23:42 09.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս հայտնեց, որ ճանաչողական այցի շրջանակում ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների: Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակին և փոփոխություններին՝ Ա. Վանեցյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը նոր […]
23:35 09.08.2018
«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ»,- Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի հետաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի […]
23:19 09.08.2018
Լրագրողների աշխատանքային ռեժիմում որևէ բան չի փոխվել, ինչպես և նախկինում, օպերատորներն ու լուսանկարիչները բարձրանում են նիստերի դահլիճ՝ տեսանյութ ստանալու, իսկ նիստի ավարտին պաշտոնյաները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ առաջին հարկի նախասրահում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերի դահլիճ լրագրողների մուտքն արգելելուն: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ […]
23:08 09.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես […]
22:57 09.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Վարչապետը կարևորել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:«Ուրախ ենք, որ Ձեր երկրի գործարար շրջանակներից հետաքրքրություն է ցուցաբերվում հայաստանյան շուկայի նկատմամբ: Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են և […]
22:48 09.08.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին: Վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսի 10-ին՝ 14:00-ին: «Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն […]
22:39 09.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն […]
22:30 09.08.2018
Քարաթափման հետևանքով փակված Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 9-ին՝ ժամը 17:02-ի դրությամբ, «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն ավարտել է մաքրման աշխատանքները: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք […]
22:20 09.08.2018
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը: Փաստաթղթի հիմնական մասն ուժի մեջ է օգոստոսի 6-ից, իսկ կենսաթոշակային համակարգը գործարկվելու է 2019 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես հայտնի է, մինչև 40 տարեկան աշխատողների համար համակարգին ներգրավվելը կլինի պարտադիր: Օրենքի 3-րդ հոդվածում կարդում ենք. «Աշխատողը, որը մինչև փաստաթղթի գործարկումը […]
22:13 09.08.2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն են ստացել: Մեկ ամիս առաջ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդություների բաժանմունքում կատարված ականջախեցու «Կոխլեար» փոխպատվաստումից հետո նրանց միացվել է նաև խոսակցական պրոցեսորը: Արդեն տասը տարի է` Հայաստանում ծանրալսություն ունեցող 100-ից […]
10:59 09.08.2018
Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին: Հաշվետվությունը […]
10:51 09.08.2018
Երկար դադարից հետո այսուհետև գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Երթուղին սպասարկելու են «Ford Transit» մակնիշի նոր և հարմարավետ մեքենաները, գումարած անվճար WiFi: Երթուղու ժամանակացույցը հետևյալն է՝ Այրումից` ժամը 07:20, Նոյեմբերյանից` 08:00, Երևանից` 15:00»,- նշել է նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ […]
10:47 09.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 8-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև հատուկ խորհրդատու Ջեֆ Փարետչանը, պետական կառավարման ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը և ապակենտրոնացման ոլորտի մասնագետ Արթուր Դրամփյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը Հայաստանում […]
10:43 09.08.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի հետ միասին այցելել է Գյումրի՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շրջանակներում տարվող ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, Գյումրիի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի վերակառուցմանը […]
10:26 09.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 07:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]
10:17 09.08.2018
Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ՝ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր […]
10:05 09.08.2018
Անհայտ անձինք Բոլիվիայում գողացել են նախագահ Էվո Մորալեսի թագավորական ժապավենն ու մեդալը։ Los Tiempos-ը հայտնում է գործով 1 ձերբակալվածի մասին։ Մեդալն ու ժապավենը պետք է հասցվեին Կոչաբամբա քաղաք, որպեսզի նախագահը կրեր զորահանդեսի ժամանակ։ Թագավորական տարբերանշանների տեղափոխման համար պատասխանատու աշխատակիցը մոռացել էր դրանք մեքենայի մեջ, որը կայանել էր Էլ Ալտո քաղաքի ամենահանցավոր շրջաններից մեկում։ Գողերը կոտրել էին պատուհանը […]
09:49 09.08.2018
«ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի 22 տարվա գյուղապետ Արտաշես Մելիքյանը հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր կառավարությունը պատրաստվում է իր նիստում հաստատել գյուղապետի հրաժարականի դիմումը, սակայն պարզվում է` մինչ այդ նա զղջացել է ու որոշել է հետ վերցնել բողոքը: «Ես հրաժարականի դիմում ներկայացրել եմ, որովհետև առողջական խնդիրներ ունեմ և պետք է Բորժոմիում բուժման կուրսեր անցնեի: […]
09:38 09.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 06:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան […]
09:27 09.08.2018
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին սպասարկող ավտոմեքենաները կկրճատվեն: Այդ հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա՝ «Nissan Altima», «Hyundai Tucson» և «Toyota Corolla 1.3»: Ընդ որում, դրանցից մեկը նախատեսված էր կոմիտեի նախագահի, մյուսը՝ քարտուղարի, իսկ […]
09:18 09.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավական թանկ գներով։ Խոսքը և՛ մրգերի, և՛ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը լոլիկի դեպքում է. հիմա լոլիկի գինը գերազանցում է 300 […]
09:04 09.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Oրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն՝ մորը տեսակցելու: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի […]
08:52 09.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հասրաթյան փ. 2/13, 5/1, 5/2 շենքերը և 2/8-14 սեփական տները, Ուլնեցի 3փակ. 7 շենքը, Էմին փ. 121-148 սեփական տները, թիվ 149 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նիկոլ Դումանի փ. 1 շենքը […]
08:41 09.08.2018
Տասը տարբեր ոլորտների փորձագետների կարծիքների հիման վրա «BBC History Magazine»-ը հրապարակել է համաշխարհային պատմության ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակը, որի առաջատարն է դարձել ֆիզիկոս ու քիմիկոս Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին (1867-1934): Նա առաջին մարդն է, որ երկու անգամ Նոբելյան մրցանակ է նվաճել։ Նա դարձել է նաև առաջին կինը, որ Փարիզի համալսարանի պրոֆեսորի կոչում է ստացել։ Աղյուսակում նրան հաջորդում […]
08:30 09.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 9-ին՝ ժամը 09։00-21։00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը տեղեկացնում է […]
08:22 09.08.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադն, ուղերձ է հրապարակել օնկոլոգիական հիվանդության պատճառով հոսպիտալացումից հետո։ «Ես մասն եմ ժողովրդի, որն աշխարհին սովորեցրել է կայունություն և դիմակայություն կոշտ մեկուսացմանը: Իմ վճռականությունը բխում է ձեր վճռականությունից ու կայունությունից, որը դուք ցուցաբերել եք անցած տարիների ընթացքում»,- ասված է Ասմայի թվիթերյան ուղերձում։ Սիրիայի առաջին տիկնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի՝ զարգացման վաղ […]
08:10 09.08.2018
Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերի թիվը 17 տարում առաջին անգամ կավելանա։ Նոր անվանակարգը կոչվում է «Լավագույն հայտնի ֆիլմ»։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը: Նոր անվանակարգի համար չափորոշիչները կսահմանվեն առաջիկայում: Անվանակարգերում վերջին ավելացումը եղել է «Լավագույն անիմացիոն ֆիլմը»։ «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 24-ին, Լոս Անջելեսի «Dolby Theater»-ում:
07:55 09.08.2018
Իտալական Սարդինիա կղզում կարաբիներները 1000 եվրոյի տուգանք են սահմանել զբոսաշրջիկի նկատմամբ, որը շշի մեջ լողափից ավազ է հավաքել։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Իտալիայի 40-ամյա քաղաքացին, որը մշտապես բնակվում է Մեծ Բրիտանիայում, ցանկացել է որպես հուշանվեր իր հետ տանել ավազ, սակայն տեղի ոստիկանությունը գնահատել է նրա գործողությունը որպես գողություն։ Դա բացատրվում է նրանով, որ 2017 […]
07:45 09.08.2018
Իտալիայի տարածքային ջրերում կալանվել է 20 տոննա մաքսանենգ հաշիշի ռեկորդային խմբաքանակով բարձված նավ։ Թմրանյութի արժեքը գերազանցում է 65 մլն եվրոն։ Հատուկ գործողությունն անցկացրել են Չեռնոգորիայի ոստիկանները՝ իտալացի գործընկերների և Թմրանյութերի դեմ պայքարի ԱՄՆ վարչության հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նավը, որը գտնվել է Պանամայի դրոշի ներքո, Չեռնոգորիայի Զելենիկա նավահանգստից ուղևորվում էր Լիբիա։ […]