21:40 31.07.2018
Սիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից լիովին ազատագրել են երկրի հարավարևմտյան Դերաա նահանգը: Այս մասին հայտնել է Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ալ Ջաաֆարին Սոչիում աստանյան ձևաչափով բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ջաաֆարիի խոսքով՝ Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է:
21:33 31.07.2018
«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի: Այս մասին նշել է «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլն ընկերության գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Սանիթեք»-ը պատվիրել է նոր աղբամաններ և նոր մեքենաներ: Մեքենաները Հայաստանում կլինեն երկու շաբաթից: Տնօրենի հավաստմամբ՝ մինչ այդ աղբահանման աշխատանքները շարունակվելու են։ Նոր մեքենաներ գնելու համար ընկերությունը ներդրել […]
21:15 31.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանը: Զրուցակիցները մտքեր […]
21:06 31.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման, աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունների կամ համայնքների և իրավաբանական անձանց միջև […]
20:31 31.07.2018
Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումները: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱԻ նախարար Ռոստոմյանի հրամանով ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2 սպա ստացել է փ/ծ կապիտանի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության […]
19:29 31.07.2018
Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետների կողմից սպասարկման տարածքում հաշվառված մի շարք […]
19:26 31.07.2018
Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հուլիսի 31-ին՝ ժամը 14:01-ին, նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի […]
19:17 31.07.2018
Հուլիսի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն առավել զարգացնելու երկու երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այդ առնչությամբ նախարարը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իտալիայի նախագահի առաջին պետական […]
19:12 31.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումների իրական ծավալները, դրանց առնչություն ունեցած անձանց պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ պետությանը 587.160.000 մլն ՀՀ դրամի վնաս պատճառվելու վերաբերյալ։ Նախնական քննությամբ […]
19:04 31.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված: Հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը ե՞րբ կսկսվի, պաշտպանը պատասխանեց, որ հստակ օր չի […]
18:41 31.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների […]
16:24 31.07.2018
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Speed Chess Championship մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն ավարտվել է 20.5-6.5 հաշվով: Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպե + 1 […]
16:11 31.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ողջունել է Իտալիայի նախագահի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված […]
15:58 31.07.2018
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին ասված է ԱԺ նախագահի տարածած հայտարարությունում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է հայտարարության մեջ:
15:53 31.07.2018
Աշխատանքից ազատված ուսուցչուհին Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքին: Քաղաքացին դիմել է ՄԻՊ՝ տեղեկացնելով, որ իրեն աշխատանքից անօրինական ազատել են: Ըստ դիմումատուի՝ շուրջ 20 տարի աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, սակայն հետագայում այդ փաստը հավաստող տեղեկանք տնօրինությանը ներկայացնել չի կարողացել: Արդյունքում, վերջինիս աշխատանքից ազատել են՝ […]
15:44 31.07.2018
Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը ստորագրություններ է հավաքում 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնել են ՀՀԿ աղբյուրները, խոսքը գրավի ոչ մեծ գումարի մասին է՝ ընդամենը 500 հազար դրամ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ նախաձեռնությանը կմիանան այլ խմբակցություններից պատգամավորներ: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները մտադիր […]
15:38 31.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո: «Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, […]
15:32 31.07.2018
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևից՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Պետականության կայացման բոլոր փուլերում Արցախի արտաքին գործերի նախարարությունն ինտենսիվ և պատասխանատու կերպով […]
15:29 31.07.2018
Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 30-ին՝ 00:55-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ վնասվածքներով տեղափոխվել է Ռուսաստանի քաղաքացի: Նա հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: Ավելի ուշ, նույն բժշկական կենտրոն է […]
15:05 31.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկվի այսօր: Այդ մասին հայտնել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Նրա խոսքերով՝ Քոչարյանն իրեն մեղավոր չի զգում, իսկ մեղադրանքի էությունը պաշտպանական կողմի համար անհասականալի է: Միաժամանակ փաստաբանը ձեռնպահ է մնացել բողոքարկման հիմքերը հայտնելուց: Վերաքննիչ դատարանը, ինչպես սպասվում է, բողոքը կքննի 1-2 շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, […]
13:19 31.07.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երևան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերջո Մատարելայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-իտալական […]
11:36 31.07.2018
Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անպատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են: Այս մասին այգուց ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Զարմացած եմ, ապշած եմ, տպավորություն է, թե «Դիսքավրի» հեռուստաընկերության անապատի մասին մի ծրագրի, կամ Jurassic Park ֆիլմի մեջ եմ գտնվում: Այն, ինչ ես տեսնում եմ այստեղ, աննկարագրելի է: Տպավորություն […]
11:26 31.07.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումը գնահատում է անբավարար։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել էր հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում […]
10:58 31.07.2018
Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: Իտալիայի Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում նաև ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա Իտալիայի բարձրաստիճան պատվիրակության երրորդ այցն է Հայաստան:
10:42 31.07.2018
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ բավարար ապացույցներ ունի առ այն, որ Նիկարագուայում բռնությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից: Այս մասին Օրտեգան ասել է Euronews-ի հետ հարցազրույցում: «Մենք բախվել ենք հզոր թշնամու, որը Նիկարագուայի ներքին գործերին միջամտում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ամերիկյան երկու այլ կազմակերպությունների հաշվեհամարներով…նրանք հայտարարում են ժողովրդավարության համար հատկացվող միլիոնների […]
10:30 31.07.2018
2018թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner – 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ: Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությունն անցկացվելու […]
10:21 31.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ–ում կրճատումներ են տեղի ունենում: Նկատենք, որ ՊՈԱԿ-ը երկար տարիներ կենտրոնացած է եղել հատկապես արտաքին տեղեկատվական դաշտի վրա, մեծ դերակատարում ունեցել տեղեկատվական պատերազմներում: Այսօր, կարծես, ուշադրության կենտրոնում ոչ թե արտաքին, այլ ավելի շատ ներքին դաշտն է: Ավելին` տեսակետ կա, որ ՊՈԱԿ–ը վերածվել […]
10:12 31.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Ընդամենը մի […]
10:06 31.07.2018
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբերին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որևէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին՝ Երևանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի […]