TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բորիս Ջոնսոնը գլխաշորով մահմեդական կանանց համեմատել է «փոստարկղի» հետ

07:33 07.08.2018

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը դարձել է քննադատության օբյեկտ այն բանից հետո, երբ բուրկաներով մահմեդական կանանց համեմատել է «փոստարկղերի»  հետ։ Ջոնսոնը նման համեմատություն է արել The Telegraph-ի համար իր սյունակում, որը գրել է՝ կապված Դանիայի տարածքում մահմեդական գլխաշորերը կրելու արգելքի հետ։ Նախկին նախարարը հայտարարել է, որ դեմ է հասարակական վայրերում բուրկայի կրման արգելքին, սակայն […]

̰
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 20,4%-ով

07:22 07.08.2018

Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան աճը 2018 թվականի I կիսամյակում դանդաղել է 19,9%-ով, նախորդ տարվա 23,7%-ի համեմատ՝ կազմելով 885,8 մլն դոլար: Առաջնությունը պատկանում է Ռուսաստանին, ընդ որում, ոչ միայն այս ցուցանիշով, այլև արտահանման և ներմուծման ծավալներով, որոնք համապատասխանաբար կազմել են`281,2 մլն դոլար և 604,6 մլն դոլար, ընդ որում, ներմուծումը դանդաղել է 22,3%-ից մինչև 16,6%, իսկ արտահանումն արագացել […]

̰
Խոշոր վթար Դավթաշենում. վիրավորին մեքենայից դուրս են բերել փրկարարները

07:11 07.08.2018

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Օգոստոսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Դավթաշենի եկեղեցու դիմաց «Toyota» մակնիշի 88 SX 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի 34 HH 280 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջված վիճակում հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Փրկարարները «Toyota»-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ […]

̰
«Կանաչները» Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

01:00 07.08.2018

Նոր Զելանդիայի «Կանաչներ» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել: Նախաձեռնողներից մեկը «Կանաչներից» պատգամավոր Գարեթ Հյուգն է: Այդ մասին հայտնում է տեղի TVNZ հանրային հեռուստաընկերությունը: «Հայերի հետ տեղի ունեցածն առնչվում է բոլոր ժողովուրդների պատմությանը»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ աջակցություն է ակնկալում գործընկերներից։ Հյուգի խոսքով՝ իրենք պետք է այդ հարցում հետևեն Հայոց ցեղասպանությունը […]

̰
Իսպանիայում շոգը 6 մարդու կյանք է խլել

00:54 07.08.2018

Իսպանիայում մեկ շաբաթում շոգից 6 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Սաստիկ շոգերը Պիրենեյան թերակղզում հաստատվել են Աֆրիկայի հյուսիսից ներթափանցած տաք օդային հոսանքների ազդեցությամբ։ Բնակավայրերում, որտեղ ջերմաչափի սնդիկի սյունը գերազանցում է 40 աստիճանը, պետական օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի՝ պայմանավորված Ատլանտյան օվկիանոսից […]

̰
ԱՄՆ-ում փողերի լվացման կասկածանքով ՌԴ 4 քաղաքացի է ձերբակալվել

00:39 07.08.2018

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն փողերի լվացման և խարդախության նպատակով դավադրության կասկածանքով ձերբակալել է ՌԴ 4 քաղաքացու: Այս մասին հայտնում է Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն իր ֆեյսբուքյան էջում։ Ձերբակալությունները կատարվել են օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում։ ՌԴ քաղաքացիներից մեկը ձերբակալվել է Բոստոնում և տեղափոխվել Նյու Յորք, երկուսը գտնվում են Լոս Անջելեսում, չորրորդի գտնվելու վայրի մասին տեղեկություններ […]

̰
ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու փաստը

00:30 07.08.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու փաստը: Հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասված է. «Մենք դատապարտում ենք անհանդուրժողականության հողի վրա տեղի ունեցած ցանկացած բռնություն, այդ թվում նաև ԼԳԲՏ խմբի 9 անդամներին ծեծի ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել հուլիսի 3-ին: Պետությունը […]

̰
Մշակույթի նախարարությունը պատասխանատվություն չի կրում Մարմաշենի վանքում տեղի ունեցած փլուզման համար

00:20 07.08.2018

Armtimes.com» էլ. կայքում օգոստոսի 5-ին «Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն մշակույթի նախարարությունն է» հրապարակման առնչությամբ Մշակույթի նախարարությունը հանդես է եկել հերքմամբ․ «ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշենի վանական համալիրը ՀՀ կառավարության 2001 թվականի N 616 որոշմամբ՝ անհատույց, անժամկետ օգտագործմամբ հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ […]

̰
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի ընտանիքին

00:10 07.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը վշտով տեղեկացա ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին: Ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայի […]

̰
Նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրացի գործընկերներին

00:00 07.08.2018

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ: Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս): […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

23:50 06.08.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: «Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և […]

̰
Որակի ցուցանիշներից շեղումներով հոսանք ստանալու կամ վթարային անջատման հետևանքով վնասները կփոխհատուցվեն. ՀԷՑ

23:40 06.08.2018

Աննախադեպ շոգի պատճառով մեծացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, աճել՝ ընդհանուր վթարայնության աստիճանը: Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։ Սա հատկապես տեսանելի է Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում, ինչով էլ պայմանավորված են վերջին օրերի հոսանքազրկումները, որոնք կրում են զուտ տեխնիկական բնույթ: Ուստի խնդրին որևէ քաղաքական ենթատեքստ տալը, մեղմ ասած, անհեթեթություն է: Հաղորդագրությունում ասվում է, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը […]

̰
Տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը. «Սանիթեք»

23:30 06.08.2018

Առկա թերությունները և խնդիրները ունեն թե՛սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներ: Այս մասին հայտնել է «Սանիթեք» ընկերության հայաստանյան գրասենյակը՝ անդրադառնալով աղբահանության վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին: Ընկերության տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են […]

̰
Կոտայքի մարզպետը՝ մարզում սպասվող բարեփոխումների մասին

23:20 06.08.2018

Կոտայքում բարեփոխումներն ԱՆԿԱՍԵԼԻ՛ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով սպասվելիք բարեփոխումներին․ «Այս բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ ժամկետներում: Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՏԻՄ-երի հետ տարված աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում: Աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի. – Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

23:07 06.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:49-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) […]

̰
Ադրբեջանական ապատեղեկատվության հերթական անհաջող փորձը. ԱՀ ՊՆ-ն հերքում է

22:55 06.08.2018

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների  տարածած տեղեկությունը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես […]

̰
Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

22:47 06.08.2018

Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին: […]

̰
«Վրացական երազանք»-ը նախագահի թեկնածու չի առաջադրի

22:42 06.08.2018

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»  կուսակցությունը նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է RIA Novosti-ն։ Կոբախիձեն չի նշել, թե որ թեկնածուին են սատարելու: Ըստ վրացական մամուլի ենթադրությունների՝ իշխող կուսակցությունը կսատարի անկախ թեկնածու, պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիին: Վրաստանում նախագահ կընտրեն հոկտեմբերի 28-ին:

̰
Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցեր է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր

22:31 06.08.2018

Օգոստոսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։ Արմավիրի մարզային վարչության ծառայողների աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո Վալերիյ Օսիպյանը հանդիպեց վարչության անձնակազմին։ Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արմավիրի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է բացահայտումների ցուցանիշը։ Այդուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել բնակարանային գողությունների նախականխման […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին

22:29 06.08.2018

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Դատական նիստը նշանակված է ժամը 12:00-ին: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք են իրականացրել նաև Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր։

̰
Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը շարունակում է փակ մնալ

22:22 06.08.2018

Գողթ գյուղի վերջնամասում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը շարունակում է փակ մնալ: ՃՈ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է գիշերային հերթապահություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից, վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որոնք իրականացնում են «Կոտայքի ՃՇՇ»-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա: Ժամը 15:30-ին ավարտվել են պայթեցման միջոցով […]

̰
Նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ

22:13 06.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, կուտակումների հիմնական պատճառը, ըստ նախնական տվյալների, զբոսաշրջային հոսքերի ավելացումն է: Անցակետերում առաջնահերթությունը տրվում […]

̰ ̰
Մանրամասներ ՊԲ զինծառայողի մահվան դեպքից․ Մարտակերտի «Խաչեն»-ի ջրամբարում նրա հետ ջրահեղձվել է ևս 1 անձ

10:58 06.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ  խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 […]

̰
Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա․ փոխնախարար

10:49 06.08.2018

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,- […]

̰
Սևանում վերսկսվել են ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները

10:43 06.08.2018

Փրկարարներն այսօր՝ ժամը 08:33-ին, վերսկսել են նավակով ափից հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե […]

̰
Ուրվական մայները գրոհում է կորպորատիվ ցանցերը․ «Կասպերսկի Լաբորատորիա»

10:33 06.08.2018

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են մայներ, որի թիրախն առաջին հերթին կորպորատիվ ցանցերն են։ PowerGhost վնասաբեր ծրագիրն անֆայլ է, ինչը թույլ է տալիս աննկատ հաստատվել զոհի աշխատանքային կայանում կամ սերվերում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամենից շատ գրոհներ է հայտնաբերել Հնդկաստանում, Թուրքիայում, Բրազիլիայում և Կոլումբիայում։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։ Թափանցելով ընկերության ենթակառուցվածք, PowerGhost-ը փորձում է ստանալ ցանցի օգտատերերի հաշվեգրերը հեռավար […]

̰
Արցախի պետնախարարը ծանոթացել է Շահումյանի շրջանում իրականացվող ծրագրերի ընթացքին

10:26 06.08.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարությունից: Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու […]

̰
Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

10:18 06.08.2018

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

̰
Արտակ Զեյնալյանը ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

10:16 06.08.2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և սերտ համագործակցության պատրաստականություն հայտնել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: […]

̰
BACK_TO_TOP