09:54 31.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտաս պող. 40, 42, 44 շենքերը, Վրացական փ. 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կողբացի փ. 67 շենքը, Սայաթ-Նովա պող. 40 շենքը, 11։00-17։00 16 թաղ. 18, 19, 20, 21 շենքերը և […]
09:43 31.07.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:34 31.07.2018
Հուլիսի 30-ին՝ ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 26 շենքի մոտակայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]
09:27 31.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին: «Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի […]
09:20 31.07.2018
«Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարունակում է օդում կախված մնալ: Նրանցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, […]
09:16 31.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։ Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ […]
09:07 31.07.2018
Հուլիսի 30-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում այրվում […]
08:55 31.07.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է: ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը և պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի […]
08:47 31.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ երկու բնակարան և մեկական հողամաս, ավտոտնակ և հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրանն են նաև «TOYOTA CAMRY 2.4» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները: Պաշտոնը ստանձնելու օրվա […]
08:39 31.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վերջերս սառել են, և նրանք տևական ժամանակ է՝ չեն շփվում միմյանց հետ: Սա այն բանից հետո, երբ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Հիմա, չնայած ԲՀԿ-ական պատգամավորները նշում են, […]
08:30 31.07.2018
Ալժիրի հյուսիսարևմտյան Սեթիֆ նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն ժամանակներում ապրած փղի՝ ստեգոդոնի (մամոնտների և հնդկական փղերի հեռավոր ազգակիցներ) մնացորդներ։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են 3 մլն տարվա վաղեմություն ունենալ։ Նշվում է, որ կմախքը հայտնաբերվել է Այն էլ Հենշ հնագիտական համալիրի պեղումների ժամանակ։ Գիտնականների խոսքով՝ գտածոն կարող է պատկանել մինչ օրս հայտնաբերված ամենահին կենդանուն, որը բնակվել […]
08:17 31.07.2018
ԱՄՆ 10 նահանգների գլխավոր դատախազները դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ եռաչափ տպիչով ատրճանակի հավաքման հրահանգավորումը համացանցում հրապարակելու իշխանությունների թույլտվության պատճառով։ Այս մասին ասվում է Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդի կայքում զետեղված հաղորդագրությունում։ Հայցվորները պահանջում են արգելափակել ատրճանակի հավաքման ուղեցույցի տարածումը։ Նյու Յորքից բացի, հայցին մասնակից են դարձել Վաշինգտոն, Մասսաչուսեթս, Կոննեկտիկուտ, Նյու Ջերսի, […]
08:04 31.07.2018
Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է տարրական դպրոցներում բջջային հեռախոսների և կապի էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը։ Meduza պորտալի հաղորդմամբ՝ բացառություններ կարող են արվել կրթական նպատակով սարքերի օգտագործման հարցում: Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում հաշմանդամություն ունեցող երեխաների վրա: Արգելքը հավանաբար ուժի մեջ կմտնի նոր ուսումնական տարվա սկզբից։ Այն կտարածվի ոչ միայն […]
07:52 31.07.2018
Android օպերացիոն համակարգով աշխատող էլեկտրոնային սարքերի օգտատերերի համար YouTube-ի հավելվածում ավելացվել է գիշերային ռեժիմ։ Ամերիկյան Google կորպորացիայի մշակողները հայտնել են, որ գիշերվա ժամերին ֆոնը կդառնա մուգ մոխրագույն, իսկ հոլովակները մակագրելու տեքստը՝ սպիտակ, ինչը թույլ կտա նվազեցնել ծանրաբեռնվածությունն օգտատերերի աչքերի վրա։ 2018 թվականի մարտին այդ գործառույթն արդեն կարողացել են գնահատել iOS օպերացիոն համակարգով աշխատող էլեկտրոնային սարքերի […]
07:41 31.07.2018
Պերուի նախկին նախագահ Պեդրո Կուչինսկին չի կարող հետազոտման նպատակով ուղևորվել ԱՄՆ։ Երկիրը լքել նրան արգելել է դատավոր Խուան Սանչես Բալբուենան հուլիսի 30-ին։ Դատավորը կարծում է, որ 79-ամյա նախկին նախագահի՝ սրտի առիթմիայի հետ կապված ԱՄՆ ուղևորվելը հակասում է 18 ամիս Պերուն չլքելու արգելքին։ Նման որոշում էր Կուչինսկիի նկատմամբ ընդունվել 2018 թվականի մարտին, հայտնում է RIA Novosti-ն։ […]
07:32 31.07.2018
Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները հնարավոր են այն պայմանով, որ ամերիկյան կողմը վերադառնա միջուկային կարգավորման հարցով Գործողությունների համատեղ համապարփակ պլանին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Համիդ Աբութալեբին։ Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ բանակցությունները վերսկսելու և միջուկային նոր գործարք կնքելու մտադրություն էր հայտնել։ «Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ […]
07:20 31.07.2018
Իտալիան չի ծրագրում լքել ԵՄ-ն, հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Իտալացի քաղաքական գործիչը նշել է, որ Հռոմն իրեն հարմարավետ է զգում ԵՄ-ում։ Այդուհանդերձ, Կոնտեն մատնանշել է մի շարք հարցեր, որոնց շուրջ միության երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն։ «Իմ կառավարության դիրքորոշումը միանգամայն հստակ է առավել կարևոր հարցերի շուրջ՝ միգրացիայի, տնտեսական և քաղաքական իրավիճակի։ Մենք կփորձենք համոզել […]
07:13 31.07.2018
Խաղալիք երկաթուղին դարձել է Գինեսի ռեկորդների գրքի նոր օբյեկտ։ Այն ունի 15.400 մետր երկարություն և զբաղեցնում է 1500 քմ մակերես։ Խաղալիք երկաթուղին հավաքվել է Համբուրգում: Այն իրենից ներկայացնում է բարդ ենթակառուցվածք, որի կազմի մեջ են մտնում մարդու 2633 ֆիգուր, 4340 շինություն, 130 հազար ծառ, 11 հազար ավտոմեքենա, 60 օդանավ, ինչպես նաև օդանավակայան:
01:00 31.07.2018
Իտալիայում անհայտ անձինք թունավորել են Կաոս անունով հերոս շանը, որը 2016 թվականին Ամատրիչե քաղաքում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժից հետո բազմաթիվ մարդկանց է փրկել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ երկրաշարժը 230 մարդու կյանք էր խլել։ Նշվում է, որ աղետի օրերին շունը 4 թաթով տեղաշարժել է փլատակներն ու իր տիրոջ հետ փնտրել ողջ մարդկանց։ […]
00:47 31.07.2018
Իրանի իշխանությունները 29 մարդու են ձերբակալել ազգային տնտեսության ապակայունացնող գործողությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։ «Այդ մարդկանց ձերբակալել են և կդատեն ֆինանսական և արժութային համակարգի խաթարման համար»,-ասել է Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչ Ղոլյամ Հուսեյ Մոհսենի Էժեին։ Ձերբակալվածներից շատերին առաջադրվել են լուրջ հանցագործությունների մեղադրանքներ, որոնց համար նախատեսվում է մահապատիժ։ Պաշտոնյայի խոսքով՝ առաջիկայում համանման մեղադրանքներով […]
00:30 31.07.2018
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն աջակցել է Ռուսաստանին G8-ի («Մեծ ութնյակ») կազմ վերադարձնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղափարին։ Վաշինգտոնում Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների արդյունքներով քաղաքական գործիչն այդ առաջարկն անվանել է «միանգամայն ողջամիտ», ինչպես ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանական ծախսերի բաշխման հարցով ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։ Վերջին հարցի հետ կապված՝ Կոնտեն նշել է, որ ներկայում ռազմական բլոկի անդամների ծախսերը […]
00:14 31.07.2018
Սիրիայում կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Շաջրա բնակավայրը, որը Դերաա նահանգում հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն պատվարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով զինվորական աղբյուրներին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ զորքերը գրոհել են Յարմուկ հովտում գտնվող բնակավայրը երկու ուղղությամբ՝ հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան։ Նշվում է, որ սակրավորներն սկսել են ուսումնասիրել և ականազերծել […]
23:59 30.07.2018
«Երևան» ՖԱ-ի ֆուտբոլիստ Իվան Մամախանովը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական, Մոլդովայի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղից առաջ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք, որ Մամախանովը Հայաստանի երիտասարդական հավաքական էր հրավիրվել նաև 2015 թվականին և մասնակցել էր 4 հանդիպման:
23:48 30.07.2018
Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 […]
23:30 30.07.2018
Աշխարհում ամենաարագ ինտերնետ կապն ապահովված է Սինգապուրում։ Կապի արագությամբ առաջատարների եռյակում են հայտնվել նաև Շվեդիան և Դանիան։ Այս մասին հայտնում է Euromag-ը՝ հղում անելով կապի որակի գնահատմամբ զբաղվող բրիտանական Cable ծառայությանը։ Մասնագետները վարկանշային աղյուսակը կազմելիս 12 ամիս շարունակ տվյալներ են հավաքել 200 երկրում։ Նշվում է, որ 1 տարում ինտերնետ կապի միջին արագությունը 23 տոկոսի աճ […]
23:11 30.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ապագայում հանդիպումներն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Այլ մարդկանց հետ խոսելը պետք է, հատկապես երբ խոսում եք հնարավոր պատերազմի և մարդկանց մահվան մասին։ Նման հանդիպումների մեջ ոչ մի վատ բան չկա։ Մենք հանդիպել ենք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Վերջին 8 […]
23:02 30.07.2018
Մակեդոնիայում սեպտեմբերի 30-ին կանցկացվի հանրաքվե՝ երկրի վերանվանման, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին և ԵՄ-ին հանրապետության անդամակցության հարցով։ Երկրի խորհրդարանի անդամների մեծ մասը (120 պատգամավորից 68-ը) հավանություն են տվել հանրաքվեի հարցին, որը հնչում է այսպես․ «Արդյոք կո՞ղմ եք հանդես գալիս ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն՝ ընդունելով Մակեդոնիայի և Հունաստանի միջև անվան վերաբերալ համաձայնագիրը»։ Հարցի ձևակերպման մեջ հանրապետության նոր […]
22:46 30.07.2018
Թուրքիայի «Տնտեսագետների հարթակը» և «Aksoy» հետազոտական ընկերությունը համատեղ զեկույց են հրապարակել՝ բնակչության տնտեսական վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է շուրջ 1600 քաղաքացու հետ անցկացված հարցումների հիման վրա։ Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ վերջին շրջանում Թուրքիայում առկա տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունենում շարքային քաղաքացիների տնտեսական վիճակի վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հարցումներին մասնակցած անձանց 65․4 […]
22:35 30.07.2018
2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարաբնույթ չարաշահումների համար պատասխանատվության է ենթարկել ավելի քան 36 հազար պաշտոնյայի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Զեկույցում նշվում է, որ առավել տարածված են եղել պարգևավճարների չարաշահումները, նվերներ ընդունելն ու ծառայողական ավտոմեքենաները ոչ նպատակային օգտագործելը։ Պաշտոնյաների վարքի նորմերը հաստատվել են 2012 թվականին՝ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի գլխավոր […]
22:22 30.07.2018
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում սպանության հատկանիշներով, հետախուզվում է 1974 թվականին ծնված, Արմավիր քաղաքի բնակիչ Սահակ Քալյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին։