TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Փաշինյանն իրականացնում է 2015 թ. ծրագիրը․ «Ժողովուրդ»

10:16 15.08.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավո­րած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաև ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավա­րությունը և առհասարակ այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ըն­դունվել է խորհրդարանում և որը կրկ­նում է հենց «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցության ծրագիրը: Հենց այդ ծրագիրն […]

̰
SHANTNEWS

09:59 15.08.2018

̰
Սեպտեմբեր-հոկտեմբերին 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան․ «Հրապարակ»

09:45 15.08.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով: Եր­բեմն դեսպան են նշանակվել […]

̰
«Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը․ «Հրապարակ»

09:30 15.08.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել «Մարտի 1»-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը: Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարևոր […]

̰
ՊԵԿ-ի մաքսային բլոկում կադրային խոշոր փոփոխություններ են եղել․ «Հրապարակ»

09:16 15.08.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին Պետեկամուտների կոմիտեի մաքսային բլոկում խոշոր կադրային փոփոխություններ են եղել։ Իրար ետևից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք։ Ուշագրավ է, որ ազատվում են անգամ նրանք, ովքեր վերջին ամիսներին են նշանակվել՝ նոր իշխանությունների օրոք։ Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնանկ են արվել օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ […]

̰
Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով պետական կառույցների հարաբերու­թյունները լարվել են․ «Ժողովուրդ»

09:03 15.08.2018

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերու­թյունները: Ինչպես հայտնի է՝ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն սկսեցին ստուգել նախկին պաշտոնյանե­րի ու նրանց զավակների զինծառայությունից ազատվելու հիմքերը: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողնե­րի առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց և […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Տավուշի մարզում

08:50 15.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա,Բ, 8, 8Ա,Բ շենքերը, Ֆրունզեի փ. 4/2, 4/3, 4/6, 6, 6/1-6/8 շենքերը, Գ. Նժդեհի 24, Անդրանիկի փ. 43, 47, 49, 51, 53, Ա-3 թաղամասի 7, 16, […]

̰
Ալյուրը թանկացել է. «Հրապարակ»

08:37 15.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։ Եվ քանի որ […]

̰
Լավրով-Չավուշօղլու հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը

08:25 15.08.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումն անցել է դռնփակ, որից հետո մասնակիցները հանդես են եկել լրագրողների առջև։ Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում Ղարաբաղի, սիրիական Իդլիբ քաղաքի, Բալկանների և Ուկրաինայի հարցերը։ Այն, որ հանդիպման […]

̰
Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ

08:16 15.08.2018

Բաքվում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ-ի դեմ: Պատճառը Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն են, հայտնում է Ermenihaber-ը։ Մասնակիցները հավաքվել են Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև և իրենց զորակցությունը հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Կեցցե՛ Թուրքիան, կեցցե՛ Էրդողանը», «Այրե՛ք դոլարը»։ Մասնակիցներից Մուհարրեմ Իսմայիլովը  լրագրողների հետ զրույցում ասել […]

̰
Գողությունը կատարողին ճանաչողներին խնդրվում է դիմել ոստիկանություն

08:07 15.08.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 9։10-14։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է Արտաշիսյան փողոցի 63/2 շենքի բնարականներից մեկի դուռը, մտել ներս և հափշտակել ոսկեղեն: Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է հանցագործությունը կատարելու մեջ: Նրան ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

̰
Կուբայում պատրաստվում են բջջային համացանց գործարկել

08:01 15.08.2018

Կուբայի հեռահաղորդակցական ETECSA ընկերությունը հայտնել է կղզում բջջային համացանցի աշխատանքի փորձարկումների մեկնարկի մասին։ Երեքշաբթի առաջին փորձարկումն է անցկացվել, որին մասնակից են դարձել բջջային կապի կանխավճարային բաժանորդները։ Որոշակի շտկումներից հետո ընկերությունը կհայտնի լիարժեք ծավալով ծառայությունների մատուցման մեկնարկի, սակագների և ընկերության աշխատանքի այլ մանրամասների մասին։

̰
Կորեաները կարող են միացյալ տնտեսական գոտի ստեղծել

07:39 15.08.2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ապամիջուկայնացման դեպքում երկու Կորեաները կարող են սահմանամերձ շրջաններում միացյալ հատուկ տնտեսական գոտի ստեղծել։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ «Եթե լարվածությունը նվազի և խաղաղություն հաստատվի, սահմանամերձ Կյոնգիդո և Կանվոդնո նահանգների սահմանամերձ շրջաններում կստեղծվի միացյալ հատուկ տնտեսական գոտի»,-հայտարարել է նախագահը։ Նրա խոսքով՝ դա հնարավորություններ կստեղծի մեծ […]

̰
Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

07:26 15.08.2018

Գիշերը 4․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Իտալիայում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Ապենինյան թերակղզու Ադրիատիկ ափի Կամպոբասո նահանգում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Լոնդոնը Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ չի սահմանի Թեհրանի դեմ

07:13 15.08.2018

Լոնդոնը Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ չի սահմանի Թեհրանի դեմ։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ Հայտարարությունը կապված է Իրանի նկատմամբ գործադրվող ճնշմանը սատարելու ամերիկացի դեսպանի կոչի հետ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պահպանել իրանական միջուկային հարցով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը և մտադիր է ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանել Թեհրանի […]

̰
ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին

07:05 15.08.2018

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին: Այս մասին ասված է կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունում: «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում հայ ժողովուրդը տոնեց լուսավոր հեղափոխության իրականացումը: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին՝ անշրջելի դարձնելու համար հեղափոխության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին

00:19 15.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: «Հայաստանում խորը վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
Ջենովայում երկօրյա սուգ է հայտարարվել

23:42 14.08.2018

Իտալիայի Ջենովա քաղաքի քաղաքապետարանը երկօրյա սուգ է հայտարարել ավտոմոբիլային կամրջի փլուզումից հետո, ինչը 35 մարդու մահվան պատճառ է դարձել։ Օգոստոսի 15-ին և 16-ին կիջեցվեն քաղաքի, Իտալիայի և ԵՄ-ի դրոշները, ժամանցային հաղորդումները կչեղարկվեն։ Այսօր առավոտյան վերանորոգման աշխատանքների ժամանակ 1960-ականների կառույցը փլուզվել է։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

̰
Վահան Կոստանյանը՝ ՔՊ-ի նոր խոսնակ

23:28 14.08.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի։ ««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- ասված է Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ https://www.facebook.com/vahan.shirak/posts/2582831098409520

̰
Ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

23:00 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Երևանում կանցկացվի գարեջրի 5-րդ փառատոնը

21:47 14.08.2018

Երևանում օգոստոսի 18-ին կկայանա գարեջրի 5-րդ փառատոնը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի՛ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու  մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Երևանյան մթնոլորտ, […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ

21:36 14.08.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ, վերջինը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ: «Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները […]

̰
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

21:25 14.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, […]

̰
«Վստրեչի ապերի» և Գարեգին Իսկանդարյանի գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն

21:16 14.08.2018

Հունիսի 4-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի […]

̰
Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. 2 ոստիկան վիրավորվել է

21:00 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4։30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, […]

̰
Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

20:41 14.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին: […]

̰
Հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում մասնակցել օգոստոսի 17-ի հանրահավաքին․ ՀԱԿ

20:34 14.08.2018

Հայ Ազգային Կոնգրեսը ներքաղաքական զարգացումների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես հայտնի է` երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել է 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը […]

̰
«Մարտի 1»-ի գործն ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

20:20 14.08.2018

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1»-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունն ապահովելու համար վաղուց այդ […]

̰
Իրանցի ցուցարարներն իրենց դժբախտությունների համար սկսել են չմեղադրել Թրամփին

19:37 14.08.2018

Իրանում բնակիչները դարձյալ դուրս են եկել փողոց՝ բողոքելով գնաճի և գործազրկության բարձր մակարդակի դեմ: Իրանցիների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է կառավարությունը, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: «Իշխանությունները փորձում են համոզել, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Թրամփն է, սակայն միակ մեղավորը Խամենեին է: Մենք […]

̰
Օգոստոսի 3-ից անհետ կորած աղջիկը գտնվել է

19:28 14.08.2018

Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայրաքաղաքի Որմնադիրների փողոցի բնակիչ, 2003 թ. ծնված Սուսաննա Մովսիսյանը օգոստոսի 3-ին՝ ժամը 6:30-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երևանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել […]

̰
BACK_TO_TOP