TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+18.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արդեն 4 օր է՝ Հաղթանակ թաղամասում հրդեհը մարել չի հաջողվում

10:47 28.07.2018

ՀՀ ԱԻՆ փրկարարները վերսկսել են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Հրշեջ-փրկարարները 15 հազար քմ տարածքում […]

̰
Ռուբեն Հայրապետյանը «մո՞ւռ է հանում» թիմերից. «Փաստ»

10:35 28.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության բարձրագույն և առաջին խմբերի, ինչպես նաև գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ: Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30–ին, 13.00–ին կամ, […]

̰
Երևանում և 4 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

10:25 28.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտաս պող. 31 շենքը, Կոմիտաս 29/1 հասցեն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 10 շենքը, Սոսե 2-րդ նրբ. 8 շենքը, Ա.Սերոբ փ. 6-22 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- […]

̰
Էրդողանը մտադիր է 2014 թվականից ի վեր առաջին անգամ այցելել Գերմանիա․ ԶԼՄ-ներ

10:03 28.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերին պաշտոնական այց կատարել Գերմանիա։ Դա կլինի 2014 թվականից ի վեր և նախագահի պաշտոնում Էրդողանի առաջին այցը Գերմանիա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝  ուղևորությունը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ Այցի ծրագիրը կարող է իր մեջ ներառել ընդունելություն Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի մոտ […]

̰
Կալիֆորնիայում անտառային հրդեհները 2 հրշեջի կյանք են խլել

09:50 28.07.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով։ Կալիֆորնիա և Օրեգոն նահանգների սահմանին կրակի զոհն են դարձել 2 հրշեջներ։ Այս մասին հայտնում են Կալիֆորնիայի անտառտնտեսության դեպարտամենտից։ Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհների հետևանքով մեկ քաղաքացու մահվան մասին։ Վտանգի գոտում հայտնված շրջաններից 12 հազար մարդ է տարհանվել։ Կալիֆորնիայի ոստիկանությունը հարցաքննության նպատակով ձերբակալել է մի վարորդի։ […]

̰
Բազմաթիվ հարցականներ. Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը տանիքներին սնայպերներ են եղել․ «Հրապարակ»

09:42 28.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը՝ Բժշկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների բաշխման բացօթյա միջոցառմանը, որին մասնակցում էր նաև վարչապետը, անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվել․ շենքերի տանիքներին եղել են սև դիմակներով, ավտոմատներով զինված սնայպերներ։ Հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ պատրաստվում են կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, մարդիկ հասկացան, թե ինչու են նման միջոցներ ձեռք առնվում։ «Վախենում են հաշվեհարդարից»,- […]

̰
Պատահար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա զոհ

09:31 28.07.2018

Հուլիսի 27-ին՝ ժամը 16:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., 1989 թ.) ընթացքի ժամանակ բռնկվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանին անցկացնել Մարտի 1-ի դեպքերի լուրջ, վստահելի, անկախ քննություն

09:22 28.07.2018

«ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն»,-այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը: «Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»,-ավելացրել […]

̰
ԿԳ նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է 17 միլիոն դրամի եկամուտ. «Փաստ»

09:12 28.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար […]

̰
Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը․ «Ժամանակ»

09:03 28.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, ևս օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը: Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը: 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ […]

̰
ՀՔԾ նոր պետի և Սորոսի միջև «արյունակցական կապ» կա. «Հրապարակ»

08:52 28.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։ Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ Սորոսը մեծ դերակատարում […]

̰
Վերջին լավությունը. Ի՞նչ որոշում է ընդունել Տարոն Մարգարյանը հրաժարականից առաջ․ «Հրապարակ»

08:38 28.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչև հրաժարականը Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգևատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգևները: Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգևները հանձնել […]

̰
Սևանի ջուրը խմելուց հետո «Սևան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում. «Ժամանակ»

08:27 28.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ […]

̰
Հուլիսի 29-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Աթենքի հրդեհների զոհերի

08:15 28.07.2018

Պոլսո հայոց պատրիարքարանն Աթենքի հրդեհների զոհերի համար հատուկ պատարագի մասին հայտարարություն է տարածել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի հրահանգով հուլիսի 29-ին Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում հատուկ պատարագ է մատուցվելու։ «Այդ պատարագին աղոթելու ենք Աթենքի անողոք հրդեհների ժամանակ զոհվածների հոգիների համար՝ […]

̰
Ոչ ոքի սպառնալիքների առաջ չենք խոնարհվի․ Չավուշօղլուն՝ Թրամփին

08:00 28.07.2018

Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի` Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություններին առ այն, որ եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Անկարայի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան ինքնիշխան պետություն է, որն ունի […]

̰
Թուրքիայում 3 ամսում 314 լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել

07:46 28.07.2018

Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ։Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում թուրքական մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են քաղաքական, իրավական կամ ֆիզիկական հետապնդումների ու ճնշումների։ 315  լրագրողի և հրատարակչի դեմ քրեական գործ է հարուցվել, որոնցից 24-ի դեպքում մեղադրողը  պահանջել է  խստացված […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ

07:30 28.07.2018

Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Երևանի Արցախ փողոցի տներից մեկում կողոպուտ կատարելու մեջ։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել Ոստիկանության Էրեբունու կամ մոտակա ստորաբաժանում, կամ զանգահարել 1-02, 010 45 02 02 հեռախոսահամարներով։

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել. կան տուժածներ

07:15 28.07.2018

Հուլիսի 27-ին՝ ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Toyota» […]

̰
Քաղաքական վերնախավն օդանավակայանում սպասում է Փաշինյանի ժամանմանը

01:00 28.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է։ Քիչ անց վարչապետի ինքնաթիռը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրան օդանավակայանում սպասում են ՀՀ փոխվարչապետեր Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արարատ Միրզոյանը։

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. Ռուբեն Սահակյան

00:49 28.07.2018

Փաստաբանները կբողոքարկեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Մանրամասները կներկայացվեն հուլիսի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Սահակյանի խոսքով՝ Քոչարյանը շատ ադեկվատ է ընդունել կալանավորման մասին լուրը, որովհետև նա սպասում էր դրան։  

̰
Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ 5 մլն դրամի գրավ

00:41 28.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Գրավի չափը սկզբում փաստաբանը հստակ չնշեց, ասաց՝ մեծ չէ, սակայն երբ լրագրողները պնդեցին հստակեցնել,Պողոսյանն ասաց, որ դատարանը սահմանել է հինգ միլիոն դրամի գրավ: Փաստաբանն ասաց նաև, որ […]

̰
Խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին

00:33 28.07.2018

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք` այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու  բողոքի ակցիա իրականացել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը: Արա Մինասյանի հայտարարությունը […]

̰
Քայլեր են ձեռնարկվում ընտրական հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ. ՔԿ

00:20 28.07.2018

ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է ընտրական հանցագործությունների գործերով քննությամբ զբաղվող քննիչների մասնագիտացման դասընթացներ, որի մեկնարկը տրվեց այսօր։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

00:18 28.07.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության՝ 7 ժամ տևած քննությունը: Դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ չներկայացնելով մանրամասներ։ Օրբելյանը նշեց, որ մանրամասներին և վճռի բողոքարկման […]

̰
Առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատողները քայլերթով կուղղվեն նախարարություն

00:08 28.07.2018

Եթե առողջապահության նախարարն ընդառաջ չի գնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին, ապա հուլիսի 28-ին՝ ժամը 10։00-ին, ԲԿ–ից քայլերթ կիրականացվի դեպի կառավարություն։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից […]

̰
Լուսնի` դարի ամենաերկարատև խավարումը․ ուղիղ

00:06 28.07.2018

Այսօր Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին 1 դարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը։ Լուսնի ամբողջական խավարումը տևելու է 1 ժամ 43 րոպե: Դրան կհաջորդի «արյունոտ լուսին» բնական երևույթը, որի ժամանակ արբանյակը երևում է մի քանի անգամ ավելի մեծ։ Բացի այդ, տեղի […]

̰
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը

23:57 27.07.2018

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 27-ին ընդունել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ժան-Մարկ Բերթոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բրյուսելում ավելի վաղ տեղի ունեցած Փաշինյան-Մակրոն հանդիպմանը, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև […]

̰
Կաշառք ստանալու պատրվակով կապիտանից խարդախությամբ գումար հափշտակելու համար փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

23:45 27.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հաղորդագրության մեջ նշված է. «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ զորամասի կապիտանը ծառայության ընթացքում ձեռք է բերել […]

̰
Բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը տեսահոլովակ է հրապարակել Արցախի մասին

23:32 27.07.2018

Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որն առավել հայտնի է որպես Վլադ Մագա, Youtube-ի իր ալիքում հրապարակել է տեսահոլովակ՝ «Մի Ղարաբաղ: Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան» վերտառությամբ։ «Կարծում եմ՝ գիտեք՝ որտեղ եմ ես հիմա և ինչ է կատարվում: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Հոլովակի հետ կապված՝ խոստացա չջնջել որևէ արտահայտություն և չջնջեցի: Դրանք իմ մտքերն են: Ես […]

̰
Հայ աշակերտները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել

23:17 27.07.2018

Հայ աշակերտները հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկած «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար […]

̰
BACK_TO_TOP