TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Եղիսաբեթ II-ի թոռնուհին պատահաբար հրապարակել է պալատի գաղտնի միջանցքի լուսանկարը

20:00 05.08.2018

Արքայադուստր Եվգենյան՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհին, պատահաբար բացել է Բուքինգեմյան պալատի գաղտնի միջանցքի վարագույրը՝ լուսանկար հրապարակելով Instagram-ում։ Արքայադուստրը ցանկացել է հանրությանը ցույց տալ իր հորը՝ արքայազն Էնդրյուին։ Նա շքերթային համազգեստով լուսանկարվել է Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը՝ հունիսի 9-ին։ Sky News-ի հաղորդմամբ՝ այդ հրապարակումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել արքայադստեր համար։ Լուսանկարում Էնդրյուն կանգնած է […]

̰
Գեղարքունիքում դիմակավորված ու զինված անձինք փորձել են բենզալցակայան թալանել

19:34 05.08.2018

Գեղարքունիքի մարզում այսօր՝ օգոստոսի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում 57-ամյա Սահարունի Խ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել՝ հայտնելով, որ Ծովակի խաչմերուկում գործող բենզալցակայան են եկել  առանց համարանիշի «ՋԻՊ»-ով 2 հոգի, ովքեր մտնելով բենզալցակայանի տարածք, իրեն հարցրել են, թե արդյոք բենզին ունի՞։ Դրանից հետո նրանք դեմքերը բժշկական սպիտակ դիմակներով փակած՝ավտոմեքենայի միջից իր […]

̰
«Պարզ լճին» հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել

19:23 05.08.2018

Օգոստոսի 5-ին` ժամը 18:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում գտնվող «Պարզ լճին» հարակից անտառում 2 քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Նոր Զելանդիայում երկու սապատավոր կետեր խրվել են առափնյա ծանծաղուտի մեջ

19:10 05.08.2018

Նոր Զելանդիայի Դարգիլ քաղաքի մոտ երկու սապատավոր կետեր ափ են նետվել։ Կենդանիներին առավոտյան զբոսանքի ժամանակ նկատել է ամուսական զույգը և տեղեկացրել այդ մասին իշխանություններին։ Արդյունքում այնտեղ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել՝ փրկարարներին օգնելու համար։ Ծովային կաթնասունների փրկության հարցերով Project Jonah կազմակերպությանն ու բնության պահպանության դեպարտամենտին չի հաջողվել կետերին ծովը վերադարձնել, հայտնում է Stuff պորտալը։ […]

̰
Ինդոնեզական Լոմբոկ կղզում 7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

18:55 05.08.2018

Ինդոնեզական Լոմբոկ կղզում 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մատարամ քաղաքից հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմում է 10 կմ։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Նշվում է, որ Լոմբոկը գտնվում է զբոսաշրջային հանրահայտ Բալի կղզուց ոչ հեռու։  

̰
Փրկարարները գտել են «Լաստիվեր» հանգստյան գոտում կորած քաղաքացուն

18:42 05.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները վերոնշյալ տարածքում հայտնաբերել են քաղաքացի Հ. Դ.-ին (2001 թ.):  

̰
Սևանա լճում կորած քաղաքացուն գտնել չի հաջողվում. որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

18:34 05.08.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ Սևանա լճում կորած քաղաքացու որոնումները ժամանակավորապես դադարեցվել են: Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:29-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 18:11-ի դրությամբ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էրստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի […]

̰
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է ԱԺ նախկին պատգամավորի կողմից ծեծի ենթարկվելու մասին

18:15 05.08.2018

Օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խ.-ն, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի ենթարկել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ Ռուդիկ Խ,-ն նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, «Աջ ականջախեցու, մկանահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ […]

̰
«Լաստիվեր» հանգստյան գոտում արշավախմբի անդամներից մեկը կորել է

17:59 05.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վրացիների մի մասն առաջին անգամ է լսում համացանցի մասին

17:47 05.08.2018

Վրաստանում անցկացված հարցման մասնակիցների 1 տոկոսը չգիտի, թե ինչ է համացանցը։ Պատասխանողների ևս 28 տոկոսը հայտարարել է, որ կյանքում երբեք չի օգտվել համացանցից։ Այս մասին են վկայում հարցման տվյալները, որն անցկացվել է ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից։ Ամեն օր համացանցից օգտվում է հարցման մասնակից քաղաքացիների կեսից ավելին, ևս 10 տոկոսը համացանց է մուտք գործում շաբաթական […]

̰
Անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հետաձգվել է 1 տարով

17:24 05.08.2018

«Ազդարարաման համակարգի մասին» օրենքի համաձայն՝ անանուն հաղորդումների ընդունման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հետաձգվել է 1 տարով՝ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Օրենքն ընդունվել է հուլիսի 12-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 4-ին, հայտնում է iravaban.net-ը։  

̰
Պորտուգալիայում և Իսպանիայում ռեկորդային շոգեր են

17:12 05.08.2018

Պորտուգալիային և Իսպանիային սաստիկ շոգեր են պատուհասել։ Հարավային Եվրոպան տառապում է Աֆրիկայի հյուսիսից ներթափանցած տաք օդային հոսանքներից։ Հաղորդվում է զոհերի մասին, փոխանցում է  The Independent-ը։ «Պորտուգալիայի 8 շրջաններում ջերմաստիճանային ռեկորդներ են գրանցվել։ Իսպանիայում ջերմային հարվածից առնվազն 3 մարդ է մահացել»,-հայտնում է պարբերականը։ Անոմալ շոգի պատճառով զգալիորեն մեծացել է հրդեհների առաջացման սպառնալիքը։ Պորտուգալիայում ջերմաստիճանային ռեկորդը կազմում է […]

̰
Շվեյցարական Ալպերում ինքնաթիռ է կործանվել. կա 20 զոհ

16:58 05.08.2018

Շվեյցարական Ալպերում փոքր ինքնաթիռ է կործանվել։ Հաղորդվում է մոտ 20 զոհի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների JU-52 HB-HOT ինքնաթիռը թռիչք էր կատարում Դյուբենդորֆից Ցյուրիխ: Օդանավում եղել է 17 ուղևոր, 2 օդաչու և 1 բորտուղեկցորդուհի: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։

̰
Հուսով եմ՝ դատարանը կարդարացնի դուստրերիս․ Խաչատուրյան քույրերի մայր

16:52 05.08.2018

Մոսկվայում 3 քույրերի կողմից դաժանաբար սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նախկին կինը խոսել է տղամարդու կողմից բռնությունների  ու ստորացումների ենթարկվելու մասին։ Ծագումով Մոլդովայից Աուրելիա Դունդուկը հույս է հայտել, որ դատարանը կարդարացնի իր դուստրերին և նվազագույն պատիժ կսահմանի։ 39-ամյա կինը պատմել է, որ Միխայիլն իրեն վռնդելուց հետո բարկության թիրախ էր դարձրել աղջիկներին։ Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»-ը։ […]

̰
Վաչագան Ղազարյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան

16:20 05.08.2018

Ապօրինի հարստացման համար մեղադրվող  պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝  Վաչագան Ղազարյանի՝  հանցագործության սուբյեկտ հանդիսանալը վիճարկելու համար: Այս մասին նա հայտնել է Իրավաբան.net-ի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի […]

̰
Իսպանիայում ձերբակալվել են 3 «օրենքով գողեր», որոնցից մեկը՝ ՀՀ քաղաքացի

16:06 05.08.2018

Իսպանիայի Ազգային ոստիկանությունը Մալագա նահանգի Մարբելյե քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացիների։ Նրանք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահներին։ Ձերբակալվածներն են Լիտվայում բնակվող ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն, ինչպես նաև Վրաստանի 2 քաղաքացիներ՝ L.B.-ն և I.P.-ն։ Ձերբակալությունը կատարվել է տեղի ռեստորաններից մեկում։ Նրանք ենթադրաբար, […]

̰
Գերմանիայում շոգը սպառնում է ձկների զանգվածային ոչնչացմամբ

15:43 05.08.2018

Գերմանիայում վերջին շաբաթներին բարձրացած օդի ջերմաստիճանը հանգեցրել է ջրամբարներում թթվածնի մակարդակի նվազման, ինչը վտանգավոր է ֆաունայի ներկայացուցիչների համար: Մասնագետները դրանում տեսնում են ձկների զանգվածային ոչնչացման վտանգ: Որոշ շրջաններից տեղեկություններ են ստացվում ձկների գլխաքանակի անկման մասին, սակայն դեռևս կրիտիկական նիշ չի գրանցվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Համբուրգում շաբաթվա սկզբին հայտնել են մերձակա ջրամբարներից 5 […]

̰
Ավտովթար Երևան-Դիլիջան ավտոճանապարհին. կա տուժած

15:15 05.08.2018

Օգոստոսի 5-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 95-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Խ., 1972 թ. ծնված) դուրս […]

̰
SHANTNEWS

15:00 05.08.2018

̰
Մելանյա Թրամփը գովաբանել է ամուսնուն քննադատած բասկետբոլիստին

14:58 05.08.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը NBA-ի աստղ ԼեԲրոն Ջեյմսի բացած նոր հանրակրթական դպրոց այցելելու ցանկություն է հայտնել և գովաբանել մարզիկի այդ քայլը՝ չնայած այն բանին, որ վերջին օրերին նախագահ Դոնալդ Թրամփն ու բասկետբոլիստը կոշտ խոսքեր են փոխանակել։ Օրեր առաջ մարզիկը հարցազրույց էր տվել CNN-ին, որի ժամանակ, խոսելով Թրամփի որդեգրած քաղաքականության մասին, ասել էր, որ Թրամփը պառակտում […]

̰
Կոտայքի մարզում 43-ամյա կինը Mercedes-ով բախվել է պատին. կա 6 վիրավոր

14:40 05.08.2018

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ 43-ամյա Լիլիթ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 75 NԼ 075 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան-Սպանդարյան օղակաձև փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Լիլիթ Հ.-ն, նրա ուղևորներ՝ 69-ամյա Կարինե Գ.-ն, 73-ամյա Լեռնիկ Հ.-ն, 41-ամյա Նվեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

14:25 05.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան պատճառ է դարձել: Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ […]

̰
Երևանի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

14:10 05.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 67 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:11-ին, մարվել՝ 10:13-ին: […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

13:56 05.08.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-10-ը հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: […]

̰
Թրամփը թվարկել է ԱՄՆ գործերին միջամտող երկրները

13:42 05.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ երկրներ միջամտում են իրենց ներքին գործերին։ Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ երկրի տնտեսական աճին զուգահեռ նման գործողությունների թիվը կարող է աճել։ Այս մասին հայտնում է NBC-ն: «Մենք պետք է վերջ տանք միջամտությունը և կանգնեցնենք մեզ վրա բոլոր հարձակվողներին։ Նրանք շատ են»,- ասել է ԱՄՆ նախագահն Օհայոյում […]

̰
ԱՄՆ-ը մասամբ վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

13:32 05.08.2018

Վաշինգտոնը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը։ Դրանք այն պատժամիջոցներն են, որոնք սահմանվել էին դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք և չեղարկվել միջուկային գործարքի արդյունքում։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփն այս տարվա մայիսին հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման […]

̰
Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը

13:23 05.08.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փառատոնի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի […]

̰
Աֆղանստանում մահապարտի հարձակումից ՆԱՏՕ-ի 3 զինծառայող է զոհվել

13:03 05.08.2018

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության 3 անդամ է  զոհվել երկրի արևելքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով առաքելության տարածած մամլո հաղորդագրությանը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ երկրի արևելքում աֆղանական զինված ուժերի հետ համատեղ պարեկություն իրականցնելիս։ Պայթյունի հետևանքով տուժել է առաքելության ևս մեկ զինծառայող՝ ԱՄՆ-ից, և աֆղանական […]

̰
Ստոկհոլմում խաղից հետո Մխիթարյանը մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին

12:48 05.08.2018

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուին։ Դա տեղի է ունեցել Շվեդիայում «Լացիոյի» հետ ընկերական հանդիպումից հետո Նշենք, որ «Արսենալը» 2 գոլ է խփել Հռոմի «Լացիոյի» դարպասին։

̰
Ավտովթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

12:35 05.08.2018

Օգոստոսի 4-ին՝ ժամը 23:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., ծնված 1970 […]

̰
BACK_TO_TOP