TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թուրքիայի ափերի մոտ նավակ է խորտակվել․ կա 6 զոհ

13:07 29.07.2018

Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, խորտակվել է փչովի նավակ, որում գտնվել է 16 մարդ։ Հաղորդվում է 6 զոհի և անհետ կորած 1 անձի մասին։ Առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 9 մարդու։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Զոհերի թվում կան 3 երեխաներ։ Իշխանությունների փոխանցմամբ՝ նավակում գտնվողները կասկածվում են FETO կազմակերպության հետ կապերի մեջ, որն Անկարան […]

̰
«Երազեք համարձակ»․ Նախագահը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը

12:45 29.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների և մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Այնուհետև Հանրապետության նախագահը երեկոյան […]

̰
«Իսլամական պետությունը» սպառնում է ողջակիզել Սիրիայում առևանգված 14 կանանց

12:38 29.07.2018

Սիրիայում ահաբեկիչների կողմից առևանգված 14 կանանցից կազմված խմբին հաշվեհարդար է սպառնում։ Այս մասին հայտարարել է Al-Masdar պորտալը։ Ահաբեկիչները սպառնալից ուղերձներ են հղել պատանդների հարազատներին և փրկագին պահանջել։ Կանայք առևանգվել էին հուլիսի 25-ին, Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա նահանգում, որտեղ մահապարտ ահաբեկիչների ինքնապայթեցումների հետևանքով զոհվել էր 250 մարդ, ևս 180-ը՝ վիրավորվել։

̰
Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի

12:15 29.07.2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 հրշեջի մահվան մասին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ 70-ամյա կնոջ և նրա երկու ծոռների անհետացման մասին դեռևս հինգշաբթի հայտնել էին նրանց հարազատները։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք հրդեհի զոհ են դարձել։ Ոստիկանությունը փնտրում է ևս 11 մարդու։ […]

̰
Հրաձգություն Նոր Օռլեանում․ կան զոհեր, վիրավորներ

11:36 29.07.2018

Ամերիկյան Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 10-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում BreakingNNow-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նոր Օռլեանի ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 կործանիչների մատակարարումից, դատարան կդիմենք․ Էրդողան

11:32 29.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կդիմի միջազգային արբիտրաժային դատարան, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 կործանիչների մատակարարումից: Այս մասին հայտնում է Haberturk պարբերականը։ Էրդողանի խոսքով՝ այն դեպքում, երբ ամերիկյան զենքը քրդական կազմավորումների ձեռքերում է, ԱՄՆ-ն ստիպում է Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ձեռք բերելուց։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսը […]

̰
Երևանում Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգի շուրջ հանրային քննարկումները և պարզաբանումները համարում են անարդյունավետ. Interfax

11:24 29.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկումները և պարզաբանումները Երևանում համարում են ոչ արդյունավետ։ Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով Երևանում բարձրաստիճան աղբյուրին։ «Անարդյունավետ ենք համարում ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգային կանոնների վերաբերյալ հանրային քննարկումները և պարզաբանումները, որոնք մեզ քաջ հայտնի են, և որոնց խիստ համապատասխան Հայաստանը կառուցում է համագործակցությունը կազմակերպության շրջանակում»,- […]

̰
Սեպտեմբերին Թուրքիայում Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացվի

11:02 29.07.2018

Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները սեպտեմբերի 7-ին կհավաքվեն Ստամբուլում՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Ինչպես հայտնում է Vatan թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻՔՍ գագաթնաժողովի շրջանակում։ «Մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:44 29.07.2018

Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Զեյթունի գերեզմանատանը` 500 քմ, Նոր Արեշ 6-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 500 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Այնթապ-Մասիս […]

̰
Մեքսիկայում բալետի պարուհիները կաթվածահար են արել երթևեկությունը

10:27 29.07.2018

Մեքսիկայում բալետի պարուհիները կաթվածահար են արել ճանապարհային երթևեկությունը՝ պարելով բանուկ փողոցի հետիոտնային անցման վրա։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Շոուն տևել է 58 վայրկյան․ հենց այդքան ժամանակ էլ հատկացված է ճանապարհի այդ հատվածով հետիոտների անցնելու համար։ Վարդագույն և սև հանդերձանքով մի քանի աղջիկներ պարել են 7 տարբեր ստեղծագործություններից (դասականից մինչև ժամանակակից) կազմված երաժշտության […]

̰
G20-ը պայմանավորվել է ուժեղացնել սովի դեմ պայքարի միջոցառումները

10:14 29.07.2018

Արգենտինայի մայրաքաղաքում G20 խմբի հանդիպմանը, որին մասնակցել են անդամ-երկրների գյուղատնտեսության նախարարները, ձեռք է բերվել պայմանավորվածություն սովի և թերսնման դեմ պայքարում համատեղ միջոցառումների ուժեղացման վերաբերյալ։ Այս մասին ասվում է ամփոփիչ հայտարարությունում։ G20-ի երկրների նախարարներն անհանգստություն են արտահայտել՝ կապված ողջ աշխարհում սովի սաստկացման հետ։ «Մենք պատասխանատվություն ենք ստանձնում ուժեղացնելու միջազգային մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք, որպեսզի ունենանք […]

̰
Գերմանիայում պահանջում են Մերկելի լիազորությունների ժամկետի սահմանափակում

09:58 29.07.2018

Գերմանիայի «Ազատ դեմոկրատական կուսակցության» ղեկավար Քրիստիան Լինդներն առաջարկել է սահմանափակել դաշնային կանցլերի լիազորությունների ժամկետը 8 կամ 10 տարով։ Այս մասին նա հայտնել է Bild պարբերականի հետ զրույցում։ Համաձայն գործող օրենսդրության՝ դաշնային կանցլերը կարող է 4 տարի ժամկետով ընտրվել անսահմանափակ։ Ներկայում կանցլերի պաշտոնը զբաղեցնում է Անգելա Մերկելը։ Նա այդ պաշտոնում իր պարտականությունները կատարում է 2005 թվականից։ […]

̰
«Սա հոգեբանական պատերազմ է»․ Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է «ազնիվ» դաշնակցի կորստով

09:43 29.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորականի՝ ԱՄՆ-ին արտահանձնելու հնարավորությունը։ Ինչպես գրում է Daily Sabah-ը, Էրդողանը հրաժարվում է ընդառաջ գնալ Վաշինգտոնին, նույնիսկ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցային սպառնալիքներին։ Էրդողանը նաև նշել է որ ԱՄՆ-ը կզրկվի «ուժեղ և ազնիվ դաշնակցից», եթե չփոխի իր դիրքորոշումը։ «Սա հոգեբանական պատերազմ է»,-հավելել է Թուրքիայի նախագահը։ […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով տուժել է 16 մարդ

09:26 29.07.2018

Առնվազն 16 մարդ է տուժել Ճապոնիայում «Ջոնդարի» թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստառադիոընկերությունը։ Մասնավորապես, մարդիկ տուժել են այն ժամանակ, երբ ուժգին ալիքը հարվածել է ավտոմեքենաների հոսքին, որոնք շարժվում էին Օդավարա քաղաքի ափամերձ մայրուղիով։ Ալիքի հարվածից 15 մեքենաներ են վնասվել, հայտնում է TASS գործակալությունը։ Թայֆունի պատճառով չեղարկվել են 150 ներքին ավիաչվերթներ։ «Ջոնդարին» շարժվում է […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում․ կան զոհեր, ավերածություններ

09:17 29.07.2018

Առնվազն 10 մարդ է զոհվել հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել անցած գիշեր Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին,  փրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։ 6․4 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է 3 մլն բնակչությամբ կղզին։ Երկրաշարժի օջախը գտնվել է գործող հրաբխի մոտ՝ 7 կմ խորության վրա։Աղետների հետևանքների վերացման […]

̰
Ավստրալիայի բնակիչներն ահազանգում են․ կենգուրուները ոտնակոխ են անում բերքը

01:00 29.07.2018

Ավստրալիայի բնակիչները բողոքում են՝ կենգուրուները լրջորեն վնաս են հասցնում իրենց տնտեսություններին՝ վազելով ցանքատարածություններով ու արոտավայրերով։ Նոր Հարավային Ուելս նահանգի բնակչուհի Մարի Հարլին տեսանկարահանել է, թե ինչպես են հազարավոր կենգուրուներ ոտնակոխ անում արոտավայրը։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։ Տեսանյութի հեղինակի խոսքով՝ վերջին տարիներին Ավստրալիայում կենգուրուների թվաքանակը նկատելիորեն աճել է և շարունակում է աճել, սակայն իշխանությունները չեն […]

̰
Հրդեհ Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում

00:42 29.07.2018

Հուլիսի 28-ին, ժամը 19:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:08-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանը և 4 էլեկտրական հաշվիչ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

00:37 29.07.2018

Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները: «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի […]

̰
Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է փրկել հարաբերությունները

00:27 29.07.2018

Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները կարելի է փրկել և բարելավել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ «Հարաբերությունները կարող են պահպանվել և բարելավել՝ պայմանով, որ ԱՄՆ վարչակազմը լուրջ վերաբերվի Թուրքիայի անվտանգության հարցերին»,-նրա խոսքերն է մեջբերում Daily Sabah-ը։ Քալընը հավելել է, որ վերջին տարիներին Թուրքիան տառապել է  ԱՄՆ-ի միակողմանի գործողություններից։ […]

̰
Չինաստանի լողափերից մեկում վիթխարի շնաձուկը հարձակվել է մարդկանց վրա

00:11 29.07.2018

Սննդի որոնումները հսկա շնաձկանը դուրս են բերել չինական առողջարանային վայրերից մեկի ծանծաղուտ։ Այդ պահին ափին եղել են բազմաթիվ հանգստացողներ, ովքեր հասցրել են տեսանկարահել տեղի ունեցածը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ծովային գիշատիչը փորձում բռնել հավաքված հետաքրքրասերներից գոնե մեկին։ Սակայն զբոսաշրջիկները, ամենևին չմտածելով իրենց անվտանգության մասին, շարունակում են տեսանկարահանումը շնաձկանից մի քանի մետր հեռավորության վրա։ […]

̰
Ոստիկանները հայտնաբերեցին դրամապանակներ գողացողին

23:55 28.07.2018

Հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդվել էր թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հուլիսի 27-ի՝ ժամը 12.00-ին, Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն, որը տվել […]

̰
Հրդեհ Արտաշատում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

23:38 28.07.2018

Հուլիսի 28-ին՝ ժամը 18:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Արցախի Հադրութի շրջանում կորած քաղաքացին գտնվել է

23:21 28.07.2018

Հուլիսի 25-ին հաղորդվել էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Լ. Ք-ի անհետ կորելու մասին: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից, Հադրութի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Լ. Ք-ն հուլիսի 27-ին  հայտնաբերվել է գյուղի վարչական տարածքում:

̰
Վայոց ձորում մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. վիրավորվել են բանակից տուն դարձող զինվորները

23:09 28.07.2018

Վայոց ձորի մարզում հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում 41-ամյա Արտակ Ս.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Արտակ Ս.-ի ուղևորներ 20-ամյա Ռոբերտ Չ.-ն և […]

̰
Երևանի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. բնակիչն այրվածքներ է ստացել

22:57 28.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 28-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի […]

̰
Արցախի ոստիկանապետը նշանակումներ է կատարել

22:44 28.07.2018

ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի՝ սույն թվականի հուլիսի 28-ի հրամանով ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ներկայացնելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին՝ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Արմեն Մովսիսյանի մասնագիտական ունակությունները կնպաստեն ոստիկանության աշխատանքները կանոնակարգելուն և գործունեության ընդհանուր […]

̰
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպք

22:31 28.07.2018

Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել […]

̰
̰
Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից․ Արսեն Թորոսյան

10:59 28.07.2018

Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, […]

̰
Չինաստանի արևելքում կամրջի ծածկի փլուզման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

10:56 28.07.2018

Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում փլուզվել է կամրջի ծածկը, որի տակ մարդիկ պատսպարվել էին ամպրոպից: Փլուզման հետևանքով զոհվել է 8, վնասվածքներ ստացել՝ 3 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Հանչժոու քաղաքի մոտակայքում: Դեպքի վայրում աշխատել են 90 փրկարարներ, 500 իրավապահներ, ավելի քան 150 բուժաշխատողներ և կամավորներ: […]

̰
BACK_TO_TOP