07:36 09.08.2018
Իսրայելը հրթիռակոծման է ենթարկվել Գազայի հատվածի կողմից, հրթիռների թիվը կազմել է մոտ 70։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը թվիթերյան իր էջում։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է 11 հրթիռ, երկրի տարածք ներխուժած հրթիռների մեծ մասն ընկել է անապատում։ Օգոստոսի 8-ին Սդերոտ քաղաքի հրթիռակոծման հետևանքով 2 իսրայելցի է տուժել։ Ի պատասխան՝ իսրայելական ուժերը հարձակվել […]
07:24 09.08.2018
Բրիտանական Դերբիշիր կոմսությունում հրշեջները տեսանկարահանել են հրե «պտտահողմ», և տեսանյութը տեղադրել «Facebook» սոցցանցում։ Այն առաջացել էր պլաստիկ նյութերի գործարանում բռնկված խոշոր հրդեհից։ Հրդեհաշիջման աշխատանքները մի քանի ժամ են տևել։ Կրակի սյունը բարձրացել է մոտ 60 մետր։ «Հրե տորնադոն» երևացել է նաև Նոթինգհեմում, որը գտնվում է հրդեհի էպիկենտրոնից 60 մղոն հեռավորության վրա։
07:14 09.08.2018
Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Այս մասին ասվում է Բոգոտայում պաղեստինյան դեսպանության կայքում։ «Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Այդ որոշումը ողջունվում է պաղեստինցի ժողովրդի և նրա կառավարության կողմից»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածած մամուլի հաղորդագրությունում։ Դիվանագետները հավելել են, որ […]
00:51 09.08.2018
ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի անդամ, քաղաքական գործիչ Քրիստիանա Արիագան արաբական «Alhurra» հեռուստաընկերության հետ զրույցում ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիա մեկնելուց։ Որպես իր կոչի պատճառ Արիագան նշել է, որ Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումներ իրականացվել անմեղ մարդկանց նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա դժգոհել է, որ Թուրքիայում արդեն մոտ 2 տարի շարունակում է կալանավորված մնալ ամերիկացի […]
00:42 09.08.2018
Ամերիկացի իրավապահները ներքին տվյալների առևտրով զբաղվելու կասկածանքով ձերբակալել են ԱՄՆ կոնգրեսական Քրիս Քոլինզին։ CNBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել նաև քաղաքական գործչի որդուն և որդու հարսնացուի հորը։ Ենթադրվում է, որ 68-ամյա կոնգրեսականի գործողությունները կապված են ավստրալական բիոտեխնոլոգիական Innate Immunotherapeutics ընկերության հետ, որի կառավարիչների խորհրդում ընդգրկված է Քոլինզը։ Անցած ամռանը կոնգրեսականը դեղորայքի փորձարկումների արդյունքների մասին հայտնել […]
00:26 09.08.2018
Վաշինգտոնը մտադիր է աշնանը Մոսկվայի դեմ սահմանել պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ ի պատասխան բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած իրադարձությունների։ Խոսքը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մասին է։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող է նախատեսել ներկրման և արտահանման էական սահմանափակում, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և […]
00:12 09.08.2018
Սաուդյան Արաբիան Կանադայի հետ ճգնաժամի կարգավորման գործում բացառել է միջնորդության տարբերակը։ «Միջնորդության անհրաժեշտություն չկա: Տեղ է գտել սխալ, և այն պետք է շտկել»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը: Նախարարի խոսքով՝ թագավորությունը դեռևս քննարկում է Կանադայի դեմ լրացուցիչ միջոցներ սահմանելու հնարավորությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Էր-Ռիադը Կանադայի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն-գրատա և […]
00:00 09.08.2018
Ամերիկացի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան, որն այս շաբաթ կմեկնի Մոսկվա։ «Նամակում ընդգծվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջև երկխոսության ակտիվացումը և մշակութային փոխանակումների վերականգնումը»,– գրել է Փոլը։
23:07 08.08.2018
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սևան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի […]
22:58 08.08.2018
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր շրջայց են կատարել Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքների այգիներում և ջերմոցային տնտեսություններում: Ինչպես տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից, ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր: Դեպի խնձորի այգիներ այցի ընթացքում այգեգործները ներկայացրել են իրավիճակը, […]
22:50 08.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`օգոստոսի 7-8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել են մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության և հարկերից խուսափելու 2-ական, […]
22:30 08.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական […]
22:18 08.08.2018
Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանն արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի […]
22:09 08.08.2018
Օգոստոսի 8-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]
22:04 08.08.2018
Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Արսեն Թորոսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի […]
21:26 08.08.2018
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, մտահոգված լինելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի՝ հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով, խորհրդակցություն է հրավիրել և քննարկումների արդյունքում եկել համոզման, որ Զոյա Թադևոսյանի հայտարարությունները, ըստ ԱՀ գործող օրենսդրության, քրեորեն պատժելի արարք են, քանի որ դրանով հարցականի տակ է դրվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն […]
21:05 08.08.2018
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե առողջական մի շարք խնդիրներ ունեցող քաղաքացին համարվել է ծառայության համար պիտանի։ Հաղորդվել էր, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի։ […]
20:57 08.08.2018
Օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլունի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին`Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ դեսպանության վաղեմի գործընկերությունն ու երկու երկրների իրավապահ կառույցների սերտ համագործակցությունը: Տյան Էռլունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […]
20:37 08.08.2018
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի: Այս մասին հայտնում է տեղի ANTARA գործակալությունը։ Նշվում է, որ տվյալներն ստացվել են այսօր՝ շրջանների ղեկավարի հետ կայացած հանդիպմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Վնասվածքներ է ստացել […]
20:27 08.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում առաջին հանդիպումը քրեակատարողական հիմնարկի անձնակազմի հետ էր, որոնց ուղղված իր խոսքում նախարարը նշել է, որ հանրության սպասելիքները մեծ են քրեակատարողական համակարգից և, որ տարիների ընթացքում պատժի կատարումն ապահովող ծառայության […]
19:38 08.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում […]
19:31 08.08.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված է կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում: Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին, իսկ Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը՝ հունիսի 20-ին։
19:15 08.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի ապրիլի 10-ն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» hամաշխարհային […]
19:08 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից՝ հիմնարկի դիզելային գեներատորի հարակից տարածքում աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են արտանետված 0.5 լիտր տարողությամբ 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
18:35 08.08.2018
Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ հայկական բանակին ցուցաբերված աջակցության մանրամասները։ Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում […]
17:11 08.08.2018
Օգոստոսի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ […]
10:59 08.08.2018
Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017-ի երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) […]
10:21 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել: Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. […]