07:42 27.07.2018
Ամերիկացի 4 սենատորներ մշակել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի վերին պալատի նախնական հավանության։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Համաձայն օրինագծի՝ դաշինքից դուրս գալու համար նախագահը պետք է ստանա սենատում ձայների 2/3-ը։ Փաստաթուղթը ներկայացրել են միջազգային հարաբերություների հարցերով սենատի կոմիտեի անդամներ՝ հանրապետական […]
07:30 27.07.2018
Ամերիկյան Coca-Cola ընկերությունը կբարձրացնի իր արտադրանքի գները՝ ալյումինի ներկրման մաքսատուրքերի պատճառով։ Ընկերությունն ալյումինն օգտագործում է ըմպելիքների տարաների պատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քվինսին, փոխանցում է CNBC-ն։ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա վերջին հայտարարել էր պողպատի համար 25 տոկոսի և ալյումինի համար 10 տոկոսի ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար […]
07:23 27.07.2018
ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների ավելի քան 1800 երեխաներ վերամիավորվել են իրենց ծնողների հետ։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ 350 երեխաներ հանձնվել են խնամակալ ընտանիքների, նշել են ԱՄՆ միգրացիոն իշխանությունները։ Բացի այդ, չի հաջողվել ավելի քան 700 երեխաների վերադարձնել ծնողներին, որոնց արդեն հասցրել են արտաքսել երկրից։ Հունիսին Սան Դիեգոյի դատարանը որոշում էր ընդունել ներգաղթյալների և նրանց […]
07:10 27.07.2018
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին` ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը` նշելով, որ կասկած անգամ չկա Քոչարյանի՝ դատարան ներկայանալու հետ կապված։ Խնդիրը պատշաճ կերպով ծանուցումն է։ Ինչպես ավելի […]
01:00 27.07.2018
Օրերս կողոպուտի դեպք է արձանագրվել Արմավիրի մարզում։ Մի երիտասարդ Բաղրամյան գյուղում ավտոմեքենայի պահեստամասեր գնելու նպատակով դրանք տեղավորել է իր մեքենայում և առանց վճարելու մեքենայով փախել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ երիտասարդը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ապրող, 28-ամյա Համլետ Բադալյանն է։ Նա իր «Օպել»-ով հուլիսի 24-ին հայտնաբերվեց Էջմիածնում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության […]
00:35 27.07.2018
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցում ապօրինություններ են տեղի ունենում: Իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու համապատասխան ստուգումներ: Նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին` նախաքննության։ Մանրամասները՝ տեսանյութում
00:18 27.07.2018
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ուժայինները պատրաստվում են նոր ռազմական գործողություններ սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ ՔԲԿ-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Գործողության ժամանակ նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալների թաքստոցները և զինանոցները, հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարության՝ այդ նպատակով պարետային ժամ է հայտարարվել տեղի Քուլփ շրջանի Շեյհսալիհ, Նեդրեհուս, Մեզրասոր, Սիմեթոք, Դալիդերի, Աքչանա և […]
00:12 27.07.2018
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև 01:30-ը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ […]
23:56 26.07.2018
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս […]
23:48 26.07.2018
Հուլիսի 26-ին՝ ժամը 18:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում՝ լճում, նկատել են քաղաքացու, որը չէր կարողանում ինքնուրույն ափ դուրս գալ: Ջրափրկարարները Վ. Գ.-ին (1982 թ.) դուրս են բերել ջրից և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
23:41 26.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: «Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ […]
23:32 26.07.2018
«Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր Սևանա լճում փորձարկում է արել և հայտարարել, որ ջուրն ամենևին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում: Վահե Գուլոյանն անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել ու հենց նույն պահին խմել: «Որևիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, և առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ […]
23:09 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։ «Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21.5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել […]
23:00 26.07.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ, հայտնում են ՄԻՊ-ից։ Ստուգվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել նաև ազատությունից զրկված անձանց հետ, քննարկել […]
23:00 26.07.2018
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, որոնք մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի […]
22:50 26.07.2018
Հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: ԱԻ նախարարը նշել է, որ նախարարության և ընկերության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն իր հերթին նշել է, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների հետ և երախտագիտություն […]
22:44 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելով՝ ներկայիս իշխանությունները փորձում են կանխել առաջիկա ընտրություններին իր հնարավոր մասնակցությունը: «Մտածում են մոտակա, սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ: Ինձ ուզում են կտրել քաղաքական գործընթացներից։ Սա այն դեպքն է, որ դու արդեն քաղաքականությամբ […]
22:38 26.07.2018
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, գրում է armtimes.com-ը։ Գևորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. Արմեն Գևորգյանը 2008 թվականին շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում […]
22:26 26.07.2018
Ինձ մեղադրանք առաջադրելուց առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները հիմա պետք է նստած լինեին։ Այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի խոսքով՝ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ռումբ է՝ դրված երկրի տակ։ Նախկին նախագահը կարծում է, որ իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է։ Քոչարյանի կարծիքով՝ ներկայիս իշխանությունը հավերժական […]
22:17 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել։ «Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար՝ որպես վկա, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,- այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ մեղադրանքին ծանոթանալով՝ ինքն ապշել է։ Այդուհանդերձ, պաշտոնաթող նախագահը հայտարարել է, որ կպայքարի մինչև […]
22:11 26.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե բանակային զորամիավորումները մասնակցե՞լ են արդյոք մարտիմեկյան գործողություններին, պատասխանել է. «Եթե հայտարարվում է արտակարգ դրություն, բանակի վերաբերյալ որոշում կայացնելն իմ իրավունքն էր, և առաջին հերթին նման դեպքերում, եթե սպառնալիք կա սահմանադրական կարգին, բանակն առաջին հերթին պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարության շենքերը և ստրատեգիական […]
10:47 26.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին: Փաշինյանը Al-Jazeera-ին ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման […]
10:43 26.07.2018
ՊԵԿ-ը հայտնում է, որ չշեղվելով որդեգրած սկզբունքներից, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացնում է բացառապես վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային ցուցանիշների հիման վրա: ՊԵԿ-ից հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանը 2018թ.-ի փետրվար ամսից իրականացում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն ք.Երևանի Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) հասցեում: Հարկ վճարողի կողմից իրականացված գործունեությունն իր մեջ […]
10:35 26.07.2018
Ժողովրդի լիարժեք վստահությունն ունենալը մեծ պատիվ է: Ծանր է ոչ թե գդակը, այլ ժողովրդին հիասթափեցնելու վախը: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ծա՞նր չէ Մոնոմախի գդակը: «Ինձ համար մեծ պատիվ է հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը ծառայելը: Ես այս բեռը հարկադրանքով […]
10:22 26.07.2018
Հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․Մովսիսյանը գնացել էր դաշտ՝ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է։ Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ […]
10:06 26.07.2018
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի, պատճառն առողջական վիճակն է: Գրիգորյանը, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու […]
10:03 26.07.2018
Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները շատ ավելի դյուրին ու հաճելի էին, քան թվում էր։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ամեն ինչի մասին խոսում ենք ուղիղ ու անկեղծ։ Մոսկվա կատարած իմ վերջին այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի ու ՌԴ-ի միջև հարաբերություններում չպետք […]
09:44 26.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ վերնախավը գրեթե ամեն օր հավաքվում է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ քննարկելու ընթացիկ և քաղաքական հարցեր՝ «սկսած արձակուրդից, մինչև ավագանու առաջիկա ընտրություններ»։ Խոսակցություններ կան, որ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, հետո գրվելու են Վահե Էնֆիաջյանի, Արարատ Զուրաբյանի անունները։ «1-2 օրից մեր ցուցակը կհրապարակենք․ տարբեր կոնֆիգուրացիաներ ենք քննարկում»,- ասաց […]