TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԱՄՆ Փորթլենդ քաղաքում ցուցարարներին ցրելու համար լուսաձայնային նռնակներ են կիրառվել

12:12 05.08.2018

ԱՄՆ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Փորթլենդ քաղաքում ցուցարարներին ցրելու համար։ Առնվազն 4 մարդ է ձերբակալվել։ Կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում։ Օգոստոսի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող Patriot Prayer շարժման ներկայացուցիչները  քաղաքում հանրահավաք են անցկացրել, ինչը գրավել է նրանց հակառակորդների ուշադրությունը։ Որոշ ժամանակ անց փողոցում մեծաթիվ մարդիկ են հավաքվել, […]

̰
ՌԴ-ն պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ

12:04 05.08.2018

Ռուսաստանում ուժի մեջ են մտել ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման համար սահմանված պատասխան մաքսատուրքերը, որոնց դրույքաչափը կազմում է 25-40 տոկոս։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մոսկվան նման քայլ է արել՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի կողմից բարձրացված մաքսատուրքերի։ Մոսկվան բարձրացրել է դրույքաչափերը բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների որոշ տեսակների, նավթագազային սարքավորումների, մետաղամշակման և ժայռերի […]

̰
Թրամփն ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»  

12:00 05.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատություն է հնչեցրել Առևտրի համաշխարհային կազմակերպության հասցեին, անվանել այն «համընդհանուր աղետ», ինչպես նաև անդրադարձել իր նախորդների գործողություններին։ Ելույթ ունենալով Օհայո նահանգում իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Չինաստանը միացել է Առևտրի համաշխարային կազմակերպությանը, միայն Օհայոյի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ։ Նախագահը […]

̰
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ

11:47 05.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին: Ակադեմիկոս Համբարձումյանի՝ հրաշալի մարդու ու քաղաքացու, մեծ […]

̰
Էջմիածնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է տներից մեկի տանիքը

11:34 05.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:35-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Վթար Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

11:22 05.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 23:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հանրակացարանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են «Honda Fit» (վարորդը՝ Վ. Ա.) […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

11:08 05.08.2018

Օգոստոսի 4-ին՝ ժամը 22:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Վ. Բ., ծնված 1990 […]

̰
Քարաթափման հետևանքով Գեղարդի վանք տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ

10:56 05.08.2018

Քարաթափման հետևանքով Գեղարդի վանք տանող հատվածը դեռ փակ է։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 09:45-ին, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի […]

̰
Չարենց-Հերացի խաչմերուկում մեքենան բախվել է արգելապատնեշին, այնուհետև լուսավորության սյանը

10:39 05.08.2018

Օգոստոսի 5-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի և Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» […]

̰
Իրանա-ամերիկյան բանակցությունների անցկացումը կախված է Իրանից․ Թրամփ

10:26 05.08.2018

ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է իրանական կողմից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Իրանի տնտեսության վիճակը գնալով արագ տեմպերով վատանում է։ Կհանդիպենք թե ոչ՝ կարևոր չէ, ամենը կախված է նրանցից»,-ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամություն էր […]

̰
ԱՄՆ նախագահը գնահատել է մաքսատուրքերի ազդեցությունը Չինաստանի վրա

10:18 05.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավարարվածություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, թե ինչ էֆեկտ ունեն առևտրային մաքսատուրքերը Չինաստանի վրա։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանի հանդեպ սահմանված  առևտրային մաքսատուրքերն աշխատում են շատ ավելի լավ, քան ինչ-որ մեկը կարող է պատկերացնել։ «Սակագներն աշխատում են շատ ավելի լավ, քան ինչ-որ մեկը սպասում էր։ Վերջին 4 ամիսներին […]

̰
Վենեսուելական զինված խմբավորումը ստանձնել է նախագահի դեմ մահափորձի պատասխանատվությունը

09:53 05.08.2018

Վենեսուելական «Soldados de Franelas» զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ կատարված մահափորձի պատասխանատվությունը։ Այս մասին կազմակերպության անդամները գրել են իրենց թվիթերյան էջում։ Նրանք հայտնել են, որ գործածել են С4 պայթուցիկով բեռնված 2 անօդաչու սարք։ Սակայն սարքերը չեն կարողացել մոտենալ նախագահին, քանի որ խոցվել են դիպուկահարների կողմից։ «Մենք ցույց ենք տվել, որ նրանք […]

̰
Մադուրոն իր դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել է Կոլումբիայի նախագահին

09:36 05.08.2018

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում շքերթի ժամանակ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին։ Այս մասին Մադուրոն հայտարարել է՝ պայթյունից հետո դիմելով քաղաքացիներին։ Մադուրոն մահափորձի կազմակերպման մեջ կասկածում է վենեսուելացի և կոլումբացի ուլտրաաջերին, որոնց հետևում կանգած լինելու համար նշում Կոլումբիայի նախագահի անունը։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մահափորձի կազմակերպման մեղավորների […]

̰
Վենեսուելայում նախագահի ելույթի ժամանակ պայթյուն է որոտացել

09:27 05.08.2018

Կարակասում՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ տոնակատարության ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է El Observador պարբերականը։ Պետության ղեկավարի խոսքը հեռարձակվել է ուղիղ եթերում։ YouTube-ում հայտնված կադրերում երևում է, թե ինչպիսի խուճապ է սկսվում հավաքվածների շրջանում։ Մադուրոն ընդհատել է մենախոսությունը, նա կնոջ հետ սկսել է […]

̰
Բանտարկված Լուլա դա Սիլվային առաջադրել են Բրազիլիայի նախագահի պաշտոնում

09:16 05.08.2018

Բրազիլիայում «Աշխատավորների կուսակցությունը» երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է  երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը կոռուպցիոն գործով ազատազրկված է 12 տարով։ Այս որոշումը պաշտոնապես ընդունվել է կուսակցության՝ Սան Պաուլու քաղաքում կայացած համազգային համագումարի ժամանակ։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։ «Այս պատմական օրը մենք հայտարարում ենք, որ Լուլան հանրապետության նախագահի մեր թեկնածուն է։ Մենք […]

̰
Վթար Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած

01:00 05.08.2018

Օգոստոսի 4-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ. Մ.) և «Lada 21010» (վարորդը՝ Պ. Մ. ) մակնիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով  «Opel […]

̰
Բախումներ Բանգլադեշում՝ ցուցարարների և ոստիկանների միջև․ վիրավորների թիվն անցնում է100-ից

00:50 05.08.2018

Բանգլադեշում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով տուժել է 115 մարդ։ Փողոց դուրս եկած ուսանողները պահանջել են իշխանություններից վերահսկողության տակ վերցնել ճանապարհային երթևեկությունը։ Բողոքի ակցիաները սկիզբ են առել դեռևս անցած շաբաթվանից՝ ավտոբուսի վարորդի կողմից երկու պատանու մահացու վրաերթի ենթարկելուց հետո։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ իրավապահները ցուցարարների դեմ […]

̰
Տարեսկզբից Միջերկրական ծովում ջրահեղձվել է ավելի քան 1500 փախստական

00:40 05.08.2018

2018 թվականի առաջին 7 ամիսներին Միջերկրական ծովում զոհվել է ավելի քան 1500 փախստական, ովքեր փորձել են ոտք դնել եվրոպական ափեր։ Միայն հունիսին և հուլիսին խեղդվել է 850 փախստական։ Միջերկրական ծովը դարձել է աշխարհում ամենամահաբերը, հայտնում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը։ Նշվում է, որ այս տարվա 7 ամիսներին Միջերկրական ծովը հատել է ավելի քան  […]

̰
Ստիվեն Սիգալն աշխատանքի է անցել ՌԴ ԱԳՆ-ում

00:18 05.08.2018

Ամերիկացի կինոդերասան Ստիվեն Սիգալը նշանակվել է  ռուս-ամերիկյան մարդասիրական հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։ «Հանձնարարությունն է մարդասիրական, ինչպես նաև մշակույթի, արվեստի, հասարակական ու երիտասարդական փոխանակումների և այլ ոլորտներում ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելը»,-ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ այդ պաշտոնում աշխատանքի համար Սիգալը չի վճարվի։ Սիգալը 2016 թվականի […]

̰
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգ ամպ, կատարվել է 1400 կրակոց. ԱԻՆ

00:07 05.08.2018

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 4-ին` ժամը 18:25-19:07-ն,  ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա, Մեդովկա Լեջան, Ագարակ, Ամրակից, Հագվի, Օձլուն համայնքների տարածքում տեղակայված թվով 12 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1400 կրակոց:

̰
Կոտայքում խորքային բարեփոխումներն անկասելի են․ մարզպետ

23:59 04.08.2018

Կոտայքում խորքային ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ անկասելի են և ՀՀ-ում հակահեղափոխություն ՉԻ՛ լինելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Վերջին 1֊2 օրերին «ճ» կլասի բազմաթիվ լրատվական կայքեր, հղում կատարելով ամենայն հավանականությամբ, իրենց իսկ կողմից բացված «ֆեյք» օգտատերերի գրառումներին, ինձ վերագրեցին բազմաթիվ երկրային մեղքեր, այդ թվում՚ «Կոտայքում վենդետտա իրականացնող», «աղանդավոր», «մարզի խնդիրներին անհաղորդ» […]

̰
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը. կան տուժածներ

23:20 04.08.2018

Օգոստոսի 4-ին՝ ժամը 18:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Լեսնոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի մոտ 10-րդ կմ-ին «ВАЗ-2106» […]

̰
Շուռնուխ գյուղում միջադեպի հետևանքով տուժողների թվում կան «Փինք Արմենիա»-ի աշխատակիցներ

23:07 04.08.2018

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժողների թվում կան «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության երկու աշխատակիցներ և կազմակերպության խորհրդի մեկ անդամ: Միջադեպի կապակցությամբ «Փինք Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել: «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին՝ 20:00-ի սահմաններում, կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏ ակտիվիստներ, ենթարկվել են […]

̰
Երևանյան լճում մոտ 30 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել

22:57 04.08.2018

Օգոստոսի 4-ին՝ ժամը 18:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի:

̰
Նախարարը ցանկանում է լսել հանրության կարծիքը՝ դպրոցներում բջջայիններն արգելելու վերաբերյալ

22:45 04.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցներում հեռախոսների և հաղորդակցության այլ միջոցների կիրառումն արգելելու վերաբերյալ ստացվող նամակներին և խնդրել հնչեցնել կարծիքներ այդ առաջարկի վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները […]

̰
Եթե Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս․ Գևորգ Պետրոսյան

22:33 04.08.2018

Եթե պարոն Ծառուկյանը հաստատի մանդատս վայր դնելու մտադրությունս, ապա բարոյական նորմերն ինձ այլընտրանքի տեղիք չեն տալիս: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի ընկերներ… Երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ կատարածս հայտարարության կապակցությամբ կրկին անգամ հայտարարում եմ, որ թող որևէ մեկը դա […]

̰
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

22:25 04.08.2018

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ և հաղթեց 11:6 հաշվով: Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և […]

̰
Սերգեյ Համբարձումյանը գիտական մի ողջ դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշներից է. Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձը

22:20 04.08.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն, ականավոր գիտնական, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին: Սերգեյ Համբարձումյանը հսկայական ավանդ ունի մեխանիկայի […]

̰
Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են․ ՀՔԱՎ

22:10 04.08.2018

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին: Հելսինկյան Քաղաքացիական […]

̰
Այնթափում հրդեհը վագոն-տնակ է ոչնչացրել

10:52 04.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 10-րդ նրբանցքի սկզբնամասում այրվում է երկաթե տնակ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 08:12-ին: Թիվ 1 տան բակում գտնվող վագոն-տնակն ամբողջությամբ (27 քմ) այրվել է:

̰
BACK_TO_TOP