
10:27 15.08.2018
Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ, Մասիսի փողոցի 2-րդ փակուղում գտնվող «Գերվերելակ» ՔԲԸ-ի պահեստի բակում՝ մոտ 2000 քմ, Խարբերդի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 50 […]