09:32 24.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական աժիոտաժն արդեն սկսվել է:
Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց հոր ձերբակալությունից անմիջապես հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր երիտասարդ Դիանա Գասպարյանը, որը մինչ այդ աշխատում էր Արդարադատության նախարարությունում:
Չնայած դրան, որոշ տեղեկություններով՝ ՔՊ-ն ընտրություններին չի առաջադրի նրա թեկնածությունը և դեռ թեկնածուի փնտրտուքի մեջ է: Փոխարենը գրեթե կողմնորոշվել է հայտի հեղինակություն Դոն Պիպոյի շրջապատը: Պիպոն, որ Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը ձերբակալվեց, դրանից շաբաթներ առաջ քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էր կազմակերպում և թավշյա հեղափոխությունը փորձում էր հասցնել Էջմիածին ու հաստատել իր ազդեցությունը:
Մեր տեղեկություններով՝ նրա թիմը ցանկանում է ընտրություններին առաջադրել Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի թեկնածությունը, որը տարիներ շարունակ եղել է Մանվել Գրիգորյանի ընտանիքի հավատարիմը: Նա է եղել քաղաքապետարանի այսպես կոչված ուղեղը և կատարել է սևագործ աշխատանքը: Կան տեղեկություններ, որ ԺՊ Դիանա Գասպարյանը նրան առաջարկել է մնալ և միասին աշխատել, սակայն Վազրիկ Գրիգորյանի հեռահար պլանները դա թույլ չեն տվել:
Ի դեպ, Պիպոյի կողմնակիցները փորձում են միջնորդներ գտնել Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի օգոստոսի կեսերին, երբ լրանում է Դոն Պիպոյի կալանքի ժամկետը, գրավի դիմաց ազատ արձակվի: Այդ հարցում նրանք դիմել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներից ոմանց:
Ի դեպ, ԲՀԿ-ն էլ, ըստ տեղեկությունների, կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, որը Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և, ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնել աշխատանքը»:
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...
17:14 26.06.2025
Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԳործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...