21:57 29.07.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ երկրների գագաթնաժողովի ժամանակ դիմել է խմբի առաջնորդներին՝ կոչ անելով ընդունել Թուրքիային դաշինքի կազմ։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։ «Ես ասացի, որ եթե դուք ընդունեք մեզ դաշինքի կազմ, բլոկը կկոչվի ԲՐԻՔՍԹ»,-նշել է նա։ Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիան Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան հանրապետության հետ […]
21:47 29.07.2018
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչներին՝ Լիբերտարիանական կուսակցության առաջնորդ Սերգեյ Բոյկոյին, Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի շտաբի համակարգող Օլեգ Ստեփանովին, ինչպես նաև հանրահավաքը վարող Միխաիլ Չիչկովին։ Այս մասին հայտնում է «Մեդուզա» պորտալը։ Հաղորդվում է նաև մեկ ցուցարարի ձերբակալության մասին, ով ձեռքին պահել էր Պուտինի հասցեին հայհոյանք պարունակող պաստառ։ Իրավապահները պատռել են այն։ […]
21:32 29.07.2018
Շվեյցարական Ալպերում ֆրանսիական արտադրության, 4-տեղանոց թեթևշարժիչային ինքնաթիռը մխրճվել է սառցադաշտի գագաթի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է The Local-ը: Այն օդ էր բարձրացել Սյոն քաղաքի օդանավակայանից՝ զբոսաշրջային թռիչք կատարելու համար։ Ինքնաթիռն ընկել է հարավային Վալե կանտոնի Դունանդ լեռնանցքի շրջանում։ Վթարի հանգամանքները հայտնի չեն։
21:17 29.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա դաշնային կառավարության աշխատանքի կանգ, եթե Դեմոկրատական կուսակցությունը կողմ չքվեարկի սահմանների պահպանության մասին օրինագծին, որը նախատեսում է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարություն։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։ «Ես պատրաստ եմ դադարեցնել կառավարության աշխատանքը, եթե դեմոկրատները չտան մեզ բավարար ձայներ սահմանների անվտանության ապահովման համար։ Մասնավորապես, […]
21:03 29.07.2018
Գերմանիայում ոստիկանությունը որոնում է շուրջ 300 հազար մարդու: Նրանցից ավելի քան 126 հազարն օտարերկրացիներ են, որոնք պետք է լքեն երկիրը: Գերմանիայի ոստիկանությունում կարծում են, որ որոնվողների մի մասն արդեն լքել է երկիրը՝ այդ մասին համապատասխան մարմիններին չիրազեկելով։ Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն: Երկրում գրանցվել է քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների թվի աճ: Նման հոդվածներով որոնվող մարդկանց […]
20:32 29.07.2018
Ռուսաստանում երեկ մեկնարկել են «Միջազգային բանակային խաղերը»։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի ժամկետային զինծառայողները տանկային բիաթլոնում ելույթն ավարտել են՝ խմբում առաջին տեղը գրավելով: «Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել […]
20:24 29.07.2018
Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Այս որոշման նախագծով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում, աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանեցում է նախատեսվում, հայտնում է iravaban.net-ը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) […]
20:02 29.07.2018
NASA-ն հայտարարել է Մարսի առաջին գաղութարարների համար կացարանների մշակման մրցույթի հաղթողներին։ Այս մասին ասվում է ամերիկյան աերոտիեզերական գործակալության կայքում։ Ժյուրին եզրափակչում ընտրել է 5 թիմերի, որոնք կիսել են 100 հազար դոլարի հասնող մրցանակային ֆոնդը։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 18 թիմ։ Առաջին տեղը զբաղեցրել է Արկանզաս նահանգի թիմը։ Թիմի անդամները ստացել են դրամական պարգև՝ 21 […]
19:48 29.07.2018
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 189.6 հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200-300 հազար դրամի չափով: Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` 80-100 հազար դրամի չափով, հայտնում է iravaban.net-ը:
19:33 29.07.2018
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակել է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պաշարները բնակչության շրջանում տարածելու պլան այն դեպքում, եթե երկիրը դուրս գա ԵՄ-ից առանց հետագա համագործակցության մասին համաձայնագրի։ Դրա համար նախարարների կաբինետն առաջարկում է գործի դնել երկրի ԶՈՒ-ն, գրում է The Sunday Times պարբերականը։ Զինծառայողներն ուղղաթիռներով և բեռնատարներով կբաշխեն ռազմավարական պաշարներն առավել խոցելի բնակչությանը։ Հուլիսին Բելգիան և Մեծ […]
19:06 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 18:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես խորենացու փողոցի թիվ 148 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
18:46 29.07.2018
Ադրբեջանում ավտոտեխսպասարկման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։ Պայթյունը որոտացել է Սումգայիթում։ Չնայած բժիշկների ջանքերին՝ 4 վիրավորների կյանքը փրկել չի հաջողվել։ Զոհերից 3-ը ավտոտեխսպասարկման կետի աշխատողներ են, 1-ը՝ վարորդ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
18:05 29.07.2018
CNBS-ն իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսանյութ, որում դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն իր անձնական՝ 46 տոննա քաշով M47 Patton II տանկով ջախջախել է 9 մետր երկարությամբ Lincoln TownCar մակնիշի լիմուզինը։ Տեսանյութը նկարահանվել է Make It ծրագրի համար։ Կադրերում երևում է, թե ինչպես է Շվարցենեգերը հաղորդավարի հետ տեղավորվում տանկում, որից հետո գործի անցնում։ […]
17:48 29.07.2018
Թբիլիսիի կենտրոնական՝ Միխայիլ Բուխայիձեի փողոցում բռնկված հրդեհը ոչնչացրել է 250 քառակուսի մետր բնակմակերես։ Դեպքի վայրում աշխատել են 10 հրշեջ հաշվարկներ, որոնց ջանքերով հաջողվել է կրակը տեղայնացնել։ Հրդեհն առանց տանիքի է թողել 5 ընտանիքի, հայտնում է News Georgia-ն։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Նախնական վարկածով՝ բռնկման պատճառը եղել է կարճ միացումը։
17:29 29.07.2018
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամերն այսօր՝ հուլիսի 29-ին վարչության նիստի են հավաքվել: News.am-ի հաղորդմամբ՝ վարչության նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցությունը քննարկելու է, մասնավորապես, Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը: ՔՊ-ն Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ունի՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Կուսակցության վարչության նախորդ նիստում ՔՊ անդամները […]
17:24 29.07.2018
«Աշխատանքային օրը սկսեցինք Գլենդելի Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների հետ հանդիպումով»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ու լուսանկարներ հրապարակել: Հիշեցնենք, որ hուլիսի 27-ից օգոստոսի 7-ը նախարար Հայրապետյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում, կայցելի Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն։ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/512371942561274
17:19 29.07.2018
Պատժամիջոցներ սահմանելն ԱՄՆ-ի համար կախվածություն է դարձել, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ ի պատասխան հանրապետության դեմ սահմանափակող միջոցառումների հնարավոր սահմանման մասին Վաշինգտոնի սպառնալիքների։ «Ընթացիկ իրավիճակն այնպիսին է, որ եվրոպական երկրները պետք է հետևեն կա՛մ իրենց, կա՛մ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերին»,-ասել է Զարիֆն Իրանի դեսպանների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։ […]
17:02 29.07.2018
Չինաստանի Չենդու քաղաքում հայտնվել է առանց անձնակազմի առաջին հյուրանոցն աշխարհում։ Այս մասին հայտնում է Economical Times-ը։ Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է ռոբոտը՝ կիրառելով դեմքերի ճանաչման համակարգը։ Այն օգնում է գրանցվելու հարցում և հյուրերին ուղեկցում դեպի համար։ Սննդի պատվիրման, տաքսի կանչելու, լվացքի և այլ հարցերի համար կրկին պետք է դիմել ռոբոտներին, որոնք միացված են հատուկ բջջային […]
16:51 29.07.2018
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կոչ է արել համախմբել կառավարական գերատեսչությունների աշխատանքը՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին դիմակայելու համար։ Այս մասին ասվում է կառավարական զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ 6 կոմիտեներ միավորել են իրենց ջանքերը՝ ռուսական ազդեցության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Համատեղ աշխատանքը ենթադրում է տեղեկատվության, հետախուզական տվյալների, փորձագիտական գիտելիքների փոխանակություն։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի կառավարությանը […]
16:18 29.07.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական բլոկի վարկանիշը հասել է 2006 թվականից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշի՝ կազմելով 29 տոկոս։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Պարբերականի տվյալներով՝ մեկ շաբաթում Մերկելի բլոկի վարկանիշն ընկել է 1 տոկոսով։ Այդուհանդերձ բլոկի վարկանիշը մնում մրցակիցներից բարձր։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» վարկանիշը կազմել է 18 տոկոս, իսկ […]
15:50 29.07.2018
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հուլիսի 28-ին Բյուրականում մասնակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) համահայկական բանակումի փակման արարողությանը: Չորս տարին մեկ անցկացվող ճամբարային հավաքին այս տարի մասնակցում էին շուրջ 1300 սկաուտներ աշխարհի 24 երկրներից: Նորին Սրբությունը, հայրապետական իր պատգամն ուղղելով հավաքի մասնակիցներին, ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և իր օրհնությունը փոխանցեց սկաուտներին։ Նորին Սրբությունը վստահությամբ […]
15:36 29.07.2018
ԱՄՆ Կոնգրեսը դեմ է հանդես գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ցանկացած գաղտնի հանդիպման։ ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել բանաձև, որը դատապարտում է Թրամփի «ապագա գաղտնի հանդիպումները» Պուտինի հետ։ Նախաձեռնությունը պատկանում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Շեյլա Ջեքսոն Լիին։ Քաղաքական գործիչը կոչ է արել Թրամփին Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած համաձայնագիր։ Կոնգրեսականների […]
15:18 29.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
15:09 29.07.2018
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչիում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդային մենամարտում ուժերը չափեց Հարավային Աֆրիկան ներկայացնող 40-ամյա Ալի Ֆունեկայի հետ: Վերջինս 53 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Երիցյանը գերազանցեց մրցակցին միավորների առավելությամբ: Հայ բռնցքամարտիկը 7-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:
14:40 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1957 թ.) և «Lada Priora» […]
14:28 29.07.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հաջողությամբ է հանդես եկել Չեխիայի բաց առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մովսեսյանը, 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր, գրավել է առաջին հորիզոնականը: 2-7-րդ տեղերը գրաված շախմատիստները հավաքել են 7-ական միավոր: Չեխիայի բաց առաջնությանը մասնակցել են 150 շախմատիստներ:
14:14 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Լ. Ս.-ին (1972 թ.) դուրս են բերել արգելափակումից: *** Հուլիսի 29-ին, ժամը […]
13:58 29.07.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում […]
13:40 29.07.2018
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործին մասնակից են եղել երկու խմբեր։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը՝ հղում անելով քննիչներին։ Ենթադրվում է, որ առաջին խումբը Մեծ Բրիտանիա է բերել թունավոր նյութը, իսկ երկրորդ խումբն իրականացրել հանցագործությունը։ Համաձայն այդ վարկածի՝ «Նովիչոկը» կարող էին երկիր տեղափոխել օծանելիքի տեսքով։ Այդ […]
13:20 29.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 09:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 27 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, […]