09:18 24.07.2018
Հուլիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Տորք Անգեղի ձորում՝ 300 քմ, Հրազդանի կիրճում` 700 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում ՝ մոտ 5000 քմ, Լուսաբեկի 9-րդ փողոցի մոտակայքում` 2000 քմ, Գորիս քաղաքի «Խաչի մոտ» կոչվող տարածքում՝ 1000 քմ, Արագածոտնի […]
09:12 24.07.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1,1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի և նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ և Մուշեղ Հարությունյան թաղամասերի, ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի` […]
08:59 24.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Յոլյանի անվան արյունաբանական կենտոնը (Ներսիսյան փ. 7), Սունդուկյան փ. 1, 3, 3Ա շենքերը և 10ա-12ա սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հերացի փ. 16 շենքի 3, 4 մուտքերը, Ալեք Մանուկյան փ. […]
08:55 24.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թավշյա հեղափոխության հաղթանակից ընդամենը մի քանի օր հետո Հայաստանը լքել է Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանն ապօրինի հարստացման կենդանի օրինակ է, ով Հայաստանի էներգետիկ և ջրային ռեսուրսների շահագործման հաշվին հարյուր միլիոնավոր դոլարների կարողություն էր կուտակել, սակայն հասցրել է այդ ամբողջը բարեհաջող կերպով տեղափոխել Ռուսաստան»:
08:48 24.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Ըստ որոշ տեղեկությունների` նա մեկնել է Իտալիա` հանգստի: Միաժամանակ, Եվրոպայում Սարգսյանը նաև բուժզննություն է անցնելու: Տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չհերքեց. «Այո՛, երևի: Ես տեղյակ չեմ, բայց պիտի որ գնար […]
08:41 24.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն սկսել են թեկնածուներ փնտրել, և ԲՀԿ-ում, կարծես, գտել են: «Կուսակցության ներսում հակված են Արարատ Զուրաբյանի թեկնածությանը: Ըստ երևույթին, ԲՀԿ-ի ցուցակը հենց նա էլ կգլխավորի: Ներկուսակցական քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց բոլորի համար էլ ընդունելի տարբերակ է Զուրաբյանի առաջադրումը»,- ասաց ԲՀԿ-ական մեր զրուցակիցը, հավելելով, որ […]
08:33 24.07.2018
ԱՄՆ-ի Կոնգրեսը երկարացրել է Պենտագոնի և ՌԴ ՊՆ-ի համագործակցության արգելքը, որը գործում է արդեն մի քանի տարի։ Այս մասին ասվում է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում, փոխանցում է TASS գործակալությունը։ Ավելի վաղ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը կողմ էին քվեարկել 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծերին, որոնց տեքստերում եղել են էական տարբերություններ, և հիմա ընթանում […]
08:24 24.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ նա ոչ միայն Հայաստան կգա հուլիսի 26-ին «Մարտի 1»-ին առնչվող հարցաքննությանը մասնակցելու, այլև կփորձի «մաքրվել «Մարտի 1»-ի բեռից», և դա է պատճառը, որ ցանկացել է, որ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ավելին, ըստ որոշ աղբյուրների, նա Հայաստան է գալիս քաղաքականության մեջ մտնելու հեռահար նպատակով, քանի որ […]
08:18 24.07.2018
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ի պատասխան նրա սպառնալիքների։ «Չտպավորեցիք։ Մի քանի ամիս առաջ աշխարհը լսել էր էլ ավելի կոշտ դատարկախոսություն։ Իրանցիները 40 տարիների ընթացքում նույնպես լսել են դրանք, թեև ավելի քաղաքակիրթ ձևով։ Հազարամյակի ընթացքում մենք տեսել ենք կայսրությունների անկում, այդ թվում` մեր սեփականը, որոնք եղել են […]
08:03 24.07.2018
Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում, և այդ հարցն օրակարգային է»,- ասել է դեսպանը։ Նա անդրադարձել է այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ […]
07:51 24.07.2018
Կահիրեի կենդանաբանական այգում ավանակներին ներկել են և ներկայացրել իբրև զեբր։ Անիրական զեբրին նկատել է 9-րդ դասարանի մի աշակերտ, որն էքսկուրսիայի էր եկել կենդանաբանական այգի։ Նա տեսել է, թե ինչպես են «զեբրի» գծերը ծորում։ Այս մասին հայտնում է Extra news հեռուստաալիքը։ Ներկը սկսել է հոսել սաստիկ շոգ եղանակի հետևանքով։ Տղան կեղծ զեբրի մի քանի լուսանկար է արել […]
07:36 24.07.2018
Աթենքի մատույցներում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, վիրավորվել է 104 մարդ, որից 69-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսին։ Նրա խոսքով՝ տուժածներից 16-ը երեխաներ են։ Հոսպիտալացված 69 մարդկանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Մաթի առողջարանային […]
07:24 24.07.2018
Երևանում կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել: Հուլիսի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը: Նախնական տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Խաղաղ Դոնի փողոցում։ Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը։
07:18 24.07.2018
Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում: Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, […]
07:10 24.07.2018
Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում կլինի: Այս մասին «Facebook»-ում տեղեկացրել է Մխիթար Հայրապետյանը: Նա հայտնել է, որ հրավերն ստացել է Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուից՝ մասնակցելու «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը: «Հանդիպելու եմ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, մասնակցելու եմ […]
01:00 24.07.2018
«Հիմնադիր խորհրդարան»-ն ու «Սասնա Ծռեր»-ի անդամներն ստեղծելու են կուսակցություն։ Այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել «Հիմնադիր խորհրդարան»-ը և «Սասնա Ծռեր» խումբը։ Հայտարարությունում նաև նշվում է, որ ստեղծվելիք կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին։
00:48 24.07.2018
10 օր է՝ ուսումնասիրություններ ենք սկսել, և արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Այս մասին հուլիսի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել […]
00:28 24.07.2018
Հաջորդ շաբաթ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում։ Այդ մասին հուլիսի 23-ին ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` «Facebook»-ում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Սանասարյանի խոսքով՝ դա կապված է տեղեկատվության և քաղաքացիներից ստացված տարաբնույթ բողոքների հետ։ Առաջիկայում ուսումնասիրություններ են սպասվում Աբովյանում. «Բոլոր տեղերում թող մեզ սպասեն, հերթով գալու ենք»։ «Ես ասել […]
00:14 24.07.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության […]
00:08 24.07.2018
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` պետնախարարը կարևորել է Արցախում և ՀՀ-ում տնտեսական զարգացման ծրագրերի և իրականացվող բարեփոխումների ներդաշնակեցումը։ Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով իր գլխավորած պատվիրակության արցախյան այցելության առաջնահերթությունները, տեղեկացրել է, որ դրանք ներառում են արցախյան […]
23:58 23.07.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը հուլիսի 23-ին հանդիպել է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ջրի արդարացի բաշխումը մեզ համար պետք է լինի առաջնային խնդիր: Սակավաջրության այս պայմաններում, խնդրի լուծման համար ջուրը պետք է հասցնել ջրագծի վերջին կետում գտնվող համայնք և հենց […]
23:52 23.07.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային […]
23:40 23.07.2018
Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23։15-ից մինչև 23։40-ը ադրբեջանական զինուժն ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել:
23:24 23.07.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական ընկերության Տավուշի մարզի դիահերձողը հանգուցյալների հարազատներից, բացի պետական վճարներից, պահանջում և ստանում է հավելյալ գումարներ։ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ դիահերձողն առանց պետական գրանցման «Իջևան» բժշկական կենտրոնում […]
23:11 23.07.2018
Այսօր՝ ժամը 18-19-ի սահմաններում, մոտ 40 րոպե Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանի փոխանցմամբ՝ բողոքի գործողության մասնակիցներից ոմանք պահանջել են, որ բնապահպան ակտիվիստները հեռանան տարածքից: Ճանապարհ փակած Հաղարծինի բնակիչներն ասել են, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի աշխատակիցները, ոստիկանությունը զբաղվում են ապօրինի ծառահատումների դեմ […]
23:02 23.07.2018
Հուլիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Իջևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։ Համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ»-ը Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել […]
22:49 23.07.2018
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Մեսրոպ Է.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11։05-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներից մեկն իր ավտոմեքենայով Տաշիր քաղաք մեկնելիս Նորաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի 63 հասցեի դիմաց` ճանապարհին, նկատել է մարմնական վնասվածք […]
22:25 23.07.2018
Հուլիսի 23-ին` ժամը 15:27-ին, «911» ծառայությանն Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է ռազմամթերք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղպաշտպանության վարչության ուժերի համակարգման կենտրոնի ինժեներական ջոկատը:
22:17 23.07.2018
Հուլիսի 23-ին`ժամը 16:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղի 1 հասցեում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկն ամբողջությամբ: