23:05 27.07.2018
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 27-ին տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ՝ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՊԵԿ-ի նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ՊԵԿ-ի նախագահը, կարևորելով խորհրդի աշխատանքներն՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանն ու հարկային օրենսդրության […]
20:13 27.07.2018
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի: Այստեղ այլ նպատակ, քան անձնավորված հետապնդումն է, չկա: Այս մասին ԲԿ-ում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես մասնակցում է բողոքի ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից չեղարկել ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու […]
19:23 27.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 27-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը՝ Վ. Ի., […]
19:05 27.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում […]
16:17 27.07.2018
«Ժառանգություն» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ. «Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով: «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության […]
15:14 27.07.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և […]
15:05 27.07.2018
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փոխեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Արայիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը: «Կարծում ենք՝ տղաները պետք է լինեն ազատության մեջ ու անկաշկանդ […]
13:14 27.07.2018
Հինգ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում կառավարությանը քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծելու ուղղությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների եւ օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը և կոչ ենք անում կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։ Իրավունքի […]
11:41 27.07.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Նիստին մասնակցում է նաև Քոչարյանը, որը դատարան է մտել հետնամուտքով: Հուլիսի 26-ին տեղի ունեցած դատական նիստում ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում չէր կայացվել: Ռոբերտ Քոչարյանի ներկա չլինելու հիմքով նիստը հետաձգվել […]
11:24 27.07.2018
Հուլիսի 26-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս. Մ.-ի անվամբ քաղաքացուհի Դ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Հանձնուքում առկա դեղամիջոցի պատիճների մեջ հայտնաբերվել է կասկածելի փոշեզանգված: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
11:10 27.07.2018
Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
10:55 27.07.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1) գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում, 2) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, 3) ցեղասպանագիտության ոլորտում […]
10:47 27.07.2018
Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ -ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպմանը կատակել է՝ ասելով, որ կընդունի ռեստորան գնալու նրա հրավերը, եթե Թուրքիան սկսի Ռուսաստանից միս ներկրել: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Պուտինը հիշեցրել է ռեստորան գնալու վերաբերյալ իրեն արված հրավերի մասին: «Դուք ինձ խոստացել եք ռեստորան հրավիրել»,- ասել է նա, ինչին Էրդողանը պատասխանել է. […]
10:40 27.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում: «Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչև էս […]
10:34 27.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանն իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը մեծ ծավալի պատճառով ներկայացնում ենք հատվածաբար: Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ. նոյեմբերին հրավիրել է կառավարություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ է: […]
10:29 27.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Պտտվող անիվ» կոչվող […]
10:24 27.07.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Նիկոսիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Շատ անկեղծ զրույց ենք ունեցել: Նախ, պատմել եմ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին, այնուհետև ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքների, Հայաստան-սփյուռք գործակցության շուրջ իմ և մեր թիմի պատկերացումներն ու մշակվող նոր ռազմավարությունը, որից հետո լսել եմ նրանց. արձանագրել ենք համայնքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև […]
10:16 27.07.2018
Սաստիկ շոգեր են պատուհասել Մեքսիկայի որոշ հատվածներին: Օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում հասնում է +50 աստիճանի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: ՆԳՆ-ն արտակարգ դրություն է սահմանել երկրի 31 նահանգներից 24-ում: Հիշեցնենք, որ սաստիկ շոգերով պայմանավորված՝ 22 նահանգում արտակարգ դրություն էր սահմանվել նաև հունիսի սկզբին:
09:59 27.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու աշխատանքային պայմաններին և խնդիրներին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների աշխատանքների ուսումնասիրության համաձայն՝ մարզային ստորաբաժանումներից ամենամեծ ծանրաբեռնվածությունն ունի Արմավիրի մարզային քննչական վարչությունը. քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 31 քրեական գործ։ Հուլիսի 26-ի դրությամբ վարչության վարույթում գտնվում […]
09:47 27.07.2018
«Եթե ընդդիմության կարգավիճակում «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր փոխմարզպետների հաստիքների կրճատման անհրաժեշտության մասին՝ համարելով, որ մի մարզում 3 փոխմարզպետի հաստիքն ավելորդ ծախս է, ապա իշխանության գալով՝ բոլորովին այլ մոտեցում է դրսևորում: Նոր կառավարությունն իր որոշմամբ սահմանել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը, այդ թվում՝ փոխմարզպետների. եթե նախկինում փոխմարզպետների թիվը սահմանված էր ըստ մարզի մեծության և […]
09:36 27.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ռուբինյանց փ. 27/13, 27/4, 27/4ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 6փ. 1-34; 17փ. 1-108 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ծարավ Աղբյուրի փ. 49-120/2 սեփական տները և հարակից ոչ […]
09:25 27.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետև մեր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, և նա լիազորված է մասնակցել միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այսպես որ գնա, կարող է մասնակցել […]
09:12 27.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ–ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ-ի փլատակների տակ և էապես բարձրացնել վարկանիշը մինչև խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ-ականները […]
09:00 27.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի են դարձել Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման որոշ մանրամասներ։ Առաջին նախագահը Նիկոլից խնդրել է աջակցել ՀԱԿ-ին գալիք խորհրդարանական ընտրություններում` փոխարենն առաջարկել է օգնել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նիկոլը համաձայնել է։ Չնայած լավատեղյակները պնդում են, որ վերջին պահին նա կրկին «կգցի» Տեր-Պետրոսյանին, ինչպես «գցեց» այն օրերին, ինչպես այս օրերին «գցում» է […]
08:45 27.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են սկսել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու համար: Միջնորդագիրը, բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից, ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամ և թավշյա հեղափոխությունից հետո խմբակցությունը լքած բազմաթիվ պատգամավորներ»:
08:32 27.07.2018
Դուբայի ոստիկանությունը բացահայտել է 9.33 կարատ քաշով երկնագույն ադամանդի գողությունը։ Հազվագյուտ քարը գնահատվում է 20 մլն դոլար, հայտնում է Gulf News-ը։ Ադամանդն անհետացել էր դեռևս մայիսի 25-ին։ Այն յուրացրել էր արժեքավոր իրերի փոխադրմամբ զբաղվող ընկերության աշխատակիցը: Նա կարողացել էր շրջանացել անվտանգության համակարգն ու ադամանդն իր հայրենիք՝ Շրի Լանկա ուղարկել՝ կոշիկի տուփի մեջ թաքցված: Իրավապահներին հաջողվել […]
08:19 27.07.2018
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Աֆրիկայում ԲՐԻՔՍ երկրների գագաթնաժողովի ժամանակ հանդիպման ընթացքում պատրաստակամություն են արտահայտել ամրապնդելու համագործակցությունն անվտանգության ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարում, ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Կողմերը պետք է հաղորդակցություն պահպանեն բոլոր մակարդակներում և բոլոր ոլորտներում, ուժեղացնեն քաղաքական փոխվստահությունը, իրականացնեն քաղաքական սերտ շփումներ, ուշադրություն դարձնեն […]
08:07 27.07.2018
ՄԱԿ-ը գտնվում է «տագնապալի ֆինանսական իրավիճակում»։ Պատճառը չմուծված անդամավճարներն են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը գրել է կազմակերպության աշխատակիցներին և անդամերին իր մտահոգության մասին՝ կապված տագնապալի ֆինանսական իրավիճակի հետ, որում գտնվում է կազմակերպությունը»,- նշել է Դյուժարիկը։ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելել է, որ ՄԱԿ-ում սկսում են […]
07:52 27.07.2018
Մշակույթի հարցերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ, 80-ամյա երգիչ Իոսիֆ Կոբզոնը գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Պետդումայի աղբյուրը։ Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել էին պատգամավորի հոսպիտալացման մասին։ Գործակալության զրուցակիցը վստահություն է արտահայտել առ այն, որ Կոբզոնը կապաքինվի։ «Նա ուժեղ է և միշտ հաղթում է»,-ասել է զրուցակիցը։ Աղբյուրը հստակեցրել է, […]