08:56 25.07.2018
Հունաստանում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ անտառային հրդեհների զոհ դարձած 70-ից ավելի մարդկանց: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Հեռուստաուղերձում Ցիպրասը նաև բարձր է գնահատել փրկարարական աշխատանքներում հրշեջների, նավաստիների և կամավորների ջանքերը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, հրդեհի զոհերի թիվը հասել է 74-ի, տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: […]
08:50 25.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, որն առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները և զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: […]
08:45 25.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը «մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց «մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տևական ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, որը նման պատասխանատվություն […]
08:33 25.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Յոլյանի անվան արյունաբանական կենտոնը (Ներսիսյան փ. 7), Սունդուկյան փ. 1, 3, 3Ա շենքերը և 10ա-12ա սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ 3-7, 10 փողոցներին հարակից սեփական տները, Դանիել Վարուժան փ. […]
08:25 25.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։ Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵՏՄ հայաստանյան իր «պարտնյորի» նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաև Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի […]
08:13 25.07.2018
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Սիրելինե՛ր ջան, բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում […]
08:00 25.07.2018
CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին իրավաբան Մայքլ Քոենի զրույցի ձայնագրությունը, որում խոսք է գնում նաև Playboy-ի մոդելին վճարելու մասին, որը հայտարարել էր ԱՄՆ նախագահի հետ կապերի մասին։ Այն բանից հետո, երբ փաստաբանն ասում է «ստիպված ենք վճարել», Թրամփը հիշատակում է կանխիկ վճարումների մասին։ «Trump Organisation»-ի փաստաբան Ալան Ֆուտերֆասը հերքում […]
07:45 25.07.2018
ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է 5-րդ սերնդի «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ ռուսական զենիթա-հրթիռային «С-400 Տրիումֆ» համալիրներ գնելու երկրի իշխանությունների մտադրության պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Times-ը։ Ուղղումը մտցրել են 2019 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակում և հաստատել Կոնգրեսի 2 պալատներում։ «F-35»-երի ճակատագրի մասին վերջնական որոշում կընդունվի այն բանից հետո, երբ Պենտագոնը վերլուծի մատակարարումների […]
07:30 25.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԵՄ-ին հրաժարվել բոլոր մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ Այս մասին գրել է Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր էջում։ Նա առաջարկել է ԵՄ-ին փոխադարձորեն հրաժարվել մաքսատուրքերից՝ ազնիվ առևտուր ապահովելու համար։ «ԵՄ-ն վաղը գալիս է Վաշինգտոն՝ առևտրային գործարքի շուրջ պայմանավորվելու համար։ Ես նրանց համար գաղափար ունեմ։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն հրաժարվում են […]
07:15 25.07.2018
Գերմանական Հանովեր քաղաքի միջազգային օդանավակայանն անոմալ շոգի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հաղորդվում է ավիահանգույցի ներկայացուցչի հայտարարությունում։ Նշվում է, որ շոգ եղանակի պատճառով վնասվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային հյուսիսային գոտին։ Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է նաև հարավային գոտին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Օդանավակայան ժամանող ուղևորներին ավիահանգույցի ղեկավարությունը խնդրում է տուն վերադառնալ և հետևել […]
01:00 25.07.2018
51-ամյա Նազելի Նիկոլյանը Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արթիկի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 59 06 60 հեռախոսահամարներով։
00:50 25.07.2018
Այս պահին լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզում: ArmLur.am-ը հայտնում է, որ բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել: Ընդ որում, հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում` զբոսաշրջիկներ, մնացել են ճանապարհին: Այս պահին արտակարգ […]
00:39 25.07.2018
Հուլիսի 24-ին` ժամը 14:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 29-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Հուլիսի 24-ին` ժամը […]
00:20 25.07.2018
Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղավիացիայի պատվիրակությունների հանդիպումը։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի քաղավիացայի տնօրենի պաշտոնակատար Բահրի Քեսիջին, իսկ Ադրբեջանից՝ Արիֆ Մամմադովը։ Վերջինս Ադրբեջանի քաղավիացիայի վարչության նախագահն է։ Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվող թռիչքների հետ կապված դժվարություններն ու բեռնատար ինքնաթիռների հարցը։ Կնքվել է նոր համաձայնագիր, որով կողմերը պայմանավորվել են երկուստեք ավելացնել […]
23:51 24.07.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանն այս շաբաթվա ավարտին աշխատանքային այցով կուղևորվի Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։ «Մարզի համայնքների կարիքներին ու խնդիրներին վերաբերող դիմում-բողոքներն արդեն կարող եք ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ.հասցեին։ Ձեր մտահոգությունները կբարձրաձայնեմ համայնքի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։ Տեղեկացնեմ, որ այցիս շրջանակներում հուլիսի 27-ին նախատեսվում է […]
23:40 24.07.2018
Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, բալետի ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ […]
23:33 24.07.2018
«Մենք քննարկում ենք, քանի որ նիստն էլ չի լուսաբանվել, կնախընտրեի, որպեսզի թեկնածուները ցանկության դեպքում իրենք ներկայացնեին իրենց ծրագրերը, ի վերջո, հաղթող թեկնածուի ծրագրին կծանոթանաք։ Մյուսներն էլ կլսենք, արդեն եզրակացություններ կանենք»,- ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցին, թե ինչ է ուզում Արայիկ Հարությունյանը տեսնել այդ ծրագրերում, ԿԳ նախարարը […]
23:15 24.07.2018
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի փոխել քաղաքականությունը Հայաստանի և ԼՂ հակամարտության նկատմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես նրա հետ ծանոթ եմ դեռևս այն ժամանակից, երբ նա ԵԽ-ում Հայաստանի դեսպանն էր: Շնորհավորեցի նրան և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Մեր դիրքորոշումը հայտնի է, […]
22:58 24.07.2018
ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ծրագիրը նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ […]
22:37 24.07.2018
ՀՀ կառավարությունը կքննարկի Բուլղարիայի հետ 2018թ. փետրվարի 12-ին ստորագրված աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի հավանություն տալու մասին հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն ընդգրկված է կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում: Համաձայնագրի նպատակն է խթանել կողմերի միջև համակողմանի համագործակցությունը և բարեկամությունը՝ արտաքին քաղաքականության և միգրացիոն քաղաքականության համատեքստում: Համաձայնագիրը կիրառվում է հետևյալ կատեգորիաների աշխատողների նկատմամբ, որոնք կողմերից մեկի […]
22:28 24.07.2018
«Այսօր ունեցել ենք քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների մասին քննարկումներ։ Դեռևս որոշումներ չունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ՔՊ վարչության նիստից հետո։ Այսօր ՔՊ-ն լսել է 2 թեկնածուի։ Ավինյանի կարծիքով՝ քննարկումները եղել են արժեքավոր, լինելու է քննարկումների ևս մեկ փուլ, իրենք լսելու են նաև այլ թեկնածուների, ըստ այդմ՝ կկայացվի որոշում։ […]
11:00 24.07.2018
«Հուլիսի 27-ին դատավորները մտադիր են ընդհանուր ժողով հրավիրել: Մեր տեղեկություններով` մի շարք դատավորներ ելույթներ են պատրաստում, որ սուր քննադատության ենթարկեն Բարձրագույն դատական խորհրդին: Նրանց զայրացրել է, որ ԲԴԽ-ն առաջխաղացման ցուցակներում ընդգրկում է դատավոր չաշխատած անձանց, այսինքն` ոլորտի հնաբնակներին թողած` դրսից են մարդ բերում ու միանգամից երկրորդ, երրորդ ատյաններում նշանակում: ԲԴԽ-ում հակառակ կարծիքին են. կարծում են, […]
10:50 24.07.2018
Թուրքիայի խորհրդարանում հուլիսի 23-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները հարձակվել են ամբիոնից ելույթ ունեցող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Ահմեթ Շըքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, իշխող կուսակցության ներկայացուցիչներին զայրացրել են քրդամետ կուսակցության պատգամավորի հնչեցրած քննադատությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի վերաբերյալ: Մասնավորապես, նա բողոքել է, թե […]
10:33 24.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը հունիսի 11–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում մեկ բնակարան և «SUZUKI SX4 2.0» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները հունիսի 11-ի դրությամբ կազմել են 58 հազար […]
10:22 24.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է.«Ըստ մեր հավաստի աղբյուրների, օրերս բնապահպանության նախարարությունում ոչ պաշտոնական նշանակում է կատարվել։ Նախարար Էրիկ Գրիգորյանի բանավոր հրամանով նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ է «նշանակվել» Էդգար Փիրումյանը։ Բանն այն է, որ Փիրումյանին ներկայացրել են գործակալության աշխատակազմին որպես պետ, սակայն առանց համապատասխան հրամանի առկայության։ Գործակալության աշխատակազմին հանձնարարվել է անվերապահորեն կատարել նոր «պետի» հանձնարարականները և հրամանները։ Փիրումյանին ներկայացնելուց […]
10:08 24.07.2018
Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկացի նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները […]
09:52 24.07.2018
Հուլիսի 24-ին, ժամը 04:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական հրապարակ 5/2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:48-ին: Այրվել են փայտե […]
09:42 24.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո: Երեկվա դրությամբ այդ գումարը վճարված չէր, և Ղազարյանը շարունակում է […]
09:32 24.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական աժիոտաժն արդեն սկսվել է: Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց հոր ձերբակալությունից անմիջապես հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր երիտասարդ Դիանա Գասպարյանը, որը մինչ այդ աշխատում էր Արդարադատության նախարարությունում: Չնայած դրան, որոշ տեղեկություններով՝ ՔՊ-ն ընտրություններին […]