10:11 06.08.2018
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը և ապստամբների առաջնորդ, երկրի նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշար Թենին վերջնական համաձայնագիր են ստորագրել կրակի դադարեցման և լիազորությունների բաշխման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Համաձայնագիրը վերջ է դրել 5-ամյա հակամարտությանը։ Նախագահի կարծիքով՝ ներկայիս համաձայնագիրը կպսակվի հաջողությամբ, քանի որ, ի տարբերություն բոլոր նախորդների, այն պարտադրված չէ դրսից։ Համաձայն պայմանագրի՝ Մաշարը վերադառնում […]
09:53 06.08.2018
Օգոստոսի 6-ին` ժամը 03:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք քաղաքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել է Վայք քաղաքի ոռոգումն ապահովող մայր առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, […]
09:44 06.08.2018
Երեկ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզին ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր 82 զոհի մասին։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավորները՝ տարհանվել։ Հաղորդվում է բազմաթիվ շինությունների ավերվելու մասին։ Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումներն զգացվել են նաև հայտնի զբոսաշրջային Բալի կղզում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը […]
09:36 06.08.2018
Եգիպտական հայտնի Մարսա-Ալամ առողջարանային վայրում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Daily Mail–ի փոխանցմամբ՝ շնաձկան հարձակման հետևանքով չեխ զբոսաշրջիկ է մահացել։ Հարձակումը տեղի է ունեցել դայվինգի ժամանակ՝ ափից 20 կմ հեռավորության վրա։ Տղամարդու մարմնի մասերը ջուրն ափ է դուրս բերել։ Նշվում է, որ տղամարդը Մարսա-Ալամում հանգստանալիս է եղել կնոջ ու երեխաների հետ։ Տեղի իշխանությունները միջադեպի հետաքննման […]
09:25 06.08.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Իրանի հանդեպ պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանն արմատապես չի փոխել իր կուրսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է երկխոսություն վարելու համար, սակայն Իրանի կողմից անհրաժեշտ են «վիթխարի փոփոխություններ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է ստիպել Իրանին […]
09:15 06.08.2018
Օգոստոսի 6-ին` ժամը 00:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ա. Ա., 1993 թ.) և […]
09:03 06.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 03:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում […]
08:52 06.08.2018
Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերականգնման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է նահանգի պատմական հուշարձանների վարչության պետ Մուհամեդ Աբդել Ազիզը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ արձանը նման է Գիզայի մեծ Սֆինքսին և ունի մարդկային դեմքով առյուծի իրան։ Մասնագետները չեն շտապում դուրս բերել արձանը, քանի որ մտավախություն ունեն, որ կլիմայական […]
08:40 06.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 117, 117/1, 117/2 շենքերը, Քանաքեռ 10փ. 4-րդ նրբ. 4Ա-6Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 42-44, 50 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փ. 27, 27/1 շենքերը, […]
08:30 06.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին` ժամը 10:00-22:00, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ Ձախ ափի պետական սեկտորի Պրոմեթևս, Ռումինական,Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Սուրբ Նշան, Թելման, Աբովյան, Սուրբ Վարդան փողոցների, Վիրահայոց, Աշոտ Երկաթ մայրուղիների, 3-րդ և 4-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:20 06.08.2018
Էր-Ռիադը Կանադայի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն-գրատա և նրան 24 ժամ տվել երկիրը լքելու համար։ Թագավորությունը խորհրդակցությունների համար հետ է կանչում նաև Օտտավայում սաուդցի դեսպանին և սառեցնում բոլոր նոր առևտրային և ներդրումային գործարքները Կանադայի հետ։ Նման գործողությունների պատճառ է դարձել Կանադայի ԱԳՆ-ի դիրքորոշումը Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման հետ կապված։ Օգոստոսի 3-ին Օտտավան պահաջել էր […]
08:06 06.08.2018
Վաշինգտոնում ռուսական դեսպանատունը մեկնաբանել է ԱՄՆ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Դմիտրի Ժիրնովին Պետդեպարտամենտ կանչելու մասին տեղեկությունը։ Հավատարմատարին կանչելը նպատակ է հետապնդում նրանից պատասխան պահանջելու՝ ամերիկյան ներքին քաղաքականությունում Ռուսաստանի միջամտության համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ Երեկ Պետդեպի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը Twitter-ում հայտնել էր, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը կանչել է Ժիրնովին՝ […]
07:53 06.08.2018
Վենեսուելայի իշխանությունները 11 լրագրողի են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ կատարված մահափորձից հետո։ Այս մասին Twitter-ում հայտնել է վենեսուելական մամուլի աշխատակիցների ազգային արհմիությունը։ Ձերբակալվածների թվում կան տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև իսպանական և արգենտինական պարբերականների ներկայացուցիչներ։ «11 լրագրողներ ապօրինաբար ձերբակալվել են, նրանցից ոմանք ծեծի են ենթարկվել, մյուսները՝ թալանվել։ Մենք բողոքում ենք դրա դեմ և խնդրում […]
07:45 06.08.2018
Ճապոնական Հիրոսիմա քաղաքն այսօր նշում է ամերիկյան ատոմային ռմբակոծության 73-րդ տարելիցն արարողությամբ, որի ժամանակ հնչեցվել են առանց միջուկային զենքի աշխարհ ստեղծելու կոչեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ատոմային պայթյունի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպե է հայտարարվել Խաղաղության այգում՝ առավոտյան 8:15-ին (Երևանի ժամանակով ժամը 3:15-ին)՝ հենց այդ ժամին 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա ռումբ […]
07:37 06.08.2018
El Nacional պարբերականի ղեկավար, լրագրող Միգել Օտերոն Twitter-ում հրապարկել է Կարակասի Բոլիվարի պողոտայում անօդաչու սարքի ոչնչացման տեսանյութը։ Անօդաչուն ոչնչացվել է օգոստոսի 4-ին՝ զորահանդեսի ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Տեսանյութում երևում է դրոնը, որն այնուհետև պայթում է երկնքում։ Ավելի վաղ Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր, որ զորահանդեսի […]
07:26 06.08.2018
Ինդոնեզական Լոմբոկ կղզում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 80-ը։ Այս մասին Facebook սոցցանցում հայտարարել է Ինդոնեզիայի տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 82 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հազարավորները՝ տարհանվել։ Հաղորդվում է բազմաթիվ շինությունների ավերվելու մասին։ Երկրաշարժն այնքան ուժգին է եղել, որ ցնցումներն զգացվել են նաև հայտնի զբոսաշրջային Բալի կղզում։ Ինչպես […]
07:15 06.08.2018
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ […]
07:04 06.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 9:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քարագլուխ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» մատուռ տանող ավտոճանապարհի […]
00:07 06.08.2018
Օգոստոսի 4-ին Երևանում առեղծվածային դեպք է տեղի ունեցել․ ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի, 19-ամյա Գրետա Ղ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
00:00 06.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 20:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]
23:45 05.08.2018
Գերմանիայում ճանճը խափանել է համաշխարհային ռեկորդը՝ ժամանակից շուտ գործարկելով պատմության մեջ ամենաերկար մինի դոմինոյի շղթայի անկման գործընթացը։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։ Դոմինոյի սիրահարները ռեկորդի սահմանման արարողության համար հավաքվել էին Նիդդա քաղաքում։ 2 շաբաթվա ընթացքում պատրաստվել էր դոմինոյի 600 հազար գունեղ խաղաքար, և քանի որ դրանք եղել են ճկույթի եղունգի մեծության, ճանճը կարողացել է […]
23:28 05.08.2018
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի կազմակերպմանը մասնակից լինելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Նեստոր Ռևերոլը։ Telesur հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ձերբակալվածները նախինում հայտնի են եղել ոստիկանությանը։ Նրանցից մեկը մասնակից է եղել Վալենսիա քաղաքում ռազմաբազայի վրա կատարված հարձակմանը, մյուսն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014 թվականի հակակառավարական ցույցերին։ Նախագահի դեմ մահափորձը […]
23:00 05.08.2018
Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նա երրորդ ոսկե մեդալն է բերել Հայաստանի թիմին: Գերծանր քաշայինների պայքարի եզրափակչում Հովհաննես Մաղաքյանը 4:2 հաշվով հաղթել է ուկրաինացի Յուրի Իդզինսկուն: Մաղաքյանը պայքարը սկսել էր օգոստոսի 4-ին, երբ վրացի (7:3) ու ադրբեջանցի (5:2) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո կիսաեզրափակիչում 8:2 հաշվով ուժեղ […]
22:30 05.08.2018
Ինդոնեզական Բալի և Լոմբոկ կղզիները ցնցած 7 մագնիտուդով երկրաշարժը 32 մարդու կյանք է խլել։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մատարամ քաղաքից հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։
22:07 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 16:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոտայքի փողոցի թիվ 19 տան մոտակայքում բախվել են «Nissan […]
21:54 05.08.2018
Լարսում կրկին խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: […]
21:50 05.08.2018
«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե պաշտպանության նախկին նախարար, 2008 թվականին ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվելու՞ է որպես վկա, պատասխանել է․ «Նախաքննության շահերից ելնելով՝ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»: Սասուն Խաչատրյանի խոսքով՝ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն […]
21:20 05.08.2018
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցել է ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի հետ: Հայ ըմբիշը հաղթել է 5:2 հաշվով: Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար ավելի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը […]
21:00 05.08.2018
«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, […]
20:36 05.08.2018
Հուլիսի 27-ին Մոսկվայի իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի զոքանչը՝ Լարիսա Տոդիկան, խոսել է փեսայի մասին՝ նրան անվանելով «բռնապետ, մոլագար»։ Տատի խոսքով՝ 57-ամյա հայրը թույլ չէր տալիս դուստրերին տանից դուրս գալ, տեսակցել հարազատներին։ Նա շարունակ սպառնում էր սպանել իրենից հեռացած նախկին կնոջը՝ ծագումով Մոլդովայից 39-ամյա Աուրելիա Դունդուկին: Աուրելիայի մայրը, խոսելով դստեր կտտանքների մասին, պատմել […]