TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ոստիկանության պաշտոնատար անձը յուրացման եղանակով հափշտակել է 128 մլն դրամ. հարուցվել է քրգործ

19:08 07.08.2018

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ. ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

19:04 07.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում առկա […]

̰
Հաստատվեց պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

18:10 07.08.2018

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ […]

̰
Ձերբակալվել են Արարատի զինկոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, նախկին աշխատակիցը և բժիշկը. ԱԱԾ

17:53 07.08.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրականացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

15:47 07.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ:

̰
«Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի «Լույս» հիմնադրամին դիմած երիտասարդների ուսումը

13:15 07.08.2018

«Լույս» հիմնադրամն իր գործունեությունը դադարեցրեց, և 24 ուսանող զրկվեց արտերկրում ուսում ստանալու հնարավորությունից։ «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի նրանց ուսումը։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը։ «Դա մի խնդիր էր, որին առնչվեցինք անկախ մեզնից ու չկարողացանք անտեսել։ «Լույս» հիմնադրամը դադարեցրեց գործունեությունը, և տարբեր առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներ մնացին օդում կախված»,-ասաց Հակոբյանը։ […]

̰
SHANTNEWS

12:40 07.08.2018

̰
Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ

11:49 07.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 30 դատապարտյալի հետ, որոնց մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են եղել: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման օրենսդրական հնարավորություններին, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնությանը և ըստ քրեակատարողական հիմնարկների ու խցերի ազատությունից զրկված անձանց տեղաբաշխմանը: […]

̰
Դանակահարություն Վանաձորում. 34-ամյա տղամարդ է հոսպիտալացվել

11:37 07.08.2018

Երեկ՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ […]

̰
Արթուր Բաղդա­սարյանի որդին բանակում չի ծառայել. թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են. «Ժողովուրդ»

11:13 07.08.2018

««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխու­թյունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զին­վորական ծառայությունից, թե, այնուամե­նայնիվ, փաստաթղթեր են կեղծվել: Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինե­րի անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան և Տրդատ […]

̰
Գնաճի վերաբերյալ հայտարարություններն ապատեղեկատվություն են. ՏՄՊՊՀ

11:00 07.08.2018

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ […]

̰
ԲԴԽ-ի որոշմամբ հաստատվեց սնանկության դատարանի դատավորների թեկնածուների կազմը

10:45 07.08.2018

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում անցկացրեց սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով. 1. Աթաբեկյան Արթուր 2. Ավագյան Գարիկ […]

̰
Արցախի խորհրդարանի թափուր տեղի համար ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած Բարդուղ Գալստյանը ՌԱԿ անդամ չէ

10:38 07.08.2018

«Ռամկավար Ազատական» կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ առաջիկա սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանի մեծամասնական թափուր տեղի համար  կայանալիք ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած Բարդուղ Գալստյանը կուսակցության անդամ չի հանդիսանում: Ներկայացնում ենք «Ռամկավար Ազատական կուսակցության տարածած հայտարարությունն ամբողջությամբ. «Առաջիկա սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է խորհրդարանի մասնակի՝ մեծամասնական կարգով թափուր տեղի համար ընտրություն, […]

̰
Նախարարը Լարսում ռուսական կողմի հետ խորհրդակցություն է անցկացրել

10:34 07.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում […]

̰
Ռոհանին ողջունել է Եվրոպայի դիրքորոշումը՝ կապված ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետ

10:29 07.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուրախություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ եվրոպական երկրների ղեկավարները դեմ են հանդես եկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: «Եվրոպան դիմակայում է ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշմանը, չնայած այն բանին, որ Վաշինգտոնի վաղեմի դաշնակիցն է»,- ասել է Ռոհանին հեռուստաելույթի ժամանակ: Ռոհանին հորդորել է եվրոպական երկրների […]

̰
Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի

10:12 07.08.2018

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է: Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

̰
Տավուշի մարզի Բերդ քաղաքում 8 ժամ ջուր չի լինի

10:11 07.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Թումանյան, Խաչատրյան, Բաղրամյան, Քարաշեն, Նորաբնակներ, Սայաթ-Նովա, Նարեկացի, Կոմիտաս, Սարալանջի, Նահապետ, Հնաբերդ, Խաղաղություն, Նժդեհ, Չարենց, Տավուշ, Գետափնյա, Նորավան, Մայիսյան, Վարդանանց, Տերյան, Այգեստան, Ստեփանյան, Ռ.Մելիքյան, Լևոն-Բեկ փողոցների, Թեհլերյան 65-104 համարների և հարակից զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կժամանի մոտ 5000 հոգի. չի բացառ­վում՝ նրանց տեղավորեն Երևանից դուրս. «Ժողովուրդ»

10:03 07.08.2018

«Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկ­տեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցե­լեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչ­ներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպասվում է, որ Հայաստան կայցելեն 80-ից ավելի երկրների ղեկավարներ: Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ

09:54 07.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Դիմադրության շարժման վերջին մոհիկանի՝ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. ««Մանուշյանի խմբի» այդ աննկուն մարտիկի կյանքի ուղին իր մեջ արտացոլում է 20-րդ դարի մեծ ողբերգությունները և ազատության ու արդարության համար պայքարի ոգին: Ճաշակելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի դառը ճակատագիրն ու իր ժողովրդի վիթխարի կորուստների անամոք […]

̰
Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի միջոցով

09:44 07.08.2018

Թուրքիայի ՆԳՆ-ը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։ Սահմանի սիրիական հատվածում արդեն կառուցվել է շուրջ 802 կիլոմետրանոց բետոնե պատ, որը կազմում է այդ ուղղությամբ նախատեսված պարսպի 97 տոկոսը։ Իրանի հետ սահմանին (Աղրը, Իգդիր) նախորդ տարի մեկնարկել է […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:12 07.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արցախի փ. 4, 6, 6/1, 6 Ա,Բ, 8/2, 8/3, 8/4 շենքերը, Սարկավագի փ. 119/1, 121, 121/1, 123, 123/2, 123/3, 125, 125/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Խաչատրյան փ. 22, 22Ա շենքերը, […]

̰
Ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուները

09:04 07.08.2018

Օգոստոսի 6-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը: Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության […]

̰
Թուրքիան ու ԱՄՆ-ը նախնական համաձայնության են հասել պատժամիջոցների հարցով

08:54 07.08.2018

Անկարան ու Վաշինգտոնը նախնական համաձայնության են եկել ԱՄՆ-ի` Թուրքիայի արդարադատության ու ՆԳ նախարարներ Աբդուլհամիդ Գյուլի ու Սուլեյման Սոյլուի դեմ սահմանած պատժամիջոցների հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Daily Sabah -ը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։ Կողմերը դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու և ծագած խնդիրները լուծելու պատրաստակամություն են հայտնել: Բանակցությունների համար երկու օրվա ընթացքում Վաշինգտոն կուղևորվի թուրքական պատվիրակությունը։ Հիշեցնենք, որ […]

̰
Հնարավոր է՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն որոշի սատարել Արտակ Զեյնալյանին. «Ժողովուրդ»

08:46 07.08.2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփա­կան թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել […]

̰
Ինչո՞վ է զբաղված Մանվել Գրիգորյանը խցում. «Ժողովուրդ»

08:38 07.08.2018

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երևան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ ևս մի քանի կալանավորներ կան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով, համախցեցիների հետ քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, […]

̰
Կոլումբիայի նախագահը հրաժեշտ է տվել ժողովրդին և հայտնել քաղաքականությունից հեռանալու մասին

08:24 07.08.2018

Այսօր պաշտոնից հեռացող Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հանդես է եկել ազգին ուղղված հրաժեշտի ելույթով և հայտարարել, որ լքում է մեծ քաղաքականությունը։ Երեքշաբթի նախագահի պաշտոնը պաշտոնապես կզբաղեցնի Իվան Դուկեն, որը հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում։ Սանտոսը ղեկավարել է Կոլումբիան երկու ժամկետ անընդմեջ՝ 8 տարի։ Նա հաջողություն է մաղթել Դուկեին և խոստացել չխոչընդոտել նոր ղեկավարի աշխատանքին։ […]

̰
Հայերը թուրքական մամուլում ամենից հաճախ թիրախավորվող էթնիկ խմբերից են․ զեկույց

08:13 07.08.2018

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։ Ըստ այդմ՝ 2018թ․ հունվար- ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։ Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։ […]

̰
Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում

08:02 07.08.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 7 -ին՝ ժամը 11.00-16.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Բոլոնիայում պայթյունից տուժածների թիվը հասել է 84-ի

07:53 07.08.2018

Իտալական Բոլոնիա քաղաքում պայթյունից տուժածների թիվը հասել է 84-ի։ Հաղորդվում է 2 զոհի մասին։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։ Տուժածներից 14-ը գտնվում են ծանր վիճակում։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանին հարակից մայրուղու վրա, բախվել են երկու բեռնատարներ։ Մեքենաներ տեղափոխող բեռնատարը հարվածել է ավտոցիստեռնին, որը բարձված է եղել դյուրավառ […]

̰
ԱՄՆ-ը կզղջա Իրանի դեմ պատժամիջոցների համար․ Ռոհանի

07:42 07.08.2018

Վաշինգտոնը կզղջա այն բանի համար, որ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ։  Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ռոհանին իրանցի ժողովրդին միասնության կոչ է արել ԱՄՆ-ի կողմից նոր սահմանափակող միջոցառումների ֆոնին։ Նրա խոսքով՝ Իրանն աշխարհին կապացուցի, որ պահում է իր խոսքը՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ […]

̰
BACK_TO_TOP