TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԱՄՆ-ը և ԵՄ-ն սիրում են միմյանց․ Թրամփ

09:39 26.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ-ԵՄ ջերմ հարաբերությունների մասին։ Twitter միկրոբլոգների ցանցում նա լուսանկար է հրապարակել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ և գրել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սիրում են միմյանց։ «Անկեղծ ասած, ԵՄ-ն, որը լուսանկարում ներկայացված է Ժան-Կլոդ Յունկերի կողմից, և ԱՄՆ-ը, որը ներկայացված է այստեղ ձեր խոնարհ ծառայի կողմից, սիրում են միմյանց»,-հայտարարել է […]

̰
Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը սեղմվում է. չի բացառվում՝ նա հարցաքննվի, գուցե, նաև ձերբակալվի․ «Ժողովուրդ»

09:28 26.07.2018

Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացում տեղ գտած չարաշահումների և հափշտակությունների առնչությամբ: Իսկ այդ ուսումնական կենտրոնը, ինչպես հիշում եք, կառուցվեց 2011 թ.-ից, երբ ՊԵԿ նախագահը, հետո ՀՀ ֆինանսների նախարարը […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

09:11 26.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արաբկիր 43փ. 35 շենքը և 43փ. 26-41/5 սեփական տները, Գրքերի պահեստը, Նաիրի Զարյան փ. 22 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Կիևյան փ. 19, 19ա շենքերը, Հակոբյան փ. 1 շենքը […]

̰
Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի. «Ժամանակ»

09:02 26.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երևանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի […]

̰
Պլանային և վթարային ջրանջատումներ Շիրակի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում

08:53 26.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության պատճառով «Մարալիկի ջրատար»-ի  տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 26-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը՝ Քեթի, Արևիկ, Այգաբաց, Բենյամին, Լուսակերտ, Սարատակ,  Հոռոմ, Գուսանագյուղ, Հայրենյաց, Ձորակապ, Մարալիկ: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 26-ին ժամը 10։00-17:00-ն […]

̰
Գարեգին Բ-ի դեմ բողոքի ալիքը կարող է դուրս գալ վերահսկողությունից. «Հրապարակ»

08:47 26.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հերթական բողոքի ակցիան կիրականացնեն։ Տեղեկություններ կան, որ Վեհափառի դեմ բողոքի ալիքը կարող է դուրս գալ վերահսկողությունից, քանի որ նախաձեռնողներին են միանալու կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պատերազմ հայտարարելով հայ առաքելականների դեմ։ Վտանգը կանխազգալով՝ մեր տեղեկություններով, Գարեգին Բ-ն վերջին օրերին փորձում է տարբեր ուղիներով հարթել […]

̰
Չարենցավանի քաղաքապետը 26 անշարժ գույք ունի. նա շարունակում է հողամասեր գնել․ «Փաստ»

08:40 26.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախորդ տարի առքուվաճառքով է զբաղվել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Շահգալդյանը գնել է երկու հողամաս 1 միլիոն 735 հազար և 2 միլիոն 284 հազար դրամով, նաև վաճառել է երեք այլ հողամաս 1 միլիոն, 200 հազար և 160 հազար դրամով: Դրամական միջոցները […]

̰
Ցուկերբերգը մոտ 17 մլրդ դոլար է կորցրել Facebook-ի շուրջ բացասական կանխատեսումների պատճառով

08:27 26.07.2018

«Facebook» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 16․8 մլրդ դոլար է կորցրել ընկերության բաժնետոմսերի արժեքի 24% անկումից հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ «Facebook»-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո։ Դրանում պարունակվել է տեղեկություն սոցցանցի եկամտի աճի տեմպերի նվազման մասին։ Համաձայն հաշվետվության՝ ընկերության զուտ շահույթը կազմել է 5․12 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի […]

̰
Պոմպեոն անվանել է ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիրը

08:13 26.07.2018

Առաջիկա տարիներին ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը կլինի Չինաստանը։ Նման կարծիք է արտահայտել պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսում լսումների ժամանակ։ Նա Չինաստանն անվանել է մրցակից, որը «գրեթե հավասար» է ԱՄՆ-ին և Երկրորդ համաշխարհին պատերազմի ժամանակներից իր մասշտաբներով դարձել է առաջին խոշորը։ «Դուք նկարագրեցիք այն, ինչը, կարծում եմ, ԱՄՆ-ի համար առաջիկա տարիների, հնարավոր է՝ նաև առաջիկա տասնյամյակի գլխավոր դժվարությունն […]

̰
Յունկերն առաջարկել է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին միավորվել ընդդեմ Չինաստանի

07:58 26.07.2018

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է միավորեն ջանքերը և համատեղ միջոցառումներ ընդունեն ընդդեմ Չինաստանի անբարեխիղճ առևտրային քաղաքականության։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Չինաստանում պողպատի գերարտադրությունը կրկնակի գերազանցում է գերարտադրությանը ԵՄ-ում, ինչը հարվածում է աշխատողներին։ «Այդ ոլորտում նախկինի պես շատ են անօրինական սուբսիդիաները, որոնք […]

̰
Սիրիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 215-ի

07:42 26.07.2018

Առնվազն 215 մարդ է զոհվել հուլիսի 25-ին Սիրիայի հարավարևմտյան Էս-Սուվեյդա նահանգում ահաբեկչությունների շարքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանում առողջապահական վարչությանը։ Մահապարտ գրոհայիններն ինքնապայթեցում են իրականացրել նահանգի համանուն վարչական կենտրոնում, որը գտնվում է Դամասկոսից  92 կմ հեռավորության վրա։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 180  մարդ վնասվածքներ է ստացել։ Ահաբեկչություններն ուղեկցվել են քաղաքի մատույցներում բնակավայրերի […]

̰
Յունկերը Թրամփին գերեզմանոցի լուսանկար է նվիրել

07:31 26.07.2018

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ամերիկացի առաջնորդին է նվիրել զինվորական գերեզմանոցի լուսանկար։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, լուսանկարում պատկերած է Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված է ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորմանդիայում վայրէջքի ժամանակ, եղել է զորքերի հրամանատարը ։ Լուսանկարին կից գրության մեջ […]

̰
ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են առևտրային մաքսատուրքերի չեղարկման շուրջ

07:13 26.07.2018

ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են առևտրային մաքսատուրքերի և խոչընդոտների լիարժեք չեղարկման շուրջ, համապատասխան աշխատանքն արդեն սկսել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այդ հարցի քննարկման համար կողմերը պայմանավորվել են ստեղծել առևտրային հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբ։ Շուտով ԱՄՆ-ը և ԵՄ-ն բանակցություններ կսկսեն պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի վերաբերյալ։ […]

̰
Մարսի վրա հեղուկ ջուր է հայտնաբերվել

01:00 26.07.2018

Հռոմի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները Մարսի մակերևույթի նկարներում հեղուկ ջրով լիճ են հայտնաբերել։ Հետազոտությունը հրապարակվել է «Science» ամսագրում։ Հետազոտողները վերլուծել են Մարսի հարավային բևեռի ռադարային նկարները, որոնք արվել են Mars Express ուղեծրային զոնդի կողմից։ Նրանք հաստատում են, որ մոտ 20 կմ տրամագծով մարսիական լիճը գտնվում է սառույցի տակ՝ 1․5 կմ խորության վրա։ Մարսի հարավային բևեռում […]

̰
Նախագահն այցելել է ՀՀ կինեմատոգրաֆիստների միություն

00:50 26.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 25-ին այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, […]

̰
Կոտայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հանցավոր մեխանիզմ է բացահայտվել

00:33 26.07.2018

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները: Ոստիկանության տարածած տեսանյութում նշվում է այն մասին, որ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու այն ստացել: Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58 հազար դրամ: Այդ ապօրինի […]

̰
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան

00:12 26.07.2018

Հուլիսի 25-ին` ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Բ շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի շքամուտքում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է ժամը […]

̰
Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու նորակոչիկներ տեղափոխող «Volkswagen»-ը․ կան վիրավորներ

23:58 25.07.2018

Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան -Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» մակնիշի 200 TT 12 համարանիշի և «Opel» մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել են, 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։ Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Երևանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի

11:00 25.07.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  26-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 20:00-ը դադարեցվելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան  եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչև 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի և տարբեր նշանակության  հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում […]

̰
Արթուր Վանեցյանի քեռին պաշտոն է ստացել ՊԵԿ-ում․ «Ժամանակ»

10:52 25.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին: Վերջերս կատարված նշանակումը ևս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարատյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն: Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար […]

̰
Ադրբեջանը սեփական սփյուռքն է ձևավորում որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ. Սասունյան

10:46 25.07.2018

Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին՝ այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Այս մասին գրում է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշում է. «Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարներն սկսել են վիթխարի ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ազատազրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ

10:30 25.07.2018

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես […]

̰
Մնացականյանը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Մինսկի Խմբի ձևաչափով ԼՂ խաղաղ բանակցությունների շարունակմանը

10:26 25.07.2018

Մենք ունեինք ծրագրված աշխատանքներ ՄԱԿ-ում, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացմանը, ՄԱԿ-ի զարգացման օրակարգի իրականացման առումով: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով հայկական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի արդյունքները: «Արդեն ծրագրված է, որ մենք այս տարի պետք է ներկայացնենք այն: Շատ ոգևորիչ է, որ նոր ոգով ու […]

̰
«Հորիզոն»

10:15 25.07.2018

̰
«Հանդիպման մի՛ գնա՝ քեզ լավ բան չի սպասվում». մանրամասներ Ալեքսանդր Սարգսյանի որդու գործից․ «Ժողովուրդ»

10:01 25.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առևանգելու և բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առևանգել ու բռնության են ենթարկել, Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին և […]

̰
Ծառուկյանը ե՞րբ կասի իր վճռորոշ խոսքը. Քաղաքապետի թեկնածուներից մեկը զայրացրել է շատերին. «Իրավունք»

09:54 25.07.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ […]

̰
ՊՆ-ն զբաղվում է փողով բանակից ազատված քաղաքացիներով. նրանք դեռ դրա պարտքերն էլ չեն փակել․ «Հրապարակ»

09:43 25.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում և այլն: Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, […]

̰
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետին բացատրելու են նոր Հայաստանի իրողությունները․ «Փաստ»

09:35 25.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը հանրությանն առավել հայտնի է «Շառլոտ» գիշերային ակումբի ծեծկռտուքի հայտնի պատմությունից: Հիմա էլ նա, կարծես, հայտնվել է հերթական պատմության կիզակետում: Մեր ունեցած տեղեկություններով, սույն պաշտոնյան փորձել է ազդեցիկ պաշտոնը օգտագործել անձնական ամբիցիաների համար՝ իր լծակներով միջամտելով ընկերոջ (ում բիզնեսին Կարապետյանը ոչ ֆորմալ փայատեր է) և «Պահուստ» […]

̰
Վթարային ջրանջատում Երևանում ու Վայոց ձորում

09:22 25.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1․ ժամը 09.30-20.00-ն՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի, 2․ ժամը 11.00-16:00-ն՝ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ  զանգվածի՝ Միկոյան փող. 6, 8, 10, 12, 14, Գալշոյան փող. 6, 8, 8/1, 10, 14, 16 համարների: Ընկերությունը հայցում […]

̰
Ստեղծվում են նոր մարդ-կուսակցություններ` իրենց մեծ ախորժակով. «Ժողովուրդ»

08:59 25.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետևանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ: Ոչ միայն կրկին ակտիվացել են մարդ-կուսակցությունները, այլև նոր մարդ-կուսակցություններ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ-ում մոտ 90 կուսակցություն կա: «Բանվորական միություն», «Ինտելեկտուալներ», «Բագրևանդ», «Կանայք հայոց աշխարհ», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունների կողքին […]

̰
BACK_TO_TOP