13:49 17.08.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Ստորև ներկայացնում ենք նախարարին ուղղված նամակը. «ՀՀ բնապահպանության և ընդերքի […]
13:38 17.08.2018
Սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ՝ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված քրեական գործերով […]
13:30 17.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2018թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 15։40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Նորքի այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանած «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա. Պետրոսյանի (ծնված 1980թ.) դիակը: […]
12:35 17.08.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարության ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Վարչապետի այցը Արցախ 09․05․18թ. Վարչապետի հեռախոսազրույցը Դարոն Աճեմօղլուի հետ Վարչապետի աշխատանքային այցը ՌԴ Հանդիպում Սոչիի հայ համայնքի հետ Հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին […]
12:04 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի […]
11:30 17.08.2018
«Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում: Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի […]
11:15 17.08.2018
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում բավական կտրուկ արտահայտություններ է արել կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին: «Չի բացառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետև իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը և հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ […]
11:08 17.08.2018
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի ինքնաշեն փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու փշուրներ: Նշված վայրում՝ գետնին, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Փաստի առթիվ […]
10:56 17.08.2018
Ստամբուլի Քնալը կղզում անհայտ անձինք փորձել են առևանգել ճամբարից տուն վերադարձող հայ երեխային։ «Ակոս»-ի հաղորդմամբ՝ երեխան ճանապարհին հանդիպել է 3 տղամարդու, ովքեր նրան համոզել են գնալ իրենց հետ, իսկ հրաժարվելու դեպքում՝ սպառնացել: Ճանապարհին երեխան հասցրել է սմարթ ժամացույցով դեպքի մասին տեղեկացնել ծնողներին և փախուստի դիմել: Երեխայի ծնողներն անհապաղ դիմել են ոստիկանություն: Իրավապահները որոնում են տղամարդկանց, ուսումնասիրում […]
10:42 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին, մարվել՝ […]
10:33 17.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: Ստորև ներկայացնում ենք կատարված հիմնական աշխատանքները. -Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների և ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն -Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի […]
10:21 17.08.2018
Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին: Գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու […]
10:13 17.08.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» և այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք […]
10:07 17.08.2018
Ամերիկյան «Google» կորպորացիայի աշխատակիցները դեմ են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկմանը: Հազարից ավելի աշխատակիցներ նամակ են ստորագրել՝ արտահայտելով իրենց բողոքը: Այս մասին հայտնում է Gizmodo պորտալը: Ավելի վաղ ընկերությունը Չինաստանում գրաքննվող որոնողական համակարգի գործարկման մտադրություն էր հայտնել: Նամակում աշխատակիցները մտահոգություն են հայտնել՝ կապված բարոյական և էթիկական խնդիրների հետ: Բանն այն է, որ 8 տարի […]
09:51 17.08.2018
«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, […]
09:37 17.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աճառյան փողոցի հարակից տարածքները, Աճառյան փ. 35/41- 37/48 սեփական տները, Այգեձոր փ. 59/1, 59/2, 70, 72 շենքերը, թիվ 78, 172 դպրոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 53, 59 շենքերը և […]
09:28 17.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 11։00-18։00-ը, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Գալշոյան փողոցի 10, 14, 16, 20, 22, 26, 28, 32, 34, 38, 40 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:15 17.08.2018
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի […]
09:02 17.08.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։ Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն […]
08:50 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Մ. Պ., ծնված 1995 թ.) և «Mercedes» […]
08:39 17.08.2018
Օգոստոսի 16-ին`ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 158/269 տնակի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել են տնակի տանիքի (մոտ 20քմ) և ննջասենյակի առաստաղի (մոտ 8 քմ) փայտյա […]
08:27 17.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո թուրք ներկրողները հրաժարվել են «Apple» ընկերությունից սմարթֆոններ գնելուց։ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ամերիկյան էլեկտրոնային ապրանքները։ Hürriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խոշորագույն առևտրային հարթակներից մեկը՝ Dogubank-ը, չեղարկել է մոտ 50 մլն դոլարի iPhone-ի պատվեր։ Հեռախոսները պետք է երկիր բերվեին այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին։ Նույնն արել են այլ ներկրողներ։ Սմարթֆոններից բացի, […]
08:16 17.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանը հրապարակել է ձայնագրություն, որը, նրա խոսքով, հաստատում է այն փաստը, որ Թրամփի ներկայացուցիչներն իրեն գումար են առաջարկել լռության դիմաց։ Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը։ Նա հեռուստաալիքին է փոխանցել Լարա Թրամփի հետ իր զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Լարա Թրամփը նախագահի որդու կինն է։ Մանիգոլթ-Նյումանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է […]
08:04 17.08.2018
Բոլիվիայի մայրաքաղաք Լա-Պասում միկրոավտոբուսը մխրճվել է փողոցում փորձ կատարող պարողների խմբի մեջ։ Պատահարը 7 մարդու կյանք է խլել։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական է։ Միկրոավտոբուսի վարորդը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, հայտնում է ТАСС գործակալությունը։
07:56 17.08.2018
ԱՄՆ-ի ՊՆ-ն, կարծում է, որ չինացի զինվորականները մեծացրել են ռմբակոծիչներով մարզումների թիվը, քանի որ պատրաստվում են հարվածներ հասցնել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Համաձայն փաստաթղթերի՝ վերջին 3 տարիներին Չինաստանն ընդլայնել է գործողությունները ծովում՝ ջանալով հասցնել դրանք ծովային բարդ տարածքներ, որպեսզի սովորի հարվածներ հասցնել Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմաբազաներին։ Դեռևս հուլիսի 21-ին […]
07:35 17.08.2018
Չիլիի իշխանություններն ինքնաթիռներում տեղադրված ռումբերի մասին 11 անանուն ահազանգերի վերաբերյալ հետաքննություն են անցկացնում։ Այս մասին հայտնում է չիլիական Bio Bio ռադիոկայանը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռների մի մասը պատկանում է հարավամերիկյան «Latam» ավիափոխադրողին, մյուս ինքնաթիռները շահագործվում են տեղի «Sky Airlines» ավիաընկերության կողմից։ Չորս ինքնաթիռներ վթարային վայրէջք են կատարել Պերուում, Չիլիում և Արգենտինայում։ Նշվում է, որ առաջին […]
07:22 17.08.2018
ԱՄՆ-ը մտադիր չէ վճարել Թուրքիային ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման համար, ով ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից 2016 թվականին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Twitter-ի իր էջում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ը ոչինչ չի վճարի անմեղ մարդու ազատ արձակման համար։ ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Թուրքիայի վրա ծախսվող գումարները։ […]
07:12 17.08.2018
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առիթով զորահանդեսը կարող է Վաշինգտոնին 92 մլն դոլար արժենալ՝ ծրագրված 12 մլն դոլարի փոխարեն։ Բացի այդ, փորձագետները լրջորեն անհանգստանում են քաղաքի ենթակառուցվածքի համար, որը 70 տոննա քաշով տանկերը կարող են վնասել։ Թրամփի զորահանդեսը ծրագրված է նոյեմբերի 10-ին։ Զորահանդեսին, ենթադրաբար, կմասնակցեն 8 տանկեր և զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ, կործանիչներ և պատմական […]
01:00 17.08.2018
Չինաստանի Հունան նահանգի Դունցզյանխու ջրամբարի հիասքանչ շրջանում սելֆի անելու զբոսաշրջիկի փորձը կամրջի փլուզման պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Զբոսաշրջիկը կամրջով արգելափակել էր անցուդարձը, ինչը խցանման պատճառ էր դարձել։ 10 մարդ հայտնվել է ջրի մեջ։ 4 անձինք ստացել են թեթև վնասվածքներ։ Տեղի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառները: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառն […]