09:55 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Աբովյան փողոցից՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում գտնվող դեղատնից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Ռիթմ ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, […]
09:43 18.08.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր և անգամ՝ համակարգիչներ։ Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը […]
09:32 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. […]
09:28 18.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Հետևաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջ լինեն ՌԴ-ում, […]
09:14 18.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարևոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որևէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է: Դա է պատճառը, որ թե՛ պաշտոնյաներից, թե՛ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է […]
08:59 18.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արևմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Հախինյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակի հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում և փոխքաղաքապետ դառնալու ակնկալիքներ ուներ: Սակայն Մամիկոն Ասլանյանն ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանին նշանակեց այդ պաշտոնում՝ որպես հատուցում գաղտնի քվեարկության ժամանակ […]
08:43 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Երեք մարտական […]
08:33 18.08.2018
Օգոստոսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Մինսկի փողոցում` մոտ 400 քմ, հարակից հողատարածքում՝ մոտ 8000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Մուսալեռ-Երևան ավտոճանապարհին՝ 200 […]
08:20 18.08.2018
«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի հուղարկավորությունը տեղ կունենա օգոստոսի 31-ին, ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Երգչուհուն հրաժեշտ կտան օգոստոսի 28-29-ին, Չարլզ Ռայթի՝ աֆրիկյան պատմության թանգարանում։ Ֆրանկլինին երգերի ուղեկցությամբ կհուղարկավորեն «Վուդլաուն» գերեզմանատանը։ Անվանի երգչուհին կյանքից հեռացել է օգոստոսի 16-ին, 76 տարեկանում։
08:12 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen golf» մակնիշի (վարորդը` […]
08:10 18.08.2018
Վանի նահանգում ուժայինները շարունակում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնել: Դրանցից մեկի ընթացքում Վանի Բաշքալեի շրջանում քուրդ գրոհային է սպանվել: Վանի նահանգային ժանդարմերիայի աշխատակիցների կողմից կանխարգելիչ գործողությունների արդյունքում բացահայտվել է PKK-ի մեկ թաքստոց: Հետախուզական աշխատանքների ժամանակ առգրավվել է AK-47 տեսակի 1 ինքնաձիգ, 2 մարտական գլխիկ, 2 նռնակ, AK-47-ի 3 փամփշտակալ, […]
07:58 18.08.2018
Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան խոստացել է անել ամեն բան՝հանրապետություն ստեղծելու համար։ Այս մասին նա հայտարարել է հիշատակի միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են եղել Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչությունների առաջին տարելիցին՝ չնայած այդ օրը քաղաքական հարցերից զերծ մնալու վերաբերյալ ողբերգության զոհերի հարազատներին խնդրանքին։ Տորան այցելել է բանտ, որտեղ պահում են անկախության հանրաքվեի անցկացմանն առնչվող մեղադրանքներով դատապարտվածները։ […]
07:43 18.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կրկին մեծ է դարձրել և դրանով իսկ իրագործել նախընտրական խոստումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Միկրոբլոգում Սպիտակ տան ղեկավարը հակադրվել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ԱՄՆ-ի մեծության թեմայով։ «Ես արդեն վերադարձրել եմ Ամերիկային մեծությունը։ Բավական է շուկայական ցուցանիշներին, զբաղվածության մակարդակին և բանակում իրավիճակին […]
07:31 18.08.2018
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն 60 անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձը։ Դա պայմանավորված է նոր արժույթի անցում կատարելով, որը կապված կլինի վենեսուելական Petro կրիպտոարժույթի հետ։ Մադուրոն հայտարարել է Petro կրիպտոարժույթի գինն ու երկրում նոր նվազագույն աշխատավարձի չափը։ Օգոստոսի 20-ին երկիրն անցում կկատարի նոր արժույթի՝ սուվերեն բոլիվարի։ Այս մասին հայտնում է AVN պորտալը։ Մադուրոյի խոսքով՝ մեկ Petro-ն […]
07:15 18.08.2018
Մեքսիկայի Սինալոա նահանգում մոտ 50 տոննա սինթետիկ թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Excelsior պորտալը։ Մետամֆետամինի շարքին դասվող սինթետիկ թմրամիջոցը թաքցված է եղել պարկերում և տակառներում։ Օգոստոսի 16-ին արգելված բեռը հայտնաբերել են Մեքսիկայի ռազմածովային նավատորմի հետևակի մարտիկները՝ գյուղական տեղանքի երկու պահեստներում։ Հետախուզական գործողության ընթացքում ծովահետևակայինները գտել են նաև թմրամիջոցներ արտադրող լաբորատորիա։ Թմրամիջոցների այս խմբաքանակը […]
00:46 18.08.2018
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում իրավապահներն օրերս Գյումրիում թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքն են գրանցել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի […]
23:55 17.08.2018
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Արփին, դարձավ 3 տարեկան։ Արփիի մայրը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է աղջնակն ընտանիքի անդամների ջերմ շրջապատում փչում ծննդյան տորթի մոմերը։ «Արփիի ծնունդը ևս մեկ անգամ նշեցինք, այս անգամ հայրիկի հետ»,- գրել է Աննա Հակոբյանը։
23:40 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացրել՝ ամփոփելով վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրն ու խոսելով անելիքներից, միջոցառման ավարտին ֆեյսբուքյան իր էջում բազմամարդ հրապարակից լուսանկար է հրապարակել, որն արվել է թռչնի թռիչքի բարձրությունից։ «Հզոր, հաղթական, անպարտելի ժողովուրդ»․ ահա այսպես է լուսանկարը մակագրել Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2132824060371311/?type=3&theater
19:35 17.08.2018
Օգոստոսի 17-ին` ժամը 12:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի […]
18:35 17.08.2018
Պակիստանի խորհրդարանը կրիկետի նախկին աստղ, քաղաքական գործիչ, «Թեհրիկ Է Ինսաֆ» կուսակցության ղեկավար Իմրան Խանին քվեարկությամբ հաստատել է վարչապետի պաշտոնում: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը: Խանի առաջնորդած կուսակցությունը հաղթել է հուլիսի 25-ին տեղի ունեցած ընտրություններում, սակայն բացարձակ մեծամասնություն չի ապահովել և կառավարություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ կուսակցությունների հետ:
18:28 17.08.2018
Օգոստոսի 10-14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք է կատարվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ առաջինը օգոստոսի 10-ին գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկե շղթան՝ կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված […]
18:21 17.08.2018
«Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և պատգամավորների երաշխավորության հիման վրա փոխել նրանց խափանման միջոցը: Նրանց համար երաշխավորել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Նազարյանը և Շաքե Իսայանը:
17:23 17.08.2018
Հրանտ Դինքի անվան 10-րդ միջազգային մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցանակաբաշխության 10-ամյակի կապակցությամբ բոլոր մրցանակակիրները կմասնակցեն «Անցյալին նայելով, ապագայի մասին մտածելով» խորագիրը կրող համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն մարդու իրավունքների, արդարության և ազատությունների հետ կապված հարցեր: Համաժողովը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ Ստամբուլում:
17:19 17.08.2018
Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող ազատությունից զրկված անձանց (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է նշված անձանց ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից […]
16:45 17.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե՛ մեղադրող և թե՛ պաշտպանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը: «Այսօր ստացել ենք որոշումը, բողոքը նախապատրաստվում է»,- ասաց Արևիկ Խաչատրյանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, […]
16:33 17.08.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը […]
16:04 17.08.2018
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Նա աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Մահացած տղամարդու հարազատների հայտարարությամբ՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:
15:59 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գործունեության 100 օրը: • Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում, • Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում, • Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայութան բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում, • […]
14:32 17.08.2018
Ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կա հարուցված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Հուլիսին և օգոստոսին ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ […]
13:58 17.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի՝ 1978թ. ծնված բնակչին: Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Արթուր Եգանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է 2017 թվականի օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում հոգեհացից հետ տեղի ունեցած […]