22:12 30.07.2018
Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, նշել է, որ նրա այցը պատմական է, քանզի Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան: Ընդգծելով, որ […]
11:00 30.07.2018
Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել կապված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության հետ։ Հայտարարությունում ասվում է. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետեւյալը. Որպես Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը եւ խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների […]
10:31 30.07.2018
Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»: Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի […]
10:22 30.07.2018
Համաձայն Արցախի պաշտպանության բանակի 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ ՊԲ միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ հուլիսի 23-27-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ, որոնց նպատակն էր բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել է ԱՀ […]
10:14 30.07.2018
Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունել է Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: […]
10:05 30.07.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական գազից։ Այս մասին գրում է Sabah թերթը։ Էրդողանի խոսքով՝ Իրանը Թուրքիայի հարևանն է, և որ Թուրքիան հանդիսանում է իրանական գազի մեծ քանակության սպառող։ «Եթե իրանական գազի մատակարարումը կասեցնենք, ո՞վ մեզ կմատակարարի երկնագույն վառելիք,-հարցադրում է արել […]
09:48 30.07.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է. • Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ • Նման անհիմն մեղադրանքով […]
09:45 30.07.2018
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործի քննության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ: Գործչի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ […]
09:30 30.07.2018
Լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ես ցավ եմ ապրել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծեց Ա. Թովմասյանը: […]
09:25 30.07.2018
Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթին կրկին տիրացավ «Ալաշկերտ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանի» միջև: 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ղուկաս Պողոսյանը, իսկ 35-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին երկրորդ անգամ գրավեց «Գանձասար-Կապանի» դարպասը: «Ալաշկերտը» հաղթեց 2:0 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի […]
09:20 30.07.2018
Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 200 քմ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և 11 ծառ, Վարդաշեն թաղամասում՝ թիվ 64 […]
09:07 30.07.2018
New York Times թերթի նոր սեփականատեր Արթուր Օքս Սուլցբերգեր-կրտսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխել վերաբերմունքը զանգվածային լրատվամիջոցների հանդեպ և դադարել լրագրողներին ակտիվ քննադատել։ Սուլցբերգերի կարծիքով՝ Թրամփի խոսքերը ոչ միայն վիճելի են, այլև լրագրողների համար վտանգավոր։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Սուլցբերգեր-կրտսերը մասնավոր հանդիպում է ունեցել Թրամփի հետ, և համաձայն անձնական պայմանավորվածությունների՝ […]
08:56 30.07.2018
Հուլիսի 30-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:05-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) և ննջասենյակները (45 քմ)՝ գույքով: Հրդեհի հետևանքով […]
08:47 30.07.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո թագավորությունը կձգի Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի խոսքով՝ դա բացատրվում է նրանով, որ Brexit-ից հետո երկիրն ավելի բաց կդառնա աշխարհի համար։ Հանթը հայտարարությունն արել է հուլիսի 30-ին՝ Պեկին այցից առաջ, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան այցն ԱԳ նախարարի պաշտոնում։ Չինաստանում Հանթը կհանդիպի չինացի գործընկերոջ՝ […]
08:34 30.07.2018
Մյանմարի հյուսիսում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ողբերգությունը տեղի էր ունեցել դեռևս երեքշաբթի։ Դրա պատճառ էր դարձել հյուսիսային Կաչին նահանգի լեռնաարդյունաբերական շրջանում նեֆրիտի չգործածվող հանքի 90 մետրանոց պատի փլուզումը։ Հանքը պատկանում է Ayeyar Yadanar Company ընկերությանը։ 27 մարդ անհետ կորել էր, սակայն այսօր 23 հանքափորների դիերը գտնվել […]
08:27 30.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտաս պող. 31 շենքը, Կոմիտաս 29/1 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 10 շենքը, Սոսե 2-րդ նրբ. 8 շենքը, Ա.Սերոբ փ. 6-22 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- […]
08:18 30.07.2018
Արգենտինայում ավտոմեքենան 170 կմ/ժամ արագությամբ հարվածել է ճանապարհի արգելապատնեշին և ցած թռել էստակադայից։ Ճանապարհային երթևեկության հսկման տեսախցիկների ֆիքսած կադրերը հայտնվել են համացանցում։ Մեքենայի ղեկին գտնվել է 19-ամյա երիտասարդ։ Ենթադրվում է, որ նա կորցրել է մեքենայի կառավարումը։ Նշվում է, որ արագության գերազանցման համար մեքենան գտնվում է 6 տուգանքի տակ։ Տրանսպորտային միջոցը պատկանում է վարորդի խորթ հորը։ […]
08:05 30.07.2018
Bloomberg գործակալությունը կազմել է երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ բենզինի ամենաէժան և ամենաթանկ գնի։ Պարբերականի վարկածով՝ վառելիքն ամենաէժանը վաճառվում է Վենեսուելայում, որտեղ 1 լիտրն արժի 0․01 դոլարից պակաս։ Երկրորդ տեղում Իրանն է՝ 0.28 դոլար արժեքով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Քուվեյթը՝ 0,35 դոլար ցուցանիշով։ Ամենաէժան բենզինով երկրների առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Նիգերիան (0,41 դոլար), Եգիպտոսը (0,43 […]
07:55 30.07.2018
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից։ T-online պորտալը հայտնում է, որ Մաքքեյնը խորհրդարանականներ Ջեք Ռիդի, Թիմ Քեյնի և Կորի Գարդների հետ սենատի դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որում ասվում է, որ ԱՄՆ-ը չի կարող դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից առանց օրենսդիրների հավանության։ Մաքքեյնի կարծիքով՝ Թրամփը վատ […]
07:46 30.07.2018
Իտալիայի Տերնի քաղաքի իշխանություններն ավելի քան 11 հազար մարդու են տարհանել հայտնաբերված ռումբի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբը կշռել է 250 կգ։ Ամերիկյան արտադրության ռումբը հայտնաբերվել է երկաթուղային կայարանի շրջանում գտնվող շինհրապարակում։ Տերնի քաղաքապետ Լեոնարդո Լատինիի խոսքով՝ այն կարող էր պայթել, այդ իսկ պատճառով 1․8 կմ շառավղով տարհանում է իրականացվել։ Սակրավորներն իրականացնում են ռումբի […]
07:37 30.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» և «ՎԱԶ 2107» մակնիշերի ավտոմեքենաները. կան զոհ և տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
07:28 30.07.2018
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական փողոցի 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27 համարների, Դավիթ Մալյան փողոցի՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, […]
07:12 30.07.2018
Հուլիսի 29-ին` ժամը 22:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից […]
00:00 30.07.2018
Մոտ 330 ավիաչվերթներ են չեղարկվել Մյունխենի օդանավակայնում՝ ուղևորուհու հետ կապված միջադեպի պատճառով, ինչի արդյունքում տերմինալներից մեկը փակվել է։ Այս մասին հայտնում է Bild տաբլոիդը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։ Շաբաթ օրը ուղևորուհիներից մեկն առանց պատշաճ վերահսկողության մուտք էր գործել անվտանգության գոտի, ինչի պատճառով 2-րդ տերմինալը փակվել էր։ Դրա աշխատանքը դադարեցվել էր 7 ժամով։ Դա հանգեցրել է […]
23:33 29.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի քարերին. կան զոհ և տուժած: Կտրվի […]
23:19 29.07.2018
Հունաստանում հուլիսի 23-ին բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 91-ի։ AP գործակալության փոխանցմամբ՝ ևս 25 մարդ շարունակում է համարվել անհետ կորած։ Հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ 4 տասնյակից ավելի մարդ։ Հրդեհը բռնկվել էր մայրաքաղաք Աթենքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային […]
22:54 29.07.2018
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ վրացի 4 խաղաղապահներ այլ պետությունների ծառայակիցների հետ կասկածվում են աֆղանական բազայի տարածքում գտնվող առևտրի օբյեկտից կատարված գողությունների մեջ։ Վնասը գնահատվել է 3600 դոլար։ Վրաստանի ՊՆ-ն դատապարտել է Բաղրամ ավիաբազայում կատարված գողության փաստը։ Ինչպես նշել են գերատեսչությունում, վրացական կողմը հետաքրքրված է միջադեպի շուտափույթ հետաքննությամբ։
22:35 29.07.2018
2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Ըստ տարիների ծախսվել են հետևյալ գումարները․ – 2014 թվականին՝ 44,568,560 ՀՀ դրամ, – 2015 թվականին՝ 44,264,851 ՀՀ դրամ, – 2016 թվականին՝ 35,073,574 ՀՀ դրամ, – 2017 թվականին՝ 45,212,250 ՀՀ դրամ։ […]
22:18 29.07.2018
Քիչ առաջ ավարտվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Մոտ 5 ժամ տևած ներկուսակցական նիստում՝ փակ քվեարկությամբ որոշվել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը: Այս մասին հայտնում է Armtimes-ը։ Նրա օգտին կողմ է քվերակել 8 կուսակցական: Հաղորդվում է, որ թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի և Հայկ Մարությանի միջև: Նրանց համար […]